Changes

Պետականության մարտահրավերները

4 bytes removed, 09:20, 11 Հուլիսի 2015
/* Նախաբան */
==Նախաբան==
Որոշեցի գրել այս գիրքը՝ հաղորդելու համար վերջին տասնամյակում հայ իրականության մեջ տեղ գտած իրադարձությունների եւ նրանց նշանակության վերաբերյալ իմ խոհերը Ա ասելու համար, թե, իմ կարծիքով, ի՛նչն է, որ բախտախաղի է դրված։ Գրքում ներկայացված տեսակետների զգալի մասը կաբելի է գտնել վերջին երկու– երեք երկու֊երեք տասնամյակում, 1974֊ից ի վեր, իմ գրած, հրատարակած կամ ներկայացրած զեկուցումների ու հոդվածների մեջ։
Այդ տեսակետներից շատերը քննության ենթարկվեցին ու բյուրեղացան, երբ հայ ժողովուրդն ընդունեց պետականության մարտահրավերը, եւ ես բացառիկ հնարավորությունն ունեցա վերջին տասնամյակի իրադարձությունների ոչ թե սոսկ դիտողը, այլ դրանց մի մասի մասնակիցը լինել։ Ղարաբաղ Կոմիտեի կողմից հիմնադրված Հայոց համազգային շարժումը 1990 թ․–ի թ․֊ի ամռանը հոգեվարք ապրող խորհըրդային խորհրդարանում շահեց տեղերի մեծամասնությունը Ա իր ղեկավարներից մեկին՝ Լեւոն Տեր֊Պետբոսյանին ընտրեց դրա նախագահ։ Լ․ Տեր֊Պետրոսյանն ինձ հրավիրեց Երեւան՝ Գերագույն խորհրդում իրազեկման եւ վերլուծության բաժին հիմնելու նպատակով։ Հայաստանում աշխատանքս սկսեցի 1991֊ի հունվարին՝ վեց ա– միս ժամանակով։ Իմ առջեւ դրված խնդիրն իրականացված էր, երբ 1991֊ի սեպտեմբերին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, իսկ Լ․ Տեր֊Պետրոսյանն րնտրվեց Հայաստանի Նախագահ։ Նորընտիր Նախագահն ինձ խնդրեց մի փոքր ավեփ մնալ՝ իբրեւ իր խորհրդական։ 1994֊ին Նախագահն ինձ նշանակեց գլխավոր խորհրդական եւ Ան֊վտանգության խորհրդի քարտուղար։ Նա ինձ շնորհեց նաեւ դեսպանի կոչում եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն՝ հատուկ առաքելություններով երկրից դուրս գտնվելիս աշխատանքներս դյուրացնելու նպատակով։ Մի կարճ շրջան՝ 1993թ․֊ի
7
մարտից մինչեւ 1994թ․–ի 1994թ․֊ի սեպտեմբեր, ես, համատեղության կարգով, եւ բավական դժկամորեն, ծառայեցի նաեւ իբրեւ Արտաքին գործերի ա– ռաջին փոխնախարար։ Հայաստանում աշխատանքիս յոթ տարիների ընթացքում ընդգրկված եմ եղել քաղաքականության ձեւավորման եւ մի շարք երկբների, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների մեջ, աշխատել եմ նոր պետության առջեւ ծառացած բախտորոշ խնդիրներից մի քանիսի, այդ թվում սույն գրքում որոշակի մանրամասնությամբ քննարկվող Դարաբաղյան հակամարտության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերի վրա։ 1997 թ․ սեպտեմբերին, անձնական պատճառներով, հրաժարական ներկայացրի եւ վերադարձա Քեմբրիջ, Մասաչոաեթս։ Վեց ամիսը տեւեց յոթ տարի։
Նախնական այս ծանոթությունն ամբողջացնելու համար ընթերցողին պետք է տեղեկացնեմ նաեւ, որ դաստիարակվել եմ դաշնակցական կամ ՀՅԴ միջավայրում եւ երկար ժամանակ եղել եմ այդ կուսակցության անդամ։ Դրա հիմնադիրներն ու պատմությունն ինձ համար եղել են ներշնչանքի աղբյուր, որպիսին եղել են նաեւ դրա շատ ղեկավարներ, որոնք 1918֊ին հիմնադրել ու ղեկավարել են Հայաստանի Աոաջին Հանրապետությունը։ Թեեւ չէի ասի, թե համաձայն եմ նրանց բոլոր գործողություններին ու քաղաքականությանը, սակայն նրանք, իրենց սերնդակից ուրիշ ականավոր անձանց հետ միասին, առանձնանում են իրենց անհատականությունների ուժով եւ մտավոր կարողություններով։ Նրանցից մեկը՝ Աոաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը եղել է իմ ուսուցիչներից եւ իմ հաճախած դպրոցի՝ Բեյրութի Փալանջյան ճեմարանի տնօրենը։ Նրան ճանաչելուս հանգամանքը միշտ մեջս անսասան է պահել Հայաստանի անկախ պետականության վեբածննդի հանդեպ հավատը։ Ես ՀՅԴ֊ից դուրս եկա 1988֊ի դեկտեմբերին, երբ եզրակացրեցի, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդական շարժման եւ այդ շարժման ղեկավարների հանդեպ Դաշնակցության րնդդիմադիբ կեցվածքը պատահական չէ եւ հիմնված չէ անտեղյակության վրա։ Թեեւ այս ոաումնասիրության մեջ Դաշնակցությանը հատկացված տեղը կարող է բացատրվել ՀՅԴ֊ի հետ իմ ունեցած անհամաձայնություններով, սակայն կարծում եմ, որ այդ երեւույթի պատճառն այն արտասովոր դիրքն է, որ ՀՅԴ֊ն գրավել եւ դեռեւս գրավում է հայ կյանքում։
Վստահելի
593
edits