Changes

Շուշի քաղաքը

Ավելացվել է 11 088 բայտ, 19:21, 5 Հունիսի 2015
Փանահ խանի ժամանակ, XVIII դարի հիսնական թվականներին Շուշին դառնում է բերդաքաղաք եւ խանի բնակության վայրը։ Որպես Ղարաբաղի խանության կենտրոն, Շուշին արագորեն սկսում է աճել, գնալով ավելանում է նրա բնակչությունը։
Երբ բերդի կառուցումն ավարտվելուց մի տարի հետո Իրանի Մահմեդ Հասան խան Ղաջարը (Աղա Մահմեդ շահ Ղաջարի հայրը), հարձակվում է Շուշու վրա, նրա դեմ ընդհանուր ուժերով դուրս են գալիս մահմեդականներն ու հահայերը եւ մեծ վնաս հասցնում նրա բանակին։ Մահմեդ Հասան խանը չի էլ կարողանում մոտենալ քաղաքի պարիսպներին եւ հետ է նահանջում։ Պարզ է, որ Շուշին իր կառուցման հենց առաջին օրերից դարձել էր հզոր բերդաքաղաք եւ չէր կարող առանց զգալի պաշտպանողական ուժերի լինել։ Այդ մասին Ջամալ Ջիվանշիրը գրում է, որ Փանահ խանը, հիմնելով Շուշի բերդը, «այնտեղ է տեղափոխել Շահբուլաղում բնակվող բոլոր ռայաթներին, նաեւ ազնվական մարդկանց ընտանիքներին, մելիքներին, ծառայողներին եւ քեդխոդաներին (գյուղական տանուտերերին) եւ նրանց տեղ է հատկացրել բերդի մեջ բնակվելու համար»<ref>Տե՛ս Mирза Джемал Дживаншир, «История Карабаха» изд. АН Азерб. ССР Баку, 1959, стр. 72 и след.</ref>։ Ղարաբաղի խաները քաղաքի պաշտպանության համար չէին կարող վստահել միայն բերդի անառիկությանը եւ նորակառույց ամուր պարիսպներին, ուստի ամեն կերպ աշխատում են ավելացնել քաղաքի բնակչությունը։ Ըստ երեվույթին, Շուշու հայ բնակչությունը սկզբում կազմում էր պարիսպներ ու շենքեր կառուցող բանվորների եւ արհեստավորների հիմնական մասը, որոնց շուտով միանում են նաեւ առեւտրով զբաղվողները<ref>Մահմեդական բնակչության մեջ գերակշռում էին ռայաթները, քոչվորությամբ զբաղվողները, նոքարները, բեկերը, զինվորական դասը։</ref>։ Մեզ հայտնի է, որ Շուշու նորակառույց բերդի առաջին բնակիչներից էին խանի բարեկամ եւ հավատարիմ դաշնակից Մելիք Շահնազարն եւ նրա մարդիկ։ Շուտով Շուշի են տեղափոխվում զգալի թվով հայեր նաեւ Արաքսի շրջանի գյուղերից՝ Նախիջեւանի խանության սահմաններից։ Դեռեւս մինչեւ Ղարաբաղը ռուսական տիրապետության տակ անցնելը, այսինք Ղարաբաղի խանության ժամանակաշրջանում, Շուշու հայերը բաժանվում էին ղազանչեցոց (Շահկերտից եկած), ագուլեաց (Ագուլիսից եկած) եւ ղարաբաղցոց (հետագայում Թազա ժամի) եկեղեցական ծխերի։ Ըստ Լեոյի, այս հայերը Շուշի էին տեղափոխվել բնակվելու բերդի հիմնադրման հենց առաջին տարիներից<ref>Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, Թիֆլիս 1914, էջ 61—63։</ref>։ Մի քանի տասնյակ տարի հետո Շուշում բնակություն են հաստատում նաեւ մեղրեցիները, կազմելով առանձին եկեղեցական համայնք<ref>Այս ծխերի մասին խոսում է XIX դարի քսանական թվականների նշանավոր պատմագիր <i>Մ․ Թաղիադյանը</i> իր «Ճանապարհորդություն ի Հայս» գրքի մեջ, չհիշատակելով մեղրեցոց եկեղեցին։ Ըստ երեւույթին մեղրեցիները Թաղիադյանի այցելությունից հետո են տեղափոխվել Շուշի։</ref>։ Բացի Շահկերտի, Ագուլիսի եւ Մեղրու Շուշի գաղթած հայերից, քաղաքի բնակչության մեջ հետզհետե աճում էր նաեւ Ղարաբաղի գյուղերից քաղաք տեղափոխված հայերի թիվը, մանավանդ XIX դարի ընթացքում, երբ Ղարաբաղում հաստատվում է Ռուսաստանի տիրապետությունը։ Սակայն որքա՞ն էր Շուշու բնակչությունը XVIII դարի վերջերին, երբ գոյություն ուներ Ղարաբաղի խանությունը, եւ այդ բնակչության քանի՞ տոկոսն էին կազմում հայերը։ Այդ հարցին ճիշտ պատասխանելու համար մենք թեեւ անմիջական սկզբնաղբյուրներ չունենք, բայց XIX դարի քսանական թվականներին Շուշում եղած ճանապարհորդների ցուցումները եւ մի շարք այլ տվյալները հիմք են տալիս պնդելու, որ Ղարաբաղի խաների տիրապետության օրերին, այսինքն XVIII դարի վերջին եւ XIX դարի սկզբին Շուշու մշտական բնակչությունը հասնում էր մի քանի հազարի։ Ադրբեջանում կան պատմաբաններ, որոնք հակված են չափազանցնելու Շուշու բնակչության թիվը, համարելով 10 հազարից շատ ավելի, համեմատելով այն XVI դարի Շամախի քաղաքի բնակչության հետ<ref>Տե՛ս Ф. Алиев, Города Северного Азербайджана во второй половине XVIII века (диссертацион. работа). Баку, 1957 г,, см. Архим института истории АН Азерб. ССР, инв. № 510.</ref>։ Սակայն այդ պնդումը մենք անհիմն ենք համարում։ Խանական տիրապետության տարիներին Շուշու մշտական բնակչության թիվը հազիվ թե հասներ 10 հազարի։ Ճիշտ է, պատերազմական իրադարձությունների ժամանակ քաղաքում կարող էր հավաքվել համեմատաբար մեծ բազմութիւն, պաշտպանություն փնտրելով բերդի ամուր պարիսպների մեջ, բայց մեզ հետաքրքրում է քաղաքի մշտական բնակչությունը։ Պրոֆեսոր Ի․ Պետրուշեւսկին իր «Ադրբեջանի խանությունները XVIII դարի երկրորդ կեսին» հոդվածում գրում է, որ միայն հինգ քաղաքներ՝ Դերբենդը, Ղուբան, Բաքուն, Գանձակը եւ Շուշին ունեին յուրաքանչյուրը 5 հազարից մի քիչ ավելի բնակիչ<ref>Տե՛ս Архив института истории Академии наук Азерб. ССР, Баку, 1958</ref>։ «Ադրբեջանի պատմության» մեջ<ref>Տե՛ս История Азербайджана, т. I, изд. Акад. наук Азерб. ССР, Баку, 1958.</ref> ասված է, թե Շուշին պաշտպանելու համար հավաքվել էր 15 հազար հոգի, սակայն այս թիվը եւս քաղաքի մշտական բնակչության վկայությունը չէ, մանավանդ, որ նույն գրքի 380 էջում պարզորոշ գրված է, որ «XVIII դարի վերջին Հյուսիսային Ադրբեջանի եւ ոչ մի քաղաք 6 հազարից ավելի բնակիչ չուներ»։ XIX դարի 20֊ական թվականներին Շուշու բնակչության մասին որոշ տեղեկություններ են տալիս հայտնի ճանապարհորդներ Մեսրովբ Թաղիադյանը եւ անգլիացի Գեւորգ Կեպպելը։ Առաջինը Շուշում եղել է 1821 թ․ Եփրեմ կաթողիկոսի հետ, այն ժամանակ, երբ Ղարաբաղը փաստորեն արդեն գտնվում էր ռուսական տիրապետության տակ, իսկ Մեհտի խանն էլ դեռ պահպանում էր խանության որոշ արտոնություններ։ Թաղիադյանը գրում է, որ Շուշում բնակվում են հայեր եւ թուրքեր։ Հայերը Շուշում ունեն երեք եկեղեցի՝ «Ագուլեցվոց, Ղարաբաղցվոց եւ Ղազանչվոց» եւ կազմում են 500 տուն (ծուխ)<ref>Տե՛ս <i>Մեսրովբ Թաղիադյան, ճանապարհորդություն ի Հայս, Կալկաթա, 1847, էջ 286։</i></ref>։ Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր ծուխ բաղկացած էր մոտավորապես հինգ հոգուց, քաղաքի հայ բնակչության թիվը կկազմեր մոտ 2500 հոգի։ Երկրորդ նշանավոր ճանապարհորդը՝ անգլիացի Գեւորգ Կեպպելը իր գրքում<ref>Кеппель Г., Личный рассказ о поездке из Индии в Англию в 1824 г. Շուշի քաղաքինի վերաբերող հատվածի անգլիական բնագրից կատարած ռուսերեն թարգմանությոնը տես Ադրբեջանական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի արխիվում, № 878։</ref> պնդում է, որ 1824 թվականին, երբ նա եղել է Շուշում, այդ քաղաքում բնակվում էին 2 հազար տուն (այսինքն մոտավորապես 10 հազար հոգի), որոնց 3/4֊ը կազմում էին թաթարները։ Այսպիսով, Շուշու բնակչությունը XVIII դարի վերջի համեմատությամբ զգալի չափով աճել էր, որ միանգամայն հավանական է ռուսական տիրապետության օրերին, երբ երկրում խաղաղություն էր տիրում։ Մի այլ պատմական աղբյուրում<ref>«Обозрение Росийский владений Закавказом в статистическом, этнографическом, топографическом и финансовом отношениях», т. IV, Санкт-Петербург, 1836, стр. 361—370․</ref>, որ վերաբերում է XIX դարի 30֊ական թվականներին եւ պաշտոնական հրատարակություն է, մենք գտնում ենք Անդրկովկասի մի քանի քաղաքների բնակչությանը վերաբերող հետեւյան թվերը, որոնց համաձայն կարելի է որոշել Շուշու բնակչության թիվը եւ նրա տեղը Անդրկովկասի այլ խոշոր քաղաքների շարքում։ :::::Աղյուսակ № 4  
<references />