Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 732 բայտ, 20:59, 23 Հուլիսի 2015
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել՝ պատվելով բազմաթիվ նողկալի շերտերով: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր սուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական սրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:
Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել:Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ոչ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը՝ մարմինը, որն ինքն այդքան սիրում ու պահպանում էր: Սարդի մարմնով դող անցավ: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում:
Վստահելի
1342
edits