Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 10 բայտ, 17:05, 12 Օգոստոսի 2015
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
=== Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է ===
Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում, առջևում՝ գունատ երկնքի ֆոնին, սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:
Արևմուտքից Մորդորը պաշտպաված է Էֆել Դուաթի մռայլ լեռնաշղթայով, կամ Մթամած Լեռներով, իսկ հյուսիսով ձգվում է մոխրագույն, սրածայր գագաթներով ու մերկ լանջերով Էրեդ Լիթուին: Միասին նրանք մեծ և անառիկ պատ են ստեղծում, որի տակ փռված են այրված, մռայլ տափաստաններ Լիթլեդը և Գորգորոթը, իսկ նրանց միջև ծփում են Նուրնենի՝ ներքին ծովի, դառնահամ ջրերը: Հյուսիս-արևմուտքում այդ երկու լեռնաշղթաները մոտենում են միմյանց և գրեթե հատվում՝ մեջտեղում թողնելով միայն մի նեղ, խորը կիրճ: Դա Քիրիթ Գորգորն է՝ Ուրվականների Կիրճը, թշնամու երկիր տանող միակ ուղին: Կիրճը երկու կողմերից շրջապատված է բարձր, հզոր ժայռերով, իսկ մոտքի մոտ, մոտ՝ աջ և ձախ կողմերում, սև, ուղղաձիգ, լերկ քարափների գլխին վեր են խոյանում երկու վիթխարի աշտարակներ, որոնք անվանվում են Մորդորի Ժանիքներ: Դրանք կառուցվել են հին ժամանակներում՝ Սաուրոնի պարտությունից հետո, երբ Գոնդորը փառքի և հզորության գագաթնակետին էր: Երբ Սև Տիրակալը պարտություն կրեց և փախուստի դիմեց, Գոնդորցիները կառուցեցին այդ աշտարակները, որպեսզի նա այլևս չհամարձակվի վերադառնալ իր հին տիրույթները: Սակայն Գոնդորի իշխանությունը հետզհետե թուլացավ, մարդիկ դարձան անհոգ, և երկար ժամանակ պահապան աշտարակները դատարկության և մոռացության էին մատնված: Հետո Սաուրոնը վերադարձավ, աշտարակները վերակառուցվեցին և լցվեցին մինչև ատամները զինված զորքով, և հազարավոր անքուն աչքեր պատուհան-հրակնատներից գիշեր-ցերեկ նայում էին հյուսիս, արևելք և արևմուտք:
Հետագայում Սև Տիրակալը կիրճն արգելափակեց հզոր, քարե պարսպով, և մեծ, երկաթյա դարպասով: Պարսպի ատամնավոր գագաթին օր ու գիշեր հետ ու առաջ էին քայլում ժամապահները: Կիրճը շրջապատող ժայռերի ստորոտում հայրուրավոր քարանձավներ փորվեցին ու անցումներ բացվեցին: Այնտեղ վխտում էին ռազմատենչ մրջյունների պես մշտապես մարտի պատրաստ օրքերը: Անցնել Մորդորի կծող ժանիքների մոտով կարող էին միայն նրանք, ովքեր կանչված էին Սաուրոնի կողմից, կամ նրանք, ովքեր գիտեին Մորանոնը (Սև Դարպասը) բացող գաղտնաբառը:
Սեմն ու Ֆրոդոն համր հուսահատությամբ նայում էին աշտարակներին ու պարսպին: Նույնիսկ հեռվից, վաղորդյան աղոտ լույսի ներքո, երևում էին պարսպի գլխին կանգնած ժամապահներն ու դարպասը հսկող պահակները: հոբիթները Հոբիթները դուրս էին նայում Էֆել Դուաթի ամենահյուսիսային լեռան ստվերում թաքնված քարե խոռոչից: Նրանց թաքստոցից մինչև մոտակա Մոտակա աշտարակը ագռավի թռիչքով կկլիներ կլիներ մոտավորապես հարյուր սաժեն: Աշտարակի գլխից ծուխ էր բարձրանում՝ թվում էր, թե խորքում՝ լեռան ընդերքում, կրակ է բոցկլտում:
Օրը բացվեց: Անկյանք ժայռերի հետևից երևաց գունատ, դեղին արևը: Հանկարծակի պահապան աշտարակները թնդացին բազմաթիվ շեփորների ձայնից: Բոլոր կողմերից, լեռներից ու կիրճերից, պատասխանեցին անտեսանելի զորանոցներն ու պահապան դիրքերը, Բարադ-Դուրի խորքերում որոտացին թմբուկները, հնչեցին եղջերափողերը, և տափաստանով մեկ տարածվեց չարագույժ արձագանքը: Մորդորում սկսվեց անմխիթար սարսափով և ծանր աշխատանքով հագեցած նոր օրը: Գիշերային ժամապահներին փոխարինեցին նորերը՝ առույգ, վայրագ ու սրատես: Վիթխարի դարպասը աղոտ, մետաղյա փայլ էր արձակում:
— Ահա խնդրեմ,— ասաց Սեմը,— դարպասի մոտ ենք: Միայն թե ինձ թվում է, որ նրանք մեզ ներս չեն հրավիրի: Այ թե հիմա ծերուկիս ձեռքն ընկնեի... Կգտներ, թե ինչ ասել: Եվ իսկապես, քանի՜-քանի քանի՜ անգամ է ասել ինձ. «Հիշիր, Սեմ, քիթդ մի խոթիր էնտեղ, որտեղ քեզ չեն հրավիրում»: Ափսոս, որ էլ չեմ լսի նրա ձայնը. կասկածում եմ, որ երբևէ կտեսնեմ նրան: Էհ... հաճույքով կլսեի նրան, թեկուզ ամբողջ օրը բարկացած փնթփնթար, կնստեի ու կլսեի: Սիրում էր կրկնել. «Ասում էի չէ՞ քեզ, Սեմ...»: Կուզենայի ևս մեկ անգամ տեսնել նրան, բայց նախ մի լավ կլվացվեի, թե չէ չէր ճանաչի... Դե ի՞նչ: կարծում եմ նույնիսկ իմաստ չունի հարցնել «Իսկ հիմա ու՞ր»: Ախր գնալու տեղ չկա, եթե, իհարկե, չենք պատրաստվում գնալ օրքերին խորը գլուխ տալ և խնդրել, որ մեզ ներս ուղեկցեն:
— Ո՛չ, ո՛չ, պետք չէ գնալ օրքերի մոտ,— վախեցավ Գոլլումը: — Գնալ այլևս չի կարելի: Սմեագորլն այդպես էլ ասում էր. կհասնենք դարպասին՝ կտեսնենք: Ահա և տեսնում ենք: Այո-այո, իմ սքանչելի, նայում ենք ու տեսնում: Սմեագորլը գիտեր, որ հոբիթներն այստեղով չեն անցնի, օ՜ այո, Սմեագորլը դա գիտեր:
— Այո, ես եմ կարգադրել,— հաստատեց Ֆրոդոն: Նա մռայլ, խիստ և վճռական տեսք ուներ: Կեղտոտ էր, հյուծված ու մահացու հոգնած, սակայն կանգնած էր ուղիղ, վճռական, և աչքերը պարզվել էին: — Կարգադրել եմ, որովհետև ինձ ասված է գնալ Մորդոր, իսկ այնտեղ տանող այլ ճանապարհ ես չգիտեմ: Նշանակում է պետք է գնամ այս ճանապարհով: Եվ չեմ խնդում որևէ մեկին ինձ ուղեկցել:
— Ո՛չ, ո՛չ, տե՛ր, չի՛ կարելի,— բղավեց Գոլլումը, գլուխը կորցրած կառչելով Ֆրոդոյից: — Չի՛ կարելի այս ճանապարհով, չի՛ կարելի: Պետք չէ՛ տալ Սքանչելին Նրան: Նա մեզ բոլորիս կխժռի, ամբողջ աշխարհը կխժռի, եթե Սքանչելին ստանա: Պահիր Սքանչելին քեզ, բարի տեր, խղճա Սմեագորլին: Մի տուր Սքանչելին նրան: Իսկ ավելի լավ է՝ հեռացիր, գնա ավելի լավ, պայծառ երկրներ, իսկ Սքանչելին վերադարձրու խեղճ Սմեագորլին, հա՞: Սմեագորլը կթաքցնի այն ապահով տեղում, նա շա՜տ-շատ շա՜տ բարի գործեր կանի, հատկապես բարի հոբիթսների համար: Իսկ հոբիթսները կգնան տուն: Պետք չէ՛ գնալ դարպասի մոտ:
— Ինձ ասված է գնալ Մորդոր՝ նշանակում է, այդպես է պետք,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն պետք է ներս մտնել դարպասով: Ինչ լինելու է, թող լինի:
— Ոչ, բայց տերն էլ չի հարցրել: Տերը չի ասել, թե ինչ է ուզում անել: Նա ոչնինչ չի ասել խեղճ Սմեագորլին: Նա ասաց. Սմեագորլ, տար ինձ դարպասի մոտ՝ և հաջողություն: Սմեագորլը կարող է հիմա փախչել հեռու ու լավ լինել: Բայց այժմ տերն ասում է. ես որոշել եմ Մորդոր մտնել դարպասով: Սմեագորլը վախենում է. նա չի ուզում կորցնել բարի տիրոջը: Եվ նա խոստացել է, տերը ստիպել է նրան երդվել, և նա երդվել է, որ կփրկի Սքանչելին: Բայց հիմա տերը կընկնի Նրա ձեռքը, եթե այստեղով գնա: Ինքը կխլի այն տիրոջ ձեռքից ու կհագնի իր սև մատին: Սմեագորլն ուզում է փրկել և՛ տիրոջը, և՛ Սքանչելին, ահա և նա հիշեց մյուս ճանապարհի մասին: Նա մի անգամ գնացել է այդ ճանապարհով: Տերը բարի է: Սմեագորլը լավն է, հնազանդ է, նա ուզում է օգնել:
Սեմը խոժոռվեց: Եթե նա կարողանար հայացքով շաղափել Գոլլումին, ապա վերջինս վաղուց մաղի պես ծակծկված կլիներ: Նրա համար այդ ամենը չափից դուրս կասկածելի էր: Գոլլումը կարծես թե չէր ձևացնում, իսկապես անհանգստացած էր և ամեն գնով փորձում էր օգնել Ֆրոդոյին: Բայց Սեմը հիշում էր, թե նա ինչպես էր ինքն իր հետ խոսում և չէր կարողանում հավատալ, որ մեկ շաբաթ առաջ հարություն առած հին, բարի Սմեագորլը վեճում այդքան հեշտ հաղթանակ է տարել: Ամեն դեպքում վերջին խոսքը Գոլլումն ասաց, ոչ թե թե՝ Սմեագորլը: Շատ հավանական է, մտածում էր Սեմը, որ Սմեագորլն ու Գոլլումը (կամ, ինչպես ինքն էր իր մեջ նրանց անվանում՝ Լպրծունն ու Գարշելին) հաշտվել ու համաձայնության են եկել: Երկուսն էլ հավասարապես չէին ուզում, որ Ֆրոդոյին գերի վերցնեն ու Մատանին ընկնի թշնամու ձեռքը, այլ գերադասում էին, որ Ֆրոդոն մնա տեսադաշտում՝ համենայն դեպս, քանի դեռ Գարշելին հույս ունի հետ ստանալ իր Սքանչելին: Ինչ վերաբերում է մյուս ճանապարհին՝ Սեմը դրա գոյությանն այնքան էլ չէր հավատում:
«Շնորհակալություն գոնե, երկուսն էլ չգիտեն, թե ինչու է տերը Մորդոր գնում,— մտածեց Սեմը: — Փորձանքից չէինք խուսափի, եթե իմանային, որ Ֆրոդոն պատրաստվում է ոչնչացնել իրենց Սքանչելին: Գարշելին մահու չափ վախենում է թշնամուց. նրան, կարծես թե, ազատ են արձակել պայմանով: Նա մեզ առանց աչքը թարթելու կմատնի՝ միայն թե թշնամին չմտածի, որ ինքը մեզ օգնում է: Իսկ եթե իմանա, որ ուզում ենք իր Սքանչելին ոչնչացնել՝ ոչ մի բանի առաջ կանգ չի առնի: Համենայն դեպս ես էդպես եմ հասկանում: Հույս ունեմ, որ Ֆրոդոն նրա հետ զգույշ կլինի: Ճիշտ է տերն իմաստուն է, բայց սիրտը շատ բարի է, և թե ինչպես կվարվի՝ ոչ մի Գեմջի չի կարող գուշակել»:
Ֆրոդոն Գոլլումին անմիջապես չպատասխանեց: Մինչդեռ Սեմը խորհում էր ու կասկածում, նա նայում էր Քիրիթ Գորգորի սև ժայռերին: Ճեղքը, որտեղ նրանք թաքնվել էին, գտնվում էր մի ոչ մեծ բլրի լանջին՝ կախված ձորի բերանին, որի մյուս կողմում արևմտյան պահապան աշտարակն էր: Լուսաբացի շողերի ներքո հստակ երևում էին դեպի Մորդորի դարպասը տանող փոշոտ ճանապարհները: Մեկը շրջադարձ էր կատարում դեպի հյուսիս, մյուսը գնում էր արևմուտք և կորչում Էրեդ Լիթուիի ստորոտը պարուրած մշուշում, իսկ երրորդը շրջանցում էր աշտարակը, սուզվում ձորը, դուրս գալիս և անցնում հոբիթների թաքստոցի կողքով: Ապա շրջադարձ էր կատարում դեպի Էֆել Դուաթի արևմտյան լանջերը, կորչում Մթամած լեռների լանջերը պարուրած խիտ ստվերում և, աչքի համար արդեն հազիվ նկատելի, հայտնվում Անդուինի ափերից ոչ հեռու՝ լեռների և գետի միջև:
Ուշադիր նայելով, Ֆրոդոն նկատեց, որ Դրագորլադյան հարթավայրում ինչ-որ աշխուժություն է տիրում: Թվում էր, թե այնտեղ, Ճահճուտն ճահճուտն ու ամայի հողերը պատած մշուշի քողի տակ, հսկայական զորք է շարժվում: Մշուշի մեջ ժամանակ առ ժամանակ փայլփլում էին նիզակներ և սաղավարտներ, ճանապարհներով տարբեր կողմերից մոտենում էին հեծյալների ջոկատներ: Ֆրոդոն հիշեց ընդամենը մի քանի օր առաջ Ամոն Հենի գագաթին իրեն այցելած տեսիլքը. թվում էր, թե տարիներ են անցել: Եվ հանկարծ հասկացավ, որ հույսը, որը մի ակնթարթ ջերմացրեց նրա սիրտը, ունայն էր: Հնչում էին շեփորները, բայց դրանք մարտի չէին կանչում, այլ ողջունում էին: Այդ գոնդորցի ռազմիկների ուրվականները չէին Սև Տիրակալից վրեժխնդիր լինելու համար դուրս եկել փառքով պսակված հին գերեզմաններից: Ոչ, դրանք այլ ռասայի մարդիկ էին, որոնք Սև Տիրակալի կոչով եկել էին հեռավոր Արևմուտքից: Գիշերել էին դարպասից ոչ հեռու և այժմ շտապում էին միանալ Մորդորի անդադար մեծացող հզոր բանակին: Եվ հանկարծ Ֆրոդոն հասկացավ, որ միայնակ կանգնած է անհամար թշնամիների դիմաց, և ամեն վայրկյան կարող են իրեն նկատել: Նա արագորեն գլխին քաշեց մոխրագույն գլխանոցը, արագ իջավ քարե խոռոչի մեջ և դիմեց Գոլլումին:
— Սմեագորլ,— ասաց նա,— ես մի անգամ էլ եմ վստահում քեզ: Երևում է, այդպես է պետք: Ըստ երևույթին դա իմ ճակատագիրն է՝ օգնություն ստանալ նրանից, ումից ամենաքիչն էի սպասում, իսկ քո ճակատագիրն է օգնել ինձ, թեև այդքան ժամանակ հետապնդում էիր մեզ չար միտումներով: Մինչև հիմա դու պահել ես քո խոստումը և արժանի ես միայն շնորհակալության: Եվ իսկապես,— ավելացրեց նա՝ նայելով Սեմին,— երկու անգամ մենք ամբողջությամբ քո ձեռքում ենք եղել, բայց դու մեզ ոչ մի վնաս չես պատճառել: Եվ դու չես տրվել գայթակղությանը գողանալ ինձանից այն, ինչն այդքան տենչում ես: Տե՛ս, հուսախաբ չանես երրորդ անգամ: Եվ հիշի՛ր, Սմեագորլ, դու մեծ վտանգի մեջ ես:
— Այո-այո, տե՛ր,— գլխով արեց Գոլլումը,— սարսափելի վտանգի մեջ: Սմեագորլի ծնկները վախից դողում են, բայց նա չի փախչում: Նա պետք է օգնի տիրոջը:
— Ես այն վտանգը նկատի չունեմ, որը մեզ բոլորիս է սպառնում,— ասաց Ֆրոդոն: — Շատ ավելի մեծ սպառնալիք է կախվել քո գլխին: Դու երդվել ես Սքանչելիով, ինչպես ինքդ ես անվանում՝ չեմ ասի ինչը: Չմոռանա՛ս այդ մասին: Սքանչելին հիշում է քո երդումը, բայց միևնույն ժամանակ այն կփորձի նենգաբար աղավաղել քո մտքերը, որ դու դրժես քո խոստումը: Այն արդեն փորձում է քեզ հրապուրել: Հենց նոր հիմարաբար ինքդ քեզ բացահայտեցիր: Դու ասացիր. «Վերադարձրու Սքանչելին Սմեագորլին»: Այլևս երբե՛ք չկրկնես այդ խոսքերը: Գլխիցդ ցրի՛ր այդ մասին բոլոր մտքերը: Դու էլ երբեք այն հետ չես ստանա: Իսկ եթե չդիմանաս գայթակղությանը՝ դու կորած ես: Դու էլ երբեք այն հետ չես ստանա, Սմեագորլ, բայց եթե այլ ելք չլինի, ես կհագնեմ քո Սքանչելին, իսկ այն արդեն վաղուց ենթարկել է քեզ իրեն: Ես կհագնեմ Սքանչելին և կսկսեմ հրամայել քեզ, իսկ դու ստիպված կլինես հնազանդվել, եթե նույնիսկ հրամայեմ քարափից ցած թռչել, կամ նետվել կրակի մեջ: Զգուշացի՛ր, որովհետև հենց այդպիսին է լինելու իմ հրամանը: Զգուշացի՛ր, Սմեագո՛րլ:
Սեմը գուհունակությամբ և տարակուսանքով նայեց Ֆրոդոյին. նա տիրոջը այդպիսին երբեք չէր տեսել, և այդպիսի խոսքեր էլ երբեք չէր լսել նրանից: Նա էլ միշտ մտածում էր, որ սիրելի պարոն Ֆրոդոն չափազանց բարի է ու մի քիչ էլ կույր: Սակայն դա չէր խանգարում Սեմին հավատալ, որ նա, միևնույնն է, ամենախելացին է աշխարհում (բացառությամբ, թերևս, ծեր պարոն Բիլբոյի և Գենդալֆի): Երևում է, Գոլլումն էլ էր այդպես մտածում՝ թեև նրան դա ներելի էր, նա ընդամենը մեկ շաբաթ էր, որ ճանաչում էր Ֆրոդոյին: Նա նույնպես պարոն Ֆրոդոյի բարությունը շփոթում էր կուրության հետ, և այժմ նրա խոսքերից ապշել ու սարսափահար էր եղել: Նա փռվեց Ֆրոդոյի ոտքերի տակ և հազիվ երկու բառ կարողացավ արտասանել. «Բարի տեր, բարի տեր»:
Ֆրոդոն մի փոքր սպասեց, որ Գոլլումը հանգստանա, ապա արդեն ավելի փափուկ տոնով ասաց.
— Դե ինչ, Գոլլում, կամ Սմեագորլ՝ եթե քեզ այդպես է դուր գալիս, պատմիր, այդ ի՞նչ այլ ճանապարհ է, բացատրիր, ինչո՞վ է այն ավելի ապահով սրանից: Միայն թե արագ, ես շտապում եմ:
Բայց Գոլլումն անմխիթար վիճակում էր. Ֆրոդոյի սպառնալիքները նրան ահավոր ընկճել էին: Նրանից ինչ-որ բան իմանալը գրեթե անհնար էր՝ նա անվերջ մրթմրթում էր, սուլում, սողում հոբիթների ոտքերի տակ և խնդրում նրանց, որ խղճան «դժբախտ Սմեագորլին»: Ի վերջո նա մի փոքր հանգստացավ, և Ֆրոդոն մի կերպ կարողացավ հասկանալ հետևյալը. եթե գնաս հարավային ճանապարհով՝ Էֆել Դուաթի երկայնքով, ապա վաղ թե ուշ կհասնես խիտ ծառերով շրջապատված խաչմերուկին: Աջ գնաս՝ կհասնես Օսգիլիաթին և Անդուինի վրայի կամուրջին, ուղիղ՝ կընկնես հարավային երկրներ:
— Ուղիղ, ուղիղ, անընդհատ ուղիղ,— ասում էր Գոլլումը: — Մենք այդ ճանապարհով երբեք չենք գնացել, բայց ասում են, որ եթե հարյուր լիգ գնաս, ապա կտեսնես Մեծ Ջուրը, որը երբեք հանգիստ չունի: Այնտեղ շա՜տ-շատ շա՜տ ձուկ կա և մեծ թռչուններ, որոնք ձուկ են ուտում: Համե՛ղ թռչուններ: Մենք այնտեղ երբեք չենք եղել: Շատ ափսոս: Բայց դա դեռ ամենը չէ: Հետո, ասում են, բոլորովին այլ երկրներ են սկսվում, Բայց բայց այնտեղ Դեղին Դեմքը ուժեղ կծում է, ամպեր էլ գրեթե չկան: Իսկ մարդիկ սև դեմքեր ունեն ու սարսափելի չար են: Մենք այնտեղ չենք ուզում գնալ:
— Չենք ուզում, չենք ուզում,— հաստատեց Ֆրոդոն,— և չենք էլ գնա: Իսկ ու՞ր է տանում երրորդ ճանապարհը:
— Այո-այո, երրորդ ճանապարհ էլ կա,— ասաց Գոլլումը,— ճանապարհ դեպի աջ: Այն միանգամից սկսում է բարձրանալ, անընդհատ վեր ու վեր, մեկ մե՛կ ուղիղ, մեկ մե՛կ ոլորաններով, դեպի բարձունքի սև ստվերները: Հետո շրջանցում է սև ժայռը և՝ տեսնում ես, անմիջապես տեսնում ես այն հենց քո դիմաց, այո: Եվ ուզում ես շտապ թաքնվել ինչ-որ մի տեղ, օ՜ այո:
— Ու ի՞նչ ես տեսնում: Ի՞նչ է հենց քո դիմաց:
Նա հեծկլտաց և սկսեց մրմնջալ: Հոբիթները համբերատար սպասում էին:
— Հա, հարավի հեքիաթները,— վերջապես շարունակեց Գոլլումը,— բարձրահասակ, հստակ աչքերով մարդկանց մասին, նրանց քարե տների մասին, սարերի պես բարձր, արծաթե թագով թագավորի և Սպիտակ Ծառի մասին: Հրաշալի հեքիաթներ են: Մարդիկ աշտարակներ են կառուցել մինչև երկինք, որոնցից ամենաբարձրը արծաթա-սպիտակավուն արծաթասպիտակավուն էր: Այդ աշտարակում պահվում էր Լուսնաքարը, իսկ աշտարակի շուրջը բարձր, սպիտակ պարիսպներ էին:
— Դա երևի Մինաս Իթիլն է, Ծագող Լուսնի ամրոցը, որը կառուցել է Իսիլդուրը՝ Էլենդիլի որդին,— ասաց Ֆրոդոն: — Այդ նա է կտրել Թշնամու մատը:
— Ու ի՞նչ օգուտ մեզ դրանից,— միջամտեց Սեմը: — Թշնամին, կարծում եմ, իր չորս մատի պես գիտի այդ լեռները, և այդ ճանապարհը հսկում է ճիշտ այնպես, ինչպես այս մեկը: Վերջիվերջո աշտարակը դատարկ չէ, չէ՞, երևի:
Օ Օ՜, ոչ, այն դատարկ չէ,— շշնջաց Գոլլումը: — Թվում է, թե դատարկ է, բայց դատարկ չէ, ոչ: Այնտեղ շա՜տ սարսափելի արարածներ են ապրում: Օրքեր, այո, օրքեր, նրանք ամենուր են, բայց նաև ուրիշներ, օրքերից սարսափելի, շատ ավելի սարսափելի: Ճանապարհը գնում է պատերի տակով և մտնում դարպասից ներս: Եվ նրանք ներսից հետևում են ճանապարհին՝ նրանք, Լուռ Դիտորդները:
— Շնորհակալություն խորհրդի համար,— ասաց Սեմը: — Մենք, նշանակում է, պետք է չգիտեմ քանի լիգ քարշ գանք դեպի հարավ և հայտնվենք էլ ավելի վատ ծուղակում, քան ա՞յս է:
— Ոչ, ոչ,— բողոքեց Գոլլումը,— թող հոբիթները մտածեն, թող նրանք փորձեն գլխի ընկնել: Ինքը այնտեղից հարձակման չի սպասում: Նրա աչքն ամենուր թափանցում է, բայց մի ուղղությամբ նայում է հաճախակի, իսկ մյուս ուղղությամբ՝ հազվադեպ: Նա չի կարող միաժամանակ ամեն ինչ տեսնել: Նա վաղուց գրավել է Մթամած Լեռներից մինչև Գետն ընկած հողերը, հսկում է բոլոր կամուրջները և մտածում է, որ Լուսնային Ամրոց կարելի է թափանցել միայն կամուրջները գրոհելով, կամ նավակներով, իսկ նավակները չես թաքցնի, նա կտեսնի դրանք:
— Որտեղից գիտես, թե Ինքը ինչ է մտածում և ուր է նայում,— հարցրեց Սեմը: — Վերջերս նրա հետ զրուցե՞լ ես, ինչ է: Թե՞ օրքերի հետ ես հասցրել փսփսալ:
— Եվ ի՞նչ ես այնտեղ գտել,— հարցրեց Ֆրոդոն: Գոլլումը կպավ նրա ոտքերին և ֆշացրեց.
— Արահետ, փոքրիկ արահետ: Այն տանում է լեռներ՝ լեռներ, հետո սկսվում է սանդուղքը երկար, նեղ սանդուղքը: Մեկ սանդուղք, երկու, երեք, իսկ հետո,— այստեղ նա սկսեց շշնջալ գրեթե անլսելի,— անցում, մու՜թ-մութ մու՜թ անցում, որին հաջորդում է փոքրիկ, նեղ կիրճը և էլի մեկ արահետ: Այդ արահետով մի անգամ Սմեագորլը փրկվել է խավարից, բայց դա շատ տարիներ առաջ էր: Գուցե արահետն այլևս չկա, իսկ գուցեև կա, գուցեև կա...
— Էհ, հեչ սրտովս չի այդ ամենը, հեչ սրտովս չի,— ասաց Սեմը: — Ինչ-որ չափից ավելի հեշտ է ամեն ինչ: Եթե այդ արահետը դեռ կա, ապա հաստատ այն նույնպես հսկում են: Այն ժամանակ հսկվու՞մ էր, Գոլլում: — Այդ պահին նրան թվաց, որ Գոլլումի աչքերուն առակյծեցին առակայծեցին կանաչ կրակով: Գոլլումը քթի տակ ինչ-որ փնթփնթաց, բայց բարձրաձայն ոչինչ չասեց:
— Հսկու՞մ են թե ոչ,— խստորեն հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու իսկապես փրկվե՞լ ես խավարից, Սմեագորլ, թե՞ քեզ պարզապես բաց են թողել և հանձնարարություն տվել: Այդպես էր կարծում Արագորնը՝ նա, ով մի քանի տարի առաջ գտավ քեզ Մեռյալ Ճահիճների մոտակայքում:
Ֆրոդոն չգիտես ինչու համոզված էր, որ Գոլլումն այս անգամ գրեթե չի ստում, որ նա իսկապես գտել է Մորդորից դուրս գալու ելքը՝ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության: Համենայն դեպս Ֆրոդոն նկատեց, որ Գոլլումն ասաց «ես», այլ ոչ թե «մենք», իսկ դա մոռացված ազնվության ու ճշտախոսության հազվադեպ բռնկումների ժամանակ էր տեղի ունենում: Եվ այնուամենայնիվ, թեկուզ Գոլլումը չէր ստում, Ֆրոդոն գիտեր, որ չի կարելի մոռանալ Թշնամու նենգության մասին: Գոլլումի այդ «փրկությունը» շատ հավանական է, որ կատարվել էր Սաուրոնի իմացությամբ և թույտվությամբ: Եվ Գոլլումն էլ, հստակ երևում էր, որ ինչ-որ բան թաքցնում է:
— Մի անգամ էլ եմ քեզ հարցնում,— ասաց Ֆրոդոն,— հսկու՞մ են այդ արահետը թե , թե՝ ոչ:
Սակայն Արագորնի անունը Գոլլումին գցեց ամենամռայլ տրամադրության մեջ: Նրա համար վիրավորական էր, որ իր խոսքերը կասկածի տակ են դնում, կրկնակի վիրավորական էր, որովհետև մոլի ստախոսը կյանքում մի անգամ ճիշտ էր խոսացել՝ դե, գրեթե ճիշտ, և իրեն չէին հավատում:
— Հսկու՞մ են թե ոչ,— կրկնեց Ֆրոդոն:
— Այո-այո Գուցե և հսկում են,— մռայլ փնթփնթաց Գոլլումը: — Այս երկրում ամեն ինչ հսկողության տակ է: Տերը պետք է փորձի գնալ այդ ճանապարհով, կամ էլ թող գնա տուն: Այլ ճանապարհ չկա:
Այլև ոչ մի խոսք նրանից չկարողացան դուրս քաշել: Այդ լեռնային անցումի անունը նա չգիտեր, կամ ուղղակի չուզեցավ ասել:
Իսկ կոչվում էր այն Քիրիթ Ունգոլ, և այդ անունը շատերի մոտ էր սարսափ առաջացնում: Արագորնը, երևի, անմիջապես կբացատրեր նրանց, թե ինչ է դա նշանակում, իսկ Գենդալֆը ճիշտ ժամանակին կզգուշացներ նրանց, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը նրանց հետ չէր, նրանք երկուսն էլ կանգնած էին Իզենգարդի փլատակների մեջտեղում՝ Օրթհանքի աստիճաններին, և Գենդալֆը, ժամանակ կորցնելով, գալիս էր դավաճան Սարումանի հախից: Սակայն, նույնիսկ այն ժամանակ, երբ արտասանվեց դատավճիռը, երբ փալանթիրը կայծերի խուրձ սփռելով ճեղքեց գրանիտե աստիճանները, Գենդալֆը հիշում էր Ֆրոդոյի ու Սեմի մասին և մտովի փնտրում նրանց, որպեսզի խրախուսի և հուսադրի:
Օրը շարունակվում էր: Մոխրագույն խոռոչի վրա, որտեղ թաքնվել էին երեք ճանապարհորդները, խոր լռություն էր իջել: Լռությունը գրեթե առարկայական էր՝ թվում էր, թե այն խիտ վերմակի պես պարուրում ու բաժանում էր նրանց մնացյալ աշխարհից: Վերևում երևում էր մշուշի շերտերով ակոսված, անսահման հեռու, բարձր, դժգույն երկինքը: Օդի անշարժ շերտերը երկնքի և երկրի միջև թվում էր, թե հագեցած են ծանր, ճնշող մտքերով:
Երկնքի բարձունքներում թռչող ոչ մի արծիվ չէր կարող տարբերել մոխրագույն թիկնոցների մեջ փաթաթված լուռ, անշարժ հոբիթներին: Գուցե նա կարողանար տեսնել գետնին տարածված Գոլլումին. ոչ ավել , ոչ պակաս սովից մեռած մարդկային երեխայի դիակ, ցնցոտիներով հազիվ ծածկված, միայն կաշի ու ոսկոր... «Դրա համար նույնիսկ չարժե իջնել»,— կմտածեր, երևի, արծիվը:
Ֆրոդոն նստել էր՝ դունչը հենած ծնկներին, իսկ Սեմը ձեռքերը գլխի տակ դրած, գլխանոցը աչքերին քաշած պառկել էր մեջքի վրա և նայում էր դատարկ, ամայի երկնքին: Երկար ժամանակ երկինքը դատարկ էր, բայց հանկարծ Սեմին թվաց, թե այնտեղ ինչ-որ ստվեր է պտույտներ գործում՝ սև թռչու՞ն, թե թե՞ ինչ-որ չտեսնված թևավոր արարած: Պտտվեց, պտտվեց, մի պահ քարացավ խոռոչի գլխին՝ գլխին և կորավ: Նրա հետևից հայտնվեցին էլի երկուսը, իսկ հետո նաև երրորդը: Սեմը միայն փոքրիկ, սև բծեր էր տեսնում, բայց չգիտես ինչու գիտեր, որ իրականում դրանք հսկայական թևերով վիթխարի հրեշներ են: Նա կծկվեց՝ թաքցնելով դեմքը: Նրան պարուրեց այն նույն վախը, որը նա զգում էր Սև Հեծյալների մոտենալուն զուգընթաց՝ սահմռկեցուցիչ ոռնոցով քարացնող, ուժասպառ անող, քամու թևերով թռչող սարսափ և լուսինը ծածկող սև ստվեր: Այս անգամ, սակայն, սարսափն առաջվա պես չկոտրեց հոբիթների կամքը և չսառեցրեց նրանց հոգին՝ աղբյուրը հեռու էր: Բայց այնուամենայնիվ այն զգացվում էր, և Ֆրոդոն նույնպես զգաց: Նրա մտքերն ընդհատվեցին, հոբիթը ցնցվեց, բայց գլուխը չբարձրացրեց: Գոլլումը վայրկենապես սարդի պես կուչ եկավ: Թևավոր ստվերները մի քանի պտույտ գործեցին և կտրուկ իջնելով, սրընթաց վերադարձան իրենց Մորդորը: Սեմը թեթևացած շունչ քաշեց:
— Նորից Հեծյալները, և նորից երկնքում,— շշնջաց նա: — Էս անգամ ես նրանց պարզ տեսա: Ի՞նչ եք կարծում, նրանք կարո՞ղ են մեզ տեսնել, այն էլ այդպիսի բարձրությունից: Այն Սև Հեծյալները, դե, որ նախկինում էին, ցերեկը կարծես թե վատ էին տեսնում, չէ՞:
— Կարծես թե այո,— ասաց Ֆրոդոն,— բայց փոխարենը ձիերն էին լավ տեսնում: Իսկ այս թևավոր արարածները, հավանական է, ցանկացած գիշակեր թռչունից էլ լավ են տեսնում: Իրականում հենց գիշակերի էլ նման են, միայն թե շատ մեծ են: Նրանք ինչ-որ բան են փնտրում: Թշնամին զգոնացել է:
Սարսափի զգացողությունը չքացավ, բայց և լռության գմբեթն էլ ասես չէր էլ եղել. քիչ առաջ հոբիթները կտրված էին ամբողջ աշխարհից, ասես թաքնված լինեին անտեսանելի, ապահով կղզյակում, իսկ հիմա զգում էին, որ կրկին խոցելի են բոլոր կողմերից: Անհանգստության զգացումը վերադարձավ, իսկ Ֆրոդոն դեռևս ոչինչ չէր որոշել: Նրա աչքերը փակ էին. նա կամ կա՛մ ննջում էր, կամ կա՛մ խորհրդակցում ինքն իր հետ՝ սպասելով սրտի կամ հիշողության խորհրդին: Վերջապես նա շարժվեց ու ոտքի կանգնեց. թվում էր, թե պատրաստվում է հայտարարել իր որոշումը: Բայց նա ասաց.
— Լսու՞մ եք: Այս ի՞նչ է:
Գոլլումը սարդի պես սողաց դեպի խոռոչի եզրը, առանց գլուխը դուրս հանելու զգուշությամբ դուրս նայեց երկու քարերի արանքից և քարացավ՝ անշարժ, անձայն: Այդ ընթացքում ձայները սկսեցին հեռանալ, թուլանալ և վերջապես լռեցին: Մորանոնի պարսպի վրայից լսվեց եղջերափողի ձայնը: Գոլլումն անձայն վերադարձավ:
— Նորից մարդիկ են Մորդոր գնում,— ցածրաձայն ասաց նա,— սև դեմքերով մարդիկ: Մենք առաջ այդպիսի մարդկանց չենք տեսել, ոչ: Սմեագորլը չի տեսել այդպիսի դաժան մարդկանց: Նրանք սև աչքեր ունեն և երկար, սև մազեր, իսկ ականջներին՝ ոսկե օղակներ: Այո, այո, շատ ոսկի կա նրանց վրա, սիրուն ոսկի: Մի քանիսի այտերը կարմիր են ներկված: կարմիր Կարմիր թիկնոցներով, կարմիր դրոշներով, և նիզակների ծայրակալներն էլ են կարմիր: Իսկ վահանները կլոր են, դեղին ու սև, մեջտեղում՝ մեծ, սուր փշեր: Վատ մարդիկ են: Անմիջապես երևում է, որ չար են ու դաժան: Իսկը օրքեր, միայն թե ավելի բարձրահասակ: Սմեագորլը կարծում է, որ նրանք հարավից են, Մեծ Գետի բերանի երկրներից. նրանք հարավային ճանապարհով էին գալիս: Գնացին Սև Դարպասի կողմը, բայց հնարավոր է, որ նրանց հետևից էլի կգան: Անընդհատ մարդիկ են գնում Մորդոր: Մի օր նրանք բոլորը կհայտնվեն այնտեղ, և ոչ մեկ չի մնա:
— Իսկ նրանց հետ օլիֆանթներ չկա՞յին,— հետաքրքրվեց Սեմը, մոռանալով ամեն տեսակ վախ:
Ֆրոդոն վեր կացավ: Նա չկարողացավ ծիծաղը զսպել, երբ Սեմը սկսեց օլիֆանթի մասին հին, մանկական բանաստեղծություն ասել, և ծիծաղն օգնեց նրան որոշում ընդունել:
— Էհ, ա՛յ թե օլիֆանթների հազարանոց զորք ունենայինք, զորքի արջևում ճերմակ օլիֆանթ, և Գենդալֆն էլ վրան,— բացականչեց նա: Այդ ժամանակ, երևի, հեշտությամբ կնեխուժեինք այս այս մռայլ երկիրը: Բայց մենք օլիֆանթներ չունենք, ունենք միայն հոգնած ոտքեր, և ամբողջ հույսը դրանց վրա է: Դե լավ, Սմեագորլ, երեքը հաջողակ թիվ է, երրորդ անգամ գուցե բախտներս ավելի շատ բերի: Ես կգամ քեզ հետ:
— Լավ տեր, խելացի տեր, բարի տեր,— ուրախացած բացականչեց Գոլլումը, գրկելով Ֆրոդոյի ոտքերը: — Ամենալա՛վ տեր: Հանգստացեք, բարի հոբիթներ, թաքնվեք քարերի ստվերում ու հանգստացեք, մինչև Դեղին Դեմքը հեռանա: Կհեռանա ու՝ , ու արագ-արագ կգնանք: Կվազենք արագ ու անաղմուկ, ինչպես ստվերները:
=== Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված ===
29
edits