Changes
3) որ վաճառականական ամբողջ կապիտալն արդյունաբերական կապիտալի համեմատությամբ դիտելու դեպքում կերևա, որ վաճառականական կապիտալի մի պտույտը կարող է ներկայացնել ոչ միայն բազմաթիվ կապիտալների պտույտներն արտադրության մի ոլորտում, այլ և մի շարք կապիտալների պտույտներն արտադրության տարբեր ոլորտներում։ Առաջինը տեղի է ունենում, եթե, օրինակ, կտավավաճառն այն բանից հետո, երբ իր 3 000 ֆ. ստ.-ով գնել է մի կտավ արտադրողի արդյունքը և այն նորից վաճառել, նախքան միևնույն արտադրողը նորից նույնքան ապրանք շուկա կնետեր — գնում է մի ուրիշ կամ թե մի քանի այլ կտավ արտադրողների արդյունքը և այս դարձյալ ծախում՝ այսպիսով արտադրության միևնույն ոլորտում տարբեր կապիտալների պտույտները միջնորդավորելով։ Երկրորդը տեղի է ունենում, եթե վաճառականն, օրինակ, կտավը ծախելուց հետո հիմա մետաքս է գնում, հետևաբար նա արտադրության մի ուրիշ ոլորտում է միջնորդավորում կապիտալի պտույտը։
Ընդհանուր առմամբ պետք է հետևյալը նկատել. արդյունաբերական կապիտալի պտույտը սահմանափակված է ոչ մի այն շրջանառության ժամանակով, այլ նաև արտադրության ժամանակով։ Վաճառականական կապիտալի պտույտը, որչափով որ սա ապրանքի լոկ մի որոշ տեսակով է առուտուր տնում, սահմանափակված է ոչ թե մի արդյունաբերական կապիտալի պտույտով, այլ միևնույն արտադրաճյուղի բոլոր արդյունաբերական կապիտալների պտույտով։ Այն բանից հետո, երբ վաճառականը մեկի կտավը գնել ու ծախել է, նա կարող է ուրիշինը գնել ու ծախել նախքան այն, երբ առաջինը նորից ապրանք կնետի շուկան։ Այսպիսով ուրեմն, միևնույն վաճառականական կապիտալը հաջորդաբար կարող է սպասավորել մի արտադրաճյուդի մեջ դրված կապիտալների տարբեր պտույտները. այնպես որ նրա պտույտը չի նույնանում արդյունաբերական մի առանձին կապիտալի պտույտների հետ և հետևաբար չի փոխարինում սոսկ այն պահեստի փողը, որ այս արդյունաբերական առանձին կապիտալիստը պետք է ունենար in petto [առձեռն]։ Վաճառականական կապիտալի պտույտն արտադրության մի ոլորտում բնականաբար սահմանափակվում է նույն ոլորտի ամբողջ արտադրության ծավալով։ Բայց նա չի սահմանափակվում միևնույն ոլորտում գործող ամեն մի առանձին կապիտալի արտադրության սահմաններով կամ թե նրա պտուտաժամտնակովպտուտաժամանակով, որքան որ վերջինս պայմանավորվում է արտադրության ժամանակով։ Ենթադրենք, A-ն մատակարարում է մի ապրանք, որը երեք ամիս է պահանջում իր արտադրության համար։ Այն բանից հետո, երբ վաճառականը գնել ու ծախել է այս ապրանքը, ասենք, մի ամսում, նա կարող է ուրիշ արտադրողից միևնույն արդյունքը գնել ու ծախել։ Կամ թե այն բանից հետո, երբ նա, օրինակ, ծախել է մի ֆերմերի հացահատիկը, կարող է միևնույն փողով երկրորդինը գնել ու ծախել և այլն։ Նրա կապիտալի պտույտը սահմանափակված է հացահատիկի այն մասսայով, որ նա կարող է մի տվյալ ժամանակվա ընթացքում, օրինակ, մի տարում, հաջորդաբար գնել ու ծախել, այնինչ ֆերմերի կապիտալի պտույտը, մի կողմ թողած պտուտաժամանակը, սահմանափակված է արտադրաժամանակով, որը մի տարի է տևում։
Բայց միևնույն վաճառականական կապիտալի պտույտը նույն հաջողությամբ կարող է սպասավորել տարբեր արտադրաճյուղերի կապիտալների պտույտները։
Ամենից առաջ այս գրասենյակը միշտ էլ անչափ փոքր է արդյունաբերական արհեստանոցի համեմատությամբ։ Սակայն պարզ է հետևյալը. այն չափով, որով ընդլայնվում է արտադրության մասշտաբը, աճում են այն առևտրային գործառնությունները, որոնք պետք է մշտապես կատարվեն արդյունաբերական կապիտալի շրջանառության համար, թե այն նպատակով, որ ծախվի ապրանքային կապիտալի ձևով գոյություն ունեցող արդյունքը և թե այն նպատակով, որ ստացված փողը նորից արտադրամիջոցների փոխարկվի և ամբողջի վերաբերյալ հաշիվ կազմվի։ Գների հաշվարկումը, մատյաններ վարելը, կասսայի վարելը, թղթակցությունը, այս բոլորը վերաբերում է տվյալ կետին։ Որքան ավելի բարձր է կանգնած արտադրության մասշտաբը, այնքան ավելի մեծ են, թեկուզ ոչ երբեք միևնույն համամասնությամբ, արդյունաբերական կապիտալի վաճառականական գործառնությունները, ուրեմն և այն աշխատանքն ու շրջանառության մյուս ծախքերը, որոնք հարկավոր են արժեքն ու հավելյալ արժեքն իրացնելու համար։ Սրա հետևանքով անհրաժեշտ է դառնում առևտրային վարձու բանվորների կիրառումը, որոնք և կազմում են բուն գրասենյակը։ Սրանց վրա կատարվող ծախսը, թեև արվում է աշխատավարձի ձևով, տարբերվում է այն փոփոխուն կապիտալից, որը ծախսվում է արտադրողական աշխատանք գնելու վրա։ Այս պարագան ավելացնում է արդյունաբերական կապիտալիստի ծախսերը, կանխավճարվող կապիտալի մասսան՝ առանց անմիջաբար բարձրացնելու հավելյալ արժեքը։ Պատճառն այն է, որ այս ծախսն այնպիսի աշխատանքի համար կատարվող մի ծախս է, որը կիրառվում է լոկ արդեն ստեղծված արժեքներն իրացնելու համար։ Այս տեսակի ամեն մի այլ ծախսի նման սա էլ է նվազեցնում շահույթի նորման, որովհետև աճում է կանխավճարված կապիտալը, բայց ոչ հավելյալ արժեքը։ Եթե հավելյալ արժեքն անփոփոխ է մնում, բայց չկանխավճարված C կապիտալն աճելով դառնում է C + ΔС, ապա շահույթի <math>\frac{m}{C}</math> նորմայի տեղ հանդես է գալիս շահույթի ավելի փոքր <math>\frac{m}{C + ΔС}</math> նորման։ Հետևաբար արդյունաբերական կապիտալիստը ճգնում է շրջանառության այս ծախքերը, ճիշտ այնպես, ինչպես հաստատուն կապիտալի համար արվող իր ծախսերը, սահմանափակել նրանց մինիմումով։ Ուստի արդյունաբերական կապիտալը տարբեր վերաբերմունք ունի դեպի իր առևտրային վարձու բանվորները և դեպի իր արտադրողական վարձու բանվորները։ Այլ հավասար պայմաններում որքան ավելի մեծ քանակությամբ են գործադրվում այս վերջինները, այնքան ավելի մեծ մասշտաբով է կազմակերպված լինում արտադրությունը, այնքան ավելի մեծ է հավելյալ արժեքը կամ շահույթը։ Հակառակ դեպքում՝ ընդհակառակը։ Որքան ավելի խոշոր է արտադրության մասշտաբը, և որքան ավելի մեծ է իրացնելի արժեքն ու հետևաբար հավելյալ արժեքը, ուրեմն որքան ավելի մեծ է արտադրված ապրանքային կապիտալը, այնքան ավելի շատ են աճում բացարձակորեն, թեև ոչ հարաբերաբար, գրասենյակային ծախքերը և շարժառիթ հանդիսանում աշխատանքի բաժանման մի տեսակի համար։ Թե որքան մեծ չափով է շահույթը կազմում այս ծախսերի նախադրյալը, այս երևան է գալիս ի միջի այլոց նրանով, որ առևտրային աշխատավարձի աճելու հետ նույնի մի մասը վճարվում է շահույթի մի որոշ տոկոսից։ Գործի էությունից է բխում այն, որ այն աշխատանքը, որ կազմված է միմիայն միջնորդավորող գործառնություններից, որոնք մասամբ շաղկապված են արժեքների հաշվարկման հետ մասամբ՝ նրանց իրացման հետ, մասամբ՝ իրացված փողն արտադրամիջոցների ետփոխարկելու հետ, գործառնություններ, որոնց ծավալը հետևաբար կախված է արտադրված ու իրացնելի արժեքների մեծությունից,— որ այսպիսի մի աշխատանքը ներգործում է ոչ թե իբրև պատճառ, ինչպես ներգործում է անմիջաբար արտադրողական աշխատանքը, այլ իբրև այս արժեքների համապատասխան մեծությունների ու մասսաների հետևանք։ Նույնը պետք է ասել նաև շրջանառության մյուս ծախքերի վերաբերմամբ։ Շատ չափելու, կշռելու, փաթթոցելու, փոխադրելու համար պետք է շատ էլ ապրանք լինի. փաթթոցելու ու փոխադրելու և այլոց աշխատանքի քանակը կախված է այն ապրանքների քանակից, որոնք այդ գործունեության օբեկտներն են, և ոչ թե ընդհակառակը։
Առևտրային բանվորն անմիջաբար հավելյալ արժեք չի արտադրում, բայց նրա աշխատանքի գինը որոշվում է նրա բանվորական ուժի արժեքով, ուրեմն սրա արտադրության ծախքերով, այնինչ այս բանվորական ուժի գործնական հայտաբերումը, նրա լարումը, ծախսումն ու մաշումը, ինչպես այդ տեղի ունի և ուրիշ ամեն մի վարձու բանվորի նկատմամբ, ամենևին սահմանափակված չի նրա արժեքով։ Ուստի նրա վարձը ոչ մի անհրաժեշտ առնչություն չունի շահույթի այն մասսայի հետ, որն իրացնելու գործում նա օգնում է կապիտալիստին։ Այն, ինչ նստում է այս բանվորը կապիտալիստի վրա, ու այն, ինչ որ նա բերում է կապիտալիստին, տարբեր մեծություններ են։ Նա շահույթ է բերում վաճառականին ոչ թե նրանով, որ անմիջաբար հավելյալ արժեք է ստեղծում, այլ նրանով, որ օգնում է հավելյալ արժեքի իրացման ծախքերը քչացնելու, որչափով որ նա մասամբ անվճար աշխատանք է կատարում։ Բուն առևտրային բանվորը պատկանում է վարձու բանվորների ավելի լավ վճարվող խավին, նրանց թվին, որոնց աշխատանքը հմուտ աշխատանք է, միջին աշխատանքից բարձր է կանգնած։ Սակայն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ միասին, նույնիսկ միջին աշխատանքի վերաբերմամբ, աշխատավարձն ընկնելու տենդենց ունի, մասամբ՝ աշխատանքի բաժանման հետևանքով գրասենյակի ներսում. այստեղից էլ պետք է առաջ գա աշխատունակության լոկ միակողմանի զարգացում, և այս տեսակ աշխատունակություն ձեռք բերելու ծախքերը կապիտալիստի վրա մասամբ ոչինչ չեն նստում,— այլ հենց ֆունկցիայի շնորհիվ զարգանում է բանվորի հմտությունը, և այս կատարվում է այնքան ավելի արագ, որքան ավելի միակողմանի է դառնում ֆունկցիան աշխատանքի բաժանմանը զուգընթաց։ Երկրորդ՝ այն պատճառով, որ տարրական կրթությունը, ծանոթությունն առևտրական գործի հետ, լեզուների յուրացումը և այլն գիտության ու ժողովրդական կրթության առաջադիմությանը զուգընթաց այնքան ավելի արագ, ավելի հեշտ, ավելի ընդհանրականորեն, ավելի էժան են վերարտադրվում, որքան ավելի է արտադրության կապիտալիստական եղանակը դեպի գործնականն ուղղում ուսուցման մեթոդները և այլն։ Ժողովրդական կրթության ընդհանրականացումը հնարավորություն է տալիս բանվորների այս տեսակը հավաքագրելու այն դասակարգերից, որոնք առաջ բացառված էին այս ասպարեզից, սովոր էին գոյության ավելի վատ պայմանների։ Բացի սրանից, նա ուժեղացնում է այսպիսիների հորդումն ու սրա հետ միասին՝ նաև մրցումը։ Ուստի մի քանի բացառությունները չհաշված, կապիտալիստական արտադրության պրոգրեսի հետ միասին ընկնում է այս մարդկանց բանվորական ուժի արժեքը. նրանց աշխատավարձն իջնում է, այնինչ նրանց աշխատունակությունը բարձրանում է։ Կապիտալիստը շատացնում է այս բանվորների թիվը, եթե պետք է լինում ավելի շատ արժեք ու շահույթ իրացնելու։ Այս աշխատանքի ավելանալը հավելյալ արժեքի շատանալու հետևանք է միշտ, և ոչ երբեք նրա պաաճառը<ref>Թե առևտրային պրոլետարիատի վիճակի վերաբերմամբ 1865 թվականին տված այս պրոգնոզը ինչպես է արդարացել այն ժամանակվանից դեսը, այս մասին կարող են շատ բան պատմել այն հարյուրավոր գերմանացի գործակաաարներըգործակատարները, որոնք բոլոր առևտրային գործառնություներին ու 3—4 լեզվի տիրապետած՝ Լոնդոնի Սիտիում զուր են իրենց ծառայությունն առաջարկում շաբաթական 25 շիլլինգով — շատ ավելի ցած գնով, քան մի ճարտար մեքենագետ-փականագործի վարձն է։ Ձեռագրի մեջ երկու երեսի չափով մի բացատ ցույց է տալիս, որ այս կետը ենթադրվելիս է եղել էլ ավելի մանրամասն զարգացնելու։ Համենայն դեպս պետք է նշել II գիրք, VI գլուխ («Շրջանառության ծախքերը»), էջ 105—112, որտեղ այս նյութին վերաբերող շատ բան շոշափված է արդեն։ Ֆ. Է.։</ref>։
<br>