Changes

/* IX։ Հոգեբանությունը թափ առած գնում է։ Սրարշավ տրոյական։ Դատախազի ճառի ավարտը։ */
Այդ տենդահար մարդու վկայությունից հետո երևան եկավ մի փաստաթուղթ՝ մեղադրյալի նամակը օրիորդ Վերխովցևային, այն նամակը, որ նա գրել է ոճիրը կատարելուց երկու օր առաջ, և ուր նախօրոք նկարագրված է ոճրագործության մանրամասն ծրագիրը։ Դե էլ ինչո՞ւ ենք ուրիշ ծրագիր փնտրում։ Ճիշտ ու ճիշտ այդ ծրագրով էլ կատարվել է ոճիրը, և կատարել է ոչ այլ ոք, քան այդ ծրագիրը կազմողը։ Այո, պարոնայք երդվյալ ատենակալներ, «հենց գրվածի պես էլ կատարվել է»։ Երբեք, երբեք էլ նա հարգանքով ու երկյուղով չի փախել հոր պատուհանի տակից, այն էլ դեռ հաստատ համոզված լինելով, որ իր սիրեցյալը նրա մոտ է այդ պահին։ Ոչ, անհեթեթ ու անհավատալի է դա։ Նա մտել է ու... վերջացրել գործը։ Հավանաբար սպանել է ջղային վիճակում, զայրույթից բորբոքված, անմիջապես որ նայել է իր ատելի մրցակցին, և սպանել է գուցե մի անգամից, սանդկոթով զինված իր ձեռքի մի հարվածով, և ապա, մանրամասն խուզարկությունից հետո համոզվելով, որ իր սիրեցյալը այնտեղ չէ, այնուամենայնիվ չի մոռացել ձեռքը խոթել բարձի տակ և հանել փողի ծրարը, որի պատռված երեսը ահա այստեղ է հիմա՝ իրեղեն ապացույցների սեղանին։ Այս բանը ասում եմ, որպեսզի նկատեք մի հանգամանք՝ ըստ իս շատ բնորոշ։ Եթե նա փորձառու մարդասպան լիներ և սպաներ հենց միայն կողոպուտի նպատակով, մի՞թե ծրարի երեսը կթողներ հատակին այնպես, ինչպես գտան այդ իրը դիակի մոտ։ Եթե, օրինակ, կողոպուտի համար սպանող Սմերդյակովը լիներ, դե նա պարզապես ծրարը կտաներ իր հետ, բնավ էլ նեղություն չէր քաշի, որ իր զոհի դիակի առաջ բաց անի ու նայի մեջը, քանի որ հաստատ գիտեր, թե ծրարի մեջ փող կա (չէ՞ որ իր աչքի առաջ էին փողը դրել ու կնքել), և գիտեր նաև, որ եթե բոլորովին վերցնի ու տանի ծրարը, ոչ ոք չի իմանա՝ կողոպուտ եղե՞լ է, թե ոչ։ Հարց եմ տալիս ձեզ, պարոնայք երդվյալ ատենակալներ, այդպես կվարվե՞ր արդյոք Սմերդյակովը, ծրարը կթողնե՞ր հատակին։ Ոչ, հենց այդպես պետք է վարվեր մոլեգնած մարդասպանը, որն արդեն վատ է կշռադատում, այն մարդասպանը, որ գող չէ և մինչ այդ երբեք ոչինչ չի գողացել, և այդ րոպեին էլ անկողնի տակից փողը դուրս է քաշել ոչ թե որպես գողություն անող մի գող, այլ որպես մի մարդ, որ իր գողացված սեփականությունն է ետ վերցնում գողից, որովհետև Դմիտրի Կարամազովը հենց այդպիսի համոզմունք է ունեցել այդ երեք հազար ռուբլու մասին, մտամոլության հասած մի համոզմունք։ Եվ ահա, վերցնելով ծրարը, որ առաջ երբեք չէր տեսել, պատռում և բաց է անում, որպեսզի ստույգ համոզվի՝ փող կա՞ արդյոք մեջը, հետո փողը գրպանը դրած փախչում է, նույնիսկ մոռանալով նկատի առնել, թե ծրարի այդ պատռված երեսը նետելով հատակին՝ վիթխարագույն մի մեղադրանք է թողնում ինքն իր դեմ։ Եվ դա պարզ այն պատճառով, որ Կարամազովը, այլ ոչ թե Սմերդյակովը, չի մտածել, չի կշռադատել, և ինչպե՞ս կարող էր։ Նա փախչում է, նա լսում է իր ետևից հասնող ծառայի աղաղակը, ծառան բռնում է նրան, կանգնեցնում է և պղնձե սանդկոթի հարվածով ընկնում գետին։ Մեղադրյալը, խղճահարությունից մղված, ցատկում է ներքև՝ նրա մոտ։ Պատկերացրե՜ք, նա հանկարծ ուզում է հավատացնել մեզ, թե այդ րոպեին պատից ետ է ցատկել խղճահարության, կարեկցանքի մղումով, որպեսզի նայի, թե չի՞ կարող մի բանով օգնել նրան։ Բայց մի՞թե դա այն րոպեն է, ուր կարելի է կարեկցանք ցուցաբերել։ Ոչ, նա ետ է ցատկել հենց համոզվելու համար, թե արդյոք կենդանի՞ է իր չարագործության միակ վկան։ Որևէ այլ զգացում, որևէ այլ շարժառիթ անբնական կլիներ։ Նկատի առեք, որ նա նեղություն է քաշում, թաշկինակով սրբում է Գրիգորիի գլուխը, և համոզվելով, որ նա մեռած է, խելակորույս վազում է նորից իր սիրուհու տունը, ոտից գլուխ արյունով թաթախված. իսկ ինչպե՞ս չի մտածել, թե ինքը արյունով է թաթախված և անմիջապես կբռնվի հանցանքի մեջ։ Բայց մեղադրյալն անձամբ հավատացնում է մեզ, որ ուշադրություն անգամ չի դարձրել, թե ինքը արյունով էր թաթախված, դա կարելի է ընդունել, դա շատ հնարավոր բան է, ոճրագործները միշտ էլ այդպես են լինում այդպիսի րոպեներին։ Մի բանը դժոխային հաշվենկատությամբ են անում, իսկ մի ուրիշ բանի համար խելքը դադարում է գործել։ Բայց այդ րոպեին նա մտածում էր միայն, թե որտեղ է իր ''սիրուհին։'' Ուզում էր իսկույն իմանալ, թե որտեղ է նա, և ահա վազում է նրա բնակարանը և իմանում իր համար անսպասելի, ահռելի մի լուր. նա գնացել է Մոկրոե՝ իր «առաջին», «անվիճելի» սիրահարի մոտ»։
=== IX։ Հոգեբանությունը թափ առած գնում է։ Սրարշավ տրոյական։ Դատախազի ճառի ավարտը։ ավարտը ===
Իպոլիտ Կիրիլովիչը հայտնապես ընտրել էր շարադրանքի խստորեն պատմական մեթոդը, մի մեթոդ, որին շատ են սիրում դիմել բոլոր ջղային հռետորները՝ դիտմամբ ձգտելով խստադիր շրջանակների մեջ մնալ, որպեսզի զսպեն իրենց սեփական անհամբեր ոգևորությունը։ Եվ Իպոլիտ Կիրիլովիչը, հասնելով իր ճառի այդ կետին, հատկապես մանրամասն խոսեց Գրուշենկայի «առաջին» ու «անվիճելի» սիրահարի մասին և մի քանի յուրովի հետաքրքրական մտքեր հայտնեց այդ նյութի շուրջ։
Վստահելի
1318
edits