Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
— Նայի՛ր,— ուրախացավ Մերին,— մինչ մենք էստեղ նստած էինք՝ արևը, երևի, թաքնվել էր ամպերի հետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնե՛նք:
Բայց լույսն այնքան էլ մոտ չէր, որքան թվում էր, և հոբիթները բավական երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց մի քարե ժայռ երևաց, որը կա՛մ կտրվածք էր լանջի վրա, կա՛մ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով, բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել էր և , հեռանալով, թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, և թվում էր, թե ինչ-որ մեկի ձեռքի գործն է, բայց, ամենայն հավանականությամբ, դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
— Չեն մահացել,— նեղացավ Ծառմորուսը: — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: — Նա տխուր հոգոց հանեց: — Ես էլ կարծում էի այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե էլֆերը, թե մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, մի՞թե այդ երգերն այլևս չեն հնչում:
— Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,— ասաց Մերին: — Գուցե դու այդ մասին ինչ-որ բան բա՞ն պատմես կամ երգեսերգե՞ս:
— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե, մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան:
Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո, խիտ կանաչի մեջ ընկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը (էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին՝ մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Կախարդված հովտից լսվում էր էնտերի գվվոցը, միայն թե հիմա այն ասես ավելի հզոր էր ու վճռական: Երբեմն ինչ-որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից և հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադը ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթներն իմացան, որ նա Կաշվակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:
— Իմ հայրենիքում այնքան շատ արոսենիներ կային,— տխուր շշնջում էր Բրեգալադը: — Նրանք աճում էին ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն և անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին (արոսենու պտուղը Անգլիայում ուտելու չի համարվում) և առարկել, ասելով, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթները ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչյունները Թռչունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչյուններինթռչուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ի՜նչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ-որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչյունների Թռչունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Այդ դեպքից հետո ես հաճախ էի գալիս այդտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...