Changes
Նա լուսամուտը բացեց։ Դրսում տների վրա կախվել էր ամպամած կեսօրը։ Տանիքներին ճտճտում էին ճնճղուկները։ Ներքևի հարկում երկու հոգի կռիվ էին անում։ Ըստ երևույթին, Գոլդբերգ ամուսիններն էին։ Ամուսինը, որ Բրեսլաուցի հացահատիկի մեծածախ վաճառական էր, կնոջից քսան տարով մեծ էր։ Կինը սիրային գաղտնի հարաբերությունների մեջ էր էմիգրանտ Վիզենհոֆի հետ և կարծում էր, որ ոչ ոք դա չգիտի։ Մինչդեռ միակ մարդը, որ այդ մասին իսկապես էլ չգիտեր, դա իր ամուսինն էր — Գոլդբերգը։
Ռավիկը լուսամուտը փակեց։ Առավոտյան նա ինչ-որ մեկի լեղապարկն էր վիրահատել։ Դա Դյուրանի համար արված լեղաարկի մի անոնիմ վիրահատություն էր։ Անհայտ տղամարդու որովայնի մի կտոր, որի դիմաց նա երկու հարյուր ֆրանկ էր ստանալու։ Դրանից հետո այցելության էր գնացել Կետ Հեգստրեմին։ Կետը ջերմություն ուներ։ Չափազանց բարձր ջերմություն։ Մի ամբողջ ժամ նա մնացել էր այնտեղ։ Կետ հեգստրեմի Հեգստրեմի քունը վերին աստիճանի անհանգիստ էր, սակայն սպառնացող ոչինչ չկար։ Այնուամենայնիվ, առանց դրան շատ ավելի լավ կլիներ։
Ռավիկը փակած լուսամատից դուրս էր նայում։ Ամեն անգամվա «հետո»-ի դատարկության տարօրինակ զգացում։ Մահճակալ, որ ոչինչ այլևս չէր ասում։ Այսօր, որին անողորմաբար ծվատում էր երեկը, ինչպես շնագայլն է ծվատում այծեղջերուի մորթին։ Սիրո անտառները, որոնք կարծես կախարդանքով աճել են գիշերային խավարի մեջ, այժմ նորից են երևում հեռավոր հեռվում որպես ժամանակի անապատում կախված միրաժ...
Տունը, որտեղ ապրում էր Լյուսիեննա Մարտինեն, գտնվում էր Կլավել փողոցի վրա։ Տան առաջին հարկում մսի մի խանութ կար, որտեղ վիթխարի մի կին, կացինը ճարպկորեն գորձի դրած, միս էր վաճառում։ Կնոջ հագին սգավորի զգեստ էր։ Երկու շաբաթ առաջ նրա ամուսինը մահացել էր։ Եվ հիմա խանութի գործերը նա վարում էր մի երիտասարդ գործակատարի օգնությամբ։ Ռավիկը խանութի կողքով անցնելիս հայացքով տնտղեց մսավաճառի այրուն։ Նա, ըստ երևույթին, պատրաստվել էր հյուր գնալու, քանի որ գլխին երկար, սև շղարշով գլխարկ էր դրել, բայց ծանոթներից մեկի խնդրանքով համաձայնվել էր սիրալիր գտնվել և արագ կտրել ու նրան տալ կախած խոզերից մի բուդ։ Սգո շղարշը ծածանվում էր մսի վրա, իսկ փայլփլուն սուր կացինը հեշտությամբ մխրճվում էր խոզի բուդը։
— Ահա և քո ուզածը,— գոհունակությամբ ասաց այրին ու խոզի ոտքր ոտքը նետեց կշեռքի նժարին։
Լյուսիեննան ապրում էր տանիքի տակ գտնվող վերնահարկի մի փոքրիկ սենյակում։ Նա մենակ չէր։ Սենյակի կենտրոնում, աթոռի վրա ծուլորեն փլված, նստել էր մոտ քսանհինգ տարեկան մի երիտասարդ, որի գլխին երկար հովարով հեծանվորդի գլխարկ էր դրած։ Նրա բերնին ցցված էր սեփական ձեռքով փաթաթած մի ծխախոտ, որը խոսելու ժամանակ, երբ նա բերանը բաց էր անում, վերևի շրթունքից կպած կախվում էր։ Երբ Ռավիկը ներս մտավ, երիտասարդը տեղից նույնիսկ չշարժվեց էլ։
— Ձեզ հետ եմ, երիտասարդ,— հանգիստ ասաց Ռավիկը,— ես չեմ կարծում, թե փողը ձեր գրպանից է գնում։ Եվ առհասարակ, փող կվերցնեմ թե չեմ վերցնի, դա ձեր գործը չէ։ Ռադ եղեք այստեղից։
Երիտասարդը անպատկառորեն քմծիծաղեց ու ավելի ամուր նստեց տեղում, սրածայր լսւքե լաքե կոշիկներով ու մանիշա կա գույն մանուշակագույն գուլպաներով ոտքերը ավելի լայն տարածելով շուրջը։
— Խնդրում եմ, Բոբո,— մեջ մտավ Լյուսիեննան,— սա ընդամենը մի վայրկյան է տևելու։
Բոբոն նրան ուշադրություն չդարձրեց։ Նրա ուշա դրությունը ուշադրությունը կենտրոնացած էր Ռավիկի վրա։
— Շատ լավ է, որ դուք էստեղ եք,— ասաց Բոբոն։— Ես հիմի ձեզ կբացատրեմ, ոնց որ պետքն է։ Եթե դուք կարծում եք, սիրելիս, որ կարող եք կլինիկայի, վիրահատության և նման բաների դիմաց մեզ հաշիվ ներկայացնել... իմացեք, որ սխալվում եք։ Մենք ձեզանից չենք պահանջել, որ դուք նրան հիվանդանոց պառկեցնեք։ Իսկ ինչ վիրահատությանն է վերաբերում, ապա էդ մասին նույնիսկ խոսք էլ չի եղել։ Էնպես որ, մնաս բարով ասեք ձեր սպասած մեծ փողերին։ Դեռ շնորհակալ եղեք, որ մենք վնասի դիմաց ձեզանից բան չենք պահանջում, հարկադրական վիրահատության համար։— Նա ցույց տվեց իր զզվելի ատամների շարքը։ Հը, կերա՞ք։ Դե լավ իմացեք։ Բոբոն էդ գործերից լավ է գլուխ հանում։ Նրան խաբելը դժվար է։
— Ախ դու փսլնքո՛տ,— ասաց Ռավիկը։— Դա ողորմելի և հին տրյուկ է։ Էլ ուրիշ ոչինչ չգիտե՞ս։— Ռավիկը ծիծաղեց։
Մի րոպե Բոբոն իրեն կորցրեց։ Աչքերը շփոթահար այս ու այն կողմ վազեցին։ Ճարպիկ մի շարժումով Ռավիկը նրա չկոճկաձ չկոճկած պիջակը ցած քաշեց արմունկներին, զրկելով նրան ձեռքերը շարժելու հնարավորությունից։
— Սա դու արդեն, երևի, չգիտես,— ասաց Ռավիկը, վայրկենապես բացեց դուռը և բավական կոպիտ դուրս շպրտեց գլուխը կորցրած երիտասարդին։— Կռիվ անել ես սիրում, գնա զինվոր դարձիր։ Իսկ քանի դեռ կռվել չգիտես, տեղդ վեր ընկիր և մի կպչի հասունացածներից։ Ապո՛ւշ։
― Չէ։ Դրա համար չէ։ Ես դա հագա, որովհետև գիտեի, որ...— նա հայացքը գցեց դռան կողմը և ձայնը ցածրացնելով շշնշաց,— գիտեի, որ գալու է։ Նա անընդհատ ինձ ասում է, որ ես արդեն առողջ եմ։ Էլ չի ուզում համբերել։
— Ի֊ի՞նչ։ Ափսոս որ ես մինչև այդ դա չգիտեի։ Ռավիկը կատաղած նայեց դռան կողմը։— Այն էլ ո նց ո՜նց կհամբերի։
Լյուսիեննան, ինչպես բոլոր անեմիկ կանայք, վերին աստիճանի սպիտակ ու թափանցիկ մաշկ ուներ, որի տակից երևում էին կապույտ երակները։ Նա լավ կազմվածք ուներ, ոսկորները բարակ էին, ինքը նրբիրան էր, սակայն ոչ նիհար։ Ինչքա՜ն այսպիսի աղջիկներ կան, մտածեց Ռավիկը։ Այդպիսիներին տեսնելիս մարդ ակամայից իրեն հարցնում է, թե ինչու է բնությունը սրանց այսքան քնքուշ ու նուրբ ստեղծում, երբ մարդ նախապես չգիտի, որ դրանք բոլորն էլ ժամանակի ընթացքում ծանր աշխատանք իաշխատանքի, անկանոն և անառողջ կյանքի հետևանքով հյուծվելու են ու դառնալու այլանդակ արարածներ։
— Ձեզ անհրաժեշտ է մի շաբաթ ևս պառկած մնալ, Լյուսիեննա։ Երբեմն կարող եք վերկենալ, սենյակում մի քիչ այս ու այն կողմ գնալ։ Բայց պետք է չափազանց զգույշ լինեք, ծանրություններ չվերցնեք և աստիճաններով վերև չբարձրանաք։ Որևէ խնամող ունե՞ք, բացի այս Բոբոյից։
Ռավիկը բանալին պտտեց և նույն րոպեին, սեղմելով բռնակը, դուռը բացեց։ Սանդղահարթակին ոչ ոք չկար։ Նա այդպես էլ գիտեր։ Բոբոների տիպը նա լավ էր ճանաչում։
Մսի խանութում այժմ մնացել էր միայն գործակատարը, դեղնած մի մարդ, որը հեռավոր կերպով անգամ չուներ իր սիրուհու եռանդն ու կիրքը։ Նա ծուլորեն կացնով խփում էր մսին։ Տիրոջ մեռնելուց հետո գործակատարը նկատելի կերպով ուժասպառվել էր։ Բայց տիրուհու հետ ամուսնանալու ամենաչնչին հեռանկարն անգամ չուներ։ Այդ մասին բարձրաձայն հայտարարեց խոզանակ պատրաստող մի մարդ, որը նստած էր դիմացի բիստրոյում, ավելացնելով, որ տիրուհին մինչև գործակատարի հեա հետ ամուսնանալը նրան ավելի շուտ գերեզման կհասցնի։ Խեղճի վրա այլևս հալ չէր մնացել։ Իսկ այրին ավելի էր փարթամացել ու փթթել։ Ռավիկը մի բաժակ սև հաղարջի հյութ խմեց ու վճարեց։ Նա կարծում էր, թե Բոբոն բիստրոյում կլինի, բայց այստեղ Բոբոյի հետքն անգամ չկար։
— Ինձ դուր է գալիս,— զրուցասիրությամբ պատասխանեց նա։— Ճիշտ է, մեկ֊մեկ ծանր բնավորությամբ հիվանդներ են պատահում, բայց մեծ մասամբ շատ հաճելի են։ Մադամ Բրիսսոն երեկ ինձ շատ գեղեցիկ, համարյա նոր, մետաքսե մի շոր նվիրեց։ Իսկ անցած շաբաթ էլ մադամ Լերներից մի զույգ լաքե կոշիկ ստացա։ Հիշո՞ւմ եք Լերներին, նա, որ տանը մահացավ։— Բուժքույրը նորից ծիծաղեց։— Ես հագուստեղենի վրա համարյա փող չեմ ծախսում։ Միշտ մեկնումեկը մի բան տալիս է։ Իսկ եթե վրաս մեծ է լինում կամ փոքր, տանում եմ ընկերուհուս մոտ, փոխում, նա խանութ ունի։ Այնպես որ, ես վատ չեմ ապրում։ Մադամ Հեգստրեմը նույնպես շատ առատաձեռն է։ Նա փող է տալիս։ Վերջին անգամ հարյուր ֆրանկ տվեց։ Ընդամենը տասներկու օրվա համար։ Նա ինչքա՞ն է այս անգամ պառկելու այստեղ, բժիշկ։
— Բավական երկար, երկար։ Մի քանի շաբաթ։
Բուժքույրը իրեն երջանիկ էր զգում։ Նա իր պայծառ, անկնճիռ ու ողորկ ճակատի հետևում հաշվում էր, թե ինքը դրանից դեռ ինչ կունենա։ Ռավիկը նորից խոնարհվեց Կետ Հեգստրեմի վրա։ Կետի շնչառությունը հանգիստ էր։ Վերքի թույլ հոտը խառնվում էր նրա մազերից բուրող օծանելիքի սուր բուրմունքի հետ։ Ռավիկը հանկարծ զգաց իր վիճակի անտանելիությունը։ Կետը լրիվ վստահում է իրեն։ Վստահում է։ Բարալիկ, ամբողջովին կտրտված որովայնը, ուր թափանցել ու լափում է գազանը։ Եվ նա նորից խնամքով կարեց, ի վիճակի չլինեւով չլինելով որևէ բանով օգնել։ Վստահո՜ւմ է։
— Բարի գիշեր, բուժքույր,— ասաց Ռավիկը։
— Բարի գիշեր, բժիշկ։
Կլորերես քույրը նստեց սենյակի անկյունում դրված բազկա-թոռինբազկաթոռին, լապտերը հիվանդի կողմից վարագուրեց, որպեսզի լույսը նրան չխանգարի, ոտքերը ադյալով փաթաթեց ու վերցրեց ժուռնալը։ Դա դետեկտիվ պատմություններով ու կինոդերասանների լուսանկարներով՝ պատկերազարդ էժանագին ժուռնալներից էր։ Հարմար տեղավորվելով բազկաթոռին, նա սկսեց կարդալ։ Նրա կողքին, փոքրիկ սեղանի վրա, դրված էր շոկոլադի մի բացած տուփ։ Դուրս գնալիս Ռավիկը նկատեց, թե բուժքույրն ինչպես, առանց ընթերցանությունից կտրվելու, ձեռքը մեկնեց ու մի հատ վերցրեց։ Երբեմն մարդ ամենապարզ բաներն անգամ չի կարողանում հասկանալ, մտածեց նա։ Սենյակում երկու մարդ կա։ Մեկը մահամերձ է, իսկ մյուսին դա բոլորովին չի էլ հետաքրքրում։ Ռավիկը փակեց դուռը։ Բայց մի՞թե ես նույնը չեմ։ Մի՞թե ես այդ նույն սենյակից չեմ գնում մի ուրիշը, որտեղ...
— Վերցրու...
Ի՜նչ լավ էր զգալ խնձորի վճիտ օղու բուրմունքը, խնձորի ագին։ ոգին։ Ի՜նչ լավ էր, որ Ժոանը գտավ միակ ճիշտ խոսքերը։
Ժոանը գլուխը ետ գցեց ու խմեց։ Մազերը թափվեցին նրա ուսերին, թվում էր, թե այդ րոպեին Ժոանի համար կալվադոսից բացի աշխարհում ոչինչ այլևս գոյություն չուներ։ Ռավիկը դեռ առաջ էր նկատել, որ ժոանը ամբողջովին տրվում է այն գործին, ինչով տվյալ րոպեին զբաղված է։ Նրա գլխում իսկույն մի միտք առկայծեց, որ դա ոչ միայն իր հմայքն ունի, այլև ունի իր վտանգը։ Նա ինքը խմիչք էր՝ խմելու ժամանակ, դառնում էր սեր՝ սիրելու պահին, նա փոխվում էր հուսահատության, երբ սկսում էր հուսահատվել, նա ինքը մոռացություն էր՝ մոռացության մատնելիս։