Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7 բայտ, 18:16, 12 Օգոստոսի 2015
/* Գլուխ տասնմեկ. Փալանթիր */
Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց լուսինը:
Փինը նստել էր ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամվել էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթեսևսաթե սև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի հայացքը գամեց իր վրա այնպիսի անդիմադրելի ուժով, որ հոբիթն այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ո՛չ ուղղվել, ո՛չ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի ձայնով ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ:
Նրա հուսահատ, սարսափազդու ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր:
— Ոչ բոլորն ենք մոռացել,— առարկեց Փինը: — Մենք, իմիջայլոց, սեփական երգեր էլ ունենք, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն: Թեպետ այդ մեկը ես երբեք չէի լսել: ինչի՞ մասին է այտեղ երգվում: Յոթ աստղ, յոթ քար...
-Հնագույն արքաների փալանթիրների մասին,— պատասխանեց հրաշագործը:
— Փալանթիրնե՞ր: Իսկ ի՞նչ է փալանթիրը:
— Հեռու է,— պատասխանեց Գենդալֆը: — Երեք անգամ ավելի հեռու է, քան Թեոդեն թագավորի Ոսկե Ապարանքը, իսկ մինչև այնտեղ հարյուր հիսուն լիգ կլինի, եթե թռչես Մորդորի սուրհանդակի պես ուղիղ գծով: Լուսաչի ճանապարհն ավելի երկար է, բայց կտեսնենք, թե ով առաջինը կհասնի: Մենք մինչև առավոտ կսլանանք, իսկ հետո կհանգստանանք ինչ-որ տեղ լեռներում՝ հանգստանալ պետք է նույնիսկ Լուսաչին: Լավ կլիներ մինչ այդժամ հասնեինք Էդորաս: Փորձիր քնել: Երբ արթնանաս՝ կտեսնես արևի առաջին ճառագայթների ցոլքը Էորլի տան ոսկեզօծ տանիքին: Եվս երկու օր անց մեզ կծածկի Մինդոլուին լեռան մանուշակագույն ստվերը և լուսաբացը կդիմավորենք Դենեթորի մեծ ամրոցի սպիտակ պարիսպների տակ:
-Սլացի՛ր, Լուսա՛չ, սլացիր, իմ հավատարի՛մ ընկեր, ինչպես դեռ երբեք չես սլացել: Դու այս մարգագետիններում ես մեծացել և ճանաչում ես այստեղ յուրաքանչուր քար: Առա՜ջ, ամբողջ հույսը քո վրա է:
Լուսաչը թափահարեց գլուխը, բարձր խրխնջաց, ասես լսեց մարտական եղջերափողի կանչը, և այնպես նետվեց առաջ, որ սմբակների տակից կայծեր թռան, և գիշերվա խավարը նահանջեց նրա առջև:
Վստահելի
1342
edits