Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3731 բայտ, 00:24, 27 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
— Եվ կիմանանք, ինչ որ հնարավոր է,— արձագանքեց մեկ այլ ձայն:
Չորս մարդ տարբեր կողմերից մտան մացառուտի մեջ: Փախչելու տեղ չկար, իսկ թաքնվելն անիմաստ էր. Ֆրոդոն ու Սեմը ոտքի ցատկեցին, մեջք մեջքի տվեցին և հափշտակեցին սրերը:
Այն, ինչ տեսան, նրանց շատ զարմացրեց, բայց հետապնդողներն ավելի զարմացած էին: Չորս բարձրահասակ ռազմիկներ ապշած նայում էին հոբիթներին: Նրանցից երկուսը ձեռքերին բռնած ունեին փայլուն ծայրերով նիզակներ, իսկ մյուս երկուսը՝ գրեթե մարդու հասակի աղեղներ, իսկ ուսերին կապարճներ՝ լիցքավորված կանաչ փետուրներով նետերով: Բոլորի գոտիներից սրեր էին կախված: Հագել էին նրանք դարչնագույն-կանաչ հանդերձներ՝ըստ երևույթին այդ գույները քողարկում էին նրանց անցանկալի աչքերից: նույն գույնի էին նաև ձեռնոցները, գլխանոցները և դեմքերի դիմակները: Երևում էին միայն աչքերը՝ պարզ ու պայծառ: Ֆրոդոն անմիջապես հիշեց Բորոմիրին. այդ մարդիկ նման էին նրան հասակով, պահվածքով և խոսելավոճով:
— Ինչ փնտրում էինք՝ չգտանք,— ասաց մեկը: — Բայց, այդ դեպքում ի՞նչ ենք գտել:
 
— Նրանք օրքեր չեն,— ասաց մյուսը, բաց թողնելով սրի բռնակը: Նա ձեռքը տարել էր սրին՝ տեսնելով Ջարդողը Ֆրոդոյի ձեռքին:
 
— Էլֆե՞ր են,— անվստահ ենթադրեց երրորդը:
 
— Ոչ, էլֆեր չեն,— բացառեց չորորդը, ամենաբարձրահասակը և, դատելով ամեն ինչից, չորսից գլխավորը: — Էլֆերը վերջերս Իթիլիեն չեն գալիս՝ շրջանցում են: Բացի այդ, ինչպես հայտնի է, էլֆերը գեղեցիկ ժողովուրդ են:
 
— Երևում է մեր գեղեցկությամբ ձեզ չզարմացրինք,— ասաց Սեմը: — Շնորհակալություն բարի խոսքերի համար: Իսկ դուք, երբ դադարեք քննարկել մեր արտաքինը, շնորհ կանե՞ք ներկայանալ և բացատրել, թե ինչու խանգարեցիք երկու հոգնած ճանապարհորդների հանգիստը:
 
Բարձրահասակ ռազմիկը մռայլ ծիծաղեց:
 
— Ես Ֆարամիրն եմ, Գոնդորի զորավարը,— ասաց նա: — Թափառականներ այս կողմերում չեն լինում, միայն ծառաներ՝ մութ, կամ լուսավոր ուժերի:
 
— Այնուամենայնիվ մենք ոչ մեկին չենք ծառայում,— առարկեց Ֆրոդոն: — Անկախ նրանից, թե ինչ է մտածում զորավար Ֆարամիրը, մենք՝ սովորական ճանապարհորդներ ենք, և ուրիշ ոչինչ:
 
— Այդ դեպքում արագ պատասխանեք՝ ովքեր եք դուք և ուր եք գնում,— գոչեց Ֆարամիրը: — Մենք ժամանակ չունենք հանելուկներ լուծելու և բանակցություններ վարելու: Եվ ու՞ր է ձեր երրորդ ընկերը:
 
— Երրո՞րդ:
 
— Նա վազվզում էր այնտեղ, լճակի մոտ:
Վստահելի
1342
edits