Changes
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
=== Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը ===
— Հայտնվել ենք փակուղում, տեր իմ,— ասաց Սեմ Գեմջին: Նա , անհույս կորացած , կանգնած էր Ֆրոդոյի կողքին և լայն բացված աչքերով նայում էր խավարին:
Երրորդ անգամ էր արդեն մթնում, ինչ նրանք փախել էին ընկերներից, եթե իհարկե չէին խառնել հաշիվը՝ առանց դադարի մագլցելով Էմին Մուիլի բարձրավանդակի քարքարոտ լանջերով ու քարափներով: Երբեմն նրանք դեմ էին առնում պատնեշի և ստիպված էին լինում վերադառնալ իրենց հետքերով, իսկ երբեմն էլ հայտնաբերում էին, որ շրջան գծելով դուրս են եկել այնտեղ, որտեղ եղել էին մի քանի ժամ առաջ:Եվ այնուհանդերձ Սեմն ու Ֆրոդոն անշեղորեն շարժվում էին դեպի արևելք՝ աշխատելով հնարավորինս չհեռանալ քարերի և ժայռերի այդ տարօրինակ լաբիրինթոսի արտաքին եզրից: Լեռների մռայլ և անառիկ պատը ամենուր ամենուրեք ուղղահայաց կախվում էր ներքև: Ստորոտում, ժայռաբեկերների ու խճաքարերի կույտերից այն կողմ, տարածվում էր կանաչա-մանուշակագույն տաղտկալի ճահճուտը, մեռած ու անշարժ: Նույնիսկ թռչուններ չկային այնտեղ:
Հոբիթները կանգնած էին բարձր, լերկ ու ձանձրալի քարափի եզրին, որի ստորոտը կորչում էր մշուշում, իսկ նրանց հետևում վեր էր խոյանում ամպերով պարուրված հողմահար ժայռերի քաոսը: Արևելքից սառը քամի էր փչում: Գիշեր էր իջնում ճահճուտի վրա. պղտոր-կանաչ գույնը գույնը փոխվում էր մոխրա-շագանակագույնի: Աջակողմյան հեռվում անանցանելի մշուշ էր, բայց ցերեկը, երբ երևում էր արեգակը, այնտեղ փայլում էր Անդուինի ժապավենը: Սակայն հոբիթները չէին նայում ոչ Գետից այն կողմ, ոչ Գոնդորի ուղղությամբ, թեև այնտեղ ինչ-որ տեղ գտնվում էին նրանց բարեկամները: նրանք նայում էին բոլորովին այլ կողմ՝ այնտեղ, որտեղից մոտենում էր փոթորկալից գիշերը, որտեղ տարածվում էր հեռավոր լեռների մութ գիծը, նման անշարժ ծխի քուլաների: Ժամանակ առ ժամանակ այնտեղ, երկնքի ու երկրի սահմանին, ինչ-որ բոսորագույն բռնկումներ էին երևում:
— Փակուղում... — հոգոց հանեց Սեմը: — Առջևում տարածող այդ երկիրը Միջերկրի միակ վայրն է, որտեղ ես բոլորովին չեմ ուզում գնալ, բայց ահա քեզ խնդրեմ՝ մեզ հենց էնտեղ է պետք: Պետքը պետք է, բայց ոնց պտտվում ես, ճամփա չկա: Երևում է, մենք առհասարակ սխալ ուղղությամբ ենք գնացելշարժվել: Ներքև իջնելու հնար չկա, իսկ եթե իջնես էլ՝ մինչև ականջներդ կխրվես դժվարանցանելի ճահճուտում: Թու՛, բա հոտը, զգու՞մ եք: — Եվ քիթը ֆսֆսացրեց:
— Հա, զգում եմ,— արձագանքեց Ֆրոդոն, բայց տեղից չշարժվեց: Նրա հայացքը գամված էր հորիզոնի մութ գծին, որտեղ մերթ ընդ մերթ բռնկվում էր բոսոր կրակը:
— Մորդոր,— կիսաձայն քրթմնջաց նա: — Եթե ստիպված եմ այնտեղ գնալ, ապա ի՞նչ իմաստ ունի ձգելը: Ինչքան արագ հասնենք, այնքան արագ շուտ կվերջացնենք:
Նա ցնցվեց: Քամին թափանցում էր մինչև ոսկորները, բայց թարմություն չկար դրա մեջ, միայն խիտ, ծանր գարշահոտություն:
— Ոչ,— ասաց Ֆրոդոն,— ես արդեն երկու գիշեր է ոչ լսել եմ, ոչ տեսել:
— Ես էլ,— ասաց Սեմը: — Բ՛ռռ, ա՛յ թե վախեցրին ինձ այդ էդ աչքերը: Գուցե մենք վերջապես ազատվեցի՞նք այդ նողկալի արարածից: Գոլլում... Ա՛յ թե ձեռքս ընկնիկընկնի, գո՛լլում ցույց կտամ դրան:
— Հուսով եմ բանը դրան չի հասնի,— ասաց Ֆրոդոն: — Չգիտեմ, թե ինչպես է հետևել, բայց այժմ, երևում է, կորցրել է հետքը: Չոր քարերի ոչ միայն հետք՝ հոտ էլ չի մնա, թեպետ շան հոտառություն ունի նա...
Ճեղքն ավելի երկար ու խորն էր, քան թվում էր սկզբում: Շուտով հոբիթները թերաճ, ծուռումուռ ծառերի հանդիպեցին. հիմնականում գաճաճ կեչիներ էին, և հազվադեպ՝ սոճիներ: Մեծ մասը չորացած էին, մեռած՝ արևելյան քամին անգթորեն քայքայել էր: Ըստ երևույթին մի ժամանակ, երբ եղանակը ավելի մեղմ էր, այստեղ անտառ էր եղել՝ չորացած կոճղերը ցցված էին մինչև անդունդի եզրը: Ձորի հատակը ծածկված էր մանր քարերով և կտրուկ իջնում էր ներքև: Երբ վերջապես հոբիթները հասան անդունդի եզրին, Ֆրոդոն պառկեց փորի վրա և նայեց ներքև:
— Ապա Հապա նայի՛ր,— ասաց նա,— կարգին իջել ենք: Իսկ գուցե ժայռե՞րն են իջել: Ինձ թվում է գործներս բավականին հեշտացավ:
Սեմը ծնկի իջավ նրա կողքին և դժկամությամբ նայեց ներքև: Հետո խեթ-խեթ նայեց ձախ կողմում վեր խոյացող ժայռին:
— Չե՛մ կարող,— արձագանքեց Ֆրոդոն,— ես ոչինչ չեմ տեսնում: — Այստեղ բռնվելու տեղ էլ չկա, հազիվ եմ շարժվում:
— Ո՞նց օգնեմ ձեզ, տեր իմ, ոնց ո՞նց օգնեմ,— գոռաց Սեմը՝ կախվելով անդունդի վրա: Այդ Էդ ինչու՞ տերը ոչինչ չի տեսնում: Դե հա, մութ է, իհարկե, բայց ոչ այնքան, որ ոչինչ չերևա: Նա Ֆրոդոյին տեսնում էր. միայնակ մոխրագույն կերպարանք՝ տարածված ժայռի վրա: Երևալը երևում է, բայց ո՞նց հասնի նրան:
Կրկին որոտաց ամպրոպը, և սառցե անձրև ու կարկուտ տեղաց: Քարափը մի ակնթարթում ծածկվեց գորշ վարագույրով:
Որքան նա իջնում էր ներքև, այնքան նրա խռպոտ ձայնը ավելի հստակ էր հնչում.
— Որտե՞ղ է այն, որտե՞ղ է իմ սքանչելին: Այն մե՛ր սքանչելին Սքանչելին է, մե՛րը, մենք հե՛տ ենք ուզում այն: Գողե՛ր, գողե՛ր, կեղտոտ փոքրիկ գողե՛ր: Որտե՞ղ ենք նրանք, որտե՞ղ է իմ աքանչելին, ստորնե՛ր, ատելինե՛ր:
— Երևում է չգիտի հա՞, որ մենք էսռեղ ենք,— շշնջաց Սեմը: — Իսկ ի՞նչն է նա անվանում սքանչելիՍքանչելի, երևի...
— Սսսս,— շշնջաց Ֆրոդոն,— նա արդեն մոտ է, կլսի՛:
Գոլլումը կրկին նստեց և կիսախուփ աչքերի տակից նայեց Ֆրոդոյին:
Նա այնտեղ է,— ծղրտաց նա,— նա միշտ էլ այնտեղ է: Օրքերը կուղեկցեն: Այստեղ՝ Գետի արևելյան ափին, նրանք վխտում են հազարներով: Մի՛ խնդրիր Սմեագորլին, խեղճ, խե՛ղճ Սմեագորլ: Նա հեռացել է, վաղուց հեռացել է: Նրանից խլել են սսքանչելին Սքանչելին և Սմեագորլը կորել է:
— Եթե դու գաս մեզ հետ, գուցե նա գտնվի,— ասաց Ֆրոդոն:
— Ոչ, ոչ, երբե՛ք,— վշտացած արձագանքեց Գոլլումը,— նրա սքանչելին Սքանչելին կորել է:
— Վե՛ր կաց,— կարգադրեց Ֆրոդոն:
— Երդվու՞մ ես,— հարցրեց Ֆրոդոն:
— Սմեագորլը երդվում է,— հանկարծ պարզ ձայնով ասաց Գոլլումն ու տարօրինիակ, փայլող աչքերով նայեց Ֆրոդոյին: — Սմեագորլը երդվում է սքանչելիի Սքանչելիի վրա:
Ֆրոդոն ուղղվեց, և նրա խոսքերն ու խիստ ձայնը կրկին զարմացրին Սեմին:
Գոլլումը կծկվեց և փակեց ականջները:
— Սքանչելիի վրա՛, սքանչելիի Սքանչելիի վրա՛,— կրկնեց նա:
— Երդվում ես, որ ի՞նչ կանես,— հարցրեց Ֆրոդոն:
Նա սողաց Ֆրոդոյի ոտքերի մոտ և դողդողալով, ասես սեփական խոսքերից մահացու վախենալով, խռպոտ շշնջաց.
— Սմեագորլը երդվում է, որ երբեք, երբեք չի տա այն Նրան: Նա չի ստանա այն, երբե՛ք: Սմեագորլը կփրկի սքանչելիինՍքանչելին, միայն թե թողեք, որ նա երդվի սքանչելիի Սքանչելիի վրա:
— Ոչ, չեմ թողնի,— կտրեց Ֆրոդոն՝ խղճահարությամբ բայց խստորեն նայելով Գոլլումին: — Դու հույս ունես տեսնել և շոշափել ''Այն'', թեև գերազանց գիտես, որ միայն ''ԴրաՆրա'' տեսքից կկորցնես քեզ: Երդվիր ''Դրանով''Սքանչելիով, այլ ոչ թե ''Դրա'' Սքանչելիի վրա, եթե իրոք որոշել ես երդվել: Քանզի դու գիտես, թե որտեղ է ''Այն'': Այո, Սմեագորլ, լավ գիտես: ''Այն''՝ քո առջև է:
Մի ակնթարթ Սեմին թվաց, թե տերը աճեց, իսկ Գոլլումը փոքրացավ ու ավելի խղճալի դարձավ: Ֆրոդոն՝ ահեղ մի ստվեր հզոր տիրակալի, որը թաքցնում էր իր կուրացուցիչ փայլը մոխրագույն հանդերձանքի տակ, և նրա ոտքերի տակ՝ ինչ-որ խղճուկ շնիկ: Սակայն այդ երկուսը ինչ-որ իմաստով ազգականներ լինեին ասես և առանց բառերի հասկանում էին միմյանց: Հանկարծ Գոլլումը վեր թռավ և շան պես սկսեց ցատկոտել Ֆրոդոյի շուրջը, գրկել նրա ոտքերը:
— Վե՛րջ տուր,— հրամայեց Ֆրոդոն: — Երդվի՛ր:
— Մենք երդվում ենք, այո, այո, ես երդվու՛մ եմ,— արձագանքեց Գոլլումը: — Երդվում եմ հավատարիմ լինել սքանչելիի Սքանչելիի տիրոջը: Տերը լավն է, Սմեագորլը խելոք կլինի, գո՛լլում, գո՛լլում: — Եվ նա հանկարծ կրկին լաց եղավ և ձգվեց դեպի պարանը՝ փորձելով կրծել այն:
— Արձակիր պարանը, Սեմ,— կարգադրեց Ֆրոդոն:
Սեմը դժկամությամբ հնազանդվեց: Գոլլումը անմիջապես վեր թռավ և սկսեց ցատկոտել նրանց շուրջը, նման ծեծված մի շան, որին տերը ներել էր և շոյել գլուխը: Այդ պահից սկսած Գոլլումի մեջ փոփոխություն սկսվեց: Նա գրեթե դադարեց ֆշշացնել ու նվնվալ, դադարեց դիմել միայն ինքն իրեն ու իր սքանչելիին սքանչելուն և այդ պատվին արժանացրեց նաև հոբիթներին: Նա կծկվում էր ու ցնցվում նրանց անսպասելի շարժումներից, վախենում էր մոտ գնալ և մահու չափ վախենում էր դիպչել էլֆական թիկնոցներին, բայց ընդհանուր առմամբ իրեն բարեկամաբար էր պահում: Նա կաշվից դուրս էր գալիս, որ ինչ-որ բանում ծառայի տիրոջը և քծնում էր նրան: Երբ տերը ինչ-որ կատակ էր անում՝ նա ծիծաղից ցնցվում էր, երբ բարի խոսք էր ասում՝ ցատկոտում էր ու ցնծում, իսկ երբ կշտամբում էր նրան՝ սկսում էր լաց լինել ու նվնվալ: Սեմը գեթե չէր խոսում նրա հետ և ոչ մի բանում նրան չէր վստահում. նոր Գոլլումը՝ Գոլլում-Սմեագորլը, նրան ավելի քիչ էր դուր գալիս և ավելի կասկածելի էր, քան հինը:
— Լավ Գոլլում, կամ ինչ է այժմ քո անունը,— ասաց նա: — Գնա՛նք: Լուսինը թաքնվել է, գիշերն արդեն ավարտվում է: Ժամանակն է ճանապարհ ընկնել: