Changes
/* Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ */
— Գուցե և էդպես է,— համաձայնեց Սեմը,— բայց ինչպես ասում էր իմ ծերուկը. «Քանի դեռ ողջ ես, հույսդ մի կորցրու»: Եվ հետո էլ սովորաբար ավելացնում էր. «Իսկ եթե դեռ ողջ ես, ուրեմն ուտել էլ կուզենաս»: Հաց կերեք, տեր իմ, ու քնեք:
— Մութ է, թե լույս՝ կեսօրը՝ կեսօր է, ու արդեն վերջանում է,— ասաց Սեմն ինքն իրեն: Նա դուրս էր նայում թաքստոցից և տեսնում միևնույն մթամած ու առանց ստվերների աշխարհը: Շրջապատող ամեն ինչ գնալով ավելի ու ավելի էր սուզվում անգույն, անթափանց մշուշի մեջ: Հեղձուկ էր և միևնույն ժամանակ ցուրտ: Ֆրոդոն անհանգիստ շուռումուռ էր գալիս ու քնի մեջ փնթփնթում: Երկու անգամ Սեմին թվաց, որ տերը կանչում է Գենդալֆին: Ժամանակը դարձավ անվերջություն... Եվ հանկարծ հետևում ֆշշոց լսվեց: Սեմը շրջվեց ու տեսավ չորեքթաթ քարացած Գոլլումին. նրա աչքերը փայլում էին:
— Արթնացե՛ք, արթնացե՛ք, ծույլիկներ,— շշնջաց նա: — Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք, հապաղել չի կարելի: հարկավոր է գնալ, այո՛, հե՛նց հիմա գնալ: Հապաղել չի՛ կարելի: