Changes
==Զ . գլուխ==
― Կարծեմ վալս է, ― հարցնում է ինձ վարանելով միս Լարկինսը։ ― Վալս պարո՞ւմ եք, եթե ոչ՝ գնդապետ Բեյլին․․․
Սակայն ես պարում եմ վալս մինչև անգամ բավական լավ, և տանում եմ միս Լարկինսին։ Ես նրան գնդապետ Բեյլիի կողքից հպարտ֊հպարտ հեռացնում եմ։ Գիտեմ, գնդապետը տանջվում է, բայց ինձ ինչ։ Մի՞թե ես քիչ եմ տանջվել։ Բռնում եմ ավագ միս Լարկինսի ճապուկ իրանից ու նրա հետ միասին պտույտ գալիս․․․ չգիտեմ որտե՞ղ, որո՞նց միջև, մինչև ե՞րբ։ Գիտեմ միայն, որ մի կապույտ հրեշտակի հետ տարածության մեջ ծածանվում եմ, երջանկությամբ բորբոքված, հմայված, զմայլված, սքանչացած, մինչև որ նա և ես նստում ենք մի բազմոցի վրա։ Մենք մենակ ենք մի փոքրիկ սենյակում։ Նա հիանում է ֆրակիս լամբակի ծաղկով (դա մի կարմիր ճապոնական քամելիա է, գինն է երեք շիլինգ): ։ Ամենայն սիրով տալիս եմ նրան այդ ծաղիկը և ասում․
― Բայց սրա փոխարեն, միս Լարկինս, կցանկանայի մի անգին բան պահանջել։
― Իրա՞վ, և ի՞նչ, ― հարցնում է միս Լարկինսը;Լարկինսը։
― Մի հատ ծաղիկ ձեր փնջից։ Ես նրան այնպես կպահեմ, ինչպես որ ագահն՝ իր ոսկին։
Հաստատ չգիտեմ, ուրա՞խ էի, թե՞ տրտում, երբ աշակերտությանս վերջին օրերը մոտեցան և դոկտոր Ստրոնգից բաժանվելուս վկայականը հասավ։ Ես շատ երջանիկ էի նրա տանը, շատ էի սիրում դոկտորին և վերջապես մի հայտնի, նշանավոր անձ էի մեր փոքրիկ դպրոցական աշխարհում։ Այս պատճառով ցավում էի, որ պիտի հեռանամ վարժարանից․ բայց կային և այնպիսի պատճառներ, որոնք թեև անհիմն էին, բայց ինձ գոհ լինելու առիթ էին տալիս։ Ես հրապուրվել էի այն ոգևորիչ գաղափարով, թե արդեն մի անձնիշխան էակ եմ, տոգորված էի յուրաքանչյուր ընթերցավարտ երիտասարդի մեծամտությամբ և հույսերով, թե ահա ես իբրև մի զարմանահրաշ արարած, երևելի բաներ պիտի գործեմ և իմ սքանչելի ազդեցությամբ ամբողջ ազգս հիացնեմ։ Այս ցնորքների թովչությունը պատանեկան մտքիս վրա այն աստիճան զորեղ էր, որ ես վարժրարանից վարժարանից բաժանվելիս այնքան տխրություն զգացի, ինչքան որ բնականաբար պիտի զգայի իմ այսօրվա համոզմաբ։ համոզմամբ։ Այս հրաժեշտը մյուսների նման վրաս չազդեց։ Զուր եմ ճգնում մտաբերել, թե ի՞նչ էի զգում այդ միջոցին և մեկնելս ինչպե՞ս տեղի ունեցավ․ սակայն ոչ մի հիշատակելու արժանի բան չեմ գտնում։ Ենթադրում եմ, թե առջևս բացվող հեռապատկերը միանգամայն մտքերս շփոթել էր։ Գիտեմ, որ անցյալ մանկությանս փորձերը բնավ բանի տեղ չէի դնում, և կյանքը մի դյութական հրաշավեպ էր թվում ինձ, որ նոր պիտի սկսեի կարդալ, ― ուրիշ ոչինչ։
Տատս ու ես երկար խորհրդակցություններ ունեցանք, թե ինչպիսի ասպարեզ ընտրեմ։ Մի տարուց ավելի է, որ ջանում էի մի բավարար պատասխան տալ նրա հաճախ կրկնած հարցին, թե «Ի՞նչ կոչում պիտի ընտրես»․ սակայն մի որոշ կոչման համար սրտիս մեջ ոչ մի հակում չէի գտնում։ Երբեմն մտածում էի՝ վատ չէր լինի, եթե մի գերբնական ներշնչումով նավարկության արվեստին հմտանայի և իբրև մի սրընթաց նավի նավապետ աշխարհի շուրջը պտտվեի, փառավոր գյուտեր անելով․ բայց որովհետև մի այդպիսի գերահրաշ ներշնչում չունեի, ստիպված էի մի ուրիշ ասպարեզով բավականանալ, որ իմ տատից դրամական մեծ զոհաբերություն չպահանջեր, և պարտքս այդ ասպարեզում կատարել, ինչ էլ լիներ այդ պարտքը։
― Այո՛, այո՛, ― շտապով հաստատեց մր․ Դիկը։ ― Ես վճռել եմ, Տրոտուդ, իսկույն ևեթ վերջացնել։ Արդեն ժամանակն է։ Եվ երբ վերջանա․․․ բոլորովին վերջանա ու տպարան գնա․․․ ― ասաց մր․ Դիկը մի վայրկյան լռելուց հետո, ― այն ժամանակ․․․ մի փառավոր ձուկ կխաշենք։
Շատ չանցած՝ տատս ինձ դրամով լի մի քսակ տվեց և օրհնությամբ ճանապարհ ձգեց։ Մեկնելուս րոպեին բազմաթիվ համբյուրների համբույրների հետ մի քանի խորհուրդներ էլ ստացա նրանից։ Նա կրկնեց, թե որովհետև ուղևորությանս նպատակն է աշխարհ տեսնել ու փորձվել, ուստի լավ կլինի, եթե Սուֆֆոլկ գնալիս կամ այնտեղից ետ գալիս մի քանի օր Լոնդոնում մնամ։ Նրա սելով՝ ասելով՝ ճանապարհս կարող էր երեք շաբաթ կամ մի ամիս տևել։ Կատարյալ ազատություն էր տրվում ինձ՝ անելու ինչ որ կամենամ, միայն պայմանով, որ չորս կողմս նայելուց ու մտածելուց զատ՝ ամեն բանի մասին շաբաթը երեք անգամ լիակատար տեղեկություն գրեմ իրեն։
Ես գնացի նախ Կենտրբերի՝ Ագնեսին ու մր․ Ուիկֆիլդին, ինչպես և բարի դոկտորին մնաս բարով ասելու համար։ Ագնեսը շատ ուրախացավ ինձ տեսնելով և ասաց, թե իմ հեռանալուց հետո նրանց տունը այլևս ինքն իրեն չի նմանում։
― Այո, գիտեմ, չի հասել, ― շարունակեցի ես ― եթե ոչ պարզ կասեիր ինձ, և կամ թե, ― ավելացրի, նրա շիկնելը տեսնելով, ― գուշակել կտայիք, թե հասել է։ Սակայն, Ագնես, ես չեմ ճանաչում և ոչ մի մարդ, որ ձեր սիրուն արժանի լիներ։ Անհրաժեշտ է, որ այնպիսի մեկը հանդես գա, որ իր ազնիվ բնավորությամբ ու ձիրքով իմ բոլոր ծանոթներից գերազանց լինի․ եթե ոչ՝ հավանություն չեմ տա նրան։ Այսուհետև ես սուր աչքով պիտի դիտեմ ձեր երկրպագուներին, և հավաստի եղեք, որ ով էլ ձեր ուշադրությունը գրավի, իմ խիստ քննությանը կենթարկվի։
Այսպես իրար հետ մտերմաբար խոսում էինք մեկ լուրջ, մեկ զվարթ եղանակով, ինչպես սովոր էինք անել մեր մանկության օրերին։ Սակայան Սակայն Ագնեսը հանկարծ վրաս նայելով խոսելու ձևը փոխեց և ասաց․
― Տրոտուդ, մի բան պիտի հարցնեմ, որի մասին գուցե շուտով ձեզ հետ խոսելու համար առիթ չունենամ, ― մի բան, որի մասին միայն ձեզ կարող եմ հարցնել։ Արդյոք մի քանի ժամանակից ի վեր հորս մեջ փոփոխություն նկատե՞լ եք։
― Հիվանդ չէ, բայց առողջ էլ չէ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։
― Այո՛, առողջ էլ չէ, ― կրկնեց Հին Զինվորը։ ― Մեզ հայտնի է, որ նա շատ անգամ արևհար է եղել, երկու֊երեք անգամ ճահճային ջերմ ստացել և սարսափելի ցավեր քաշել այն վտանգավոր աշխարհում։ Իսկ գալով լյարդին, արդեն ճանապարհ ընկնելիս նա իր լյարդը քայքաել քայքայել էր։
― Այդ բոլորը նա՞ է գրել ձեզ, ― հարցրեց մր․ Ուիկֆիլդը։
― Դուք ուղղակի Լոնդո՞ն եք գնում, սըր, ― հարցրեց կառապանը։
― Այո, Ուիլյամ, ― ասացի ես զիջողաբար (նա ինձ փոքր֊ինչ ծանոթ էր)։ ― Գնում եմ Լոնդոն, այնտեղից էլ Սուֆոլկ կգնամ։
― Երևի թե որսորդություն անելու, սըր, ― ասաց կառապանը։
Այնուամենայնիվ, հետաքրքիր ու հաճելի էր ինձ՝ լավ հագնված, լավ կրթված, լիաքսակ երիտասարդիս, քառաձի դիլիժանսի վերևը նստել և շուրջս նայելով այն տեղերը մտաբերել, ուր մի ժամանակ քնել էի տառապալից ուղևորությանս միջոցին։ Մտքերս բավական սնունդ էին գտնում ճանապարհի յուրաքանչյուր մղոնի վրա, և անցվոր շրջմոլիկներին նայելիս միտքս էին գալիս կասկածելի հայացքները և ես նորից զգում էի պղնձագործի սև բռունցքը, որ ուզում էր շապիկս պատռել։ Չետեմի նեղ փողոցներով անցնելիս աչքիս դիպավ ժակետս գնող հրեշի որջը, և ես գլուխս տնկեցի այն անկյունը տեսնելու, ուր փողիս սպասելով ամբողջ ժամեր նստել էի մերթ արևի տակ, մերթ ստվերի մեջ։ Իսկ երբ Լոնդոնին մոտեցանք և հասանք Սալեմ Հաուսին, ուր հեծում էի մր․ Կրիկլի անագորյուն բազկի տակ, ես պատրաստ էի ներքև ցատկել և ամեն բան տալ, միայն թե կարենայի այդ չար մարդուն մի լավ ծեծել, ազատել նրա բոլոր աշակերտներին՝ վանդակափակ թռչնիկներին։
Իջանք Չերինգ կրոսում, Ոսկի Խաչի պանդոկը։ Սպասավորն ինձ հասարակաց դահլիճը տարավ, իսկ սպասուհին ցույց տվեց ախոռի հոտով տոգորված մի փոքրիկ ննջարան, որ գերեզմանի պես խեղդուկ ու փակ էր։ Այնտեղ էլ, ինչպես դիլիժանսում, ցավալի էր ինձ տեսնել, որ մատաղ հասակիս պատճառով ոչ ոք վրաս ուշադրություն չի դարձնում․ սպասուհին պատվերներս բնավ բանի տեղ չէր դնում, իսկ սպասավորն այնքան լիրբ էր, որ խորհուրդներ էր տալիս ինձ անփորձությանս օգենլու օգնելու համար։
― Այժմ տեսնենք, ինչ կպատվիրեք ճաշի համար, ― ասաց սպասավորը համարձակ։ ― Ջահել տղայք սովորաբար հավեղեն շատ են սիրում․ մի տապակած վառեկ չէիք հրամայի։
Մի ուրիշ ժամանակ շատ կարելի է վստահություն չունենայի անմիջապես դիմելու նրան և կամ հաջորդ օրվան թողնեի խոսակցելու առիթը, հետևաբար և կորցնեի նրան։ Բայց թատրոնի ազդեցությամբ բորբոքված՝ ես այնպիսի երախտագիտության հակում զգացի դեպի իմ նախկին պաշտպանը և իմ հին սերը դեպի նա հոգուս մեջ այնպես բռնկվեց, որ իսկույն մոտեցա նրան և սրտատրոփ ասացի․
― ՍտիտֆորթՍտիրֆորթ, չե՞ս ճանաչում ինձ։
Նա մտիկ տվեց ինձ ճիշտ առաջվա հայացքով, բայց չէր կարողանում ճանաչել։
Ստիրֆորթը ծիծաղեց և շոյեց գլխի թավ մազերը։
― Այո, ― ասաց նա զվարթ սրտով։ ― Տեսնում ես ինձ որդիական պարտքիս շաղվի շավղի վրա, որ տանում է դեպի մայրս։ Նա Լոնդոնի մոտերքումն է բնակվում, սակայն ճանապարհներն այնքան զզվելի են և մեր տան կյանքը այն աստիճան տաղտկալի, որ լավ համարեցի տուն շտապելու փոխարեն՝ քաղաքում մնալ այս գիշեր։ Արդեն վեց ժամ կլինի, որ այստեղ եմ, այդ ժամանակն էլ թատրոնում անցկացրի մրափելով։
― Ես էլ թատրոն էի գնացել, Կովընտ Գարդն։ Օ՜հ, ինչ հրաշալի ներկայացում էր, Ստիրֆորթ։
― Տարակույս չկա, որ այդ համարն ավելի լավ է, ― ասաց Սթիրֆորթը։ ― Դե, գնացեք, կարգի բերեք, և իսկույն։
Սպասավորը նույն րոպեին անհետացավ՝ լսած հրամանը կատարելու։ Ստիրֆորթը շատ ծիծաղեց, որ կամեցել էին ինձ քառասունչորսերորդ համարում փակել, որ ես սիրով ու պարծանքով ընդունեցի։ Արդեն ուշ էր։ Մենք վերցրինք մի֊մի մոմ ու բարձրացանք դեպի վեր, ուր նրա դռան առջև մենք սրտանց բարի գիշեր մաղթեցինք իրար։ Իմ նոր սենյակն առաջվանից շատ լավ էր․ նրա նման մգլոտ ու խոնավ չէր։ Մեջտեղում կանգանծ կանգնած էր մի ահագին, քառասյուն, բերդանման մահճակալը։ Դրա փափուկ բարձերի մեջ, որոնք վեց հոգու էլ կբավեին, երջանիկ քնով քնեցի։ Ամբողջ գիշեր նախկին Հռոմը, հռոմեական դյուցազները և Ստիտֆորթն էին երազներիս առարկան, իսկ լուսադեմին, երբ կառքերը սկսեցին դղրդյուն հանել, օլիմպիական աստվածները և նույնիսկ ամպրոպային Արամազդը երազումս երևացին։
― Պատրաստվել ու կրթվել ամենակարևոր պատշտոնների համար, եթե ուզում եք իմանալ, Ռոզա, ― ասաց մրս․ Ստիրֆորթը մի տեսակ սառնությամբ։
― Օ՜, հարկավ։ Այդ լիովին ճշմարիտ է, ― հաստատեց միս Դարտլը։ ― Սակայն ինչի՞ց է, որ չնայելով այդ բոլորին․․․ Ես գոհ կլինեմ, եթե սխալս ուղղեք․․․ բայց չէ՞ որ միշտ այդպես է եղել։
― Այսինքն՝ ինչպե՞ս, ― ասաց մրս․ Ստիրֆորթը։
― Այո՛, ես այդ մասին համոզված եմ, ― ասաց մրս․ Ստիրֆորթը։
― Օ՜հ, այդ ինչ լավ բան է, ― գոչեց միս Դարտլը։ ― Որքա՞ն մխիթարություն ձեզ համար։ Իրո՞ք բարեխիղճ։ Ուրեմն նա այնպես չէ՞, ինչպես որ․․․ հարկավ չէ, եթե իրոք մի բարեխիղճ ջենտլմեն է։ Երջանիկ եմ, որ այսուհետև նրա մասին լավ կարծիք պիտի ունենամ։ Չեք կարող երևակայել, թե որքան իմ աչքում նրա վարքը բարձրացավ։ Այժմ գիտեմ, որ նա ազնիվ ու բարեխիղճ ջենտլմեն է։
Միս Դարտլն ահա այս կերպով էր արտահայտում իր մտքերն այն ամեն խնդիրներում, որոնց մասին ինքը հակառակ կարծիք ուներ։ Պիտի ասեմ, որ երբեմն մինչև անգամ Ստիրֆորթին հաջողությամբ էր հակառակում։ Մի այսպիսի դեպք տեղի ունեցավ դեռ ճաշը չվերջացած։ Մրս․ Ստիրֆորթը հարցրեց ինձ, թե ինչո՞ւ եմ Սուֆոլկ գնում։ Պատասխանեցի, թե գնում եմ պառավ դայակիս և մր․ Պեգգոտիի ընտանիքը տեսնելու։
― Որքա՜ն ուրախ կլինեի, եթե Ստիրֆորթն էլ հետս գար, ― ավելացրի ես։ ― Հիշում ես, Ստիրֆորդ, այն նավավարին, որ եկել էր մեր պանսիոնը։
― Այն կտրիչ կտրիճ տղամարդո՞ւն, ― ասաց Ստիրֆորթը։ ― Կարծես որդուն էլ հետն էր բերել։
― Այն տղան նրա որդին չէր, այլ որդեգրած եղբորորդին։ Նա ունի և մի շատ սիրուն աներոջ թոռնիկ, որին նույնպես որդեգրել է։ Մի խոսքով նրա տունը (կամ լավ է ասել՝ նրա նավը, որովհետև նավի մեջ է ապրում) լի է իր բարությանն ու վեհանձնությանը ապավինած էակներով։ Հավաստի եմ, որ կհիանաս այդ գերդաստանի նիստուկացից։
Նրա երեսի հեգնական ժպիտը անհետացավ, սակայն նա իսկույն ինքն իրեն տիրեց և առաջվա պես զվարթացավ։
Թեյի ժամանակ ցավագին հետաքրքրությամբ մտիկ էի անում միս Դարտլի սպիին։ Ես նկատեցի, որ այդ սպին նրա դեմքի ամենազգայուն մասնիկն է։ Հենց որ նա գունատվում էր, սպիի գույնն էլ անմիջապես փոխվում էր, մի կապարանման շերտի ձև ստանալով, որ իր ամբողջ երկարությամբ իսկույն ևեթ աչքի էր ընկնում, իբրև կրակին մոտեցված ծածուկ թանաք։ Թեյից հետո մինչ Ստիրֆորթն ու միս Դարտլը նարդի էին խաղում, նրանք մի վայրկյան վիճեցին, օրիորդը շատ բարկացավ և նույն րոպեին երեսի շերտը երևան եկավ այն խորհրդավոր բառերի նման, որոնք երևացել էին որմի վրա Բաղդասար թագավորի խնջյուքին։<ref>Այդ բառերն էին՝ մանե, թեկել, փարես ― լափեցիչափեցի, կշռեցի, բաժանեցի։</ref>
Ես չէի զարմանում, որ մրս․ Ստիրֆորթը լիովին նվիրված էր իր որդուն։ Նրա ամբողջ խոսակցության ու մտածմունքի առարկան կարծես միայն որդին էր։ Նա ցույց տվեց ինձ մի ապարանջան որդու մանկական պատկերով ու գանգուրների փնջիկով։ Հետո որդու մի ուրիշ պատկերը ցույց տվեց, որ մեր բարեկամության սկզբին էր հանված․ վերջապես ասաց, թե իր կրծքի վրայի երրորդ պատկերն էլ որդու այժմյան մանրանկար պատկերն է։ Որդուց ստացած բոլոր նամակները մի առանձին պահարանի մեջ էր պահում, որ իր թիկնաթոռի մոտ էր դրված․ նա սիրով կկարդար ինձ մի քանի նամակ, ես էլ սիրով կլսեի, եթե որդին փաղաքշանքով չընդդիմանար մեր փափագին։
Ես լավ էի ճանաչում մր․ Կրիկլին, ես ատում էի նրան, բայց և այնպես ներելի գտնում, որ նա Ստիրֆորթի ամենահաղթ հմայքի առջև անզոր էր։
― Որդուս շքեղ ձիրքերն այդ վարժարանում զարգացան մի հոժարակամ մրցության, մի բնական հպարտության շնորհիվ, ― շարունակեց տիկինը։ ― Նա կընդդիմանար որևէ ստիպման, բայց այնտեղ նա մի ինքնիշխան վեհապետ էր, և իմացավ արժանի հանդիսանալ իր ձիրքին։ Նա հավատարիմ մնաց իրնքն ինքն իրեն։
Ես ամենայն հոժարությամբ վավերացրի տիկնոջ կարծիքը։
― Այնուհետև որդիս ազատ կամքով, այլ ոչ թե ուրիշի թելադրությամբ, իր այժմյան ասպարեզն ընտրեց և մտավ համալսարան, ուր անշուշտ բոլոր ընկերներից առաջ կանցնի, եթե միայն կամենա, ― շարունակեց տիկինը։ ― Ջյեմսն Ջեյմսն ասում է, Կոպպերֆիլդ, որ դուք նրա մտերիմ բարեկամն եք, և որ երեկ նրան հանդիպելով խնդությունից լաց եք եղել։ Ես սուտ դյուրազգայնություն ցույց տված կլինեմ, եթե զարմանամ, որ որդիս այդքան գրավել է ձեզ, սակայն չեմ էլ կարող անտարբեր մնալ դեպի մեկը, որ այդքան գնահատում է նրա արժանիքը։ Շատ ուրախ եմ, Կոպպերֆիլդ, որ մեր տանն եմ տեսնում ձեզ և կարող եմ հավատացնել, թե նա էլ ձեզ անկեղծ սրտով սիրում է․ դուք կարող եք նրա հովանավորությանն ապավինել։
Միս Դարտլը շարունակում էր նարդի խաղալ նույն եռանդով, ինչ եռանդով սովոր էր անել ամեն բան։ Եթե ես նրան առաջին անգամ այդ խաղի վրա տեսնեի, կկարծեի, անշուշտ, թե նա այն պատճառով է նիհարել, որ իր ամբողջ ուշքն ու միտքը, ամբողջ կյանքը այդ զբաղմունքին է նվիրել, այլ ոչ թե մի ուրիշ բանի։ Այնուամենայնիվ հավաստի եմ, որ նա մեր խոսակցությունից մի բառ անգամ չփախցրեց և իմ բոլոր շարժումները լավ դիտեց, մինչ ես Ջեյմսի մորն էի ականջ դնում՝ այդ արգո տիկնոջ պատվաբեր մտերմությամբ հպարտացած։ Ես շատ ավելի չափահաս էի զգում ինձ այժմ, քան Կենտրբըրիից մեկնելիս։
==Ա․ ԻԱ․ գլուխ==
Փոքրիկ Էմլին
Շատ զվարճալի կերպով և երազի պես արագ անցավ ինձ համար այդ շաբաթը։ Ես առիթ ունեցա ավելի լավ ճանաչելու Ստիրֆորթին, ասել է թե՝ ավելի շատ զարմանալու նրա բազմակողմանի ձիրքերի վրա։ Շաբաթվա վերջում ինձ թվում էր, թե մի ամբողջ տարի եմ ապրել նրա հետ։ Ամենից ավելի ախորժելի էր նրա կայտառ վարմունքն ինձ հետ, իբրև մի խաղալիքի հետ։ Այս հիշեցնում էր ինձ մեր բարեկամության վաղեմիությունը և ապացույց էր, որ Ստիրֆորթը չէր փոխվել։ Նրա այժմյան վարմունքը նախկինի բնական հետևանքն էր։ Այս պատճառով չէի ամաչում իմ ու նրա արժանիքների ահագին տարբերություններից և մտքովս չէր անցնում պահանջել, որ նա ինձ իրեն հավասար ճանաչի։ Համենայն դեպս, Ստիրֆորթը միայն ինձ հետ էր այդպես անկեղծ, պարզ ու սրտագին կերպով վարվում։ Ես համոզված էի, որ ինչպես պանսիոնում նա ինձ բոլոր մյուս ընկերներից առանձնացնում էր, այնպես էլ այժմ՝ ուրիշ կերպ է վարվում ինձ հետ, քան թե իր մյուս բարեկամնեերի․ ինձ թվում էր, թե սրտով նա ինձ ավելի մոտ է, քան ուրիշներին, և իմ սիրտն էլ ամենաջերմ սեր էր զգում դեպի նա։
Նա վճռել էր ինձ հետ միասին Սուֆոլկ գնալ, և մեր մեկնելու օրը հասավ։ Սկզբում մտադիր էր Լիտտիմերին իր հետ առնել, բայց հետո լավ համարեց տանը թողնել։ Պատկառելի սպասավորը, որ միշտ գոհ էր, ինչ էլ իրեն վիճակվեր, մեր իրերն այնպես ամուր տեղավորեց Լոնդոն տանող Կառքի կառքի մեջ, որ նայողը կկարծեր, թե մենք մի հավիտենական ուղևորություն ենք ձեռնարկում․ իմ համեստ դրամական նվերը նա կատարյալ հանգստությամբ ընդունեց։
Հրաժեշտ տվինք միս Դարտլին ու մրս․ Ստիրֆորթին, և ես տանտիկնոջը ջերմ շնորհակալություն հայտնեցի իր վեհանձն հյուրասիրության համար։ Վերջին բանը, որ նկատեցի՝ Լիտտիմերի անխռով դեմքն էր, որ կարծես իր թաքուն համոզումն էր արտահայտում, թե ես դեռ շատ տհաս եմ։
― Շնորհակալ եմ, շատ լավ եմ։ Իսկ դուք ինչպե՞ս եք, մր․ Օմր։
― Փառք աստծո, ապրում եմ, գանգատվելու տեղ չունեմ։ Միայն շնչառոււթյունս շնչառությունս է տանջում ինձ, բայց ի՞նչ արած․ քանի մարդը ծերանում է, այնքան էլ շնչառությունը դժվարանում է․ սա մի սովորական ցավ է, ուզես չուզես, պիտի համբերես։ Ես էլ ահա համբերում եմ, կարծեմ վատ չեմ անում, չէ՞, պարոն։
Մր․ Օմրը ծիծաղեց ու նորից հազաց, և այս անգամ այնպես սաստիկ, որ երեխային թախտի վրա խաղացնող մրս․ Ջորեմը հարկ համարեց օգնության հասնել ծերունուն։
Թե Պեգգոտին որքան ծայրահեղ բաներ արեց այդ միջոցին, որքան արտասվեց, որքան խնդաց, որքան հպարտություն ցույց տվեց և որքան վիշտ, որ մայրս անգամ, որ ինձանով ամենից շատ պիտի հրճվեր ու պարծենար, չէր կարող այդքան ողջագուրել իր միակ որդուն ― այս բոլորն արտահայտել անզոր եմ։ Ես ի սրտե մասնակից եղա նրա հոգեկան հուզումներին՝ առանց բնավ վախենալու, թե երեխա կերևամ նրա աչքին։ Կարող եմ ասել, թե ամբողջ կյանքումս, մինչև անգամ Պեգգոտիի առջև, այնքան ազատ չէի խնդացել ու լացել, ինչքան այդ առավոտ։
― Բարկիսը այնպե՜ս կուրախանա, ― ասաց Պեգգոտին, գոգնոցով աչքերը սրբելով, ― այս բանը նրան մի դույլ դեղից ավելի կօգնե։ Ասե՞մ նրան, որ ասյտեղ այստեղ ես, թե ինքդ, սիրելիս կուզենաս վերև գնալ նրան տեսնելու։
Մի՞թե կարելի էր, որ չուզենայի։ Սակայն Պեգգոտին այպես հեշտությամբ դուրս չգնաց սենյակից, ինչպես որ մտադիր էր, որովհետև շեմքին մոտենալուն պես՝ շուռ էր գալիս ու նորից սկսում, գլուխը ուսիս դրած, ծիծաղել ու լալ։ Գործը հեշտացնելու համար վերջ ի վերջո ես ինքս նրա հետ բարձրացա և մի րոպե դռան մոտ սպասելուց հետո, մինչև որ նա նախապատրաստեր իր ամուսնուն, ներկայացա հիվանդին։
― Էհ, մր․ Բարկիս, այդ մասին մենք իրար հետ շատ լուրջ խորհրդակցել էինք։
― Չէ՞որ Չէ՞ որ ես նրան վաղուց էի ուզել։
― Շատ վաղուց, մր․ Բարկիս։
― Այո, իրոք շատ աղքատ եմ, մր․ Դավիթ։
Այս ասելուն պես նա իր ձեռքը կամաց֊կամաց վերմակի տակից դուրս հանեց ու դողալով բռնեց մի գավազան, որը թոկով կապված էր մահճակալից։ Գավազանի ծայրը դժվարությամբ դեսուդեն շարժելիս նա իր դեմքը մի քանի անգամ այլալեց։ այլայլեց։ Վերջապես գավազանը մի սնդուկի դիպավ, որի մի ամկյունը վաղուց արդեն տեսել էի։ Այնուհետև հիվանդի դեմքը նորից փոքր֊ինչ զվարթացավ։
― Այստեղ իմ հնոտիներն են պահված, մր․ Դավիթ։
Մենք հարկավ այնպես ձևացանք, որ իբր թե իր ասածին հավատում ենք։ Նա զվարթացավ, կարծելով թե իր սնդուկի գաղտնիքը ծածուկ է մնացել մեզ համար, և այս ենթադրությունը բավական վարձատրեց նրան իր բոլոր տանջանքների փոխարեն։
Իմաց տվի Պեգգոտիին Ստիտֆորթի Ստիրֆորթի գալու մասին, և մենք նրան երկար չսպասեցինք։ Վստահ էի, որ դայակս իմ ընկերոջը նույն սիրով կընդունի, ինչպես որ կընդուներ իր անձնական բարերարին, և համենայն դեպս, սրտագին մտերմությունը, զվարթ սիրտը, թեթև ձևերը, սիրուն դեմքը, ամեն մեկին հարմարվելու շնորհքը, յուրաքանչյուրի զգայուն լարն իր ուզածին պես շարժելու ձիրքը հինգ րոպեում հրապուրեցին Պեգգոտիին։ Ստիրֆորթի սրտագին վարմունքն ինձ հետ՝ բավական էր, որ դայակս գրավվեր նրանով։ Ես լիովին համոզված եմ, որ մեր հեռանալու ժամանակ Պեգգոտին արդեն պաշտում էր նրան։
Ստիրֆորթը սիրով խոսք տվեց ինձ՝ հետս միասին ճաշելու։ Նա լույս ու օդ էր մր․ Բարկիսի սենյակում․ նրա ներկայությունը մի կազդուրիչ ու զորավոր բալասան եղավ հիվանդի համար։ Նրա շարժմունքի ու խոսվածքի մեջ ո՛չ շռինդ կար, ո՛չ ջանք ու ճիգ, ո՛չ սեթևեթանք․ ի՛նչ էլ աներ, ի՛նչ էլ ասեր, այնպես պարզ էր, այնպես բնական, շնորհալի ու սփոփիչ, որ այսօր անգամ այդ բոլորը հիշելիս ես չեմ կարող չհիանալ։
― Ես էլ այն մեկին ասացի, որ գնա խոսի Էմլիի հետ։ Թեև նա մի ահագին տղա է, բայց երեխայի պես ամաչկոտ է և չի ուզում խոսել։ Այն ժամանակ ես խոսեցի։ «Ի՞նչ, նրա՞ն, ― ասաց Էմլին։ ― Նրան, որի հետ գրեթե մեծացել եմ և որին եղբորս պես սիրել եմ։ Ո՛չ, ապեր, ես նրան չեմ գնա։ Նա այնքան բարի է»։ Ես համբուրեցի Էմլիին ու ասացի․ «Սիրելիս, լավ ես անում, որ միտքդ պարզ ես հայտնում․ ուրեմն ինքդ ընտրիր ում որ կուզես, չէ՞ որ թռչնիկի նման ազատ ես»։ Այնուհետև տղայի մոտ գնացի ու ասացի․ «Այ տղա, շատ էի ուզում, որ բանը գլուխ գա, բայց չեղավ։ Է՜հ, ինչ արած։ Երկուսդ էլ այնպես մնացեք, ինչպես որ էիք մինչև այժմ, և իմ խորհուրդն այս կլինի, որ դու նրա հետ ազնիվ լինես, ու համբերես»։ «Լավ ― ասաց տղան, ― շնորհակալ եմ», և ձեռքս սեղմեց։ Եվ ահա նա տված խոսքը երկու տարի ազնվաբար պահում էր, և մենք հանգիստ ապրում էինք միասին։
Մր․ Պեգգոտիի դեմքը, որ իր պատմության այլևայլ իմաստների համեմատ փոփոխվում էր, նորից մի հաղթական զվարթության փայլ ստացավ։ Նա իր ձեռքերն ամուր շփեց (ասելիքն ավելի ազդու անելու համար), մեկը դրեց իր ծնկի վրա, մյուսը՝ Ստիրֆորթի, և հետևյլա հետևյալ ճառը երկուսիս միջև բաժանեց։
― Հանկարծ, մի երեկո, և հատկապես այս երեկո, փոքրիկ Էմլին ինձ մոտ է գալիս, հետն էլ ահա այս տղան․․․ Այդտեղ զարմանալու ի՞նչ բան կա, կասեք դուք։ Զարմանալու բան, իհարկե չկա, որովհետև տղան սովոր է եղբոր պես ուղեկցել նրան թե՛ ցերեկը, թե՛ գիշերը և թե՛ ամեն ժամանակ։ Եվ այս կպրոտ ձկնորսը Էմլիի ձեռքից բռնում է և ուրախ֊ուրախ գոչում ինձ․ «Տես, քեռի, ահա իմ կինը»։ Էմլին էլ կես֊համարձակ, կես֊երկչոտ, ժպտալով ու լալով, ասում է․ «Այո, ապեր, եթե թույլ տաք»։ Եթե թույլ տամ, ― աղաղակեց մր․ Պեգգոտին՝ աչքերը վառված։ ― Տեր ողորմյա․ մի՞թե կարող էի թույլ չտալ, մի՞թե սրտիս փափագն էլ հենց այդ չէր։ «Եթե թույլ տաք, ― ասում է, ― այժմ ես ավելի խելոք եմ դարձել, ամեն բան մտածել եմ ու կաշխատեմ լավ կին լինել, որովհետև նա էլ բարի, լավ տղա է»։ Այդ րոպեին մրս․Գըմիջը սկսեց ծափ տալ, ինչպես անում են թատրոնում, և հանկարծ դուք ներս մտաք։ Ո՜ւֆ, պրծա, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Դուք ներս մտաք․ այս բոլորը կատարվեց ճիշտ այստեղ և այս ժամին։ Եվ ահա այդ տղան է, որ առնելու է Էմլիին։
― Էմլին ձեզ նման պստիկ էր, մաստր Դեվի․․․ Երբ դուք առաջին անգամ մեզ մոտ եկաք․․․ Բայց դեռ այն ժամանակ ես գիտեի, որ կմեծանա։ Եվ տեսա, պարոններ, որ մեծացավ և․․․ ծաղկի նման բացվեց։ Օ՜հ, մաստր Դեվի, կյանքս կտամ նրա համար․ ամենամեծ ուրախությամբ, սիրով կտամ։ Նա ինձ համար ավելի թանկ է, պարոններ, քան․․․ քան ամեն բան, ինչ որ միայն կարող եմ ցանկանալ, և ավելի, քան․․․ ինչ որ կարող եմ լեզվով ասել։ Ես․․․ ես նրան սրտանց սիրում եմ։ Ջենտլմեն չկա երկրի վրա․․․ ոչ էլ որևէ ծովի վրա, որ իր օրիորդին այնպես սիրեր, ինչպես ես եմ նրան սիրում․․․ թեև ինձ նման շատերը կան, որ իրենց միտքն ավելի լավ կարտահայտեն։
Ես հուզված էի տեսնելով, թե ինչպես Հեմի նման մի վիթխարի, հուժկու տղա դողդողում է մի սիրունիկ էակի համար զգացած սիրուց, որ վառել էր իր սիրտը։ Ավելի գովելի էր այն անկեղծ վստահությունը տեսնել, որ մեզ Հեմն ու մր․ Պեգգոտին ընծայեցին։ Միով բանիվ՝ այս բոլոր պատմությունը վերին աստիճանի սիրտս շարժեց ու հուզեց։ Արդյոք մանկությանս հիշատակներ հիշատակները որքա՞ն ազդեցին վրաս ― չեմ կարող ասել․ ո՛չ էլ կարող եմ պնդել, թե արդյոք սրտիս մեջ Էմլին նորից սիրելու մի անորոշ հույս չէ՞ր շարժվում, երբ որ նրանց տնակը մտա։ Գիտեմ միայն, որ տեսածս ու լսածս հոգուս բերկրանք պատճառեց, բայց այնպիսի մի բերկրանք, որ հեշտ կարող էր դառն վշտին տեղի տալ։
Հետևաբար, եթե ընդհանուր լռությունը լուծելու պարտքն ինձ մնար, ես անշուշտ կշփոթվեի, բայց բարեբախտաբար Ստիտֆորթն Ստիրֆորթն այդ պարտքը կատարեց, և այնպես հաջող, որ մի քանի վայրկյանից հետո բոլորս էլ նորից զվարթացանք։
― Մր․ Պեգգոտի, ― ասաց նա, ― դուք մի բարեսիրտ, ազնիվ մարդ եք և մինչև ձեր վերջին շունչը այդպես երջանիկ մնալու արժանի, ինչպես որ եք այս գիշեր։ Ձեր ա՜ջը, Հեմ, ձե՜րն էլ։ Մաղթում եմ ձեզ լիակատար երջանկություն։ Դեվի, այդ կրակը մի լավ խառնիր, որ ինչքան կարելի է պայծառ վառվի։ Իսկ դուք, մր․ Պեգգոտի, եթե չհրամայեք ձեր նազելլի նազելի թոռնիկին այս անկյունը գալ նստել, որ ես ահա նրան եմ տալիս ― իսկույն ևեթ կհեռանամ։ Ինչ գանձ էլ որ տան ինձ, չեմ ուզենա ձեր կրակի առջև պարապ տեղ տեսնել, այն էլ մի այսպիսի գիշեր։
Մր․ Պեգգոտին իմ նախկին սենյակը գնաց Էմլիին բերելու, և որովհետև աղջիկը չէր գալիս, Հեմն էլ հորդորելու գնաց։ Վերջապես բերին նրան ու կրակի մոտ նստեցրին։ Էմլին սկզբում շատ խրտնած ու վարանած էր, բայց Ստիրֆորթի անբռնազբոս, պարզ վարմունքից նրա երկյուղը փարատվեց։ Ամեն բանից, ինչ որ կարող էր շփոթել աղջկան, Ստիրֆորթը զգուշությամբ խորշում էր։ Նա մր․ Պեգգոտիին դիմելով, սկսեց նավերի, նավակների, ծովերի, ձկների մասին խոսել, հետո, ինձ դիմելով, այն ժամանակը հիշեց, երբ մր․ Պեգգոտին մր․ Կրիկլի պանսիոնն էր եկել․ հետո ասաց, թե ուրախ է այն բոլոր իրերից, որ տեսնում է նավատան մեջ, և իր զվարթ աշխուժով այն աստիճան մեզ դյութեց, որ մենք էլ սկսեցինք ազատ խոսել։
Սակայն Էմլին այդ գիշեր շատ չխոսեց․ նա միայն լռիկ ականջ էր դնում ու դիտում․ նրա երեսը վառվում էր, ինքն էլ շատ գրավիչ էր։ Ստիրֆորթը մր․ Պեգգոտիի հետ խոսելիս, մի զարհուրելի նավաբեկության դեպք պատմեց և այնպես ազդու կերպով նկարագրեց, որ հենց իմանաս այդ դեպքը իր առջևն էր կատարվում, իսկ Էմլին անքթիթ նրան էր նայում, կարծես թե արկածի ամբողջ արհավիրքը իր դեմհանդիման տեսնելով։ Այնուհետև Ստիրֆորթը պատմեց, որպես հակապատկեր, իր հետ պատահած մի ծաղրալի անցք։ Այս կայտառ ու զվարճալի պատմությունից Էմլին անգամ ծիծաղեց և իր արծաթյա հնչուն ձայնով ամբողջ նավատունը թնդացրեց։ Նրա սրտառուչ ծիծաղով հմայած՝ մենք էլ, նույնիսկ Ստիրֆորթը, անզուսպ քրքիջ բարձրացրինք։ Ստիրֆորթը ստիպեց մր․ Պեգգոտիին նավաստիների երգը երգել կամ մռնչալ՝ «Երբ որ քամին փչի, գոչի ու գոռա»․ ինքն էլ հետո մի ուրիշ ծովային երգ երգեց այնպես շնորհքով ու եռանդով, որ ինձ թվում էր, թե կատաղի հողմը իսկապես ոռնում է ծովի վրա ու հեծելով ներս խուժում՝ մեզ հետ միասին լսելու նրան։
Գալով մրս․ Գըմիջին, Ստիրֆորթը նրան էլ անվերջ թախծի ճիրաններից հափշտակեց ― մի բան, որ նրա ծերուկի մեռնելուց ի վեր դեռ ոչ մի մարդու չէր հաջողվել գլուխ բերել (այս ինձ մր․ Պեգգոտին հայտնեց)։ Պառավ կինն ընկերոջս զվարթությամբ վարակված, իր թշվառության վրա փնթփնթալու ժամանակ անգամ չգտավ և հետևայլ հետևյալ առավոտյան խոստովանեց, թե Ստիրֆորթն անշուշտ նրան կախարդած կլիներ։
Պետք չէ, սակայն, ենթադրել, թե Ստիրֆորթը միայն իրեն էր վերապահում խոսելու մենաշնորհը։ Երբ Էմլին քիչ֊քիչ սիրտ առավ և սկսեց իր և իմ հին զբոսանքները մտաբերել, երբ մենք ծովափի վրա խեցիներ ու կոպիճներ էինք հավաքում, և ես հարցրի՝ արդյոք հիշո՞ւմ է թե որքա՜ն էի իրեն նվիրված, և երկուսս էլ կարմրեցինք ու ժպտացինք, այդ անդառնալի անցյալի մասին մտածելով ― Ստիրֆորթը լռիկ֊մնջիկ մտիակ մտիկ էր անում թե՛ նրան, թե՛ ինձ։ Այդ միջոցին ու մինչև վերջը Էմլին նստած էր հին սնդուկի վրա, վառարանի անկյունում։ Հեմը նստած էր նրա կողքին՝ ճիշտ այնպես, ինչպես որ ես էի նստում մի ժամանակ։ Չիմացա ի՞նչ էր պատճառը ― արդյոք մի կուսական չարաճճի քմահաճո՞ւյք, թե մեզնից քաշվելը ― որ Էմլին ամբողջ երեկո պատին կպած դիրք բռնեց և ոչ մի անգամ իր նշանածին չդիպավ։
Կարծեմ արդեն կես֊գիշեր էր, որ մնաս բարով ասացինք։ Ընթրիքի ժամանակ նավաստիական պաքսիմատով ու տապակած ձկով պատվեցին մեզ։ Ստիրֆորթն իր գրպանից մի շիշ հոլանդական գինի հանեց, որ մենք տղամարդիկս (այժմ առանց ամաչելու կարող եմ ինձ էլ տղամարդ կոչել), մինչև վերջին կաթիլը քամեցինք։ Մեր հրաժեշտը սրտագին էր։ Ամբողջ գերդաստանը հավաքվել էր՝ մեզ լույս տալու դռան մոտ։ Էմլին Հեմի հետևից կապույտ աչքերով նայում էր մեզ և քնքուշ ձայնով զգուշացնում, որ ճանապարհը չկորցնենք։
― Ինձ թվում է, սակայն, ― ասաց Ստիրֆորթը, ― թե այդ դդմագլուխ ապուշը շատ հարմար չէ աղջկան։ Չէ՞, Դեվի։
Ստիֆորթը այնքան համակրություն էր ցույց տվել թե՛ Հեմին և թե՛ բոլորին, որ այս անակնկալ սառը հարցումից ես շվարած մնացի։ Սակայն երբ արագ շուռ գալով, նրա երեսին ժպիտ տեսա,հանգստացա ու ասացի․
― Ա՛հ, ՍտիրֆորդՍտիրֆորթ, որքան էլ այդ համեստ մարդկանց վրա ծիծաղես, որքան էլ միս Դարտլին գրգռես, որքան էլ իսկական զգացումներդ կատակներով քողարկես, ինձ փույթ չէ․ ես քեզ լավ եմ ճանաչում։ Մի՞թե չտեսա, թե ինչպես լավ ես հասկանում այդ հասարակ մարդկանց սիրտը, որքան լավ ես համակերպվում այդ բարի ձկնորսի երջանկությանը, որքան գիտես նույնիսկ դայակիս սերը գրավել։ Հավատացած եմ, որ այդ պարզ մարդկանց յուրաքանչյուր խնդությունը կամ վիշտը, զվարթ կամ տրտում զգացումը համակրության արձագանք կտա քո սրտում։ Եվ հատկապես դրա համար ես քսան անգամ ավելի եմ սիրում ու հարգում քեզ, Ստիրֆորթ։
Նա կանգ առավ, երեսիս նայեց և ասաց․
==Բ․ ԻԲ․ գլուխ==
Հին բեմի վրա նոր անձինք
Ստիրֆորթն ու ես երկու շաբաթից ավելի Յարմաութում մնացինք։ Ավելորդ է ասել, որ գրեթե միշտ միասին էինք։ Պատահում էր, սակայն, որ երբեմն իրարից մի քանի ժամով բաժանվում էինք։ Նա վարժ նավաստի էր, իսկ ես՝ ոչ, և երբ նա ու մր․ Պեգգոտին ձկնորսության էին գնում, ես սովորաբար ցամաքի վրա էի մնում։ Ես, որպես դայակիս հյուրը, փոքր֊ինչ կաշկանդված էի, այնինչ Ստիրֆորթն ազատ էր։ Ես տեսնում էի, որ պառավ Պեգգոտին ամբողջ օրը հիվանդ մարդուն է խնամում, և նրան ավելորդ նեղություն չտալու համար աշխատում էի գիշերները շուտ տուն գալ, մինչդեռ պանդոկում եղած Ստիֆորթը Ստիրֆորթը լիովին ազատ էր իր հակումներին հետևելու։ Այսպես ահա ականջիս հասավ, թե մի գիշեր իմ անկողին մտնելուց հետո, նա ձկնորսներին պատիվ է տվել «Զվարթ ընկեր» գինետանը, ուր երբեմն հաճախում էր և մր․ Պեգգոտին․ հետո իմացա, թե մի լուսնկա գիշեր, նավաստու շորեր հագած, ծովի վրա է մնացել և միայն լուսադեմին տուն եկել։ Սակայն ես նրա այդ արարքների վրա չէի զարմանում, որովհետև ինձ հայտնի էր, որ նրա աշխույժ բնավորությունը, անվեհեր ու բուռն ոգին ֆիզիկական հոգնության մեջ հաճույք են գտնում և ամեն տեսակ նոր ու զորեղ գրգիռներից բավականություն ստանում։
Երբեմն մենք իրարից բաժանվում էինք և այն պատճառով, որ ես մեկ֊մեկ Բլենդրոտըն էի գնում՝ իմ մանկության ծանոթ վայրերը տեսնելու համար․ այնինչ Ստիրֆորթը, մի անգամ այնտեղ ինձ հետ միասին լինելուց հետո, բնական է, որ նորից գնալու մի առաձին փափագ չէր զգում։ Եվ այսպես, որքան հիշում եմ, չորս անգամ պատահեց, որ առավոտյան նախաճաշից հետո, այլևայլ պատճառներով, մենք իրարից բաժանվում էինք և միայն երեկոյան ուշ ճաշին, նորից իրար հանդիպում։ Ես ամենևին տեղյակ չէի, թե ընկերս ինչպես է անցկացնում այս միջանկյալ ժամերը․ միայն երբեմն լսում էի, թե նա մի հանրածանոթ մարդ է դարձել Յարմաութում և կարող է հազար տեսակ զվարճություն գտնել, ուր ուրիշը մեկն էլ չէր գտնի։
― Կրակի սիրուն ձևերին էի նայում, ― ասաց Ստիրֆորթը։
― Բայց ինչո՞ւ ես այդ ձևերը քանդում, ― նկատեցի ես, երբ նա մի խանձող սաստիկ շարժեց, և բոցերի հազարավոր կայծեր ճարճատելով վերև թռան։
― Դու ոչինչ չէիր տեսնի, ― ասաց նա։ ― Ատում եմ այս ժամանակը, որը ո՛չ ցերեկ է, ո՛չ գիշեր։ Ինչո՞ւ ուշացար։ Որտե՞ղ էիր։
Նրա ազդու դեմքը ոչ մի ժամանակ մի այնպիսի մռայլ վիշտ չէր արտահայտել, ինչպես որ այն վայրկյանին, երբ նա ասաց․
― Է՛լ չխոսենք այն բանի մասին, ― և կարծես մի շյուղ, մի հարդ և կամ մի փետուր շպրտելով օդի մեջ՝ ավելացրեց․ ― «Why so, ― being gone։ J ame I am a man again», ինչպես ասում է Մակբեթը։<ref>«Այդ անցավ, և ես նորից տղամարդ եմ։ ― Խնջույքի ժամանակ Բանկոյի ուրվականի հանկարծական երևումով զարհուրած՝ Մակբեթը այդ խոսքերն ասում է ստվերի անհետանալուց հետո։ Բանկոյին սպանել տվողը Մակբեթն էր։ (Մակբեթ, III արարված, չորրորդ տեսիլ)։</ref> Գնանք այժմ ճաշ ուտենք, որպեսզի ես էլ, Դեյզի, Մակբեթի նման մի զարմանալի անկարգությամբ հացկերույթը չխանգարեմ։
― Սակայն որտե՞ղ են այս տան մարդիկ, ― ասացի ես։
― Հաճո՞ւյք, ― պատասխանեց նա խնդալով։ ― Ես ոչ մի բանից հաճույք չեմ զգում և գոհ չեմ, բացի քո պարզամտությունից, սիրելի Դեյզիս։ Գալով կրքերիս գործադրության, ես երբեք չեմ սովորել այն անվին կապել ինձ, որի վրա անդադար պտույտ են գալիս մեր ժամանակի Իքսիոնները։<ref>Իքսիոնը մի առասպելական թեսալացի թագավոր է, որ աստվածների սեղանակից լինելու պատիվ ստանալով, սիրահարվել էր Հերայի վրա։ Այդ պատճառով Արամազդը գահավեժ ձգել էր նրան Տարտարոս, և օձերով կապել մի անվի, որը անդադար պտույտ էր գալիս բքաշունչ հողմից։</ref> Սակայն գիտե՞ս, որ ես այստեղ մի նավ եմ գնել։
― Ինչ տարօրինակ տղա ես դու, Ստիրֆորթ, ― գոչեցի ես՝ կահգ կանգ առնելով, որովհետև նոր էի լսում այդ բանը։ ― Նավ գնել, մինչդեռ գուցե մյուս անգամ ոտք էլ չդնես այս անկյունը։
― Ո՞վ գիտի, գուցե և դնեմ։ Այս անկյունն ինձ դուր է գալիս։ Համենայն դեպս, ― ասաց Ստիրֆորթը, շարունակելով իր խոսքը, ― ես գնեցի մի սրընթաց նավ, մի կլիպպըր, ինչպես որ ասում է մր․ Պեգգոտին։ Իմ բացակայության ժամանակ նա կվարի այդ նավը։
Երբ մենք կանգ առանք նրանց հետ խոսելու, Էմլին իր թևը նշանածի թևից կամաց արձակեց և կարմրելով՝ Ստիրֆորթին և ինձ մեկնեց իր ձեռքը։ Երբ նրանք մեզ հետ մի քանի խոսք փոխանակելուց հետո, առաջ գնացին, Էմլին այլևս Հեմի հետ թևանցուկ չարեց, այլ, ասես թե ամաչած ու շփոթված, մենակ հեռացավ։ Այս բոլորն ինձ շատ սիրուն ու գրավիչ թվաց, ինչպես կարծեմ և Ստիրֆորթին, մինչ մենք նայում էինք նորածին լուսնի շողքերում անհետացող զույգի հետևից։
Հանկարծ մեր մոտով շտապ անցավ մի ջահել կին, որի մոտենալը չէինք նկատել։ Անշուշտ նա հետևում էր այդ երկուսին․ նրա նիհար երեսը՝ փոքր֊ինչ ծանոթ թվաց ինձ։ Կինը թեթև էր հագնված, համարձակ, վայրեի վայրենի հայացք ուներ, թշվառ ու հպարտ տեսք։ Նա կարծես ինքն իրեն մոռանալով՝ շտապում էր հեռացողների հետևից հասնել։ Մի քանի վայրկյանից թե՛ մեր երկու բարեկամները և թե՛ այդ կինը անհետացավ տափարակի ու ծովի վրա տարածվող մթության մեջ։
― Այդ խավարադեմ ուրվականը կարծես թե հետապնդում է Էմլիին, ― ասաց Ստիրֆորթը, որ դեռ անշարժ կանգնած էր։ ― Այդ ի՞նչ է նշանակում։
― Կարծեմ այս շենքի ստվերից դուրս ելավ, ― ասացի ես, երբ մոտեցանք այն պատին, որի մոտով անցնում էինք։
― Գնաց֊կորավ վերջապես, ― գոչեվ գոչեց Ստիրֆորթը ետ նայելով։ ― Թող չարն էլ հետը խափանվի։ Այժմ շտապենք ճաշելու։
Սակայն նա դարձյալ մի քանի անգամ շուռ եկավ, նայելով ծովի սպիտակ շերտին, որը նշմարվում էր հեռվում։ Ամբողջ ճանապարհին նա կցկտուր խոսքերով զարմանք էր հայտնում անսպասելի հանդիպումի առթիվ, և դժգոհ էր․ միայն այն ժամանակ հանգստացավ, երբ արդեն նստած էինք սեղանի առջև՝ վառարանի ու մոմերի լույսով լուսավորված հյուրանոցի տաք սենյակում։
Հետաքրքրությունս շատ շարժված էր, բայց Ստիրֆորթը՝ հարցումներիս պատասխան տալու փոխարեն, միայն ծիծաղում էր։ Այսպես անցավ մի կես ժամ․ սեղանի սփռոցը հավաքեցին։ Մենք կրակի առջև նստած էինք, գինու շիշը դիմացներս դրած, երբ դուռը բացվեց և Լիտտիմերն իր անվրդով հանգստությամբ հայտնեց․
― Միս Մաուչըը։Մաուչրը։
Նայեցի դռան կողմը․ բան չտեսա։ Եվ մինչ շարունակ նայում էի, մտածելով, թե ինչո՞ւ է ուշանում միս Մաուչրը, հանկարծ բազմոցի հետևից, որ դրված էր իմ ու դռան միջև, ի մեծ զարմանս իմ՝ մոտ քառասուն կամ քառասունհինգ տարեկան մի գաճաճ դուրս եկավ՝ ահագին գլխով ու դեմքով, խորամանկ գորշ աչքերով և այնպես կարճ ձեռքերով, որ երբ նա՝ Ստիրֆորթին նշմարելուն պես չար֊չար ժպտաց և ուզեց իր ցուցամատը քթին դնել, ստիպված էր գլուխը կախել և քիթը ցուցամատին դնել։ Նրա ծալ֊ծալ կզակը այնքան գեր էր, որ գլխարկի ժապավեններն ու կապերը ծալքերի մեջ բոլորովին կորչում էին։ Միս Մաուչրը, վիզ չուներ, մեջք չուներ, սրունք չուներ, ոտքեր էլ չուներ․․․ Կամ ճիշտն ասած՝ այդ բոլոր անդամներն այնքան փոքր էին, որ հիշելու անգամ արժանի չէին։ Հասարակ աթոռը նրա համար սեղանի չափ բարձր էր, և նա պիտի թաթիկները բարձրացներ, որ կարողանար աթոռի վրա դնել իր պայուսակը։ Այդ բավական անփույթ հագնված տիկինը, վերոհիշյալ դժվարությամբ մի քանի անգամ մատն ու քիթը իրար կպցնելուց հետո, գլուխը թեթև մի կողմ թեքեց, մի աչքը չար֊չար փակեց, մյուսով Ստիրֆորթին երկար դիտեց և հետո խոսել սկսեց, բառերը հեղեղի պես դուրս տալով։
― Ահ, իմ սիրուն վարդիկս, ― սկսեց նա, ահագին գլուխը շարժելով։ ― Դու այստե՞ղ ես, իրա՞վ այստեղ։ Ամոթ չէ՞ քեզ, չար մանուկ, որ տանից այսպես հեռացել ես։ Ի՞նչ գործ ունես այս կողմերում։ Գրավ կբռնեմ, որ միտքդ ծուռ է։ Օ՜, դու չարաճճի տղա ես, Ստիրֆորթ, բայց ես էլ հիմարներից չեմ, չէ՞։ Հա՜, հա՜, հա՜։ Դու անշուշտ պատրաստ կլինեիր հինգ ոսկու դեմ հարյուր ոսկու գրավ բռնել, որ ինձ այստեղ չես տեսնի, չէ՞։ Բայց տեսա՞ր, ես մեկ այստեղ եմ, մեկ՝ այնտեղ, աճապարարի աճպարարի ոսկու նման, որ հանկարծ ազնիվ կնոջ թաշկինակից է դուրս գալիս։ Թաշկինակ և տիկիններ․․․ Ի դեպ, հոգիս, ո՞վ գիտե, որքան տիկին Ստիրֆորթը՝ քո մայրիկը, երջանիկ է, որ քեզ նման որդի ունի։
Միս Մաուչրն այս վերջին խոսքերն ասելիս իր գլխարկի կապերը բաց արեց ու հևալով նստեց ցածլիկ աթոռակի վրա, կրակի առջև, ճաշի սեղանի ոտքերի մոտ, ինչպես մի հովանոցի տակ։
― Մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Նա ուզում է ծանոթանալ քեզ հետ։
― Շատ լավ, թող ծանոթանա, վաղուց եմ տեսնում, որ ուզում է, ― ասաց միս Մաուչրը, պայուսակը ձեռքին դեպի ինձ գալով։ ― Թշերը մի֊մի դեղձի՜կ են։ (Գաճաճը իր ոտքերի ծայրրի ծայրի վրա կանգնեց, որ կարողանա այտիս հասնել)։ Մարդ ակամա կհրապուրվի։ Ես դեղձիկ շատ եմ սիրում։ Ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ, մր․ Կոպպերֆիլդ, հավատացեք։
― Օ՜հ, աստված իմ, որքան քաղաքավարի ենք, ― գոչեց միս Մաուչրը, զուր փորձելով իր լայն երեսը ձեռքերով ծածկել։ ― Առաջին անգամն է, որ միմյանց տեսնում ենք և արդեն սիրաբանում ենք իրար հետ։ Ասել է թե այս սուտ աշխարհը լավ ենք ճանաչում։
― Գուցե նրա՞ն էր, որ օյինբազ անվանեցիր այս րոպեիս, ― հարցրեց Ստիրֆորթը։
― Ի՜նչ խելոք տղա ես դու, ― գոչեց միս Մաուչրը, գլուխն արագ շարժելով։ ― Ես ասացի, թե մենք բոլորս էլ առհասարակ խաբեբա ենք, և ասածս հաստատելու համար՝ ռուս իշխանի եղունգները ցույց տվի ձեզ։ Ճշմարիտն ասեմ, այս եղունգենրն եղունգներն իմ բոլոր ձիրքերից ավելի ազդու են․ նրանց շնորհիվ է, որ ես ամեն տեղ մուտք ունեմ։ Եթե միս Մաուչրը մի իշխանի եղունգներ է կտրում, ասել է թե վարպետ է։ Ես մի֊մի կտոր մեր նորատի լեդիներին եմ տալիս, և նրանք, կարծեմ, կտորները ալբոմների մեջ են դնում․․․ Հա՜, հա՜, հա՜։ Եվ միթե չգիտե՞ք, որ մեր ամբողջ հասարակության շինվածքը, ինչպես ասում են պառլամենտում, իշխանների եղունգի վրա է հաստատված, ― վերջացրեց գաճաճը թաթիկները կրծքին դնելով և ահագին գլուխը տատանելով։
Ստիրֆորթը ծիծաղեց․ ես էլ նույնպես։ Միս Մաուչրը շարունակում էր մի կողմ թեքած գլուխը շարժել, մի աչքը վեր բարձրացնելով, իսկ մյուսը՝ քթթելով։ Վերջապես իր ծնկներին խփեց ու ոտքի ելավ։
― Փոքր֊ինչ, ― պատասխանեց ընկերս։
― Ի՜նչ փառավոր մարդ է։ Ի՜նչ սքանչելի բեղեր ունի այդ Չարլին; Չարլին։ Ափսո՜ս միայն, որ ոտքերն իրար հավասար չեն։ Եվ այդ դքսիկը կամենում էր առանց իմ օգնության առաջ գնալ թիկնապահների գնդում, կհավատա՞ս։
― Հիմա՜րը, ― ասաց Ստիրֆորթը։
― Իրավ որ հիմարի նման է, ― շարունակեց միս Մաուչրը։ ― Սակայն հիմար թե խելոք, բայց ուզում էր առանց իմ միջնորդության գործ տեսնել։ Եվ տե՛ս, թե ինչ է անում։ Լսի՛ր։ Գնում է մի պարֆյումեռռի պարֆյումեռի մոտ և մի շիշ Մադագասկարի ջուր պահանջում։
― Չարլին, ― գոչեց Ստիրֆորթը։
― Գեղեցիկի ստվերն անգամ չեմ տեսել, ― հաստատեց միս Մաուչրը։
― Ոչ միայն ստվերը, այլ կարծեմ մարմինն էլ կարելի է սրան ցույց տալ, ― ասաց Ստիրֆորթը, նայելով վրա։ վրաս։ ― Չէ՞, Դեվի։
― Անտարկույս, ― վկայեցի ես։
Նա իր նենգավոր հայացքը իմ կողմը նետեց և չսպասելով պատասխանիս՝ առանց շունչ քաշելու շարունակեց․
―Եթե եղել է աշխարհիս երեսին մի լավ սանրված ու լավ կոկված խորամանկ մարդ, այդ դու ես, Ստիրֆորթ։ Եվ եթե կա աշխարհումս մի գլուխ, որ ես լավ եմ ճանաչում, այդ քոնն է։ Լսում ես ինձ, սիրելիս։ Ես քեզ լավ եմ հասկաումհասկանում, ― ասաց միս Մաուչրը, նայելով Ստիրֆորթի երեսին։ ― Այժմ, սըր, դուք կարող եք հեռանալ, ինչպես ասում են դատարանում, և եթե մր․ Կոպպերֆիլդը բարեհաճի ձեր տեղը բռնել, նրա գլուխն էլ կարգի կբերեմ։
― Ի՞նչ կասես, Դեյզի, ― հարցրեց Ստիրֆորթը՝ ծիծաղելով և աթոռից վեր կենալով։ ― Կցանկանա՞ս, որ քեզ էլ կոկի։
Եվ մատիկը քթին դնելով, անհետացավ։
Ստիրֆորթն այնպես ծիծաղեց, որ ես էլ նրա օրինակին հետևեվիհետևեցի, թեև տրամադիր չէի ծիծաղել։ Բավական երկար քրքջալուց հետո, նա ասաց ինձ, թե միս Մաուչրը բազմաթիվ ծանոթներ ունի և հազար տեսակ ծառայություն է անում զանազան մարդկանց։
― Շատերը նրան խենթուլիկ են համարում և միայն ծաղրի առարկա, ― ասաց Ստիրֆորթը, ― բայց նա շատ նրբամիտ է ու դիտող․ ինչքան որ նրա քիթը կարճ է, այնքան էլ հոտառությունը սուր է։
Ստիրֆորթը հաստատեց միս Մաուչրի ասածը, թե նա մե՛կ այստեղ է, մե՛կ այնտեղ, ամեն տեղ և ոչ մի տեղ, որովհետև գավառից գավառ է թափառում և անկյուն չկա, ուր ամենքի հետ ծանոթ չլինի և հաճախորդներ չունենա։ Հարցրի ընկերոջս, թե միս Մաուչրը ի՞նչ էակ է, այրդյոք արդյոք գլխովին չա՞ր է, թե՞ բարություն էլ ունի սրտի մեջ։ Իմ կրկնած հարցերին Ստիրֆորթն ուշք չդարձրեց և փոխանակ պատասխանելու՝ սկսեց նրա ձիրքերը, նրա դրամական շահերը գովել․ այն էլ ասաց, թե գաճաճը գիտի վարպետ կերպով սրվակ (արյան) դնել, և թե ես էլ կարող եմ, եթե պետք լինի, միս Մաուչրի այս վիրաբուժական հմտությունից օգուտ քաղել։
Այսպես գրեթե ամբողջ երեկո միս Մաուչրն էր մեր խոսակցության առարկան։ Եվ երբ ես Ստիրֆորթին բարի գիշեր ասացի ու սանդուղքից ներքև իջա, նա բազիրքից վայր կռանալով գոչեց ինձ․
Սրտանց սեղմեցի Հեմի աջը, երբ նա դարձյալ քսակը գրպանը դրեց, որովհետև խոսքերով չէի կարող զգացմունքներս ավելի լավ արտահայտել, և մենք սկսեցինք լռիկ ման գալ տան առջև։ Մի քիչ հետո դուռը բացվեց և Պեգգոտին Հեմին ներս մտնելու նշան արեց։ Ես ուզում էի հեռանալ, բայց նա ինձ էլ ներս հրավիրեց։ Ներս մտա՝ ուղղակի իմ ննջարանը քաշվելու մտքով, բայց այնտեղ գնալու համար պետք էր խոհանոցի մաքուր սենյակից անցնել, ուր նրանք բոլորը հավաքված էին․ այնպես, որ դեռ ուշքի չեկած՝ ես արդեն նրանց շրջանի մեջ էի։
Այն աղջիկը, որին ես ծովեզերքի ավազոտ տափարակի վրա էի տեսել, այժմ վառարանի մոտ էր։ Նա նստած էր հատակի վրա՝ գլուխն ու ձեռքը աթոռին հենած։ Իսկույն իմացա, որ Էմլին նոր էր աթոռից վեր կացել և որ այն խոնարհ գլուխը նրա ծնկների վրա էր հանգչել։ Մարթայի դեմքը ծածկված էր առատ մազերով, որոնք կարծես դիտավորյալ էին արձակված, այնուամենայնիվ երևում էր, որ նա դեռ ջահել և շատ սիրուն է։ Պեգգոտին լաց էր եղել։ Լաց էր եղել և Էմլին։ Մեր մտնելուց հետո մի քանի ժամանակ ոչ մի բառ չասվեց, և այս ընդհանուր լռության մեջ հոլանդական ժամցույցի ժամացույցի թիկ֊թակը կրկնապատիկ սուր էր հնչում։
Էմլին առաջինը սկսեց խոսել։
― Ինչո՞ւ Լոնդոն, ― հարցրեց Հեմը։
Հեմը կանգնած էր երկուսի մեջ ու անորոշ զգացումով նայում էր կուչ եկած աղջկան․ և՛ կարեկցում էր նրան, և՛ եժգոհ դժգոհ էր, որ իր սիրական Էմլիի մոտ էր տեսնում նրան։ Միշտ հիշում եմ երիտասարդի այդ հայացքը։ Հեմն ու Էմլին շշնջալով էին խոսակցում, կարծես հիվանդի պես, բայց այնքան պարզ, որ ամեն մի բառ լսելի էր։
― Լավ է այնտեղ լինեմ, քան այստեղ, ― հնչեց հանկարծ մի երրորդ ձայն։ (Այս ասողը Մարթան էր, որ դեռ անշարժ նստած էր։) ― Այնտեղ ինձ ճանաչող մարդ չկա։ Այստեղ ամենքը ճանաչում են։
Նրա հուզմունքը քիչ֊քիչ մեղմացավ, և մենք սկսեցինք նրան մեկ խրախուսելով, մեկ հանաքներ անելով սիրտ տալ։ Նա կամացուկ բարձրացրեց գլուխը ու սկսեց խոսել։ Մի քիչ հետո փորձեց ժպտալ, ապա ծիծաղեց, վերջապես վերկացավ և նստեց մեր կողքին։ Պեգգոտին նրա գզգզված մազերը կարգի բերեց, աչքերը սրբեց, երեսը մաքրեց, որպեսզի հորեղբայրը տուն մտնելիս չհարցնի, թե ինչո՞ւ է լաց եղել իր սիրելի թոռնիկը։
Առաջին անգամն էր, որ Էմլին իմ ներկայությամբ այդ գիշեր մի անմեղ համբույր տվեց իր նշանածին և հենվեց նրան, ասես թե կամենալով նրա մեջ գտնել իր լավագույն նեցուկը։ Երբ նրանք հեռանում էին լուսնի լույսով, ես նայում էի, համեմատելով նրանց մեկնելը Մարթայի մեկնելու հետ, տեսա որ Էմլին երկու ձեռքով Հեմի թևը բռնլ բռնել և ամուր ու սեղմ կպել է նրան։
==Գ․ ԻԳ․ գլուխ==
Հաստատում եմ մր․ Դիկի կարծիքը և ընտրում եմ մի նոր ասպարեզ
Լավ կարծիքիս փոխարեն շնորհակալություն հայտնելու համար, Լիտտիմերը իր աջը գլխարկին դրեց, և ես զգացի, որ միայն ու միայն ութ տարեկան եմ։ Կառքը տեղից շարժվելուն պես՝ նա կրկին իր գլխարկը շոշափեց, բարի ճանապարհ մաղթելով մեզ, և մայթի վրա կանգնած մնաց՝ եգիպտական բուրգի նման խորհրդավոր ու պատկառելի։
Մի քանի ժամանակ ընկերս ու ես լուռ էինք։ Ստիրֆորթը խոսելու տրամադիր չէր, իսկ ես մտածում էի, թե ե՞րբ նորից այդ բոլոր վայրերը կտեսնեմ և բացակաությանս բացակայությանս միջոցին ի՞նչ փոփոխություններ կլինեն նրանց կամ իմ մեջ։ Հանկարծ Ստիրֆորթը զվարթացավ, ինչպես ընդունակ էր զվարթանալ և կամ տխրել իր ուզած րոպեին, և հրեց ինձ, ասելով․
― Դե, ինչո՞ւ ես լուռ, ա՛յ Դավիթ։ Այն ի՞նչ նամակ էր, որի մասին խոսում էիր այսօր։
― Ոչ լիովին։ Ուղիղն ասեմ՝ գրեթե մոռացել էի այդ նպատակը։
― Դե, գոնե այժմ չորս կոմղդ կողմդ նայիր և շտապիր ուղղել անհոգությունդ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Նայիր դեպի աջ, և մի տափարակ ճախճախուտ երկիր կտեսնես․ նայիր դեպի ձախ, և նույն պատկերը կտեսնես։ Առաջ նայիր, և զանազանություն չես գտնի․ հետևդ էլ միևնույն է։
Ես ծիծաղեցի և ասացի, որ իրավ մի հարմար պաշտոն չեմ գտնի այդ ամբողջ շրջակայքում, և պատճառը թերևս դրա միակերպ հարթությունը լինի։
― Սակայն չէ՞ որ փաստաբաններն ու պրոկտրները տարբեր անձինք են։ Խնդրեմ այս կետը բացատրես ինձ։
―Սիրով, ― ասաց Ստիրֆորթը։ ― Փաստաբանները քաղաքային պաշտոնյաներ են՝ համալսարանում դոկտորի աստիճան ստացած և այս է պատճառը, որ փոքր֊ինչ ծանոթ եմ նրանց հետ։ Պրոկտրները գործի են դնում փաստաբաններին։ Թե՛ սրանք, թե՛ նրանք լավ են վաստակում և շատ հանգիստ կյանք վայելում։ Միով բանիվ՝ խորհուրդ կտամ քեզ, Դավիթ, չարհամարել չարհամարհել Դոկտորների Համայնքը։ Այս էլ կասեմ՝ եթե ուզում ես իմանալ, որ նրանք պարծենում են իրենց ազնվականությամբ։
Չնայելով Ստիրֆորթի թեթև վերաբերմունքին դեպի այդ նյութը՝ ես պատկառանք զգացի ս․ Պողոսի գավթին մոտիկ հնադարյան անկյունից և հակվեցի տատիս առաջարկն ընդունելու, որ նա հղացել էր Դոկտորների Համայնքում, ուր նորերս իր պրոկտրին տեսնելու և իր կտակը հօգուտ ինձ հաստատելու էր գնացել։
― Այժմ, Տրոտ, մեր առջև ամեն բան պարզեցված ու վերացված է, ― ասաց տատս։ ― Էլ այս մասին չխոսենք։ Համբուրիր ինձ, և առավոտյան նախաճաշից հետո միասին կերթանք Դոկտորների Համայնքը։
Վառարանի առջև մենք դեռ երկար նստած մնացինք, իրար հետ զրույց անելով։ Ես քնեցի տատիս սենյակին կից համարում։ Կես֊գիշերին, կառքի դղրդյուն լսելուն պես, տատս անկողնուց թռչում էր ու դուռս բախում՝ հարցնելու ինձ, թե արդյոք անցնողները հրշեջներ չե՞ն։ Սակայն լուսադեմին հանգստավավհանգստացավ, թողնելով որ ես էլ հանգիստ քնեմ։
Առավոտյան ժամը տասնմեկին գնացինք մր֊մր․ Սպընլոյի ու Ջորկինսի գրասենյակը, որ Դոկտորների Համայնքումն էր գտնվում։ Տատս, որ առհասարակ այն կարծիքն ուներ Լոնդոնի մասին, թե այնտեղ ամեն մարդ գրպանահատ է, իր քսակը, որի մեջ տասը գինե և մի քանի արծաթ կար, ինձ պահելու տվեց։
Մր․ Սպընլոն մի փոքրիկ խարտիշահեր ջենտլմեն էր՝ պսպղուն կոշիկներով, օսլայած սպիտակ փողպատով ու կանգուն օձիքով։ Նրա զգեստը վերից վար պինդ կոճկված էր և իրանին լավ կպած, իսկ գանգուր հուիսքրները(կիսամորուք) ցույց էին տալիս, որ վայելուչ ձև ստանալու համար շատ ժամանակ են պահանջել։ Ժամացույցի ոսկե շղթան այնքան հաստ էր, որ ակամա մտածեցի, թե դա գրպանից հանողի ձեռքն էլ այնպես ջլուտ ոսկե ձեռք պիտի լինի, ինչպիսին կախված է լինում ոսկերիչների կրպակի վրա։ Մր․ Սպընլոն այն աստիճան պինդ էր պրկված ու սեղմված, որ մեջքը հազիվ էր թեքում, և նստելուց հետո սեղանի թղթերը զննելիս ստիտված էր Պընչի նման ամբողջ մարմնով կըռանալ։
Տատս արդեն ներկայացրել էր ինձ մր․ Սպընլոյին, որ սիրով ողջունել էր ինձ։ Ալժմ Այժմ նա ասաց․
― Ուրեմն, մր․ Կոպպերֆիլդ, դուք մտադիր եք մեր կոչմա՞նը նվիրվել։ Ես պատահմամբ հաղորդեցի միս Տրոտուդին, երբ պատիվ ունեցա տեսնել նրան անցյալ օրը (վերստին մարմնի խոնարհում․․․ դարձյալ Պընչ), թե մենք մի ազատ տեղ ունենք։ Այն ժամանակ միս Տրոտուդը բարեհաճեց հայտնել ինձ, թե նա ունի մի որդեգրած եղբորորդի, որին առանձին խնամք է ընծայում և որին կցանկանար մի վայելուչ գործի դնել։ Արդ կարծեմ այդ որդեգրի հետ պատիվ ունիմ խոսելոու խոսելու (դարձյալ Պընչ):
Ես գլուխ տվի ու ասացի, թե արդեն լսել եմ այդ ազատ տեղի մասին և հուսով եմ, որ դա ինձ դուր կգա։ Ավելացրի, թե հակամետ եմ հավատալու, որ այդ պաշտոնը կսիրեմ, ուստի և տատիս առաջարկն անմիջապես ընդունել եմ, բայց չեմ կարող հաստատ ասել, թե սերս ո՞ր աստիճանի կհասնի, մինչև որ ավելի սերտ չծանոթանամ պաշտոնիս հետ, և թե ուրեմն մի վերջնական խոսք տալուց առաջ կցանկանայի փորձով ստուգել, արդյոք որքա՞ն այդ պաշտոնն իմ ուժերին ու ճաշակին հարմար կգա։
Որոշեց, որ երբ կամենամ՝ այն օրն էլ սկսեմ փորձնական ամիսը, և եթե հարկ չկա, որ տատս մինչ այդ ամսի վերջը Լոնդոնում մնա, որովհետև պաշտոնի մեջ հաստատվելուս պայմանները կարելի կլինի և Դուվր ուղարկել՝ նրա ստորագրության համար։ Այսքան բան որոշելուց հետո մր․ Սպընլոն համաձայնեց դատարանի զանազան մասերը ցույց տալ ինձ, որպեսզի ապագա ծառայությանս ասպարեզի հետ ծանոթանամ։ Ուրախությամբ ընդունեցի այդ հրավերը, և մենք դուրս ելանք, գրասենյակում թողնելով տատիս, որ չէր համարձաակվում մեզ հետ գալ։ Եթե չեմ սխալվում, այս բոլոր պաշտոնական ատյանները, նրա կարծիքով, ուրիշ բան չէին, եթե ոչ ամեն մի րոպե պայթելու պատրաստ վառոդանոց։
Մր․ Սպընլոն ինձ մի սալահատակ բակ տարավ, որ շրջապատված էր ահագին աղյուսաշեն տներով։ Դռների վրա գրված դոկտորների անուններից հետևություն արեցի, որ Ստրիֆորթի հիշած գիտնական փաստաբանների գրասենյակներն այստեղ կլինեն։ Բակից անցնելով ձախակողմյան մեծ ու մութ դահլիճը մտանք, որ նման էր մատուռի։ Դրա դիմացի մասն պայտաձև բեմի երկու կողմը, հին ու հանգիստ թիկնաթոռների վրա բազմաթիվ կարմրազգեստ ու կեղծամակիր պարոններ էին նստած․ ահա դրանք էին վերոհիշյալ օրենսգետ դոկտորները։ Պայտաձև բեմի մեջտեղում, գրակալի սեղանի առջև, մի ալևոր ջենտելմեն էր բազմած, որին անշուշտ մի բուի տեղ կընդունեի, եթե թռչնանոցում տեսնեի։ Նա նախագահ դատավորն էր։ Պայտաձև կիսաշրջանի ներքևի մասում բեմից ներքև, բայց դահլիճի հատակից վեր, մի մեծ ու կանաչ սեղանի առջև նստած էին մր․ Սըպնլոյին աստիճանակից պարոնները՝ նրա նման սպիտակ մորթով եզերված սևագույն պարեգոտ հագած։ Բոլորի օձիքն ընդհանարպես օսլայված էր և բոլորն էլ շատ հպարտ թվացին ինձ։ Բայց փոքր֊ինչ հետո իմացա, որ սխալվել եմ, որովհետև երբ նրանցից երկուսը կամ երեքը վերկացան նախագահի հարցերին պատասխանելու, նրանց դեմքը ոչխարային հեզություն էր ցույց տալիս։ Հասարակության ներկայացուցիչները միայն երկու հոգի էին, այն է՝ վզին բրդե շալ փաթաթած մի տղա և հնոտի հագած մի պարոն, որ գրպանից թաքուն հաց հանելով ուտում էր․ երկուսն էլ վառարանի մոտ տաքանում էին։ Ատյանի թմրեցուցիչ լռությունը միայն կրակի ճարճատյունով էր ընդհատվում և դոկտորներից մեկի ձայնով, որ հանդարտ ման էր գալիս օրենքների գրադարանում և իր գիտնական ուղեևորության ուղևորության միջոցին մերթընդմերթ կանգ էր առնում, որ նյութ քաղի իմաստության անսպառ շտեմարանից։ Կարճ ասած՝ օրումս չէի տեսել մի այդքան հանգիստ, քնաբեր, զառամյալ հնադարյան ու ծանրամրափ ընկերություն, և զգում էի, որ դրա հետ գործ ունենալը միևնույն է, թե քնադեղ ընդունել։
Այս ապաստանի նիրհալից մթնոլորտը լիուլի վայելելուց հետո՝ մր․ Սպընլոյին հայտնեցի, թե այս անգամ տեսածս բավական է, և մենք տատիս մոտ վերադարձանք, որը իսկույն տուն տարավ ինձ։ Ա՛հ, որքան մանուկ զգացի ինձ, երբ մր֊մր․ Սպընլոյի ու Ջորկինսի գրասենյակից դուրս գալիս նկատեցի, թե գրագիրներն ինչպես են իրար մշտում ու գրչածայրով ինձ ցույց տալիս։
Վերև բարձրացանք։
Ես անչափ գոհ էի, և մինչ մրս․ Կրոպպն ու տատս մութ խցիկը քաշելով պայմանների մասին էին խորհրդակցում, ես մնացի դահլիճում բազմոցի վրա նստած, զվարճանալով ու փքվելով, որ այսպիսի ազնիվ բնակարանում պիտի ապրեմ։ Մի դռնփակ վեճից հետո նրանք ետ եկան, և մրս․ Կրոպպի ու տատիս կերպարանքից հաճությամբ տեսա, որ գործը հաջող է վերջացել։
==Դ․ ԻԴ․ գլուխ==
Իմ առաջին զեղծումները
― Բայց եկ մի փոքր նախաճաշ անենք, ― ավելացրի ես, ձեռքս հնչակին մեկնելով։ ― Մրս․ Կրոպպը սուրճ կպատրաստի, իսկ ես մի քանի շերտ ճարպ կտապակեմ հոլանդական վառարանի վրա։
― Ո՛չ, ո՛չ, ― ասաց Ստիրֆորթը, ― ձեռք մի՛ տուր հնչակին։ Ես խոստացել եմ նախաճաշել իմ բարեկամի հետ, որ սպասում է ինձ Կովընտ Գարտնի Գարդնի Piazza Hotet֊ում։Hotel֊ում։
― Ուրեմն գոնե ճաշի եկ։
Լսել անգամ չուզեցի․ ես մտադիր էի մի լավ տոնել նոր բնակարան վարձելս, որի համար գեղեցիկ առիթ էր ներկայանում։ Սենյակներիս մասին Ստիրֆորթի արած գովասանքից հետո փափագում էի սեղանիս լիությունն էլ ցույց տալ նրան․ այս պատճառով դրական խոսք առա նրանից, որ երեկոյան ժամը վեցին նա իր երկու բարեկամների հետ ինձ մոտ կգա ճաշելու։
Ստիրֆորթի հեռանալուն պես՝ մրս․ Կրոպպին կանչեցի և նրան համարձակ դիտավորությունս հայտնեցի։ Մրս․ Կրոպպն ասաց․ նախ՝ ինքը հայտնի բան է, անկարող կլինի մեր սեղանին սպասավորել, բայց ճանաչում է մի ճարպիկ երիտասարդի, որ գուցե կհամաձայնի հինգ շիլինգ վարձատրությամբ ու մի փոքրիկ պարգևով ծառայել։ Պատասխանեցի, թե անհրաժեշտ է կանչել նրան։ Երկրորդ՝ մրս․ Կրոպպը այսացասաց, թե պարզ է, որ ինքը չի կարող միանգամից երկու տեղ գտնվել (այս էլ բնական թվաց ինձ), և թե ուրեմն պետք է մառանը լուսավորել և այնտեղ մի աղջիկ կանգնեցնել, որ ամանները լվանա։ Հարցրի, թե որքա՞ն է պետք այդ աղջկան վճարելու համար։ Մրս․ Կրոպպի ասելով՝ տասնութ պենս վճարելուց քսակս հարկավ չի դատարկվի։ Իհարկե՝ ոչ․ հետևաբար այս խնդիրն էլ լուծվեց։ Այնուհետև մրս․ Կրոպպմ ասաց․
― Այժմ բուն ճաշին գանք։
― Դա ինձ հնարավորություն կտա, ― ասաց մրս․ Կրոպպը, ― ամբողջ ուշադրությունս կարտոֆիլի վրա դարձնել, իսկ պանիրն ու թթուն ես ինքս կհոգամ։
Մրս․ Կրոպպի առաջարկության համաձայն՝ ես ինքս կրպակում պատվերներ տվի։ Այնուհետև Ստրենդով անցնելիս՝ մսագործի խանութում մարմարի նման մի երկար ու կոշտ զանգված նշմարեցի «Կեզծ «Կեղծ կրիա» մակագրով։ Ներս մտա և այդ զանգվածից մի կտոր գնեցի, որ ինչպես հետո առիթ ունեցա ստուգելու՝ տասնհինգ մարդու կբավականացներ։ Մրս․ Կրոպպը երկար֊բարակ նազերով հանձն առավ կրիան եփել, բայց երբ որ դա սեղանի վրա դրեց, Ստիրֆորթն ասաց, որ չորս հոգու էլ չի բավի։
Այս բոլորը հաջողությամբ հոգալուց հետո մրգեղեն գնեցի Կովընտ Գարդնի շուկայում և բավական շատ գինի պատվիրեցի գինեվաճառին։ Երեկոյան դեմ մառանիս հատակի վրա արդեն այնքան շշեր կային, որ (թեև երկու շիշ պակասում էր ի մեծ զայրույթ մրս․ Կրոպպի) վրաս մի տեսակ սարսափ եկավ նրանց նայելիս։
Երբ որ ճաշը մատուցեցին, ես տեսնելով որ հյուրերիս առջև ջահել եմ, և սեղանապետ լինել չեմ կարող, Ստիրֆորթին խնդրեցի, որ առաջին տեղը նա բռնի, իսկ ինքս նրա դեմ նստեցի։ Ամեն բան շատ լավ էր․ գինին առատ, և Ստիրֆորթը այնպես զվարթ էր, որ մեր ճաշը հենց սկզբից մի խնջույքի բնույթ ստացավ։ Բայց ես այնքան հյուրամեծար տանտեր չէի, ինչքան որ կցանկանայի լինել։ Իմ աթոռը դռան հանդեպ էր, և ճարպիկ սպասավորն ուշադրությունս շեղում էր․ նա անդադար հեռանում էր սենյակից, և հեռանալուն պես՝ նախասենյակի պատի վրա նրա ստվերն էր աչքիս ընկնում՝ բերանին դրած գինու շշով։ Աղջիկն էլ ինձ հանգստություն չէր տալիս, ոչ թե նրա համար, որ ամանները վատ էր լվանում, այլ որովհետև չարաչար կոտրտում էր։ Իբրև անչափ հետաքրքրասեր և մառանում մնալու համբերություն չունեցող աղջիկ, թեև նրան հրամայված էր այնտեղ մնալ, նա շարունակ ներս էր նայում և ամեն անգամ կարծելով, թե մենք իրեն նշմարեցինք, ետ էր ցատկում ու ցատկելիս հատակի վրայի ամանները ջարթոտում։ Երևակայեցեք, թե այդ հապճեպ ցատկումներից ինչքան վնաս էր գալիս։
Սակայն այդ վնասները ես մոռացա, երբ սփռոցը հավաքեցին ու մրգեղեն դրին սեղանի վրա։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ ճարպիկ սպասավորի լեզուն բոլորովին բռնեվել բռնվել է։ Ես նրան ծածուկ հրամայեցի մրս․ Կրոպպին ընկերանալ, աղջկան էլ՝ տան ստորին սահմանները տանել․ դրանից հետո միայն կարելի եղավ մեր քեֆն անարգել վայելել։
Մի տարօրինակ զվարթություն տիրեց սրտիս․ մտքիս մեջ անթիվ դեպքեր ու հիշատակներ արթնացան, և ես սկսեցի անչափ արագ բարբաջել։ Մե՛կ ուրիշների և իմ կատակների վրա էի ծիծաղում, մե՛կ Ստիրֆորթին գինի լցնել հրամայում, մե՛կ խոստանում Օքսվորդ գնալ, մե՛կ խոսք տալիս ամեն շաբաթ ճիշտ այսպիսի խնջույք սարքել։ Ի վերջո, Գրենջրի տուփից մի այնպիսի պտղունձ քթախոտ քաշեցի, որ ստիպված եղա մառան գնալ ազատ փռշտալու համար․ փռշտոցն առնվազն տասը րոպե տևեց։
Այս որ ասացի, հանկարծ ականջիս մի երգ հնչեց։ Երգողը Մարկհըմն էր․ նա երգում էր․
<poem>
«Երբ մեր սիրտը տրտմալից
Ազատվում է վշտերից․․․»։
</poem>
Ավարտելուց հետո, նա առաջարկեց մի բաժակ էլ «կնոջ» կենացը դատարկել։ Ես ընդդիմացա և չուզեցի այդ առաջարկն ընդունել։ Դա անպարկեշտ, անվայել ձև է, ասացի ես։ Եթե կամենում եք իմ տանը իգական սեռի կենացը խմել, թույլ կտամ միայն «տիկինների» կենացը խմել։ Ես սաստիկ տաքացա մանավանդ այն պատճառով, որ Ստիրֆորթն ու Գրենջրը կարծես իմ վրա ծիծաղում էին․․․ կամ նրա վրա․․․ թե երկուսիս վրա, չգիտեմ։ Մարկհըմն ասաց, թե ոչ ոք մարդուս հրամայելու իրավունք չունի։ Իսկ ես պնդում էի, թե ունի։ Նա նկատեց, թե պետք չի մարդու վիրավորել, ես պատասխանեցի, թե համաձայն եմ և չեմ կամենա, որ իմ նվիրական հարկի տակ, ուր հյուրասիրության օրենքն է տիրում, մի մարդ մյուսին վիրավորի։ Նա ասաց, թե մարդուս պատիվը չի ընկնի, եթե խոստովանի, որ ես մի լավ տղա եմ։ Եվ ես իսկույն նրա կենացը առաջարկեցի։
Մեզնից մեկն իր հրատապ ճակատը զովացնելու ու մաքուր օդ շնչելու համար ննջարանիս սառը պատուհանին հենվեց։ Այդ ես էի։ Եվ ես ասում էի ինքս ինձ․ ― «Ինչո՞ւ ծխեցիր, Կոպպերֆիլդ․ միթե չգիտեի՞ր, որ ծխելը վնասակար է»։ Մեկն անհանգիստ քայլեր անելով գնաց կանգնեց հայելու առջև։ Այդ էլ ես էի։ Հայելու մեջ դեմքս գունատ էր, աչքերս շաղված ու պղտոր, իսկ մազերս ― միայն մազերս, ուրիշ բան չասեմ ― բավական էին ցույց տալու, որ ես․․․ հարբած եմ։
Մեկն ինձ ասաց․ «Եկ, թատրոն գնանք, Կոպպերֆիլդ»։ Ննջարանս կորել էր, հայելին անհետացել․ դրանց փոխարեն մնացել էին մի երերուն սեղան, հնչող բաժակներ և մի լամպ, աջ կողմս՝ Գրենջրը, ձախ կողմս՝ Մարկհըմն և դիմացս՝ Ստիտֆորթը Ստիրֆորթը ― բոլորն էլ մեգի մեջ էին նստած․․․ բավական հեռու։
― Թատրո՞ն․ ինչո՞ւ չէ։ Գնանք թատրոն։ Բայց կներեք, ես պիտի վերջինը դուրս գնամ, ― և այս ասելով լամպը հանգցրի․․․ որպեսզի հրդեհ չպատահի։
==Ե․ ԻԵ․ գլուխ==
Բարի և չար հրեշտակներ
― Շատ բաների, որոնք ինքնըստինքյան չնչին են, բայց միասին վերցրած՝ չնչին չեն։ Դատապարտում եմ մասամբ հիմք ընդունելով ձեր պատմածները նրա մասին, մասամբ էլ այն ազդեցությունը, որ նա ունի ձեր վրա։
Ագնեսի քաղցրիկ ձայնը միշտ շոշաել շոշափել էր սրտիս մի լարը, որ միայն նրա հնչմանն էր արձաքանք տալիս։ Այժմ այդ ձայնը հուզմունքից դողալով՝ սրտիս խորքն էր թափանցում և նվաճում ինձ։ Ագնեսը լռեց և աչքերը ձեռագործին հառեց․ բայց ես ակնապիշ նայում էի, կարծես թե շարունակելով լսել նրան, և Ստիրֆորթի պատկերը հակառակ սիրույս դեպի նա, հետզհետե նսեմանում էր մտքիս մեջ։
― Իմ վարմունքն այս դեպքում անշուշտ համարձակ է, ― ասաց Ագնեսը, նորից աչքերը բարձրացնելով։ ― Ես մի մեկուսացած կյանք եմ վարում և աշխարհի հետ այն աստիճան ծանոթ չեմ, որ իրավունք ունենամ վստահորեն ձեզ խորհուրդ տալ կամ էլ խստիվ դատապարտել ձեր ընկերոջը։ Սակայն, Տրոտուդ, ես գիտեմ, թե վստահությանս պատճառն ի՞նչ է։ Դա մեր մանկության հիշատակն է․ մեր հին մտերմությունը, որը թույլ չի տալիս ինձ չհետաքրքրվել այն բոլորով, ինչ որ ձեզ է վերաբերում։ Ահա այստեղից է առաջ գալիս իմ համարձակ վստահությունը։ Ես հավատացած եմ, որ ասածս ճշմարիտ է, և աներկբա եմ այս մասին։ Մի ներքին ձայն ինձ ասում է, որ դուք մի վտանգավոր ընկեր եք ճարել։
― Իսկ դուք, Ագնես, ի՞նչ արիք։
― Այն արի, Տրոտուդ, ինչ որ արդար համարեցի, ― պատասխանեց Ագնեսը։ ― Զգալով, որ հորս հանգստության համար այդ զոհաբերությունն անհրաժեշտ է, համաձայնեցի։ Ես ասացի, թե այդ քայլով նա իր բեռների գեթ մի մասից կազատվի․․․ Երանի՜ թե հույսս արդարնա․․․ արդարանա․․․ և ես ավելի առիթ կունենամ նրա հետ միասին լինելու։ Օ՜հ, Տրոտուդ, ― գոչեց Ագնեսը, արտասուքը թաքցնելու համար իր երեսը ծածկելով, ― ինձ թվում է, թե փոխանակ մի գորովալի դստեր նման հորս սփոփելու՝ թշնամու պես եմ վարվում նրա հետ։ Ես գիտեմ, թե նա որչա՜փ է փոխվել ինձ սիրելու պատճառով․ գիտեմ թե որչափ սահմանափակել է իր բարեկամների ու գործերի շրջանը, որպեսզի միայն իմ վրա կենտրոնացնի իր ամբողջ սիրտն ու հոգին։ Գիտեմ, թե որքան զրկանք ու նեղություն է կրել իմ սիրուն։ Միայն ի՛մ մասին մտածելով, նա իր կյանքը մաշել է, ուժերը սպառել, իր հանգիստը կորցրել։ Օ՜հ, երանի թե կարողանայի ուղղել այս բոլորը, փրկել նրան այն անկումից, որին ես եմ անգիտաբար մատնել նրան։
Մինչև հիմա Ագնեսի լաց լինելը չէի տեսել։ Տեսել էի, այո՛, նրա արտասուքը, երբ վերադառնում էի ուսումնարանից, մի որևէ մրցանակ բերելով․ տեսել էի նրա աչքերում արտասուքի կաթիլներ, երբ վերջին անգամ խոսում էինք իր հոր մասին, նկատել էի նմանապես, որ մեկնելուս օրը ինձնից հրաժեշտ տալիս նա շուռ էր տվել իր քաղցրիկ դեմքը՝ արտասուքը թաքցնելու համար։ Բայց դեռ ոչ մի ժամանակ այսպես դառը հեկեկալիս չէի տեսել։ Բոլորովին այլալվելով, ես չկարողացա ուրիշ բան ասել, քան այս անշնորհք խոսքերը․ «Լաց մի՛ լինի, Ագնես։ Լաց մի՛ լինի սիրելի քույրիկս»։
― Եթե ցանկանաք գաղտնիքս ծածուկ պահել, մաստր Կոպպերֆիլդ, ― շարունակեց նա, ― և դիտավորությանս չընդիմանաք, դուք մի առանձին շնորհ կանեք ինձ։ Գիտեմ, չեք կամենա վնասել ինձ։ Գիտեմ, թե ինչ աստիճան բարեսիրտ եք․ չէ՞ որ դուք այնպիսի ժամանակ եք ճանաչել ինձ, երբ ես մի անարգ և սինլքոր էակ էի (այսինքն՝ հետին, ինչպես և այսօր եմ), ուստի կարող է պատահել, որ անգիտաբար վնասեք ինձ Ագնեսիս մոտ։ Տեսնո՞ւմ եք, մաստր Կոպպերֆիլդ, ես ասում եմ Ագնեսիս։ Մի երգ կա, ուր ասված է․
<poem>
«Չեմ ուզում ոչ գահ, ոչ թագ․
Այլ ուզում եմ նրան մենակ»։
</poem>
Ես հույս ունեմ, որ շուտով նա իմը կլինի։
Ուրիասն իր անսահման խոնարհության ու շնորհակալության զգացումները հայտնելով հանդերձ, առաջարկս մի այնպիսի ճիչով մերժեց, որ նրա ձայնը միստրիս Կրոպպին էլ հասավ։ Այդ ժամին նա անշուշտ քնած էր ներքևի հարկում, օրորվելով իր անճիշտ ժամացույցի տիկ֊տակից, որ միշտ վկա էր բռնում, երբ մեր մեջ ճշտության մասին վեճ ծագեր։ Այդ ժամացույցը սովոր էր ամեն օր քառասուն րոպե ետ մնալ, թեև ամեն օր էլ ուղղում էր ամենաստույգ հեղինակությունների համեմատ։ Իմ տագնապալի դրության մեջ ոչ մի բանով չկարողացա Ուրիասի անչափ համեստությունն ընկճել և նրան համոզել, որ ննջարանումս գիշերի, և անճարացած՝ ստիպված եղա կրակի առջև տեղ պատրաստել նրա համար։ Մի բազմոցի մինդար (որ շատ կարճ էր գալիս նրա լեշին), մի քանի հատ բազմոցի բարձ, մի վերմակ, մի սեղանի ծածկույթ, մի մաքուր սփռոց և մի հին վերարկու պետք եղավ նրա անկողինը սարքելու համար, և Ուրիասն անչափ գոհ մնաց։ Ես նրան գիշերային գլխանոց տվեցի․ նա գլխանոցը իսկույն գլխին քաշեց և դրանով այնպես զարհուրելի կերպարանք ստացավ, որ ես որոշեցի էլ երբեք գլխանոց չհագնել։
Այդ գիշերը ես երբեք չեմ մոռանա։ Չեմ մոռանա, թե որքան էի պտույտ գալիս անկողնուս մեջ, Ագնեսի և այդ հրեշի մասին մտածելով, թե ինչպես էի չարչարվում հարցնելով ինձ, թե ի՞նչ կարող եմ ու պարտավոր եմ անել Ագնեսի հանգստությունն ապահովելու համար, և ուրիշ ելք չէի գտնում, բացի ոչինչ չանելուց ու լասծս լսածս թաքցնելուց։ Եթե մի վայրկյան էլ նիրհեի, Ագնեսի ուշիմ աչքերն ու նրան սիրով ու ակնառուց դիտող հոր դեմքն էին պատկերանում իմ առջև, ասես թե ինձից օգնություն խնդրելով, և մարմինս սարսռում էր։ Սթափվելուս պես միտքս էր գալիս, որ Ուրիասն է պառկած կից սենյակում, և այս միտքը կապարի ծանրությամբ ճնշում էր ինձ, և ես զարհուրում էի, ասես թե գիշերվա հյուրս մի չարանենգ դև լիներ։
Ունելին էլ անդադար քունս վրդովում էր և մտքիցս չէր դուրս գալիս։ Կես֊քուն, կես֊արթուն դրության մեջ տեսա կաս֊կարմիր ունելին և Ուրիասի մարմնի մեջ մխեցի։ Դա մի ցնորք էր, և զգում էի, որ ցնորք է, բայց և այնպես տագնապած վեր կացա Ուրիասին նայելու։ Նա մեջքի վրա փռված էր՝ ոտքերը պատին դեմ տված և գազանային երախի նման բաց բերանով խռմփում էր։ Նրա պատկերը իսկապես ավելի ահռելի էր, քան իմ տենդային զառանցանքում․ այնուամենայնիվ, գարշանքիս հակառակ, ամեն կես ժամ վեր էի կենում նորից նրան նայելու համար։ Բայց գիշերը դարձյալ անվերջ էր, դարձյալ ծանր ու խռովիչ, և խավար երկինքը հենց իմանաս բնավ չէր ուզում լուսանալ։
==Զ․ ԻԶ․ գլուխ==
Գերի եմ ընկնում
Մր․ Դիկն այդ բոլորը պատմեց անկողնու վրա գոհ նստած, սրունքը շփելով ու ժպիտը երեսին։ Դրանից կարելի էր եզրակացնել, թե նա գործերի իսկական դրությանը տեղյակ չէ, և ես շտապեցի բացատրել նրան, թե սնանկությունից չքավորություն, տառապանք, քաղց ու մահ է առաջ գալիս։ Սակայն իսկույն էլ փոշմանեցի այդպես անզգույշ վարվելուս համար, որովհետև հանկարծ նրա երեսը սփրթնեց, աչքերից ջերմ արտասուք թափվեց, և նա իմ վրա այնպես հուսահատ հայացք նետեց, որ մարդու սիրտը քար էլ լիներ, կճաքեր։ Խեղճին նորից զվարթացնելը շատ ավելի դժվար էր, քան վհատություն պատճառելը, և ես շուտով հասկացա (ինչ որ սկզբից պարտավոր էի գուշակել), որ եթե նա մի քիչ առաջ միամիտ ու հանգիստ էր, դրա միակ պատճառն այն էր, որ նա տատիս հրաշալի իմաստության վրա կատարյալ վստահություն ուներ, իսկ դեպի իմ մտավոր ձիրքերը՝ անսահման հավատ։ Նա կարծեմ համոզված էր, որ ես կարող եմ աշխարհիս բոլոր չարիքների դեմ մենակ կռվել և հաղթել։
― Ի՞նչ անենք, Տրոտուդ, ― ասաց մր․ Դիկը։ ― Արդյոք հիշատակարնս հիշատակարանս պետք կգա՞։
― Անտարակույս, ― պատասխանեցի։ ― Բայց ամենից առաջ, մր․ Դիկ, պետք է աշխատենք հանգիստ ու զվարթ երևալ, որ տատս չկարծի, թե իր գործերի մասին ենք մտածում։ Այժմ եկեք, նրա մոտ գնանք։
Այդ էլ քիչ էր։ Է՛լ ավելի բան անելու եռանդով վառված, ես Տրեդլսի մոտ գնացի, որ այժմ Կեստլ Ստրիտում (Հոլբորն) գտնվող մի տան հետևի մասում էր բնակվում։ Հետո տարա և մր․ Դիկին, որ արդեն երկու անգամ ինձ հետ միասին Հայգեթ էր գնացել և իր ծանոթությունը դոկտորի հետ նորոգել։
Մր․ Դիկին հետս տարա, որովհետև նա տատիս հասած աղետին սրտանց ցավակցելով և անկեղծ հավատալով, թե ոչ մի կալանավոր, թիապարտ կամ ստրուկ այնքան շատ չի աշխատում, որքան ես ― մինչդեռ ինքն անկարող էր որևէ գործով մեզ օգնել ― սկսել էր մաշվել ու մաշվելուց թե՛ ախորժակը և թե՛ քունը կորցրել։ Այս դրության մեջ նա իրեն ավելի անձեռնահաս էր զգում իր հիշատակարնն հիշատակարանն ավարտելու, քան երբևիցե, և որքան շատ էր ճիգ թափում, այնքան էլ շատ էր Կառլոս Առաջինի թշվառ գլուխը ներս սպրդում։ Ես երկյուղ էի կրում, թե նրա հոգեկան հիվանդությունը կսաստկանա, եթե նրան մի անմեղ հնարով չխաբենք ու կարծել չտանք, թե նա օգտակար է, և կամ նրան իրոք օգտակար չդարձնենք (որ հարկավ ավելի լավ կլիներ), ուստի և որոշեցի խորհուրդ հարցնել Տրեդլսից։ Դեռ նրա մոտ չգնացած, ես նրան ամեն բան, ինչ որ պատահել է գրել էի, և նա պատասխանել էր մի կարեկցական ու սիրալիր նամակով։
Մենք գտանք նրան թղթերի մեջ ընկղմված։ Սիրուն թաղարն ու մարմարե կլոր սեղանը, որոնց տեսքով նա իր ոգին զորացնում էր, դրված էին փոքրիկ սենյակի անկյունում։ Նա մեզ սիրով ընդունեց և մի վայրկյանում մր․ Դիկի հետ մտերմացավ։ Մր․ Դիկն էլ ամենայն վստահությամբ փութաց հայտնել, թե արդեն մի անգամ տեսել է նրան, և մենք երկուսս ասացինք․ «Շատ կարելի է»։