Changes

Պահապանները

Ավելացվել է 2978 բայտ, 22:32, 28 Հունիսի 2015
/* Գլուխ չորորդ. Սև Անդունդ */
— Ցա՛խ լցրեք խարույկը,— գոռաց Գանդալֆը հոբիթներին: — Սրերը մեկացնե՛լ: Կանգնե՛լ մեջք մեջքի տված:
 
Թեժացող խարույկի վետվետուն լույսով Ֆրոդոն տեսավ, թե ինչպես մոխրագույն ստվերները անցնում են քարե ցածր ցանկապատից: Արագորնը կայծակնային արագությամբ ցատկեց և մի հսկայական գազան խեղդված կաղկանձով տապալվեց գետնին, սառը փայլեց Բորոմիրի թուրը և թռավ երկրորդ գայլդարձյակի գլուխը, թզուկը տապարով ճեղքեց երրորդին, Լեգոլասին ենտը գետին տապալեց չորորդին, սակայն նորանոր մոխրագույն ստվերներ, ալիք առ ալիք հորձանք տալով, լցվում էին պարսպի վրա:
 
Ֆրոդոն հուսով նայեց Գանդալֆին: Հրաշագործը, ինչպես հոբիթին թվաց, հանկարծ աճեց մինչև երկինք, շլացուցիչ լույսով բռնկվեց կախարդական գավազանը և, ասես քարակերտ մի հսկա, Գանդալֆը մի վայրկյան անշարժացավ՝ Պահապաններին ծածկելով հարձակվող գայլդարձյակներից: Հետո նա թափով բարձրացրեց կախարդական գավազանը և բլրի վրա որոտաց նզովքը.
 
— '''Նաուր էն ադրիատ ամմին'''...
 
Կաղնին, դեպի որն ուղղված էր գավազանը, դարձավ կատաղորեն բոցավառվող ջահ, դրանից հետո բռնկվեցին մնացած կաղնիները և բլրի վրա, մարտի դաշտը վառ լուսավորելով, մի վիթխարի կրակե ծաղիկ բացվեց: Կուրացած գայլդարձյակները սարսափահար ընկրկեցին, Պահապանների թրերը կայծեր սփռելով, ասես դրանք քուրայից նոր էին հանել, կոտորում էին շշմած, կարկամած գազաններին, Լեգոլասի բոցկլտուն նետը խոցեց սև գայլդարձյակի սիրտը՝ նա խլացուցիչ ոռնաց ու անշնչացած ընկավ: Նրա մահով ավարտվեց գիշերային մարտը, ողջ մնացած գազանները փախուստի դիմեցին:
 
Դանդաղ այրվում էին դարավոր կաղնիները, բլրի վրա ծխի քուլաների ամպ էր բարձրանում, դալուկ արևածագի առաջին ճառագայթների հետ մարեցին կաղնիների ածխացած բների վրա խաղացող կրակների վերջին լեզվակները:
 
— Դե, ի՜նչ էի ասում,— ասաց Սամը Փինին՝ թուրը հոգնած դնելով պատյան: — Ծերուկ Գանդալֆին հում-հում չես ուտի, բկիդ կմնա: Հապա ասա՝ հրաշագոր՜րծ...
Վստահելի
1342
edits