Changes
Հողի միջից որդեր հանելիս նրան հարցրի, թե չի՞ ուզում ինձ հետ ձուկ որսալու գնալ։ Ու տեսա, որ շատ է ուզում, եւ գնացի մեր դիմացի տունը՝ միսիս Լոուսոնին ասելու, որ Բաունսը ինձ հետ է լինելու․ ախր Բաունսը նրան էր պատկանում, չնայած ամբողջ օրը ինձ հետ էր։
Մենք այդպես էլ գնացինք, ես առժեւից՝ առջեւից՝ կարթը ձեռքիս, իսկ Բաունսը՝ իմ ետեւից, կարծես մի շատ կարեւոր անձ էի։ Բայց դե Բաունսը հպարտանում էր, երբ մեզ տեսնում էին միասին։
Մեր ճանապարհն անցնում էր բանկի մոտով, եւ մեծ պատուհանից ես տեսա գրասեղանի առաջ նստած բանկիր Փեթոնին։ Ա՜յ, թե ով կարեւոր տեսք ուներ։ Ասենք, նա իրոք Մեփլթոնի ամենակարեւոր դեմքն էր։ Ես դանդաղեցրի քայլերս, որ մի կուշտ վայելեմ նրա նկատմամբ տածած ատելությունը։
Ջեյկը նայեց բանկիրին։
— Դա սրտի նոպա է։ Ես հո լավ գիտեմ, Վազեմ վազեմ բժիշկ բերեմ։
Նա վազեց բժիշկ Մեյսոնի տուն, իսկ բոլոր կողմերից վազելով եկան մարդիկ։
Հետաքրքիր է բանջարանոցում աշխատելը, երբ կարող ես նայել հողի մեջ ու տեսնել, թե ինչպես են ծլում բողկի ու գազարի սերմերը, երբ կարող ես ոչնչացնել վնասատունեիրն, իմանալ՝ լա՞վն է հողը, ու արդյո՞ք ամեն ինչ կարգին է։
Ճաշին մենք ձուկ կերանք, ընթրիկին՝ ընթրիքին՝ դարձյալ ձուկ։ Իսկ ընթրիքից հետո գնացի թափառելու։
Ինքս էլ չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի բանկիր Փեթոնի տան մոտ, ու անցնելով տան կողքով, զգացի, որ այնտեղ վիշտ կա։ Առանց տուն մտնելու ես թույլ տվեցի, որ վիշտը մտնի իմ մեջ։ Երեւի, դրսում կանգնած, ես շատ հեշտությամբ կարող էի տեսնել պատերի միջով, թե ինչ է կատարվում մեր գյուղի ամեն մի տանը, բայց այն ժամանակ դեռ չգիտեի այդ մասին։ Փեթոնի տան վիշտը զգացի միայն այն պատճառով, որ այդ վիշտը շատ խորն էր ու շատ ուժեղ։