Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առջև կբացվի ինչ-որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակ չկար, բայց նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևն արդեն հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ոչինչ չտեսավ, բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը: Այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ-որ տարօրինակ աղմուկ, որը գալիս էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում փռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ-որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ: Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը. բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
— Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն օգնություն է կանչում,— բացականչեց Արագորնը և սլացավ աստճաններով ներքև: — Վա՜յ ինձ,— կրկնում էր նա ընթացքում,— դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմն ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին քիչ էր մնում վազել, բայց, մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ` այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», և ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ մղոն հեռու, մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Վերջինս նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Սակայն Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին ռազմիկի կրծքին ցցված նետերի սև ծայրերը: Բորոմիրը ձեռքի մեջ դեռ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
— Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանց չսպանեցին, միայն կապկպեցին:
Նա լռեց, և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
— Մնաս բարո՛վ, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Իսկ ես... Ես պարտվեցի:
— Երբ վերադառնանք՝ կտեսնեմ ինչումն է բանը,— որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին հետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի շիթերից բաղկացած մի ամպ էր՝ քուլա -քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում: Մակույկն օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքն արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ: Բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև փոքրիկ կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: Գետն ընդունեց Բորոմիրին, Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս երբեք նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով, սակայն Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որն անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ և, կտրելով մեծ գետը, գիշերային աստղերի լույսի ներքո դուրս եկել անծայրածիր ծով:
Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ՝ դեպի ծով լողում:
Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա՞ իմանա»:
Ծովային թռչունների ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած՝
Սպասում էի լուրի, քո մասին, բայց դու այդպես էլ հետ չվերադարձար»: