Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1161 բայտ, 21:55, 21 Հուլիսի 2015
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
Նույնիսկ այդ հասարակ հնարքը Գոլլումին անակնկալի բերեց, և նա տապալվեց գետնին: Սեմն իր ողջ ծանրությամբ փլվեց նրա փորին: Գոլլումը չարացած ֆշշացրեց, և մի ակնթարթ Սեմի կոկորդը սեղմող ձեռքը թուլացավ, սակայն հոբիթի աջ ձեռքը նա այդպես էլ բաց չթողեց:
Սեմը կտրուկ առաջ նետվեց, ոտքի կանգնեց, պտտվեց աջ, ազատվեց պարանոցին փաթաթված ձեռքից և, մի կողմ հրելով դեռ իր աջ ձեռքից կախված Գոլլումին, ամբողջ ուժով գավազանով հարվածեց խփեց նրա դաստակին: Գոլլումը վայրի խղճալի ոռնոցով ու բաց թողեց Սեմի ձեռքը: Հոբիթը հարձակման անցավ ու ևս մեկ ջախջախիչ հարված հասցրեց: Սակայն Գոլլումը հասցրեց շրջվել և հարվածը գլխի փոխարեն իջավ նրա մեջքին. գավազանը ճարճատյունով կոտրվեց: Գոլլումին այդքանը լիովին բավական էր: Նա սովոր էր հարձակվել հետևից և հազվադեպ էր ձախողվում: Բայց այս անգամ նրան փորձանքի մեջ գցեց սեփական չարությունը. հարկավոր էր նախ երկու ձեռքով կառչել հակառակորդի կոկորդից ու հետո նոր չարախդալչարախնդալ: Որքան հրաշալի էր նա ամեն ինչ պլանավորել, և ինչպես ամեն ինչ թարս գնաց այն պահից սկսած, երբ մթության մեջ հանկարծ վառվեց զզվելի լույսը: Այժմ նա կանգնած էր ուժով իրեն գրեթե հավասար կատաղած թշնամու առջև և իսկական կռվել բոլորովին չէր ցանկանում: Սուլեց գետնից բարձրացված թուրը. Գոլլումն ավելի խղճալի ոռնաց, ընկրկեց, իջավ չորեքթաթ և գորտի պես ցատկոտելով սլացավ դեպի քարանձավ:  Սեմը թուրը ձեռքին վազեց նրա հետևից: Մի ակնթարթ, Գոլլումին սպանելու կատաղի ցանկությամբ համակված, նա մոռացավ ամեն ինչ, բայց երբ երեսին փչեց թունելի սև գարշահոտը, հոբիթին ասես ամպրոպ հարվածեց. նա բոլորովին մոռացել էր Ֆրոդոյի և հրեշի մասին: Կտրուկ շրջվելով՝ նա կայծակնային արագությամբ սլացավ արահետով վեր՝ բարձր կանչելով տիրոջը: Բայց արդեն ուշ էր: Գոլլումի պլանն այնուամենայնիվ ամբողջությամբ չէր ձախողվել:
=== Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը ===
Վստահելի
1342
edits