Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 28 բայտ, 08:58, 19 Սեպտեմբերի 2015
==Է․ ԽԷ. գլուխ==
Մարթան
Արդեն Ուեստմինստրի թաղումն էինք։ Մի անգամ ստիպված եղանք ետ դառնալ Մարթային հետևելու համար, որովհետև նա հանակրծ հանկարծ սկսեց դեպի մեզ գալ, և միայն Ուեստմինստրի Աբբայության մոտերքում հեռացավ բանուկ փողոցների աղմուկից ու լույսից։ Եվ երբ նա կամրջի վրա անցուդարձ անող բազմության միջից դուրս եկավ, այնպես շտապ առաջ դիմեց, որ մենք հազիվ կարողացանք հասնել նրան Միլբենկին կից գետեզրյա նեղ փողոցում։ Հենց այդ րոպեին նա ճանապարհի մյուս կողմն անցավ, կարծես թե իրեն հետամուտ քայլերի ձայնից խորշելով, և առանց ետ նայելու՝ ավելի արագ առաջ գնաց։
Գետի աղոտ փայլը, որ աչքիս դիպավ մի մութ բակի դռան միջով, ուր մի քանի սայլեր էին կանգնած, քայլերս զսպեց։ Առանց մի բառ ասելու ես ընկերոջս մշտեցի, և մենք չվստահացանք փողոցը կտրել, ինչպես արել էր Մարթան, այլ միևնույն կողմով շարունակեցինք առաջ գնալ, կարելվույն չափ տների ստվերում մնալով, բայց միշտ աղջկան հետամուտ։
― Նրա փախչելու պատճառն արդեն լիովին հայտնի է, ― ասացի ես։ ― Այդ բանում դուք անմեղ եք։ Մենք վստահ ենք այդ մասին․ միամիտ եղեք։
― Օ՜հ, եթե ես լավ սիրտ ունենայի, անշուշտ կփոխվեի նրա շնորհիվ, ― գոչեց աղջիկն ամենաջերմ ափսոսանքով, որովհետև նա միշտ բարի էր դեպի ինձ։ Երբեք նա ինձ մի բան չի ասել, որ ճշմարիտ ու սփոփական չլիներ։ Մի՞թե կարելի է, որ ուզենայի նրան էլ փչացնել ինձ նման։ Մի՞թե չգիտեմ, թե ի՞նչ եմ ես։ Ամեն բան կորցնելուց հետո, ինչով որ քաղցր է մարդուս կյանքը, ամենադառն ցավս այն էր, որ ընդմիշտ բաժանվել եմ նրանից։
Մր․ Պեգգոտին, որ մի ձեռքը նավակի շուրթին դեմ տված վայր էր նայում, մյուսով երեսը ծածկեց։
Բարեկամիս ամեն մի բառից, խոսելու ազդու եղանակից բացահայտ երևում էր, որ նա իր նյութի յուրաքանչյուր մասը լավ կշռել ու քննել է։
― Մեզ հավանական է երևում, մաստր Դեվիին ու ինձ, ― շարունակեց նա, ― թե խեղճ Էմլին գուցե մի օր Լոնդոն գա։ Հավատում ենք․․․ մաստր Դեվին էլ, ես էլ, մերոնք էլ, որ նրան հասած դժբախտության մեջ դու նույնքան անմեղ ես, որքան անմեղ է դեռ մոր արգանդից աշխարհ չեկած մի մանուկ։ Ասացիր, թե նա բարի էր, գթասեր էր, կարեկից էր դեպի քեզ; քեզ։ Չեմ կասկածում, որ այդպես էր․ աստծու օրհնությունը նրա վրա լինի։ Գիտեմ, միշտ այդպես էր ամենքի հետ։ Դու երախտագետ ես դեպի նա, սիրում ես նրան։ Դե, ուրեմն, օգնիր մեզ նրան գտնելու, և թող երկինքը քեզ վարձատրի։
Մարթան առաջին անգամ նայեց նրան, և այնպես արագ, որ ասես թե ասածին չէր հավատում։
― Անպայման ու լիովին, ― ասաց մր․ Պեգգոտին։
― Եվ թույլ կտա՞ք, որ ես նրա հետ խոսեմ, եթե մի օր նրան գտնեմ, նրան պատսպաարեմպատսպարեմ, եթե ես ինքս մի պատսպարան ունենամ, և, վերջապես, առանց նրա գիտության ձեզ մոտ գամ և ձեզ նրա մոտ տանեմ, ― շտապ֊շտապ հարցրեց աղջիկը։
Երկուսս միաբերան ասացին․ «Այո՛»։
― Իմ սիրելի՜, բարի տատիկ։
― Ես նրանից վեհաբձնաբար վեհանձնաբար բաժանվեցի, ― շատունակեց տատս, ձեռքը ձեռքիս վրա դնելով։ ― Այնքան տարիներ անցնելուց հետո՝ կարող եմ ասել, սիրելի Տրոտ, որ վեհանձնաբար բաժանվեցի նրանից։ Նա ինձ հետ այն աստիճան անգութ էր վարվում, որ ես կարող էի մի շատ ձեռնտու ապահարզան ստանալ, բայց չկամեցա պահանջել։ Նա շռայլեց, վատնեց, ինչ որ իրեն տվել էի․ օրեցօր ստորացավ, կարծեմ հետո մի ուրիշ կին առավ և վերջապես մի բախտախնդիր, մի խաղամոլ, մի խաբեբա մարդ դարձավ։ Դու ինքդ տեսար, թե այժմ ինչ է։ Բայց մեր պսակի ժամանակ մի գեղեցիկ տղամարդ էր, ― ասաց տատս այնպիսի ձայնով, որի մեջ իր անցյալ հափշտակության ու հիացման արձագանքը դեռ լսվում էր, ― և ես, հիմարս, կարծում էի, թե ազնվության տիպար է։
Տատս իմ ձեռքը սեղմեց ու գլուխը թոթվեց։
==Ը․ ԽԸ. գլուխ==
Տան գործեր
Զանազան հանդեսներին ու լրագրերին աշխատակցելը այնքան ձեռնտու էր, որ մի նոր հաջողություն գտնելուցս հետ լավ համարեցի Պառլամենտի տաղտուկ պայքարներից միանգամայն հրաժարվել։ Հետևաբար մի երջանիկ երեկո վերջին անգամ գրի առա Պառլամենտի պարկապզուկների նվագը, որ այնուհետև ոչ մի անգամ չեմ լսել, թեպետ այսօր էլ երկարատև նստաշրջանի միջոցին լրագրեր կարդալիս միևնույն երգն ականջիս մեջ տզզում է՝ առանց մի էական փոփոխության, միայն թե ավելի թմրեցուցիչ եղանակով։
Ամուսնանալս տարի ու կես կլիներ։ Ես ու կինս մի քանի զուր փորձերից հետո տնտեսության հոգսերից, իբրև ավելորդ բաներից, բոլորովին ձեռք էինք վերցրել։ Տունը ինքն իրեն էր կառավարվում, և մենք ունեինք մի մանկլավիկ, որի գլխավոր զբաղմունքն անդադատ անդադար խոհարարուհու հետ կռվելն էր։ Այս առմամբ նա մի իսկական Ուիտտինգտըն էր, միայն թե ոչ դրա կատուն ուներ, ոչ էլ մի օր լորդ֊մեյր դառնալու հույս։
Կարելի է ասել, որ նա կաթսաների տարափի տակ էր կյանք վարում։ Նրա ամբողջ կյանքը մի կռիվ էր։ Նա պատրաստ էր ամենից անժամանակ, օրինակի համար, երբ ճաշին մեզ մոտ հյուրեր էին լինում, «օգնեցեք» կանչել և խոհանոցից լեղապատառ ներս ընկնել, իր վրա նետված պղնձե սաներից փախչելով։ Շատ էինք ուզում ազատվել նրանից, բայց նա սաստիկ մեզ կպած էր ու չէր կամենում հեռանալ։ Վերջին աստիճանի լացկան տղա էր, և հենց որ մեր ծանոթությունը կտրելու մասին ակնարկ էր լինում, նա սկսում էր այնպես ճվալ, որ ակամա մեր տանն էինք թողնում նրան։ Ոչ հայր ուներ, ոչ մայր, ոչ էլ մի ուրիշ ազգական, բացի մի քրոջից, որ հենց նրա՝ մեզ մոտ մտնելու օրը Ամերիկա էր փախել։ Եվ այսպես նա մնացել էր մեզ մոտ, իբրև մի ընկեցիկ երեխա։ Այդ չարաճճին իմ դժբախտ վիճակը շատ էր զգում․ աչքերը իր ժակետի թևքերով էր սրբում կամ քիթը մաքրելիս իր փոքրիկ թաշկինակի ամենադրսի անկյունի վրա կռանում, որովհետև սովոր չէր երբեք թաշկինակը լիովին հանել գրպանից, խնայողության ու զգուշության համար։
«Անփորձ սրտի առաջին սխալ շարժում»։ Մրս․ Ստրոնգի արտասանած այդ խոսքերը շարունակ ականջիս հնչում էին, մտքիցս չէին դուրս գալիս։ Կես գիշերին էլ որ զարթնեի, հիշում էի նրանց․ մի գիշեր երազումս տեսա, որ նրանք մինչև անգամ պատերի վրա գրված են։ Այժմ գիտեի, որ իմ սիրտն էլ անփորձ էր, անհրահանգ, երբ առաջին անգամ Դորային սիրեց։ Գիտեի, որ եթե հրահանգված լիներ, երբեք մեր ամուսնանալուց հետո այն չէր զգա, ինչ որ զգում էր գաղտնի փորձով։
«Թշվառ է այն ամուսնությունը, ուր գաղափարների ու ձգտումների միություն չկա»։ Այս խոսքերն էլ չէի մոռացել։ Փորձեցի Դորայի բնությունը իմին հարմարեցնել․ հաջուղություն հաջողություն չունեցա։ Այժմ կմնար, որ ես ինքս նրա բնությանը հարմարվեմ, նրա հետ միասին կիսեմ, ինչ որ միայն կարելի է, և գոհ լինեմ․ ես ինքս կրեմ ուսերիս վրա, ինչ որ միայն տանելի է, և դարձյալ գոհ մնամ։ Սա էր այն կրթությունը, որի մեջ աշխատում էի սիրտս հանգստացնել այն ժամից ի վեր, երբ սկսել էի մտածել։ Դրա շնորհիվ ամուսնությանս երկրորդ տարին շատ ավելի երջանիկ էր, քան առաջինը, և որ ավելի էական է Դորայի կյանքն արփիական լուսնի նման զվարթ էր։
Սակայն այդ տարվա վերջերը Դորան սկսեց տկարանալ։ Հույս ունեի, թե իմից ավելի քնքուշ ձեռքեր կարող կլինեն նրա բնավորությունը վերակազմել, և թե մանկան ժպիտը մի իսկական կին կդարձնի երեխա֊կնոջս։ Զուր հույս։ Աշխարհ գալու ոգին միայն մի վայրկյան իր փոքրիկ բանտի շեմքի վրա խաղաց և իր գոյությունը չիմանալով՝ դեպի երկինք սլացավ։
― Օ՜, հարկավ, ― ասաց տատս ու նորից շոյեց Դորայի թշիկը։ ― Իրավ ես ասում։
― Եվ դուք ինձնից չե՞ք նեղաումնեղանում, ― հարցրեց Դորան։ ― Չե՞ք նեղանում, որ մի ուրիշ շնիկ չեմ ուզում։
― Ա՜հ, որքան զգայուն ես, փոքրիկս, ― կարեկցաբար գոչեց տատս, Դորայի վրա հակվելով։ ― Ինչպե՞ս մտքովդ անցավ, թե կարող եմ քեզնից նեղանալ։
==Թ․ ԽԹ. գլուխ==
Մի խորհրդավոր գաղտնիքով պաշարված եմ
Ես մրս․ Միկաբրի նամակի մեջ խորասուզվեցի։ Նա գրում էր․
«Խորին հարգանքս մր․ Թոմաս Տրեդլսին։ Եթե նա չի մոռացել այն անձին, որ մի ժամանակ նրա մտերմությունը վայելեու վայելելու բախտ ուներ, կհամարձակվեմ խնդրել նրան, որ ինձ մի քանի ազատ վայրկյան նվիրի։ Հավատացնում եմ մր․ Թ․ Տ․֊ին, որ այս խնդրով չեի չէի նեղացնի նրան, եթե արդեն հասած չլինեի խելագարության սահմանակից վիճակին։
Ցավելով եմ ասում, որ մր․ Տրեդլսին դիմելուս և նրա օգնությունը խնդրելուս բուն պատճառը մր․ Միկաբրի օտարանալն է իր կնոջից ու զավակներից, ― մր․ Միկաբրի, որ երբեմն այնքան ընտանեսեր էր։ Մր․ Տ․ Երևակայել անգամ կդժվարանա մր․ Միկաբրի բնավորության մեջ առաջ եկած փոփոխությունը, նրա վայրենությունը, նրա բռնությունը։ Այս բոլորը հետզհետե սաստկանալով մի մտավոր մոլորության ձև է ստացել։ Թող մր․ Տրեդլսը հավատա ինձ․ մի օր անգամ չի անցնում, որ մի պարոքսիզմ չպատահի։ Մր․ Տրեդլսը հարկավ չի պահանջի, որ նկարագրեմ, թե ինչ վիշտ եմ զգում ամեն օր, երբ նույնիսկ մր․ Միկաբրից լսում եմ, թե նա իր հոգին Ս֊ին (սատանային) է ծախել։ Անսահման մտերմությանը՝ վաղուց արդեն մի խորհրդավոր ծածկամտություն ու գաղտնապահություն է հաջորդել։ Ամենաչնչին հարցումս անգամ, օրինակ՝ թե ի՞նչ կցանկանար, որ ճաշի համար պատրաստեմ, նրան գրգռում է և ասել տալիս, թե կցանկանար բաժանվել։ Դեռ անցյալ երեկո, երբ երկվորյակներս նրանից երկու պեննի խնդրեցին՝ շաքարած նուշ գնելու համար (այստեղ սիրված անուշեղեն), նա մի ահագին դանակ ցույց տվեց նրանց։
Մր․ Միկաբրը ոչ մի խոսք չարտասանեց։
― Ինչպե՞ս է ձեր բարեկամ Ոիրիաս Ուրիաս Հիպը, մր․ Միկաբր, ― հարցրի ես մի կարճատև լռությունից հետո։
― Սիրելի Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը, հանկարծ զայրույթից սփրթնելով, ― եթե իմ գործատերին ձեր բարեկամն եք համարում՝ շատ ափսոսում եմ․ իսկ եթե իմ բարեկամը, ես միայն սարդոնյան ծիծաղով կպատասխանեմ։ Ինչ մտքով էլ նրա մասին հարցնելու լինեք, ուրիշ պատասխան չպիտի տամ․․․ խնդրեմ ներեցեք․․․ բայց միայն այս ― ինչպես էլ լինի նրա առողջությունը, բայց դեմքն աղվեսի է, իսկ սիրտը՝ սատանայի։ Թույլ կտաք, որ ես իբրև մի սոսկ անհատ, երկար չխոսեմ այս նյութի մասին, որ պաշտոնական գործունեությանս միջոցին հուսահատության անդունդին է հասցրել ինձ։
― Կարո՞ղ եմ գոնե հարցնել, թե ինչպե՞ս է իմ հին բարեկամների՝ մր․ Ուիկֆիլդի ու նրա դստեր որպիսությունը։
― Միս Ուիկֆիլդը, ― ասաց մր․ Միկաբրը, այս անգամ շիկնելով, ― ամեն կանացի առաքինությունների մի պայծառ օրինակ էր, է և կլինի։ Սիրելի Կոպպերֆիլդ, նա է կյանքիս խավար հորիզոնի միակ լուսատու փայլուն աստղը։ Սրտանց հարգում եմ այդ նորատի օրիորդին, հիանում եմ նրա առաքինի բնավորությամբ, հավատարիմ անձնվիրությմաբ անձնվիրությամբ դեպի իր հայրը, նրա անսահման բարությամբ, քնքշությամբ․․․ հեռացրեք ինձ մի ուրիշ տեղ, ― գոչեց մր․ Միկաբրը, ― որովհետև պատիվս վկա է, էլ չեմ կարող ինքս ինձ տիրապետել։
Քաշեցինք նրան մի անձուկ փողոց․ այնտեղ նա թաշկինակը հանեց ու մեջքը մի պատի դեմ տվեց։ Եթե ես էլ այնքան լուրջ էի մր․ Միկաբրին նայելիս, որքան Տրեդլսը, չեմ կարծում, որ մեր ընկերությունը շատ քաջալերիչ երևար նրան։
― Այս ջենտլմենի բարությունը, ― ասաց տատիս մր․ Միկաբրը, ― եթե ինձ թույլ տաք մեր կոպիտ ազգային խաղերի բառարանից մի ոճ փոխ առենլ․․․ կլտիպուզ<ref>To floor ― անգլիական բռնցկամարտիկների լեզվով նշանակում է մեծ հարվածով տապալել, զգետնել ոսոխին։</ref> է անում ինձ։ Մի այսպիսի ընդունելության հանդիպումը արդարև սփոփանք է բյուր վշտերով ու ցավերով ընկճված մարդուն։
Մր․ Դիկը երևելի անձ է, ― ասաց տատս հպարտությամբ։
― Հավաստի եմ, լեդի, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Ազնիվ սըր, ― շարունակեց նա, երբ մր․ Դիկը նորից նրա աջը սեղմեց, ― անչափ զգացված եմ ձեր մտերմությունից։
― Ձեր առողջությունն ինչպե՞ս է, ― հարցրեց մր . Դիկը, անձկությամբ նրա երեսին մտիկ անելով։
― Է՛հ, ոչ լավ, ոչ վատ, սիրելի սըր, ― պատասխանեց հառաչելով մր․ Միկաբրը։
― Հուսով եմ, սըր, որ մրս․ Միկաբրն ու ձեր ընտանիքը ողջ առողջ են, ― ասաց տատս։
Մր․ Միկաբրը գլուխ տվեց։
― Այնքան են առողջ, ազնիվ տիկին, ― պատասխանեց նա հուսահատ ձայնով, ― որքան կարող են տարամերժված ու աքսորված թշվառներն առողջ լինել։
Ասրվա՜ծ Աստվա՜ծ իմ, ― գոչեց տատս։ ― Այդ ի՞նչ է ձեր ասածը։
― Ասածս այն է, արգո տիկին, ― պատասխան տվեց մր․ Միկաբրը, ― որ գերդաստանիս գոյությունը մի հատիկ թելից է կախված։ Իմ գործատերը․․․
― Ձեր գործատե՞րը, սըր․․․ ― ասաց մր․ Դիկը, նրա թևից կամաց քաշելով, որպեսզի խոսքը շարունակի։
― Շնորհակալ եմ սըր, որ ասելիքս հիշեցնում եք, ― վրա բերեց մր․ Միկաբրը։ (Նրանք դարձյալ իրար աջ սեղմեցին:սեղմեցին։) ― Իմ գործատերը, տիկին․․․ մր․ Հիպը․․․ մի օր շնորհ արեց ինձ նկատելու, որ եթե ես մեր պայմանի զորությամբ ինձ հասանելի ռոճիկը կանոնավոր չստանայի, այժմ անշուշտ գյուղե գյուղ շրջող, սուր կուլ տվող ու կրակ լափող մի աճպարար կդառնայի։ Շատ հավանական է, որ մի օր որդիքս մի կտոր հաց ճարելու համար օյինբազ դառան դառնան և կամ լարախաղաց, իսկ մրս․ Միկաբրն ստիպված լինի թշվառներին ուղեկցել, երգեհոնիկ ածելով։
Մր․ Միկաբրն այդ ասելիս կածես թե պատահական, բայց ազդու շարժումով դանակը ճոճեց, իբր թե իմացնելու, որ իր մարգարեությունը չի կատարվի, քանի որ ինքը կենդանի է, հետո վշտահար դեմքով շարունկեց շարունակեց լիմոնները կճպել։
Տատս իր արմունկը փոքրիկ սեղանին դեմ տված, ուշի֊ուշով դիտում էր նրան։ Թեև ես չէի ուզի մր․ Միկաբրից որևէ հնարքով գաղտնիք որսալ, որ նա չէր վստահանում դուրս բերել, բայց այդ միջոցին դարձյալ կդիմեի, եթե ապշած չմնայի նրա տարօրինակ վարմունքից։ Այդ իսկ րոպեին նա լիմոնի կտորները սանը ձգեց, ունելիով շաքար վերցրեց, դատարկ պնակի մեջ սպիրտ ածեց և վրայից իսկույն աշտանակը շուռ տվեց, հուսալով թե դրա միջից եփ ջուր կհոսի։ Պարզ էր, որ ճգնաժամը մոտեցել էր։ Հանկարծ մր․ Միկաբրը այդ բոլոր անոթներն ու նյութերը մի կողմ հրեց, ոտքի ելավ, թաշկինակը հանեց, լաց եղավ։
==Ժ․ Ծ. գլուխ==
Մր․ Պեգգոտիի երազը կատարվում է
― Մա՞րթա, ― ասացի ես, երբ որ ավելի մոտեցա նրան։
― Կարո՞ղ եք արդյոք ինձ հետ գալ, ― հարցրեց նա մի դողդոջուն մրմունջով։ ― Ծերունու մոտ էի, բայց տանը չէր։ Գրեցի այն տեղի անունը, ուր կարող է գտնել մեզ, և իմ ձեռքով սեղանի վրա դրի։ Ասացին, թե շուտով տուն կգա։ Նրան ասելու բաներ ունեմ։ Կարո՞ղ եք իսկույն հետս գալ։
Փոխանակ պատախան տալու նույն վայրկյանին պարտեզի դռնով դուրս եկա։ Մարթան ձեռքի արագ շարժումով նշան արեց, որ լռեմ, և շտապեց դեպի Լոնդոն, որտեղից, ինչպես որ շորերը վկայում էին, ոտքով պիտի աճապարած լիներ։
Հետո անկյունում կուչ եկավ, մի ձեռքով երեսը ծածկեց ու մյուսով առաջվա նշանն արեց՝ հասկացնելու, թե չի կարող մարդու ձայն լսել։
Հուսո ու երկյուղի մեջ տատանվելով՝ շվարած մտիկ էի անում ուղեկցիս ու սպասում, թե մի բացտրություն բացատրություն կլսեմ, սակայն տեսնելով, որ վճռել է լուռ մնալ և զգալով որ ես ինքս էլ խոսելու տրամադիր չեմ, չուզեցի լռությունը խանգարել։ Գնում էինք առանց մի խոսք ասելու։ Երբեմն֊երբեմն նա լուսամուտից դուրս էր նայում, կարծես կառքի ընթացքը դանդաղ համարելով, այնինչ իրոք արագ էր,― և լուռ ու մունջ մնում։
Նրա ցուցումով կանգ առանք ու իջանք Գոլդն Սքուեյրի մուտքի առաջ, ուր ես կառապանին պատվիրեցի, որ մեր վերադարձին սպասի։ Մարթան թևիցս բռնեց ու շտապով տարավ մի մռայլ փողոց, որի նման շատերը կային այդ թաղում, ուր մի ժամանակ տները ջոկ ընտանիքների համար շինված սիրուն֊սիրուն շենքեր էին, իսկ այժմ չքավորներին սենյակ առ սենյակ վարձու տրվող բնակարաններ։ Մարթան այդ տներից մեկի բաց դուռը մտնելով, թևս արձակեց ու նշան արեց, որ իրեն հետևեմ դեպի վեր տանող սանդուղքը։ Դա փողոցի հետ միացած մի ընդհանուր միջանց էր։
― Ահա՛, ― ասաց Ռոզա Դարտլն արհամարհոտ ծիծաղով, ― վերջապես տեսնում եմ սրան։ Եվ ինչպե՞ս նա կարողացավ այս սուտ պարկեշտի թակարդն ընկնել։
― Օ՜հ, աստծու սիրուն գթացեք ինձ, ― գոչեց Էմլին։ ― Օվ Ով էլ լինեք, ձեզ հայտնի է ողորմելի պատմությունս։ Աստծու սիրուն գթացեք ինձ, եթե ուզում եք, որ ձեզ էլ գթան։
― Ինձ գթան, ― գոռաց միս Դարտլը մոլեգնաբար։ ― Ի՞նչ կա իմ ու քո միջև, որ ընդհանուր լիներ։
Ե՞րբ կհասնի ծերունին։
― Այս գետնաքարշ սողունն էլ իր տնով է պարծեումպարծենում, ― գոչեց միս Դարտլը, երբ իր կրծքում ալեկոծվող ցասումը այնքան ընկճվեց, որ նորից խոսելու հնարավորություն ստացավ։ ― Քո տունը։ ― Մի՞թե երևակայում ես, թե երբևէ դրա մասին մտածած լինեմ, կամ ենթադրեմ, թե կարող ես մի որևէ զրկանք հասցնել այդ որջին, ուր կարելի է արծաթի գնով ամեն պղծություն կատարել։ Քո տունը։ Բայց դու այդ տանը ապրանք էիր, որ ձերոնք վաճառում էին, ինչպես ամեն ծախու բան։
― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ― գոչեց Էմլին։ ― Իմ մասին ինչ ուզում եք ասացեք, բայց իմ խայտառակության մասնակից մի՛ անեք այն մարդկանց, որոնք նույնքան պատվարժան են, որքան և դուք։ Անգութ եղեք դեպի ինձ, բայց գոնե նրանց հարգեցեք, որովհետև լեդի եք։
― Ես խոսում եմ նրա տան մասին, ― ասաց միս Դարտլը առանց Էմլիի աղերսանքներին որևէ ուշք դարձնելու և իր զգեստը ետ քաշելով, որը կարծես պղծվել էր նրա շոշափումից, ― լսո՞ւմ ես, նրա տան մասին, ուր ինքս էլ ապրում եմ։ Եվ ահա, ― գոչեց միս Դարտլը, մի արհամարհոտ հեգնությամբ մտիկ անելով գետնատարած աղջկան, ― ահա մի մեծարգո մոր և ջենտլմեն որդու երկպառակտության երևելի պատճառը, այն աղջիկը, որ դառնություն, վիշտ ու ցավ, վեճ ու կռիվ է ձգել մի տան մեջ, ուր ինքը մինչև անգամ խոհանոցում ծառայելու անարժան էր։ Անարգ արարած, որին մի վայրկյան տիղմից հանել են՝ դարձյալ տիղմը նետելու համար։
― Ո՛չ, ո՛չ, ― աղաղակեց Էմլին, ձեռքերը կտրտելով։ կոտրտելով։ ― Երբ նա առաջին անգամ ճամփիս վրա պատահեց, օ՜հ, երանի թե ինձ համար այն օրը բնավ լուսացած չլիներ, ես առաքինության կանոններով էի դաստիարակված, ինչպես և դուք կամ թե մի ուրիշ ազնիվ կին, և հարսնացու էի մի այնպիսի լավ մարդու, որի հետ ամեն մի ձեզ նման լեդի պատիվ կհամարեր ամուսնանալ։ Եթե դուք նրա տանն եք ապրում, եթե նրան լավ եք ճանաչում, ուրեմն գուցե գիտենաք, թե ինչ սոսկալի ազդեցություն կարող էր անել ինձ նման անզոր ու սնոտի աղջկա վրա։ Ինքս ինձ պաշտպանել, արդարացնել չեմ ուզում, բայց հաստատ գիտեմ, նա էլ գիտի, կամ թե իր հոգեվարքի րոպեին, երբ որ խղճի տագնապ զգա, կիմանա, որ ամեն հնարք գործ դրեց ինձ խաբելու, մինչ ես նրան հոգով սրտով հավատում ու սիրում էի։
Ռոզա Դարտլը տեղից թռավ, ետ ցատկեց և կատաղած ետ ցատլելիս ցատկելիս մի սոսկալի հարված տվեց, բայց դա նպատակից վրիպելով, օդի մեջ կորավ։ Միս Դարտլը դիվահարի պես դողդողում ու հևում էր և աչքերից ծայրագույն ատելության, բարկության ու մոլեգնության կրակ թափելով՝ մտիկ էր անում աղջկան։ Օրումս այդպիսի պատկեր չէի տեսել և երանի թե ուրիշ անգամ չտեսնեմ։
― Դու նրան սիրո՞ւմ էիր, դո՞ւ, ― գոռաց նա, բռունցքը սեղմելով ու ցնցվելով, ասես թե միայն մի զենք էր ուզում, որ իր ատելության առարկայի սիրտը մխի։
― Վա՜յ, վա՜յ ինձ, ― ողբաց թշվառ Էմլին այնպիսի ձանով, որից ամենակարծր սիրտն անգամ կհուզվեր։ Բայց Ռոզա Դարտլի ժպիտի մեջ ոչ մի գութ չերևաց։ ― Ի՞նչ անեմ ես, ի՞նչ անեմ։
Ի՞նչ անես, ― կրկնեց մյուսը։ ― Կերթաս կապրես երջաիկ անցյալիդ հիշատակների մեջ թաղված։ Կմտաբերես գորովալից Ջեյմս Ստիֆորթին․․․ չէ՞ որ նա կամեցել էր իր սպասավորի հետ նշանել քեզ․․․ և կամ երախտագետ սրտով կհիշես այդ ազնիվ սպասավորին, որ հոժար էր իբրև ընծա ընդունել քեզ նրա ձեռքից։ Կապրես այդ փառավոր հիշատակներով, կսփոփվես քո հազվագյուտ առաքինություններով, կպարծենաս այն պատվավոր դիրքով, որ ստացել ես բոլոր մարդակերպ էակների աչքում։ Իսկ եթե այդ բոլորը քեզ քիչ թվա, այն բարի մարդու հետ կամուսնանաս և նրա ներողամիտ զիջողության շնորհիվ երջանիկ կլինես։ Իսկ եթե այդ էլ քեզ չօգնի, կմեռնես։ Քեզ նման արարածների համար անթիվ աղբանոցներ ու փոսեր կան․ մեկը կգտնես, մեջը կընկնես․․․ և այնտեղից դեպի երկինք կսլանաս։
Սանդուղքի կողմից հեռավոր քայլերի ձայն լսեցի։ Իմացա, թե մոտեցողն ով է։ Փառք աստծու, եկողը մր․ Պեգգոտին էր։
==ԺԱ․ ԾԱ. գլուխ==
Մի ավելի երկար ուղևորության սկիզբ
Հետևյալ օրը, առավոտյան վաղ ժամին, մինչ տատս ու ես իմ պարտեզում զբոսնում էինք (այժմ նա շարունակ սիրելի Դորայիս խնամելով, ուրիշ տեղ չէր գնում ման գալու), ինձ հայտնեցին, թե մր․ Պեգգոտին ինձ տեսնել է կամենում։ Դիմավորելու որ ելա, նա արդեն պարտեզումն էր և գալիս էր գլխարկը հանած, ինչպես որ միշտ սովոր էր անել իմ տատին տեսնելիս, որին հարգելով հարգում էր։ Գիշերվա դեպքն արդեն տատիս պատմել էի։ Առանց մի բառ ասելու, նա մոտեցավ եկվորին, նրա աջը սիրով սեղմեց ու թեթև թեթև զարկեց։ Եվ այդ արեց մի այնպսիս այնպիսի մտերմությամբ, որ ամեն բառերից ազդու էր։ Մր․ Պեգգոտին հասկացավ նրան, ասես հազար խոսք լսած լիներ։
― Այժմ, Տրոտ, մեր Ծաղկին տեսնելու կերթամ, ― ասաց տատս։ ― Երևի շուտով կզարթնի։
― Իրա՞վ։ Ուրեմն կմնամ, ― պատասխանեց տատս իր կարճաբան եղանակով։ Եվ մր․ Պեգգոտիի թևը մտնելով՝ մեր պարտեզի հովանոցը տարավ նրան, ուր և նստեց․ ես էլ նրա կողքին նստեցի։ Մր․ Պեգգոտիի համար էլ նստելու տեղ կար, բայց նա լավ համարեց ոտքի վրա մնալ, ձեռքը փոքրիկ փայտե սեղանին դեմ տված։ Եվ մինչ այդպես կանգնած էր, դեռ խոսել չսկսած՝ իր գլխարկին նայելով, չէի կարող չնկատել, թե նրա ջլապինդ ձեռքերը որքան կամք ու զորություն են արտահայտում և որքան լավ հարմարվում նրա ազնիվ ճակատին ու գորշագույն մազերին։
― Այս գիշեր, ― սկսեց մր․ Պեգգոտին, աչքերը մեր վրա ուղղելով, ― մանկանս վերցրի և իմ սենյակը տարա, ուր վաղուց նրան սպասում էի և ամեն բան նրա համար պատրաստել էի։ Ժամեր անցան, մինչև որ ինձ ճանաչեց, և ճանաչելուն պես ոտքերս ընկավ և ամեն բան անկեղծ պատմեց, ինչպես մի աղոթքի մեջ։ Նրա ողբագին ձայնը լսելիս, որ մի ժամանակ այնքան զվարթ էր, և նրան այդպես փոշոու փոշու մեջ ընկած տեսնելիս, ― ուր ուրեմն իր օրհնած աջով բան էր գրել մեր փրկիչը, ― հավատացեք, սիրտս կտոր֊կտոր եղավ, չնայելով որ գոհությունից ու աստծուն փառք տալուց թրթռում էր։
Մր․ Պեգգոտին իր երեսը թևով սրբեց՝ առանց թաքցնելու, թե ինչո՞ւ, և ավելի հաստատ ձայնով շարունակեց․
― Դուք մի անձնվեր հոգի եք, ― ասաց տատս, ― և աստված ձեզ փոխարենը կշնորհի։
Մր․ Պեգգոտին, որի եսեսի երեսի վրա խաղում էր տերևների ստվերը, ապշությամբ գլուխ տվեց տատիս՝ այդ բարի կարծիքի համար շնորհակալություն հայտնելով և նորից իր պատմության կարգին անցավ։
― Էմլին գիշերով է փախչում այն տնից, ուր նրան փակել էր մաստր Դեվիին լավ ծանոթ չար օձը․․․ թող աստված պատժե այդ օձին․․․ գիշերով է փախչում իր բանտից։ Մութ գիշերով, բայց երկնքում ասղեր են փայլել։ Խեղճը գժվում է․ վազ է տալիս ծովափ, կարծելով թե այնտեղ մեր հին նավը կգտնի, և վազելիս լալով գոռում է․ «Ահա գալիս եմ, երեսներդ ծածկեցեք»։ Լացողը ինքն է, բայց իրեն թվում է, թե ինքը չէ, մեկ ուրիշն է․ և սուր֊սուր քարերի վրայով վազելիս ոտքերը խոցոտում է, բայց ցավ չի զգում, ասես ինքն էլ մի քար լիներ։ Շարունակ այդպես վազում է, աչքերը բռնկում են, ականջները դժժում։ Հանկարծ․․․ իմանում եք, գոնե նրան է այդպես թվում․․․ հանկարծ օրը լուսանում է, մի խոնավ ու քամոտ օր, իրեն ընկած է տեսնում մի քարոտ ափին, ուր մի կին իր երկրի լեզվով նրան հարցնում է, թե այդ ի՞նչ է պատահել քեզ։
Ես չկարողացա ցնծության աղաղակ չարձակել։
― Մաստր Դեվի, ― ասաց բարեկամս, իմ ձեռքն իր զորեղ աջի մեջ սեղմելով, ― դուք էիք առաջինը, որ նրա մասին հիշեցրիք ինձ։ Շնորհակալ եմ, սըր։ Նա խոստումը կատարեց։ Իր կյանքի դառն փորձով նա գիտեր, թե որտեղ պետք է զգուշանալ, որտեղ հսկել և ինչ անել։ Եվ ինչ որ պետք էր արեց։ Աստված էլ նրան օգնեց։ Եվ այսպես նա շտապով մտնում է Էմլիի մոտ, որ դեռ քնած էր, և ասում․ «Վեր կաց, մահից էլ վաթար վատթար վտանգից փախիր ու ինձ հետ եկ»։ Տան մարդիկ աշխատում են բռնել նրանց։ Բայց ավելի հեշտ էր ծովի կատաղի ալիքը բռնել։ «Հեռացե՛ք ինձնից, գոռում է Մարթան, «ես ուրվական եմ, որ եկել եմ սրան ետ կանչելու իր առջև բացված գերեզմանից»։ Հետո պատմում է Էմլիին, թե ինձ տեսել է, թե գիտե, որ ես նրան սիրում եմ, որ ես նրան ներել եմ։ Այս պատմելիս օգնում է նրան շուտ֊շուտ հագնվել և թույլ թևից բռնելով՝ իսկույն տանում է դեպի դուրս։ Էլ չի լսում՝ ի՞նչ են ասում տան մարդիկ․․․ հենց իմանաս ականջ չունի։ Զավակիս հետ ամբոխի միջով անցնում է և ուրիշ բան չի մտածում, քան թե նույն գիշերը փրկել նրան կորստյան սև անդունդից։
― Նա խնամում է Էմլիիս, ― շարունակեց մր․ Պեգգոտին, իմ աջն արձակելով ու իր տրոփող սրտին դնելով, ― մինչև հետևյալ երեկոն դարմանում է ուժասպառ ընկած Էմլիիս, հետո դուրս է գնում ինձ փնտրելու, հետո ձեզ, մաստր Դեվի։ Չի ասում Էմլիին, թե ո՞ւր է գնում և ինչո՞ւ․․․ վախենում է, թե նա կվհատվի ու կուզենա մեզնից թաքնվել։ Ինչպե՞ս էր այն չար լեդին իմացել, որ նա Մարթայի մոտ է, չգիտեմ, գիտենալ էլ չեմ ուզում։ Բավական է, որ Էմլիս գտնված է։
―Խեղճ Հեմ, ― ասացի ես։
Բարեսիրտ քոյրս ―Բարեսիրտ քույրս նրա տնտեսության մասին հոգ է տանում, տիկին․ Հեմն էլ նրան շատ է սիրում, ― ավելացրեց մր․ Պեգգոտին ի գիտություն տատիս։ ― Հեմը երբեմն մտերմաբար խոսում է նրա հետ, մինչ ուրիշների առջև բերանը անգամ կդժվարանա բաց անել։ Պեղճ Խեղճ տղա, ասաց բարեկամս, գլուխը շարժելով։ ― Նրա մոտ գրեթե բան չի մնացել․․․ երանի թե այդ քիչն էլ պահեր։
― Իսկ մրս․ Գը՞միջը, ― հարցրի ես։
― Է՛հ, նրա բանը փոքր֊ինչ ավելի դժվար է, ― ասաց մրս․ Պեգգոտին վարանումով, որ հետզհետե փարատվեց իր խոսելու միջոցին։ ― Գիտեք, երբ մրս․ Գըմիջը մի անգամ իր ծեուկին ծերուկին հիշեց, էլ չի կարելի շատ դուրեկան ընկերուհի անվանել նրան։ Մեր մեջ մնա, մաստր Դեվի․․․ և ձեր, տիկին․․․ հենց որ մրս․ Գըմիջը սկսի «վայ ինձ, վայ ինձ» փնթփնթալ, տեսնողները կկարծեն, թե զահլա տանող պառավ է, որովհետև չեն ճանաչել նրա մարդուն։ Բայց ես ճանաչել եմ ողորմած հոգուն։ Լավ մարդ էր․ այս պատճառով պառավի վիշտը հասկանում եմ։ Բայց ամենքն էլ հո հանգուցյալի հետ ինձ նման ծանոթ չեն եղել, ուրեմն, մի՞թե կարող են բանի էությունը հասկանալ։
― Իհարկե ոչ, ― պատասխանեցինք տատս ու ես։
― Մի այնպիսի խնդիր եք շոշափում, մր․ Օմր, որ երեկվանից ի վեր ինձ զբաղեցնում է, և որի մասին, սակայն, մի որոշ բան ասել դեռ չեմ կարող։ Մր․ Պեգգոտին իր միտքը չի հայտնել, ես էլ նրան հարցնելուց քաշվում եմ։ Բայց հավաստի եմ, որ այդ աղջկան չի մոռանա։ Նա սովոր չի առաքինի ու բարի գործը մոռանալու։
― Որովհետև գիտեք, ― ասաց մր․ Օմրը, իր խոսքն այնտեղից շարունակելով, ուր որ իրեն ընդհատել էի, ― ես էլ կցանկանայի մասնակցել այն բոլորին, ինչ որ նրա համար անելու կլինեն։ Գրեցեք իմ անունով ինչ գումար էլ կամենաք և հետո ինձ իմաց տվեք։ Ոչ մի ժամանակ չեմ կարծել, որ այդ աղջիկը բոլորովին փչացած լիներ, և ուրախ եմ, որ չեմ սխալվել։ Միննիս էլ կուրախանա։ Ջահել կանայք տարօրինակ էակներ են․ շատ անգամ հակառակելու համար այնպիսի բաներ են դուրս տալիս, որ իրենք էլ չեն հավատում․․․ Միննիիս մայրն էլ այդպես էր․․․ բայց նրանց սիրտը միշտ բարի է, գթոտ է։ Եթե Միննիս երբեմն տաք֊տաք է խոսում Մարթայի դեմ, այդ միայն ցույցի համար է, բայց թե ցույցն ինչացո՞ւ է, այդ չեմ կարող հասկանալ։ Բայց գիտեմ, բոլորն էլ ցույցի համար է, հավատացեք։ Ամեն լավություն պատրաստ է անել Մարթային, միայն թե ծածուկ։ Այս պատճառով աղաչում եմ, իմ կողմից էլ, ինչքան որ հարմար դատեք, նշանակեցեք և իմաց տվեք, թե ո՞ւր հասցնեմ։ Արևս վկա, ― գոչեց մր․ Օմրը, ― երբ հասնում ես այն կետին, ուր կյանքի երկու ծայրերը միանում են, և տեսնում, որ ինչքան էլ ամուր լինես, ստիպված ես երկրորդ անգամ մի այլ տեսակ սայլի մեջ պառկել ու գլորվել, այն ժամանակ իրավ պիտի ուրախանաս, որ կարող ես մի որևէ լավ բան անել։ Օ՞վ Ո՞վ չի կարոտ մերձավորի օգնության։ Խսքս Խոսքս միայն իմ մասին չէ, բայց տեսնում եմ, սըր, որ բոլորս էլ, ինչ հասակի մեջ էլ լինենք, բլրի գլխից ներքև ենք սահում, որովհետև ժամանակը մի վայրկյան չի ուզում կանգնել։ Դե, ուրեմն ամեն ժամանակ բարիք գործենք ու դրանով ուրախանանք։ Ճշմարիտ։
Նա չիբուխը թափ տվեց և բազկաթոռի թիկունքի վրա դրեց, որ նրա համար մի առանձին խորշ էր շինված։
― Գիտե՞ք, սըր, ― ասաց մր․ Օմրը, ակնարկելով դեպի ինձ, ― փիղ ասածդ մի բանի դեմ գնալիս ճակատը կախում է։ Դեհ, փղիկ։ Մեկ, երկու, երեք։
Այդ նշանը տրվելուն պես փղիկը մի զարմանալի վարպետությամբ հրեց և առանց դռան շրջանակին դիպցնելու՝ շիտակ դեպի ննջարանը սահեցրեց, ի մեծ զվարճության մր․ Օմրի, որ գնալիս ետ էր նայում իմ վրա՝ հասկացնելու համար, թե թոռնիկի այդ ճարպկությունն իր ամբողջ կյանքի ճգնության ու ջանքերի ամենա փառավոր ամենափառավոր արդյունքն է։
Քաղաքում փոքր֊ինչ թափառելուց հետո Հեմի տունը գնացի։ Պեգգոտին այժմ նրա մոտ էր բնակվում, իսկ իր սեփական տունը, կառքն ու ձին լավ գնով վարձու էր տվել մր․ Բարկիսի հաջորդին։ Կարծեմ այդ ձին դարձյալ նույն ծույլ կենդանին էր, որին մի ժամանակ մր․ Բարկիսն էր քշում։
Պեգգոտին մաքուր խոհանոցում նստած էր մրս․ Գըմիջի հետ, որին ինքը մր․ Պեգգոտին քաշել բերել էր հին նավից։ Չեմ կարծում, որ մի ուրիշ մարդ, կարողանար այն կայանից հանել նրան։ Ակներև էր, որ մր․ Պեգգոտին արդեն ամեն բան պատմել է նրանց։ Պեգգոտին ու մրս․ Գըմիջը իրենց աչքերը գոգնոցով սրբում էին, իսկ Հեմը նոր էր գնացել «ծովափի վրա պտույտ անելու»։ Շատ չանցած նա ետ եկավ և շատ ուրախացավ ինձ տեսնելով․ հավաստի եմ, որ իմ գնալն ամենքին էլ թեթևություն պատճառեց։ Սկսեցինք խոսել զվարթության փոքր֊ինչ մոտիկ եղանակով, թե ինչպես մր․ Պեգգոտին նոր աշխարհում կհարստանա և ինչ հրաշքներ կհաղորդի իր նամակներում։ Էմլիի անունը չէինք տալիս, բայց նրա մասին մի քանի անգամ ակնարկություն եղավ։ Հեմն էր ամենից զվարթը մեր մեջ։
Սակայն Պեգգոտին ճրագը ձեռքին ինձ մյուս սենյակ տանելիս, ― ուր կոկորդիլոսների գիրքը սեղանի վրա պատրաստ կենում էր, ― լալով պատմեց, թե Հեմը դարձյալ միևնույնն է, թե նրա սիրտը կոտրված է, թեև ինքն առաջվա պես սիրելի է, կտրիճ է և բոլոր շրաջակա շրջակա նավաշեններից ավելի ժրաջան ու բանուկ։
― Լինում են երեկոներ, ― ասաց դայակս, ― երբ Հեմը հին նավատան անցյալ կյանքը սիրով հիշում է, մանուկ Էմլիին էլ հիշում է, բայց հասակավոր Էմլիի մասին մի խոսք անգամ չի ասում։
― Ո՞վ է սրա տերը, ― հարցրի ես։
― Յարմաութում ապրող մի կայմագործ, ― պատասխանեց մր․ Պեգգոտին։ ― Հենց այս գիշեր բանալին նրան կտամ։ Մյուս խցիկն էլ աչքի անցկացրինք և ետ եկանք մրս․ Գըմիջի մոտ, որ այժմ էլ սնդուկի վրա նստած էր։ Մր․ Պեգգոտին ճրագը վառարնի վառարանի քիվի վրա դենլով՝ դնելով՝ պառավին խնդրեց վեր կենալ, որովհետև ուզում էր դեռ մոմը չմարած դուրս տանել սնդուկը։
― Դանիել, ― ասաց մրս․ Գըմիջը, հանկարծ կողովը դեն ձգելով ու մր․ Պեգգոտիի թևից բռնելով, ― սիրելի Դանիել, ահա թե վերջին անգամ ինչ եմ ասում այս հարկի տակ․ դու չպիտի ինձ թողնես։ Ինձ թողնելը մտքովդ էլ թող չանցնի։ Օ՜հ, ո՛չ, մի՛ թողնի ինձ, Դանիել։
Վստահելի
1396
edits