Changes
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
— Որտեղից գիտես, թե Ինքը ինչ է մտածում և ուր է նայում,— հարցրեց Սեմը: — Վերջերս նրա հետ զրուցե՞լ ես, ինչ է: Թե՞ օրքերի հետ ես հասցրել փսփսալ:
— Վատ հոբիթ, հիմար,— վիրավորվեց Գոլլումը և, զայրացած աչքերը փայլեցնելով Սեմի վրա, կրկին շրջվեց դեպի Ֆրոդոն: — Սմեագորլը խոսել է օրքերի հետ, իհարկե, խոսել է, բայց այն ժամանակ նա դեռ չէր հանդիպել տիրոջը: Նա շատերի հետ է խոսել և հարցուփորձ արել, շատ տեղերում է եղել: Եվ հիմա կրկնում է, ինչ որ նրան ասել են: Ինքը հյուսիսից է վտանգի սպասում, նշանակում է, որ մեզ համար սա ամենավտանգավոր ճանապարհն է: Շուտով նա դուրս կգա Սև Դարպասից, շատ շուտով՝ նրա հսկա զորքը կարող է դուրս գալ միայն Դարպասով: Իսկ արևմուտքից նա հարձակում հարձակման չի սպասում: Եվ հետո, այնտեղ հսկում են Լուռ Դիտորդները:
— Ընտիր է, այլ կերպ չես ասի,— փնթփնթաց Սեմը՝ չցանկանալով հավատալ: — Փաստորեն գնում ենք էնտեղ, ծեծում ենք դարպասն ու հարցնում. «Ներեցեք խնդեմ, մենք ճի՞շտ ենք Մորդոր գնում»: Թե՞ նրանք այնքան լուռ են, որ չեն պատասխանի: Իմաստը ո՞րն է: Ավելի լավ չէ՞ բախտներս էստեղ փորձենք: Համենայն դեպս, անիմաստ տեղը այդքան ճանապարհ չենք գնա:
— Կատակել պետք Պետք չէկատակել,— ֆշշացրեց Գոլլումը: — Ծիծաղելի չէ, բոլորովին ծիծաղելի չէ: Մորդոր գնալու կարիք ընդհանրապես չկա, բայց քանի որ տերն ասում է. «ես պետք է գնամ, հարկավոր է գնալ», նշանակում է, հարկավոր է ինչ-որ բան անել, փորձել: Սակայն սարսափելի ամրոց գնալու կարիք չկա, ոչ, իհարկե ոչ: Սմեագորլը կօգնի տիրոջը, այո, խելոք, հնազանդ Սմեագորլը կօգնի, թեև Սմեագորլին չեն ասում, թե ինչի համար է տերը գնում Մորդոր: Սմեագորլը միշտ էլ օգնում է: Նա գիտի, այդ նա է գտել, միայն նա գիտի:
— Եվ ի՞նչ ես այնտեղ գտել,— հարցրեց Ֆրոդոն: Գոլլումը կպավ նրա ոտքերին և ֆշացրեց.
— Արահետ, փոքրիկ արահետ: Այն տանում է լեռներ՝ հետո սկսվում է սանդուղքը երկար, նեղ սանդուղքը: Մեկ սանդուղք, երկու, երեք, իսկ հետո,— այստեղ նա սկսեց շշնջալ գրեթե անլսելի,— անցում, մու՜թ-մութ անցում, որին հաջորդում է փոքրիկ, նեղ կիրճը և էլի մեկ արահետ: Այդ արահետով մի անգամ Սմեագորլը փրկվել է խավարից, բայց դա շատ տարիներ առաջ էր: Գուցե արահետն այլևս չկա, իսկ գուցեև կա, գուցեև կա...
— Էհ, հեչ սրտովս չի այդ ամենը, հեչ սրտովս չի,— ասաց Սեմը: — Ինչ-որ չափից ավելի հեշտ է ամեն ինչ: Եթե այդ արահետը դեռ կա, ապա հաստատ այն նույնպես հսկում են: Այն ժամանակ հսկվու՞մ էր, Գոլլում: — Այդ պահին նրան թվաց, որ Գոլլումի աչքերուն առակյծեցին կանաչ կրակով: Գոլլումը քթի տակ ինչ-որ փնթփնթաց, բայց բարձրաձայն ոչինչ չասեց:
— Հսկու՞մ են թե ոչ,— խստորեն հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու իսկապես փրկվե՞լ ես խավարից, Սմեագորլ, թե՞ քեզ պարզապես բաց են թողել և հանձնարարություն տվել: Այդպես էր կարծում Արագորնը՝ նա, ով մի քանի տարի առաջ գտավ քեզ Մեռյալ Ճահիճների մոտակայքում:
— Ս-սու՛տ է,— ֆշշացրեց Գոլլումը: Արագորնի անունը լսելով նա կատաղեց, և աչքերը չարագուշակ փայլեցին: — Նա զրպարտե՛լ է ինձ, այո՛, զրպարտե՛լ է: Ես ի՛նքս եմ փախել, ի՛նքս, մենա՛կ: Այո, ինձ հրամայված էր փնտրել Սքանչելին, և ես փնտրում էի այն, իհարկե, բա էլ ո՞նց: Բայց Սևի համար չէի փնտրում, ոչ: Սքանչելին՝ մերն է, այո, այն իմն է եղել: Ինքս եմ փախել ձեզ ասում եմ:
Ֆրոդոն չգիտես ինչու համոզված էր, որ Գոլլումն այս անգամ գրեթե չի ստում, որ նա իսկապես գտել է Մորդորից դուրս գալու ելքը՝ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության: Համենայն դեպս Ֆրոդոն նկատեց, որ Գոլլումն ասաց «ես», այլ ոչ թե «մենք», իսկ դա մոռացված ազնվության ու ճշտախոսության հազվադեպ բռնկումների ժամանակ էր տեղի ունենում: Եվ այնուամենայնիվ, թեկուզ Գոլլումը չէր ստում, Ֆրոդոն գիտեր, որ չի կարելի մոռանալ Թշնամու նենգության մասին: Գոլլումի այդ «փրկությունը» շատ հավանական է, որ կատարվել էր Սաուրոնի իմացությամբ և թույտվությամբ: Եվ Գոլլումն էլ, հստակ երևում էր, որ ինչ-որ բան թաքցնում է:
— Մի անգամ էլ եմ քեզ հարցնում,— ասաց Ֆրոդոն,— հսկու՞մ են այդ արահետը թե ոչ:
Սակայն Արագորնի անունը Գոլլումին գցեց ամենամռայլ տրամադրության մեջ: Նրա համար վիրավորական էր, որ իր խոսքերը կասկածի տակ են դնում, կրկնակի վիրավորական էր, որովհետև մոլի ստախոսը կյանքում մի անգամ ճիշտ էր խոսացել՝ դե, գրեթե ճիշտ, և իրեն չէին հավատում:
— Հսկու՞մ են թե ոչ,— կրկնեց Ֆրոդոն:
— Այո-այո Գուցե և հսկում են,— մռայլ փնթփնթաց Գոլլումը: — Այս երկրում ամեն ինչ հսկողության տակ է: Տերը պետք է փորձի գնալ այդ ճանապարհով, կամ էլ թող գնա տուն: Այլ ճանապարհ չկա:
Այլև ոչ մի խոսք նրանից չկարողացան դուրս քաշել: Այդ լեռնային անցումի անունը նա չգիտեր, կամ ուղղակի չուզեցավ ասել:
Իսկ կոչվում էր այն Քիրիթ Ունգոլ, և այդ անունը շատերի մոտ սարսափ էր առաջացնում: Արագորնը, երևի, անմիջապես կբացատրեր նրանց, թե ինչ է դա նշանակում, իսկ Գենդալֆը ճիշտ ժամանակին կզգուշացներ նրանց, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը նրանց հետ չէր, նրանք երկուսն էլ կանգնած էին Իզենգարդի փլատակների մեջտեղում՝ Օրթհանքի աստիճաններին, և Գենդալֆը, ժամանակ կորցնելով, գալիս էր Դավաճան Սարումանի հախից: Սակայն, նույնիսկ այն ժամանակ, երբ արտասանվեց դատավճիռը, երբ պալանտիրը կայծերի խուրձ սփռելով ճեղքեց գրանիտե աստիճանները, Գենդալֆը հիշում էր Ֆրոդոյի ու Սեմի մասին և մտովի փնտրում նրանց, որպեսզի խրախուսի և հուսադրի: