Changes
Նա բավական խոր փոս էր փորել, որպեսզի հնարավոր լինի դուրս տված հողով ծածկել դիակը։ Հետո մեքենան բերեց կանգնեցրեց փոսից ոչ հեռու մի տեղ։ Չնայած դիակը ծանր էր, բայց ավելի մոտեցնել չուզեց, որպեսզի փափուկ հողի վրա անիվների հետքերը չերևա։ Իսկ մեքենայի կանգնած տեղում գետինը պինդ էր։
Դիակը դեռ չէր փայտացել։ Քարշ տալով փոսի կողքը, Ռավիկը նրա շորերը ճղճղատեց և լցրեց իրար վրա։ Դա շատ ավելի հեշտ էր, քան ինքը կարծում էր։ Մերկ դիակը թողնելով այդպես, նա բոլոր շորերը խրեց բագաժանոցը և մեքենան նորից տարավ կանգնեցրեց իր նախկին տեղում։ Հետո բանալիով փակեց դռներն ու բագաժանոցի կափարիչը և, հետը մի մուրճ վերցնելով վերադարձավ։ Պետք էր վերացնել դիակը ճանաչելու բոլոր հնարավորությունները, եթե ինչ-որ պատահականոլթյամբ պատահականությամբ հայտնաբերվեր այն։
Ռավիկը մեծ դժվարությամբ նորից վերադարձավ դիակի մոտ։ Բայց հանկարծ անհաղթահարելի մի ցանկություն զգաց։ Դիակը թողնել իր տեղում, նստել մեքենան և հեռանալ առանց ետ նայելու։ Հետո կանգ առավ, նայեց շուրջը։ Իրենից ոչ հեռու հացենու բնի վրայով վերուվար էին անում երկու սկյուռ։ Նրանց կարմրաշեկ մորթին շողշողում էր արևի տակ։ Ռավիկը շարունակեց ճանապարհը։
Այդ բոլորը միասին նա այրեց։ Շորերից պոկած մոնոգրամների գլխացավանքն ավելի մեծ էր, քան ինքը ենթադրում էր։ Բայց այդտեղ օգնության հասան իր մոտ եղած հին լրագրերը։ Ռավիկը դրանք նույնպես այրեց և մոխիրը լցրեց առուն։ Հետո բոլոր կողմերից ուշադիր զննեց մեքենան, թե արյան հետք չի՞ մնացել արդյոք։ Բայց մեքենան մաքուր էր։ Նա խնամքով լվաց մուրճը, մանեկի դարձակը և դրեց բագաժանոց իրենց տեղը։ Այնուհետև ձեռքերը մի լավ լվաց, սրբեց, մի սիգարետ վառեց և, նստելով, սկսեց ծխել։
Բարձրակատար փեկոնների սաղարթներից թափանցում էին արևի թեք շողերը։ Ռավիկը նսաած նստած ծխում էր։ Նա լրիվ դատարկված էր և ոչնչի մասին այլևս չէր մտածում։
Ամրոց տանող խճուղին դուրս գալուց հետո էր միայն, որ նա մտաբերեց Սիբիլային։ Տասնութերորդ դարի հավիտենական երկնքի տակ ամառային արևի շողերի մեջ փայլփլում էր սպիտակ ամրոցը։ Նա Սիբիլային հիշեց հանկարծ, և առաջին անգամ բոլոր այդ տարիների ընթացքում չփորձեց դիմադրել նրա մասին արթնացող իր հիշողություններին, չուզեց վանել իրենից և կամ ճնշել նրանց։ Այդ հիշողություններն առանձնապես հեռու չգնացին, նրանք հասան մինչև այն օրը, երբ Հաակեն հրամայեց Սիբինային Սիբիլային ներս բերել։ Այն, ինչ վերջին անգամ մեխվել էր իր հիշողության մեջ, դա աներևակայելի վախն էր և սոսկալի սարսափը նրա աչքերում։ Մնացած ամեն ինչը լուծվում և կորչում էր դրա մեջ։ Հետո մտաբերեց նաև, թե ինչպես իրեն հայտնեցին նրա կախվելու մասին։ Ինքը երբեք դրան չէր հավատում, թեև ինքնասպանությունը հնարավոր էր, սակայն ո՞վ գիտեր, թե ինչ էր նախորդել այդ ինքնասպանությանը։ Ռավիկը երբեք չէր կարողանում մտածել Սիբիլայի մասին, առանց ուղեղի սոսկալի սպազմատիկ ցավերին ենթարկվելու, որի ժամանակ նրա մատները կծկվում ու դառնում էին զարհուրելի ճանկեր, կուրծքը սեղմվում և սկսում էր ցավել, օրեր շարունակ կորցնում էր աշխատելու ունակությունը, գիտակցությունը պատվում էր արնագույն մշուշով, և ինքն ամբողջովին համակվում էր անզոր վրեժի ծարավով։
Ռավիկը մտածում էր Սիբիլայի մասին, և հանկարծ սպազմատիկ ցավերն ու մշուշը այլևս չկային։ Ինչ-որ բան արդեն լուծվել, անհետացել էր, ինչ-որ պատնեշ չքացել էր մեջտեղից, տարիների հուզմունքն ու հուսահատությունը մարմնավորող անշարժ կերպարը հանկարծ կենդանացել էր, սկսել էր շարժվել, և այլևս այն ամուր սառածը չէր, ինչպես եղել էր բոլոր այս տարիներին։ Աղավաղված շրթունքները հարթվել և փակվել էին, աչքերը կորցրել էին իրենց պաղած քարացածությունը, արյունը առատորեն հոսում էր դեպի կավճագույն սպիտակ դեմքը։ Սարսափի մեռյալ, անշարժ դիմակն այլևս չկար, հայտնվել էր նորից կենդանի Սիբիլան, նա, որին ինքը ճանաչում էր, ով ապրել էր իր հետ, ում քնքուշ կուրծքը շոյել էր ինքը, նա, ում հետ ապրած իր երկու տարիները նման էին մեղմ զեփյուռով զովացող հունիսյան տաք երեկոների։
Ռավիկը վճարեց վարորդին, վերցրեց ճամպրուկը և շարժվեց բիստրոյի կողմը։ Տաքսին իսկույն անհետացավ։ Նա ետ եկավ, վարձեց մի ուրիշ տաքսի և կարգադրեց տանել «Ինտերնացիոնալ» հյուրանոց։
Նախասրահում ոչ ոք չկար, բացի մի պատանուց, որ քնած էր։ Ժամը արդեն ցերեկվա տասներկուսն էր։ Տիրուհին երևի գնացել էր ճաշելու։ Ռավիկը ճամպրուկը ձեռքին բարձրացավ իր սենյակը։ Հետո հանվեց և մտավ դուշի տակ։ Երկար և հանգամանորեն լողացավ, մարմինր մարմինը շփեց սպիրտով։ Դա թարմացրեց նրան։ Ճամպրուկից հանեց շորերը, սպիտակեղենը փոխեց և, նոր կոստյում հագնելով, ցած գնաց Մորոզովի մոտ։
— Իսկ ես էլ հենց նոր ուզում էի քեզ մոտ բարձրանալ,— ասաց Մորոզովը։— Այսօր իմ ազատ օրն է։ Կարող ենք «Ուելսի Պրինց» հյուրանոցը գնալ․․․
— Ոչ մի։ Արյուն համարյա չկար էլ։ «Ուելսի Պրինց» հյուրանոցում ես արդեն հաշիվներս փակել եմ։ Իրերս հիմա այստեղ են։ Փարիզում Հաակեի հետ կապված մարդիկ ամենայն հավանականությամբ կմտածեն, որ նա մեկնել է։ Եթե բագաժը վերցվի, նշանակում է Փարիզում այլևս ոչ մի հետք նրանից չի մնա։
— Այդ մասին Բեռլինում գլխի կրնկնեն կընկնեն և հարցում կանեն այստեղ։
― Եթե նրա բագաժն այստեղ չլինի, դժվար է իմանալ, թե ուր է մեկնել։
— Ոչ, դա չգիտի։ Բայց գիտի Վեբերի հասցեն։ Չէ՞ որ նրանց պաշտոնական բժիշկը Վեբերն է։ Սակայն Ռոլանդեն մի քանի օրից հետո այնտեղից գնում է։ Դուրս է գալիս աշխատանքից։
— Դա նշանակություն չունի։ Միևնույն է, նրան կգտնեն։— Մորոզովը լցրեց իր բաժակը։— Ռավիկ, ես կարծում, եմ, ավելի լավ կլինի։ կլինի, եթե դու մի քանի շաբաթով անհետանաս։
Ռավիկը նայեց նրան։