Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 28 բայտ, 15:39, 11 Օգոստոսի 2015
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
=== Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը ===
— Հայտնվել ենք փակուղում, տեր իմի՛մ,— ասաց Սեմ Գեմջին: Նա, անհույս կորացած, կանգնած էր Ֆրոդոյի կողքին և լայն բացված աչքերով նայում էր խավարին:
Երրորդ անգամ էր արդեն մթնում, ինչ նրանք փախել էին ընկերներից, եթե իհարկե չէին խառնել հաշիվը՝ առանց դադարի մագլցելով Էմին Մուիլի բարձրավանդակի քարքարոտ լանջերով ու քարափներով: Երբեմն նրանք դեմ էին առնում պատնեշի և ստիպված էին լինում վերադառնալ իրենց հետքերով, իսկ երբեմն էլ հայտնաբերում էին, որ շրջան գծելով դուրս են եկել այնտեղ, որտեղ եղել էին մի քանի ժամ առաջ:Եվ այնուհանդերձ Սեմն ու Ֆրոդոն անշեղորեն շարժվում էին դեպի արևելք՝ աշխատելով հնարավորինս չհեռանալ քարերի և ժայռերի այդ տարօրինակ լաբիրինթոսի արտաքին եզրից: Լեռների մռայլ և անառիկ պատը ամենուրեք ուղղահայաց կախվում էր ներքև: Ստորոտում, ժայռաբեկերների ու խճաքարերի կույտերից այն կողմ, տարածվում էր կանաչա-մանուշակագույն կանաչամանուշակագույն տաղտկալի ճահճուտը, մեռած ու անշարժ: Նույնիսկ թռչուններ չկային այնտեղ:
Հոբիթները կանգնած էին բարձր, լերկ ու ձանձրալի քարափի եզրին, որի ստորոտը կորչում էր մշուշում, իսկ նրանց հետևում վեր էր խոյանում ամպերով պարուրված հողմահար ժայռերի քաոսը: Արևելքից սառը քամի էր փչում: Գիշեր էր իջնում ճահճուտի վրա. պղտոր-կանաչ գույնը գույնը փոխվում էր մոխրա-շագանակագույնիմոխրաշագանակագույնի: Աջակողմյան հեռվում անանցանելի մշուշ էր, բայց ցերեկը, երբ երևում էր արեգակը, այնտեղ փայլում էր Անդուինի ժապավենը: Սակայն հոբիթները չէին նայում ոչ ո՛չ Գետից այն կողմ, ոչ ո՛չ Գոնդորի ուղղությամբ, թեև այնտեղ ինչ-որ տեղ գտնվում էին նրանց բարեկամները: նրանք Նրանք նայում էին բոլորովին այլ կողմ՝ այնտեղ, որտեղից մոտենում էր փոթորկալից գիշերը, որտեղ տարածվում էր հեռավոր լեռների մութ գիծը, նման անշարժ ծխի քուլաների: Ժամանակ առ ժամանակ այնտեղ, այնտեղ՝ երկնքի ու երկրի սահմանին, ինչ-որ բոսորագույն բռնկումներ էին երևում:
— Փակուղում... — հոգոց հանեց Սեմը: — Առջևում տարածող այդ երկիրը Միջերկրի միակ վայրն է, որտեղ ես բոլորովին չեմ ուզում գնալ, բայց ահա քեզ խնդրեմ՝ մեզ հենց էնտեղ է պետք: Պետքը պետք է, բայց ոնց պտտվում ես, ճամփա չկա: Երևում է, մենք առհասարակ սխալ ուղղությամբ ենք շարժվել: Ներքև իջնելու հնար չկա, իսկ եթե իջնես էլ՝ մինչև ականջներդ կխրվես դժվարանցանելի ճահճուտում: Թու՛, բա հոտը, զգու՞մ եք: — Եվ քիթը ֆսֆսացրեց:
Նա ցնցվեց: Քամին թափանցում էր մինչև ոսկորները, բայց թարմություն չկար դրա մեջ, միայն խիտ, ծանր գարշահոտություն:
— Դե լավ,— վերջապես հայացքը շրջելով ասաց Ֆրոդոն: — Փակուղին Փակուղին՝ փակուղի, բայց գիշերն այստեղ մնալ չի կարելի: Արի հարմար, անքամի տեղ գտնենք և գիշերենք: Իսկ առավոտյան մեկ էլ տեսար դուրս պրծանք:
— Դուրս կպրծնենք, ոնց չէ,— փնթփնթաց Սեմը,— ու էնպես տեղ կընկնենք, որտեղից առհասարակ էլ դուրս չենք գա: Սխալ ճանապարհով ենք գնում, ահա թե ինչ:
— Ոչ, կարծում եմ ճանապարհ կգտնվի,— ասաց Ֆրոդոն: — Եթե ինձ վիճակված է ընկնել խավարի տիրույթ, ապա ինչ էլ լինի, ճանապարհ կգտնվի: Այլ հարց է՝ դա ինչ ճանապարհ կլինի, չա՞ր, թե՞ բարի: Մեր հույսն արագության վրա է, հապաղելը հավասար է մահվան: Իսկ մենք՝ ահա խնդրեմ, նորից ենք խրվել: Գուցե Սև Ամրոցի չար կա՞մքն է մեզ հակառակվում: Էհ, ինչ էլ անեմ ես՝ հիմարս, ամեն ինչ թարս է ստացվում. պետք էր վաղուց հեռանալ ջոկատից, դեռ հյուսիսում: Կշրջանցեինք Էմին Մուիլը և հարթ, չոր հարթավայրով կգնայինք արևելք Ճակատամարտի Դաշտով, իսկ այնտեղից Մորդորն արդեն հեռու չէ: Իսկ հիմա հետդարձի ճանապարհ այլևս չենք գտնի, և բացի այդ, Գետի ափերին վխտում են օրքերը: Ամեն մի կորցրած օրը հաշիվ է, իսկ մենք հա պտտվում ենք... Գիտես, Սեմ, ես հոգնել եմ, ազնիվ խոսք: Հոգնել եմ ու չգիտեմ ինչ անենք: Ուտելիք գոնե ունե՞նք:
— Հա, բայց միայն էդ, ինչ էին դրանք... գալեթներից, տեր իմ: Ուրիշ բան չունենք: Բայց բավականաչափ պաշար ունենք: Երբ առաջին անգամ փորձեցի դրանք, մտածում էի, որ դրանցից հետո էլ ուրշ ուրիշ բան չեմ ուզի: Իսկ հիմա ուզում եմ: Հիմա , որ մի կտոր սովորական հաց լիներ ու մի գավաթ, կամ թեկուզ կես գավաթ գարեջուր՝ այ դա ուրի՜շ բան: հետս Հետս կաթսա ու թավա եմ վերցրել, բայց օգու՞տը: Էստեղ ոչ կրակ կվառես, ոչ էլ սարքելու բան կա: Իսկի խոտ չես գտնի, որ եփես:
Նրանք հեռացան քարափի եզրից և իջան քարքարոտ ձորակը: Մայր մտնող արևը կորել էր ամպերի հետևում, և գիշերը շուտ եկավ: Շատ վատ քնեցին. ցուրտը խանգարում էր, և նրանք անընդհատ շուռումուռ էին գալիս մի կողքից մյուսը վիթխարի ժայռերով շրջապատված իրենց քարե ապաստանում: Սակայն այդ քարերը պաշտպանում էին նրանց արևելյան քամուց:
— Դուք դրանք այևս չե՞ք տեսել, տեր իմ,— հարցրեց Սեմը, երբ նրանք, մոխրագույն աղջամուղջում նստած, առավոտյան ցրտից դողալով, ծամում էին էլֆական գալեթները:
— Ոչ,— ասաց Ֆրոդոն,— ես արդեն երկու գիշեր է ոչ ո՛չ լսել եմ, ոչ ո՛չ տեսել:
— Ես էլ,— ասաց Սեմը: — Բ՛ռռ, ա՛յ թե վախեցրին ինձ էդ աչքերը: Գուցե մենք վերջապես ազատվեցի՞նք այդ նողկալի արարածից: Գոլլում... Ա՛յ թե ձեռքս կընկնի, գո՛լլում ցույց կտամ դրան:
— Համամիտ եմ,— ասաց Ֆրոդոն,— առանց նրա էլ յոլա կգնանք: Բայց հիմա ինձ այլ բան է անհանգստացնում: Հարկավոր է ինչքան հնարավոր է արագ իջնել այս լեռներից: Զզվու՛մ եմ արդեն. արևելքից նայում են, փնտրում, իսկ մենք, ոնց որ հատուկ, կանգնել ենք քարափի գլխին, այնինչ մեր և խավարի միջև, որ փռված է այնտեղ, ոչինչ չկա, միայն մեռյալ ճահիճներ: Իսկ դրանցից այն կողմ՝ Աչքը... Գնա՛նք, արա՛գ, այսօր մենք անպայման պետք է իջնե՛նք այստեղից:
Բայց օրն անցավ, եկավ երեկոն, իսկ նրանք առաջվա պես պտտվում էին վերևում. ներքև ճանապարհ չկար ու չկար: Երբեմն քարե անապատի լռության միջից թվում էր, թե բոբիկ ոտքերի քստքստոց է գալիս, կամ ընկնող քարերի ձայն: Հոբիթները կանգնում էին ու լարում լսողությունը՝ ոչ մի ձայն, միայն քամին էր հառաչում՝ հարվածելով ժայռերին, բայց նույնիսկ այդ ձայնը հիշեցնում էր նրանց, թե ինչպես էր նա ատամների արանքից սուլոցով ներս քաշում օդը:
Լեռնաշխթայի արտաքին պատը, որտեղով նրանք գնում էին ամբողջ օրը, աստիճանաբար թեքվում էր հյուսիս: Եզրի երկայնքով ձգվում էր հողմահար, բայց բավականաչափ լայն քիվը՝ ծածկված մանր ճեղքերով: Ճեղքերը գնալով ավելի հաճախ էին հանդիպում, ավելի խորն էին դառնում, և Ֆրոդոն ու Սեմը դրանք շրջանցելու համար աստիճանաբար հեռանում էին դեպի ձախ՝ լեռնաշղթայի խորքը՝ մղոնը մղոնի հետևից աննկատ իջնելով գագաթից:
Վերջապես ստիպված եղան կանգ առնել: Պատը կտրուկ թեքվում էր դեպի գետը, իսկ առջում սևին էր տալիս մի նոր ճեղք, որը մինչ այդ պատահած բոլոր ճեղքերից ամենախորն էր: Ճեղքի մյուս կողմում ժայռը կտրուկ բարձրանում էր վեր: Այդ մոխրագույն,ուղղհայաց պատը ասես կտրված լիներ հսկայական կացնով: Դեպի առաջ ճանապարհ չկար, մնում էր ընտրել՝ աջ գնալգնա՞լ, թե թե՞ ձախ: Գնալ ձախ՝ նշանակում էր դժվարին վերելք բարձրանալ և նորից մտնել քարե լաբիրինթոսի խորքը, իսկ աջ գնալով դուրս էին գալիս անդունդի եզրը:
— Ստիպված ենք իջնել ներքև և թեքվել աջ, Սեմ,— ասաց Ֆրոդոն: — Տեսնենք այդ ձորը մեզ ուր դուրս կբերի:
— Դու՞,— զարմացավ Ֆրոդոն: — Այդ ի՞նչ ճանճ քեզ կծեց: Քիչ առաջ լսել էլ չէիր ուզում այդ մասին: Արագ ես կարծիքդ փոխում:
— Ոչ մի բան էլ չեմ փոխում,— առարկեց Սեմը: — ուղղակի Ուղղակի կարծում եմ, տեր իմ, որ առաջ պետք է իջնի նա, ով առաջինն է սայթաքում: Թե չէ մեկ էլ տեսար ընկա ձեր գլխին: Համ Հա՛մ ես կզոհվեմ, համ հա՛մ էլ ձեզ հետս քարշ կտամ:
Եվ մինչ Ֆրոդոն կհասցներ աչքերը թարթել, Սեմը նստեց, ոտքերը կախեց, շրջվեց փորի վրա ու կախվեց ներքև՝ փորձելով որևէ ելուստ գտնել ոտքը դնելու համար:
— Ասելը հեշտ է,— առարկեց Սեմը: — Իմ կարծիքով ավելի լավ է սպասել մինչև առավոտ: Գոնե լույս կլինի:
— Ոչ մի դեպքու՛մ,— բարկացավ Ֆրոդոն: — Ինձ համար ամեն ժամը, ամեն րոպեն թա՛նկ է: Ես իջնու՛մ եմ: Իսկ դու խելոք նստիր մինչև հետ կգամ, կամ կկանչեմ:
Մատներով կառչելով քարե ելուստից, նա սկսեց զգուշորեն սողալ պատի վրայով, կախվեց ձեռքրի ձեռքերի վրա և շոշափելով ոտքերի համար հենակետ գտավ:
— Առաջին քայլն արված է,— հայտարարեց նա,— այստեղ հատակ կա. ձգվում է դեպի աջ ու լայնանում: Կարելի է կանգնել առանց ձեռքերով բռնվելու: Հիմա... — Բայց այդտեղ նրա ձայնը կտրվեց:
Արևելքից սրընթաց եկող խավարը մի ակնթարթում պատեց ողջ երկնակամարը: Գլխավերևում ճայթեց ամպրոպը, և կուրացուցիչ կայծակը հարվածեց ժայռերին: Սրընթաց փչեց կատաղած քամին՝ իր հետ բերելով մի երկարաձիգ, սահմռկեցնող ոռնոց՝ այն նույն ոռնոցը, որ լսել էին Հոբիթստանում: Նույնիսկ այնտեղ՝ հարազատ անտառներում, հոբիթների արյունը սառավ երակնեում, իսկ այստեղ, այստեղ՝ տանից հեռու , ամայի լեռնորումլեռներում, այդ ոռնոցը հարյուրապատիկ սարսափելի թվաց և խոցեց նրանց սրտերը սարսափի և հուսահատության սառցե շեղբով: Երկու հոբիթի շունչն էլ կտրվեց, սրտերը դադարեցին բաբախել: Սեմը բերանքսիվայր ընկավ գետնին, Ֆրոդոն ակամա թուլացրեց մատները և ձեռքերով փակեց ականջները: Բայց կտրուկ շարժումից օրորվեց, սայթաքեց և սրտաճմլիկ ճիչ արձակելով սահեց ներքև:
Սեմը լսեց Ֆրոդոյի ճիչը և, ինքն իրեն հաղթահարելով, սողաց դեպի եզրը:
— Վերադարձե՜ք, վերադարձե՜ք,— անթափանց մթությունից լսվեց Սեմի վախեցած ձայնը:
— Չե՛մ կարող,— արձագանքեց Ֆրոդոն,— ես ոչինչ չեմ տեսնում: Այստեղ բռնվելու տեղ էլ չկա, հազիվ եմ շարժվում:
— Ո՞նց օգնեմ ձեզ, տեր իմ, ո՞նց օգնեմ,— գոռաց Սեմը՝ կախվելով անդունդի վրա: Էդ ինչու՞ տերը ոչինչ չի տեսնում: Դե հա, մութ է, իհարկե, բայց ոչ այնքան, որ ոչինչ չերևա: Նա Ֆրոդոյին տեսնում էր. միայնակ մոխրագույն կերպարանք՝ տարածված ժայռի վրա: Երևալը երևում է, բայց ո՞նց հասնի նրան:
— Հիմա կիջնեմ ձեզ մո՛տ,— գոռաց Սեմը, թեև գաղափար չուներ, թե իջնելուց հետո ինչով կարող է օգնել տիրոջը:
— Ո՛չ, ո՛չ, սպասիրսպասի՛ր,— ճչաց Ֆրոդոն: Նրա ձայնն ամրացավ: — Ես հիմա ուշքի կգամ, արդեն լավ եմ: Մի՛ շտապիր: Միևնույնն է, առանց պարանի ոչինչ չի ստացվի:
— Պարա՜ն,— ուրախությունից թեթևացած բացականչեց Սեմը: — Ա՜խ դու հիմար: Քեզ կախե՛լ է պետք այդ պարանից՝ մյուս հիմարներին ի տե՛ս: Դու դատարկագլուխ հիմար ես, Սեմ Գեմջի, ինչպես կասեր իմ ծերուկը: Պարա՛ն...
— Հերի՛ք է հիմարություններ դուրս տաս,— ճչաց Ֆրոդոն՝ չիմանալով բարկանաբարկանա՞, թե թե՞ ծիծաղի: — Քո ծերուկն այստեղ ի՞նչ կապ ունի: Ուզում ես ասել, որ գրպանումդ պարա՞ն կա: Դրա համա՞ր ես ինքդ քեզ հայհոյում: Այդ դեպքում գտի՛ր այն ու գցիր այստե՛ղ:
— Ոչ թե գրպանում, տեր իմ, այլ տոպրակում: Այ քեզ բան, հարյուրավոր մղոններ քարշ եմ տվել հետս, բայց հենց պետք եկավ, մոռացա:
Սեմը մի ակնթարթում քանդեց տոպրակի բերանը և սկսեց փնտրել: Հատակին իսկապես մի կծիկ թավշյա մոխրագույն լորիենյան պարան գտնվեց: Սեմը պարանի ծայրը նետեց տիրոջը: Ֆրոդոյի աչքերը պատած խավարի վարագույրը հետզհետե նահանջում էր, տեսողությունը կամաց-կամաց վերականգնվում էր: Նա հստակ տեսավ պարանի ծայրը. այն օրորվում էր քամուց, և Ֆրոդոյին թվաց, թե արծաթավուն լույս է ճառագում: Գլուխը դադարեց պտտվել: Պարանի ծայրը բռնելով, հոբիթն այն փաթաթեց մարմնի շուրջը և երկու ձեռքերով ամուր կառչեց:
Սեմը հետ գնաց, ոտքերով հենվեց կոճղին և սկսեց ձգել: Մեկ Մե՛կ ձգվելով, մեկ մե՛կ ոտքերով ժառի վրայով մագլցելով, Ֆրոդոն բարձրացավ վերև և անուժ փլվեց քարերի վրա:
Ամպրոպի որոտը հեռացել էր, բայց անձրևը թափվում էր առաջվա պես: Հոբիթները սողացին ձորի խորքը և թաքնվեցին քարերի հովանու տակ, սակայն դա նրանց այնքան էլ չօգնեց: Ձորի հատակով արդեն առուներ էին հոսում, որոնք շուտով հավաքվելով փրփրուն հոսանք դարձան: Հոսանքը անդունդի եզրից ջրվեժի պես թափվում էր ցած:
29
edits