Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Բասկերվիլների Բասքըրվիլների շունը
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]
|թարգմանիչ = Խ․ Հրաչյան (ռուսերենից)
― Խոսելով ինձ հետ, դուք շարունակ ցույց էիք տալիս այդ ձեռագրի ծայրը՝ երկու դյույմ լայնությամբ։ Վատ է այն փորձագետը, որը չի կարող փաստատղթի տարեթիվը որոշել մեկ֊երկու տասնամյակի ճշտությամբ։ Դուք թերևս կարդացել եք այդ հարցին վերաբերող իմ ոչ մեծ աշխատությունը։ Ձեր ձեռագիրը ես թվագրում եմ հազար յոթ հայրյուր երեսուն թվականով։
― Ճիշտ տարեթիվը հազար յոթ հարյուր քառասուներկուսն է։ ― Դոկտոր Մորտիմերը պիջակի կողքի գրպանից հանեց ձեռագիրը։ ― Այս ընտանեկան մասունքը պահպանության է տրվել ինձ սըր Չարլզ Բասկերվիլի Բասքըրվիլի կողմից, որի անակնկալ ու ողբերգական մահը երեք ամիս առաջ այնպես ցնցեց ողջ Դևոնշիրը։ Ես ինձ համարում էի ոչ միայն սըր Չարլզի բժիշկը, այլև անձնական բարեկամը։ Դա մի տիրական, խելացի, հույժ պրակտիկ ու ամենևին ոչ ֆանտազյոր մարդ էր, ինչպիսին է ձեր խոնարհ ծառան։ Եվ, այնուամենայնիվ, նա այս փաստաթղթին վերաբերվում էր շատ լուրջ և նախապատրաստված այն վախճանին, որ ունեցավ։
Հոլմսը ձեռքը պարզեց, վերցրեց ձեռագիրը և ուղղեց ծնկների վրա։
― Ուոթսն, ուշադրություն դարձրեք «դ» տառի ձևին։ Սա այն առանձնահատկություններից մեկն է, որ օգնեց որոշելու փաստաթղթի տարեթիվը։
Ես նրա ուսի վրայով նայեցի կիսաջնջված տողերով դեղնած թերթերին։ Էջի վերևում գրված էր․ «Բասկերվիլ֊հոլլ»«Բասքըրվիլ֊հոլլ», իսկ ներքևում խոշոր, մեծ֊մեծ թվերով․ «1742»։
― Ըստ երևույթին, սա ինչ֊որ գրառում է։
― Այո, մի ավանդության գրառում, որ ապրում է Բասկերվիլների Բասքըրվիլների տոհմում։
― Բայց, որքան ես հասկացա, դուք եկել եք ինձ հետ խորհրդակցելու ավելի պրակտիկ ու ավելի մեր ժամանակներին մոտիկ հարցով։
Մեջքով հենվելով բազկաթոռի թիկնակին, Հոլմսը մատների ծայրերը միակցեց ու ճակատագրին լիովին հնազանդ տեսքով փակեց աչքերը։ Դոկտոր Մորտիմերը շրջվեց դեպի լույսը, և սկսեց բարձր, ճռճռան ձայնով կարդալ հին ժամանակների հետևյալ հետաքրքրական պատմությունը։
Իմացած լինեք, որ Մեծ խռովության ժամանակներում (այս պատմությունը, գրված լորդ Քլարենդոնի՝ գիտուն մի այրի կողմից, ես ամեն կերպ խորհուրդ կտայի կարդալ) Բասկերվիլ Բասքըրվիլ կալվածքի տերը Հուգոն էր՝ նույն տոհմից, և այդ Հուգոյին ամենայն իրավամբ կարելի է սանձարձակ, անօրեն ու անաստված մարդ համարել։ Հարևանները նրա բոլոր մեղքերը կներեին, քանզի մեր կողմերում երբեք սրբեր չեն եղել, բայց Հուգոյի բնավորությունը հակված էր անխոհեմ ու դաժան կատակների, որը և նրա անունը ասելիք դարձրեց ողջ Դևոնում։ Պատահեց այնպես, որ այդ Հուգոն սիրեց (եթե միայն նրա մութ կիրքը կարելի է այդ մաքուր անունով կոչել) մի ֆերմերի աղջկա, որի հողերը գտնվում էին Բասկերվիլների Բասքըրվիլների կալվածքի հարևանությամբ։ Բայց դեռահաս աղջիկը, որ հայտնի էր իր համեստությամբ ու առաքինությամբ, սոսկում էր հենց միայն նրա անունից և ամեն կերպ խուսափում էր նրան հանդիպելուց։ Եվ ահա մի անգամ, սուրբ Միքայելի տոնին, Հուգո Բասկերվիլը Բասքըրվիլը ընտրեց իր ընկերներից վեց հոգու՝ ամենասանձարձակներին ու կատաղիներին, գաղտագողի մոտեցավ ֆերմային և, իմանալով, որ օրիորդի հայրն ու եղբայրները բացակայում են տանից, փախցրեց նրան։ Վերադառնալով Բասկերվիլ֊հոլլԲասքըրվիլ֊հոլլ, նա գերուհուն թաքցրեց վերին սենյակներից մեկում, իսկ ինքը, ըստ իր սովորության, սկսեց կոնծաբանել ընկերների հետ։ Դժբախտ օրիորդը քիչ էր մնում խելագարվի, լսելով ներքևից եկող երգերը, գոռգոռոցներն ու սարսափելի հիշոցները, քանզի Հուգո Բասկերվիլին Բասքըրվիլին ճանաչողների վկայությամբ հարբած վիճակում նա այնքան անզուսպ էր, որ թվում էր, թե նմանօրինակ սրբապիղծ խոսքերը կարող են մոխրացնել շուրթերը դրանցով պղծող մարդուն։ Վախն օրիորդին հասցրեց այն բանին, որ նա համարձակվեց մի արարքի, որից նույնիսկ ամենաճարպիկ ու խիզախ տղամարդը կհրաժարվեր, այն է՝ ելավ քիվի վրա, իջավ ցած, կառչելով բաղեղներից, որոնք մինչև հիմա էլ պատում են ամրոցի հարավային պարիսպը, և ճահիճների միջով փախավ դեպի հայրական տուն, որը գտնվում էր Բասկերվիլների Բասքըրվիլների կալվածքից երեք մղոնի վրա։
Որոշ ժամանակ անց Հուգոն թողեց հյուրերին՝ իր գերուհուն ուտելիք ու խմելիք տանելու մտադրությամբ, գուցե և մտքում ավելի վատ բան կար, սակայն տեսավ, որ վանդակը դատարկ է, թռչնակը թռել գնացել է։ Եվ այն ժամանակ սատանան կուրացրեց նրան, քանզի, ներս ընկնելով խրախճանքի սրահը, նա թռավ սեղանի վրա, ցիրուցան արեց ափսեներն ու տափաշշերը և ի լուր ամենքի երդվեց մարմինն ու հոգին հանձնել չար ուժերին, միայն թե փախստականին ետ բերի։ Ու մինչ սեղանակիցները կանգնել էին ցնցված նրա եռացող կատաղությունից, նրանցից մեկը, ամենախիզախը կամ ամենահարբածը, գոռաց, որ անհրաժեշտ է շներին բաց թողնել հետքերով։ Լսելով այդ խոսքերը, Հուգոն դուրս վազեց ամրոցից, հրամայեց ախոռապանին թամբել իր սևաթույր զամբիկին ու արձակել շներին և, տալով նրանց հոտոտելու օրիորդի ցած գցած քողը, արշավեց բարձր հաչող շների ոհմակի հետևից լուսնի լույսով ողողված ճահճի միջով։
Սեղանակիցները որոշ ժամանակ կանգնած էին լուռ, մեկեն գլխի չընկնելով, թե այդ իրարանցումն ինչից սկսվեց։ Բայց ահա գինու գոլորշիներով մշուշված նրանց գիտակցությանը հասավ, թե ինչ սև գործ է կատարվելու տորֆաճահիճների մեջ։ Այնժամ բոլորը գոռգոռացին․ մեկը ձի էր պահանջում, մյուսը՝ ատրճանակ, երրորդը՝ ևս մի տափաշիշ գինի։ Հետո, փոքր֊ինչ խելքի գալով, բոլորը միասին, թվով տասներեք հոգի, հեծան ձիերն ու միացան Հուգո Բասկերվիլին։ Բասքըրվիլին։ Պայծառ լուսնկա էր, հետապնդողները միաշարք արշավում էին այն ճանապարհով, որով, ըստ իրենց, պիտի օրիորդը փախչեր, եթե մտադիր էր հասնել հայրական տուն։
Անցնելով մեկ կամ երկու մղոն, նրանք հանդիպեցին մի հովվի ու հարցրին, թե արդյոք հետապնդում չի՞ տեսել։ Իսկ նա ինչպես պատմում են, սկզբից վախից չկարողացավ մի խոսք ասել, բայց հետո այնուամենայնիվ խոստովանեց, որ տեսել է դժբախտ աղջկան, որի հետքերով սլանում էին շները։ «Բայց ես մի ուրիշ բան էլ տեսա, ― ավելացրեց նա։ ― Հուգո Բասկերվիլը Բասքըրվիլը սրարշավ անցավ իմ մոտով, նստած իր սևաթույր զամբիկին, իսկ նրան լուռ հետապնդում էր մի շուն, և աստված չանի, որ մեկ էլ այդպիսի զարհուրանք տեսնեմ իմ ետևում»։
Հարբած սքվայրները հայհոյեցին հովվին ու արշավեցին առաջ։ Բայց հանկարծ նրանց մարմնով սարսուռ անցավ, քանզի լսեցին սմբակների դոփյուն, որից հետո ամբողջովին փրփրակալած սևաթույր զամբիկը սուրաց նրանց մոտով առանց հեծյալի ու սանձերը ցած թողած։ Անառակ զվարճասերները սարսափահար թափվեցին իրար գլխի, բայց այնուամենայնիվ շարունակեցին ճամփան, չնայած ամեն մեկը, եթե մենակ լիներ, առանց ընկերների, ուրախությամբ ետ կդառնար։ Դանդաղ առաջ էին գնում և վերջապես նկատեցին շներին։ Հնուց ի վեր ազնվացեղությամբ ու կատաղությամբ հռչակված ողջ ոհմակը խղճալիորեն վնգստում էր, սեղմված խոր խանդակի եզրին, մի քանիսը գողեգող քաշվել էին մի կողմ, իսկ մյուսները, մազերը ցցած ու աչքերը փայլեցնելով, աշխատում էին ներս ընկնել առջևում բացվող նեղ ծերպից։
Ձիավորները կանգնեցին, ինչպես կարելի է ենթադրել՝ շատ ավելի զգաստացած, քան ճամփա ընկնելիս։ Մեծամասնությունը չէր համարձակվում մի քայլ անգամ առաջ գցել, բայց ամենահամարձակներից կամ ամենահարբածներից երեքը ձիերն ուղղեցին դեպի հեղեղատի խորքը։ Նրանց հայացքի առջև բացվեց մի բացատ անհիշելի ժամանակներից այդտեղ կանգնեցված քարե երկու մեծ սյուներով։ Հիմա էլ են այդպիսի սյուներ հանդիպում ճահիճներում։ Լուսինը պայծառ լուսավորում էր բացատը, որի կենտրոնում պառկած էր վախից ու ուժասպառությունից մեռած խեղճ աղջիկը։ Բայց երեք անհոգ խրախճանասերները նրա անկենդան մարմնի և կողքին ընկած Հուգո Բասկերվիլի Բասքըրվիլի տեսքից չէ, որ զգացին, թե ինչպես էին իրենց գլխի մազերը շարժվում։ Ո՛չ։ Հուգոյի գլխավերևում կանգնած էր գարշելի մի հրեշ՝ սև գույնի վիթխարի մի գազան, տեսքով շան նման, բայց շատ ավելի խոշոր ու բարձր այն բոլոր շներից, որ երբևէ մահկանացուն տեսել է։ Եվ այդ հրեշը նրանց աչքի առաջ քրքրում էր Հուգո Բասկերվիլի Բասքըրվիլի կոկորդը։ Արյունոտ մռութը դարձնելով նրանց, նա փայլեցրեց վառվող աչքերը։ Այնժամ նրանք վախից խենթացած ճչացին և, շարունակելով բղավել, ամբողջ թափով սլացան ճահիճների միջով։ Նրանցից մեկը, ասում են, մեռավ հենց նույն գիշերը, իսկ մյուս երկուսը մինչև իրենց օրերի վերջը չկարողացամ ապաքինվել այդ ծանր ցնցումից։
Այսպիսին է, զավակներս, ավանդությունը շան մասին, որ այդ ժամանակներից սկսած այնքան դժբախտություններ է բերել մեր տոհմի գլխին։ Եվ եթե ես որոշեցի գրի առնել այն, ապա միայն այն հույսով, որ իմացած բանը մեզ ավելի քիչ է սարսափեցնում, քան թերասույթներն ու հորինած բաները։
Կարիք կա՞ ժխտելու, որ մեր տոհմից շատերը մեռել են հանկարծակի, սարսափելի ու առեղծվածային մահով։ Դե, ուրեմն, թող նախախնամությունը չլքի մեզ իր անխոս ողորմածությամբ, քանզի նա չի պատուհասի երրորդ ու չորրորդ սերնդից հետո եկած անմեղներին, որոնց սպասում է վրեժխնդրությունը, ինչպես ասված է ավետարանում։ Եվ սույն ավանդությունը ես հանձնում եմ ձեզ, զավակներս, ու թախանձում՝ զգուշացե՛ք գիշեր ժամանակ ճահիճներ դուրս գալուց, երբ չար ուժերն են միայնակ տնօրինում։
(Գրված է Հուգո Բասկերվիլի Բասքըրվիլի ձեռքով իր որդիներ Ռոջերի ու Ջոնի համար։ Պատվիրում եմ նրանց այս ամենը գաղտնի պահել իրենց քրոջից՝ Էլիզաբեթից)»։
Կարդալով այս տարօրինակ պատմությունը, դոկտոր Մորտիմերը ակնոցը հրեց ճակատին ու աչքերը սևեռեց Շերլոկ Հոլմսի վրա։ Վերջինս հորանջեց ու ծխախոտի մնացորդը նետեց բուխարիկ։
Դոկտոր Մորտիմերը քառածալ մի լրագիր հանեց գրպանից։
― Լավ, միստր Հոլմս։ Հիմա մենք ձեզ կծանոթացնենք ավելի ժամանակակից նյութի հետ։ Ահա «Դևոնշիրի քրոնիկ» թերթի այս տարվա հունիսի տասնչորսի համարը։ Այստեղ, զետեղված է հավաստի փաստերի կարճ մի հաշվետվություն՝ կապված սըր Չարզ Բասկերվիլի Բասքըրվիլի մի քանի օր առաջ տեղի ունեցած մահավան հետ։
Բարեկամս փոքր֊ինչ առաջ թեքվեց, հայացքը մեկեն լրջացավ։ Ակնոցն ուղղելով, դոկտոր Մորտիմերն սկսեց․
«Լիբերալների կուսակցությունից մոտալուտ ընտրությունների հիմնական թեկնածու սըր Չարլզ Բասկերվիլի Բասքըրվիլի անակնկալ մահը շատ ծանր տպավորություն թողեց ողջ Միջին Դևոնշիրի վրա։ Չնայած սըր Չարլզը համեմատաբար վերջերս էր հաստատվել Բասկերվիլ֊հոլլումԲասքըրվիլ֊հոլլում, սակայն հասցրեց իր սիրալիրությամբ շահել բոլոր նրանց սերն ու հարգանքը, ում վիճակվել էր գործ ունենալ նրա հետ։ Մեր օրերում, նորահարուստների տիրապետության օրոք, հաճելի է գիտենալ, որ լավագույն ժամանակներ տեսած տոհմի շառավիղը կարողացավ սեփական ձեռքերով կարողություն դիզել, օգտագործելով այն իր անվան երբեմնի վեհության վերականգնմանը։ Ինչպես հայտնի է, սըր Չարլզը Հարավային Աֆրիկայում հույժ շահավետ գործարքներ էր կնքել։ Հակառակ այն մարդկանց, ովքեր կանգ չեն առնում, մինչև ճակատագրի անիվը չի շրջվում իրենց դեմ, նա, իրեն հատուկ զգաստությամբ, իրացրեց իր եկամուտները և վերադարձավ Անգլիա պատկառելի կապիտալով։ Սըր Չարլզը ընդամենը երկու տարի առաջ բնակություն հաստատեց Բասկերվիլ֊հոլլումԲասքըրվիլ֊հոլլում, սակայն կալվածքի վերականգնման ու տարբեր բարելավումների լուրերը, որ ընդհատվեցին նրա մահով, տարածվել էին ամենուրեք։ Անզավակ լինելով, նա շատ անգամ էր հայտնել իր մտադրությունը դեչևս կենդանության ժամանակ բարերարություն անել հայրենակիցներին, և այստեղի բնակիչներից շատերը անձամբ առիթ ունեն սգալու նրա անժամանակ մահը։ Մեր թերթի էջերում բազմիցս հիշատակվել են սըր Չարլզի շռայլ նվիրաբերումները բարեգործական պետքերի համար ինչպես տեղական, այնպես էլ ողջ կոմսության մասշտաբով։
Չի կարելի ասել, թե հետաքննությանը լիովին հաջողվեց պարզել սըր Չարլզ Բասկերվիլի Բասքըրվիլի մահվան հանգամանքները, չնայած, այնուամենայնիվ, վերջ տրվեց տեղական պարապ լուրերին։ Մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, որ մահը հետևել է ոչ բնական պատճառներից։ Սըր Չարլզը ամուրի էր և, եթե կարելի է այդպես արտահայտվել, տարօրինակություններ ունեցող մարդ։ Չնայած իր կարողությանը, ապրում էր խիստ համեստ․ Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի տնային ծառայողների ողջ հաստիքը բաղկացած էր Բերիմոռ ամուսնական զույգից։ Ամուսինը ծառայապետի պարտականություններ էր կատարում, կինը՝ տնտեսուհու։ Իրենց ցուցմունքներում, որոնք համընկնում են հանգուցյալի մոտիկ բաստրկամների ցուցմունքներին, Բերիմոռները նշել են, որ սըր Չարլզի առողջական վիճակը նկատելիորեն վատացել էր վերջին ժամանակներս։ Նրանց ասելով, նա տառապում էր սրտի հիվանդությամբ, որի մասին վկայում էին դեմքի գույնի կտրուկ փոփոխությունները, շնչարգելությունը և ընկճված տրամադրությունը։ Այդ ամենն իր ցուցմունքներում հաստատեց դոկտոր Ջեյմս Մորտիմերը՝ հանգուցյալի տնային բժիշկն ու մոտ բարեկամը։
Փաստական տեսակետից ամեն ինչ անչափ պարզ էր։ Սըր Չարլզ Բասկերվիլը Բասքըրվիլը սովորություն ուներ քնից առաջ զբոսնել Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի նշանավոր կարմրածառի ծառուղում։ Բերիմոռ ամուսինները վկայում են, որ նա երբեք չէր դավաճանում այդ սովորությանը։ Հունիսի չորսին սըր Չարլզը հայտնեց, որ որոշել է հետևյալ օրը մեկնել Լոնդոն և հրամայեց Բերիմոռին պատրաստել իր իրերը, իսկ երեկոյան, ինչպես միշտ, դուրս եկավ զբոսանքի, որի ժամանակ միշտ սիգար էր ծխում։ Սըր Չարլզը այլևս տուն չվերադարձավ։ Կեսգիշերին, տեսնելով, որ հոլլի դուռը դեռ բաց է, Բերիմոռը անհանգստացավ, վառեց լամպը և գնաց տիրոջը փնտրելու։ Այս օրը եղանակը խոնավ էր, և սըր Չարլզի ոտնահետքերը պարզ երևում էին ծառուղում։ Այդ ծառուղու կենտրոնում մի դռնակ կա, որը տանում է դեպի տորֆային ճահիճները։ Դատելով որոշ տվյալներից, սըր Չարզը մի քանի րոպե կանգ էր առել նրա մոտ, ապա շարունակել ճանապարհը։ Ծառուղու ծայրում հայտնաբերվում է նրա դիակը։
Այստեղ մնում է չպարզված մի հանգամանք։ Բերիմոռի վկայությամբ, հենց որ սըր Չարլզը հեռացել է դռնակից, նրա ոտնահետքերի բնույթը փոխվել է․ ըստ երևույթին, հետո նա քայլել է ոտքի ծայրերի վրա։ Այդ ժամանակ ծառուղուց ոչ հեռու, ճահճի միջով անցնելիս է եղել Մերֆի անունով գնչու֊փերեզակը։ Նա լսել է ճիչեր, բայց չի կարողացել որոշել, թե դրանք որ կողմից են գալիս, որովհետև, իր խոստովանությամբ, թունդ հարբած է եղել։ Սըր Չարլզի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չի հայտնաբերված։ Ճիշտ է, բժշկական փորձագիտությունը նշում է հանգուցյալի դեմքի փոփոխությունը անճանաչելիության աստիճան․ սկզբում դոկտոր Մորտիմերը նույնիսկ չէր հավատում, որ նրա առջև պառկած էր իր բարեկամն ու պացիենտը։ Բայց նման երևույթը հաճախ է ուղեկցում խեղդվելուց ու սրտի գործունեության անկումից առաջացող մահը։ Այդ բանը հաստատվեց հերձման արդյունքով, որը տվեց սրտի հին, օրգանական արատի լրիվ պատկերը։ Հենվելով բժշկական փորձագիտության տվյալների վրա, հետաքննությունը հանգեց մահվան հանկարծահաս տեսակետին, որը զգալիորեն թեթևացնում է գործի վիճակը, քանզի ցանկալի է, որ սըր Չարլզի ժառանգորդը բնակություն հաստատի Բասկերվիլ֊հոլլում Բասքըրվիլ֊հոլլում և շարունակի նախորդի օգտաշատ ձեռնարկումները, որոնք ընդհատվեցին այդպիսի ողբերգական վախճանով։ Եթե քննիչի պրոզաիկորեն ճշգրիտ եզրակացությունները վերջ չդնեին սըր Չարլզի մահվան հետ կապված ռոմանտիկ վարկածներին, որոնք բերնեբերան էին անցնում ողջ կոմսությունում, ապա Բասկերվիլ֊հոլլը Բասքըրվիլ֊հոլլը դժվար թե տեր գտներ։ Ինչպես ասում են, սըր Չարլզի մոտիկ ազգականը միստր Հենրի Բասկերվիլն Բասքըրվիլն է (եթե ողջ է), հանգուցյալի միջնեկ եղբոր որդին։ Մեր վերջին տեղեկությունների համաձայն, այդ երիտասարդը գտնվում է Ամերիկայում։ Այժմ միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի գտնեն նրան ու հայտնեն ստացած մեծ ժառանգության մասին»։
Դոկտոր Մորտիմերը ծալեց թերթն ու դրեց գրպանը։
― Միստր Հոլմս, ահա այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզ Բասկերվիլի Բասքըրվիլի մահվան մասին։
― Դուք ինձ ծանոթացրիք մի գործի հետ, որը, անկասկած, զուրկ չէ որոշ հետաքրքրությունից, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Դրա համար ես անչափ երախտապարտ եմ ձեզ։ Ժամանակին ես առիթ ունեցել եմ թերթերում կարդալու այդ մասին, բայց այնքան էի զբաղված վատիկանյան զարդաքանդակ քարերի գործով և այնպես էի ջանում ծառայություն մատուցել պապին, որ մի շարք հետաքրքրական գործեր բաց թողի Անգլիայում։ Ուրեմն, ա՞յդ է այն ամենը, ինչ հաղորդվել է սըր Չարլզի մահվան մասին։
― Այժմ ծանոթացրեք ինձ այն փաստերին, որոնք մամուլ չեն թափանցել։ ― Նա թիկնեց բազկաթոռին ու մատների ծայրերն իրար միացրեց, խիստ ու անաչառ դատավորի տեսք ընդունելով։
― Այս մասին ես դեռ ոչ ոքի հետ առիթ չեմ ունեցել խոսելու, ― ակնհայտ հուզմունքով սկսեց դոկտոր Մորտիմերը։ Հետաքննության ժամանակ ես շատ բաների մասին լռեցի այն պարզ պատճառով, որ գիտության մարդու համար անհարմար է պաշտպանել սնոտիապաշտությունից ծնված լուրերը։ Եվ ես գտնում եմ, որ թերթն իրավացի է․ խորացնել Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի առանց այդ էլ մռայլ համբավը, նշանակում է կալվածքն անտերության մատնել։ Առաջնորդվելով այդ նկատառումներով, ես գերադասեցի որոշ բաների մասին լռել, քանզի, միևնույն է, ավելորդ անկեղծությունը օգտուտ չէր բերի։ Բայց ձեզ հետ կարող եմ առանց քաշվելու խոսել։
Տորֆային ճահիճները բավական ամայի վայրեր են, ուստի, քիչ թե շատ մոտ հարևաններն աշխատում են հաճախ հանդիպել իրար։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բավական ժամանակ էի անցկացնում սըր Չարլզ Բասկերվիլի Բասքըրվիլի ընկերակցությամբ։ Եթե չհաշվենք Լեֆտեր֊հոլլում ապրող միստր Ֆրեկլենդին ու բնախույզ միստր Սթեփլտոնին, մեր կողմերում շատ մղոնների վրա ոչ մի կրթված մարդու չես հանդիպի։ Սըր Չարլզը սիրում էր առանձնություն, բայց նրա հիվանդությունը մեզ մոտեցրեց, իսկ ընդհանուր հետաքրքրություններն ավելի ամրացրին այդ կապը։ Հարավային Աֆրիկայից նա գիտական հույժ արժեքավոր նյութեր էր բերել, և մենք միասին շատ հաճելի երեկոներ էինք անցկացնում, քննարկելով բուշմենների ու հոտենտոտների համեմատական անատոմիան։
Վերջին ժամանակներն ինձ համար գնալով ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ սըր Չարլզի նյարդերը ծայրահեղորեն լարված են։ Նա հավատում էր այն լեգենդին, որ ես կարդացի ձեզ և, զբոսնելով իր տիրույթներում, չէր համարձակվում գիշերով դուրս գալ ճահիճների կողմը։ Միստր Հոլմս, սա կարող է ձեզ անհեթեթություն թվալ, բայց սըր Չարլզը հաստատ համոզված էր, որ սարսափելի անեծք է կախված իր տոհմի գլխին։ Եվ իսկապես, այն օրինակները, որ նա բերում էր իր ընտանիքի անցյալից, մխիթարական չէին։ Նրան հանգիստ չէր տալիս ինչ֊որ ուրվականային էակի սևեռուն գաղափարը, և նա մի գլուխ հարցնում էր ինձ, թե արդյոք որևէ տարօրինակ բան չե՞մ տեսել հիվանդներին այցի գնալիս, շան հաչոց չե՞մ լսել։ Վերջին հարցը սըր Չարլզը հատկապես հաճախ էր տալիս, և այդ պահին նրա ձայնը հուզմունքից դողում էր։
Հիշում եմ, ինչպես հիմա, ողբերգական դեպքից մի երեք շաբաթ առաջ երեկոյան կողմը ես մոտեցա Բասկերվիլ֊հոլլին։ Բասքըրվիլ֊հոլլին։ Սըր Չարլզը կանգնած էր տան դռան առաջ։ Ես իջա կառքից և, մոտենալով նրան, հանկարծ նկատեցի, որ նա իմ ուսի վրայով նայում է ինչ֊որ տեղ՝ աչքերի մեջ ծայրահեղ սարսափի արտահայտություն։ Ես կտրուկ շրջվեցի ու հասցրի ծառուղու ծայրին լոկ անցողակի տեսնել ինչ֊որ կենդանի՝ խոշոր, սև հորթի չափ։ Սըր Չարլզն այնպես էր հուզված ու ահաբեկված, որ ես ստիպված գնացի այնտեղ, ուր կենդանին երևացել էր և ստուգել, թե ո՞ւր կորավ նա։ Բայց այնտեղ ոչինչ չկար։
Այդ դեպքը շատ ծանր տպավորություն թողեց բարեկամիս վրա։ Ամբողջ երեկոն ես նրա հետ անցկացրի, և հենց այդ ժամանակ էլ, որոշելով բացատրել իր տագնապի պատճառը, նա խնդրեց պահպանել այս ձեռագիրը, որը հարմար համարեցի ամենից առաջ ծանոթացնել ձեզ։ Այս ոչ էական դեպքի մասին ես հիշատակեցի միայն այն պատճառով, քանզի դա որոշ նշանակություն ունեցավ հետագա ողբերգության մեջ։ Բայց այն ժամանակ այդ ամենն ինձ զուտ անմտություն թվաց, որը ոչ մի կերպ չէր արդարացնում բարեկամիս հուզմունքը։
Իմ խորհրդով սըր Չարլզը պատրաստվեց մեկնել Լոնդոն։ Նրա սիրտը կարգին վիճակում չէր, իսկ ոչ մի րոպե հանգիստ չտվող վախը ակնհայտորեն ազդում էր առողջության վրա, չնայած այդ վախի պատճառները, ըստ իս, պարզապես մտացածին էին։ Ես հուսով էի, որ քաղաքային կյանքի մի քանի ամիսները կթարմացնեն սըր Չարլզին, և նա կվերադառնա նոր մարդ դարձած։ Նույն կարծիքի էր նաև միստր Ստեփլտոնը, որը մշտապես մեծ հոգատարություն էր հանդես բերում մեր ընդհանուր բարեկամի նկատմամբ։ Եվ ահա հենց ամենավերջին պահին կատարվեց այդ սարսափելի դժբախտությունը։
Գիշերը գտնելով սըր Չարլզի դին, ծառայապետ Բերիմոռը ձիով անհապաղ ինձ մոտ ճամփեց ախոռապան Փերկինսին։ Այդ ուշ ժամին ես աշխատում էի, ուստի շատ շուտ, ամենաշատը մի ժամում, հասա Բասկերվիլ֊հոլլ։ Բասքըրվիլ֊հոլլ։ Հետաքննության հիշատակած բոլոր փաստերը անձամբ ստուգեցի ու համադրեցի իրար հետ։ Սըր Չարլզի հետքերով անցա կարմրածառի ողջ ծառուղին, զննեցի դռնակի մոտ այն տեղը, ուր նա ըստ երևույթին, կանգ էր առել, ուշադրություն դարձրի նրա ոտնահետքերի փոխված բնույթին, համոզվեցի, որ, բացի դրանցից, փափուկ մանրախճի վրա երևում են միայն Բերիմոռի հետքերը և, վերջապես, մանրամասն զննեցի մարմինը, որին մինչև իմ գալը ոչ ոք ձեռք չէր տվել։ Սըր Չարլզը պառկած էր երեսնիվայր, ձեռքերը տարածած, մատները խրած հողի մեջ, ջղաձգումն այնպես էր աղավաղել դեմքը, որ նրա դիակը մեկեն չճանաչեցի։ Նրա վրա ֆիզիկական վնասվածքներ չկային։ Սակայն Բերիմոռը հետաքննությանը սխալ ցուցմունքներ էր տվել։ Նրա ասելով, մարմնի մոտ, գետնի վրա ոչ մի հետք չկար։ Նա պարզապես չէր նկատել դրանք, իսկ ես նկատեցի։ Սըր Չարլզից ոչ մեծ հեռավորության վրա երևում էին միանգամայն թարմ ու որոշակի․․․
― Հետքե՞ր։
― Օրինա՞կ։
― Ես պարզեցի, որ տեղացիներից ոմանք սըր Չարլզի ողբերգական մահից դեռևս շատ առաջ ճահճուտներում տեսել էին ինչ֊որ տարօրինակ մի արարած, որը ճշտորեն համապատասխանում էր բասկերվիլյան Բասքըրվիլյան դևի նկարագրությանը և նման չէր գիտությանը հայտնի ոչ մի կենդանու։ Բոլոր նրան տեսնողները միաբերան հաստատում էին, որ դա անասելի մեծության, լույս արձակող, սարսափազդու մի տեսիլք էր։ Ես հարցուփորձ արի այդ մարդկանց։ Դրանք երեք հոգի էին․ մեր հարևանը՝ հույժ զգաստ հայացքների տեր մի մարդ, այստեղի դարբինը և մի ֆերմեր։ Բոլորն էլ պատմում էին հրեշավոր ուրվականի մասին։ Համարյա բառ առ բառ նկարագրելով այն շանը, որի մասին խոսվում է լեգենդում։ Հավատացեք, միստր Հոլմս, մեր ողջ շրջանում սարսափ է տիրում, ոչ ոք չի համարձակվում գիշերով ճահճուտ դուրս գալ, բացի ամենահանդուգն կտրիչներից։
― Եվ դուք, գիտության մարդ, հավատում եք, որ դա գեբնական երևո՞ւյթ է։
― Այդ դեպքում ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։
― Խորհրդով։ Ասացեք, ինչպե՞ս պետք է վարվեմ սըր Հենրի Բասկերվիլի Բասքըրվիլի հետ, որը ժամանելու է Վաթերլոոյի կայարան, ― դոկտոր Մորտիմերը նայեց ժամացույցին, ― ուղիղ մեկ ժամ տասնհինգ րոպեից։
― Ժառանգորդը հենց դա՞ է։
― Ժառանգության ուրիշ հավակնորդներ չկա՞ն։
― Ոչ։ Մյուս միակ ազգականը, որի մասին մեզ հաջողվեց ինչ֊որ բան իմանալ, Ռոջեր Բասկերվիլն Բասքըրվիլն է՝ դժբախտ սըր Չարլզի կրտսեր եղբայրը։ Եղբայրները երեքն էին։ Միչնեկը, որ մահացել է ջահել հասակում, այս Հենրիի հայրն է։ Կրտսերը՝ Ռոջերը, ընտանիքում համարվում էր քոսոտ ոչխար։ Նա ժառանգել էր բասկերվիլյան Բասքըրվիլյան դեսպոտիզմը և ջրի երկու կաթիլի պես նման էր Հուգո Բասկերվիլի Բասքըրվիլի ընըտանեկան նկարին։ Անգլիայում Ռոջերը յոլա չգնաց և հարկադրված էր թաքնվել Կենտրոնական Ամերիկայում, որտեղ և մեռավ 1876 թվականին, դեղնախտից։ Հարրին Բասկերվիլների Բասքըրվիլների վերջին շառավիղն է։ Մեկ ժամ հինգ րոպեից հետո ես պետք է նրան դիմավորեմ Վաթերլոոյի կայարանում։ Նա հեռագրով տեղեկացրել է ինձ, որ այսօր առավոտյան ժամանելու է Սաութհեմպտոն։ Այսպես, ուրեմն, միստր Հոլմս, խորհուրդ տվեք, թե ինչպե՞ս վարվեմ։
― Իսկ ինչո՞ւ նա անմիջապես չմեկնի իր տոհմական կալվածքը։
― Այո, այդպիսի որոշումը միանգամայն բնական է։ Բայց հիշեցեք, բոլոր ԲասկերվիլներըԲասքըրվիլները, որոնք ապրել են այնտեղ, ողբերգական վախճան են ունեցել։ Համոզված եմ, որ եթե սըր Չարլզը հնարավորություն ունենար մահից առաջ խոսելու ինձ հետ, թույլ չէր տա իր տոհմի վերջին շառավիղին բերել այդ սարսափելի վայրը։ Միաժամանակ չի կարելի ժխտել, որ մեր ողջ դժգույն, աղքատիկ շրջանի բարեկեցությունը կախված է այն բանից, թե արդյոք սըր Հենրին կհամաձայնի՞ ապրել իր կալվածքում, թե ոչ։ Եթե Բասկերվիլ֊հոլլը Բասքըրվիլ֊հոլլը ամայանա, սըր Չարլզի բոլոր ձեռնարկումները հօդս կցնդեն։ Ես վախենում եմ տեղական գործերում իմ անձնական շահագրգռվածությունը գլուխ բարձրացնի իմ մեջ, ուստի դիմում եմ ձեր խորհրդին։
Հոլմսը մտքերի մեջ ընկավ։
― Երկու խոսքով ասած՝ իրադրությունն այսպիսին է, ― վերջապես խոսեց նա։ ― Դուք գտնում եք, որ մի չար ուժ Դարթմուրը վտանգավոր վայր է դարձնում Բասկերվիլների Բասքըրվիլների համար։ Ես ձեզ ճի՞շտ եմ հասկացել։
― Համենայն դեպս, որոշ պատճառներ կան այդպիսի երկյուղի համար։
― Միստր Հոլմս, եթե դուք անձամբ դեմ առնեիք այս ամենին, այդպես չէիք կատակի։ Ուրեմն, ձեր կարծիքով, երիտասարդի համար տարբերություն չկա՝ Լոնդոնո՞ւմ ապրել, թե Դևոնշիրում։ Հիսուն րոպեից հետո նա այստեղ կլինի։ Խորհուրդ տվեք՝ ի՞նչ անել։
― Խորհուրդ եմ տալիս, սըր, կառք կանչել, վերցնել հետներդ ձեր սպանիելին, որը չանգռոտում է շքամուտքի դուռը, և գնալ կայարան՝ սըր Հենրի Բասկերվիլին Բասքըրվիլին դիմավորելու։
― Իսկ հետո՞։
― Դրա համար որքա՞ն ժամանակ է հարկավոր ձեզ։
― Մեկ օր։ Դոկտոր Մորտիմեր, դուք ինձ հույժ պարտավորեցրած կլինեք, եթե վաղն առավոտյան ժամը տասին այստեղ գաք, հետներդ բերելով սըր Հենրի Բասկերվիլին։ Բասքըրվիլին։ Ես պետք է ծանոթանամ նրա հետ։
― Լավ, միստր Հոլմս։
― Խոշո՞ր մասշտաբի քարտեզ է։
― Այո, շատ խոշոր։ ― Նա բացեց այդ քարտեզի մի բաժինը և դրեց ծնկներին։ ― Ահա հենց այն շրջանը, որ հետաքրքրում է մեզ։ Մեջտեղում Բասկերվիլ֊հոլլն Բասքըրվիլ֊հոլլն է։
― Շրջապատված անտառո՞վ։
― Որպեսզի փրկվի՞։ Բայց ումի՞ց։
― Ամբողջ խնդիրն էլ հենց այդ է։ Դատելով որոշ տվյալներից, Չարլզ Բասկերվիլը Բասքըրվիլը վախից գլուխը կորցրել է դեռևս փախուստից առաջ։
― Ինչո՞ւ եք այդպես կարծում։
― Սըր Չարլզը ամեն երեկո էր այդպիսի զբոսանք կատարում։
― Եվ ամեն երեկո կանգ էր առնում դռնակի մո՞տ։ Հազիվ թե։ Ընդհակառակը, տեղեկություններ կան, որ սըր Չարլզը ձգտում էր հեռու մնալ ճահիճներից։ Իսկ այդ գիշեր նա այնտեղ ինչ֊որ մեկին սպասել է։ Եվ դա եղել է նրա ենթադրյալ Լոնդոն մեկնելու նախօրյակին։ Տեսնո՞ւմ եք, Ուոտսն, թե ինչպես է ամեն ինչ դասավորվում օղակ առ օղակ։ Իսկ հիմա բարի եղեք ինձ տալ այդ ջութակը, և մենք այս գործին վերաբերող հոգսերը կհետաձգենք, հուսալով, որ դոկտոր Մորտիմերի և սըր Հենրի Բասկերվիլի Բասքըրվիլի վաղվա այցելությունը մտմտալու նոր սնունդ կտա մեզ։
==Գլուխ IV Սըր Հենրի ԲասկերվիլըԲասքըրվիլը==
Մենք վաղ նախաճաշեցինք, և Հոլմսը խալաթը հագնելով պատրաստվեց այցելուներին ընդունելու։ Մեր հաճախորդները ոչ մի վայրկյան չուշացան․ հենց որ ժամացույցը զարկեց տասը, դոկտոր Մորտիմերը ներս մտավ երիտասարդ բարոնետի ուղեկցությամբ։ Վերջինս երեսունին մոտ, ոչ բարձրահասակ, թիկնեղ, ամրակազմ երիտասարդ էր։ Նա թողնում էր շատ աշխույժ, առողջ մարդու տպավորություն։ Դեմքի արտահայտությունը համառ թվաց ինձ․ խաժ աչքերը հանդուգն նայում էին մեզ թավ, մուգ հոնքերի տակից։ Սպորտային ձևվածքի դարչնագույն կոստյումը և թուխ, հողմահար մաշկը վկայում էին, որ նա ամենևին էլ նստակյաց ու փափկասուն մարդ չէ, միաժամանակ հանգիստ, վստահ կեցվածքը վկայում էր նրա իսկական ջենտլմեն լինելը։
― Սըր Հենրի ԲասկերվիլԲասքըրվիլ, ― ներկայացրեց դոկտոր Մորտիմերը։
― Այո, նա ինքը, ― ասաց բարոնետը։ Եվ ամենահետաքրքրականն այն է, միստր Հոլմս, որ եթե իմ բարեկամը չառաջարկեր այցելել ձեզ, ես պիտի ձեզ մոտ գայի սեփական նախաձեռնությամբ։ Ասում են, դուք կարողանում եք լուծել ամենատարբեր ռեբուսներ, իսկ ես հենց այս առավոտ բախվեցի այնպիսի մի հանելուկի, որը անկարող եմ լուծել։
― Ես դրան մի առանձին ուշադրություն չէի դարձնի, միստր Հոլմս։ Ըստ երևույթին, ինչ֊որ մեկը որոշել էր կատակել ինձ հետ։ Բայց այս առավոտ ես ստացա ահա այս նամակը, եթե միայն սա արժանի է նման ուշադրության։
Նա սեղանին դրեց մի ծրար, և մենք սկսեցինք զննել այն։ Դա ամենասովորական գորշ թղթե ծրար էր։ Հասցեն՝ «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասկերվիլին»Բասքըրվիլին», ― գրված էր խոշոր տպատառերով, փոստային կնիքի վրա՝ «Չերինգ֊կրոսս» և ուղարկման ամսաթիվը՝ նախորդ օրվա երեկոն։
― Որևէ մեկը գիտե՞ր, որ դուք իջևանելու եք «Նորթումբերլենդ» հյուրանոցում, ― հարցրեց Հոլմսը, քննախույզ մի հայացք նետելով մեր հյուրի վրա։
Հոլմսը ծրարից հանեց քառածալ թուղթը, բացեց ու դրեց սեղանին։ Էջի մեջտեղում միայն մի նախադասություն կար՝ կազմված սոսնձով իրար կպցրած տպագիր բառերից։ «Եթե ողջամտությունն ու կյանքը թանկ են ձեզ համար, հեռու մնացեք տորֆային ճահիճներից»։ «Տորֆային Ճահիճներից» բառերը ձեռագիր էին, գրված թանաքով։
― Այսպես ահա, միստր Հոլմս, ― ասաց սըր Հենրի ԲասկերվիլըԲասքըրվիլը, ― գուցե դուք կբացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում, և ո՞վ է այդպես հետաքրքրվում իմ գործերով։
― Դոկոտոր Մորտիմեր, իսկ դո՞ւք ինչ կասեք։ Այս անգամ կարծես ոչ մի գերբնական բան չկա այստեղ։
Նա արագ աչքի անցկացրեց այն․ «Առևտրի ազատությունը․․․»։ Հիանալի առաջնորդող է։ Թույլ տվեք բարձրաձայն կարդալ մի պարբերություն։ «Եթե որևէ մեկն աշխատի ներշնչել ձեզ, որ արդյունաբերության այն ճյուղը, որով դուք անձամբ հետաքրքրվում եք, գտնվում է պրոտեկցիոն տարիֆների հովանավորության ներքո, հեռու մնացեք այդպիսի մարդուց, քանզի ողջամտությունը պետք է ձեզ հուշի, որ նմանօրինակ սիստեմը վերջ ի վերջո կքայքայի մեր արտահանությունը և կխախտի մեր կղզու նորմալ կյանքը, որի շահերը թանկ են բոլորիս համար»։ Ի՞նչ կասեք սրան, Ուոթսն, ― բացականչեց Հոլմսը, ուրախ շփելով ձեռքերը։ ― Փայլո՜ւն միտք է, այնպես չէ՞։
Դոկտոր Մորտիմերը նայեց Հոլմսին, ինչպես հոգատար բժիշկները նայում են ծանր հիվանդ պացիենտներին, իսկ սըր Հենրի Բասկերվիլը Բասքըրվիլը իր խաժ աչքերի տարակուսալի հայացքը հառեց ինձ վրա։
― Ես այնքան էլ գլուխ չեմ հանում տարիֆային քաղաքականությունից, ― ասաց նա, ― բայց ինձ թվում է, որ մենք փոքր֊ինչ շեղվեցինք մեր թեմայից։
― Եվ այդ «ինչ֊որ մեկը», ըստ երևույթին, բարեհաճ է ձեր նկատմամբ, քանի որ նախազգուշացնում է վտանգի մասին, ― ասաց Հոլմսը։
― Իսկ գուցե ընդհակառակը՝ ինչ֊որ մեկին շահավետ է վախեցնել Բասկերվիլ֊հոլլից։Բասքըրվիլ֊հոլլից։
― Դա էլ չի բացառվում․․․ Դոկտոր Մորտիմեր, դուք անչափ պարտավորեցրիք ինձ, այսպիսի հետաքրքիր ու դժվարին խնդիր առաջադրելով։ Սըր Հենրի, իսկ այժմ պետք է ըստ էության որոշել՝ կարո՞ղ եք մեկնել Բասկերվիլ֊հոլլԲասքըրվիլ֊հոլլ, թե ոչ։
― Իսկ ինչո՞ւ չպիտի մեկնեմ։
― Հենց դա էլ մենք պիտի պարզենք։
― Ինչ էլ որ լինի, իմ պատասխանն այս է․ ո՛չ դժոխային ուժերը, ո՛չ էլ մարդկային խարդավանքները չեն կարող ինձ այստեղ պահել։ Ես կմեկնեմ իմ նախնիների տունը։ Որոշված է վերջնականապես։ ― Նրա մուգ հոնքերը հավասարվեցին, թուխ դեմքը կարմրատակեց։ Բասկերվիլյան Բասքըրվիլյան անհնազանդությունն իրեն ակնհայտորեն զգացնել տվեց նաև տոհմի այս վերջին շառավղի մեջ։ ― Ես դեռևս ժամանակ չեմ ունեցել կշռադատելու այն ամենը, ինչ այստեղ ձեզանից լսեցի։ Այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ մեկեն յուրացնել ու որոշել հետագա անելիքը։ Կուզենայի գոնե մի ժամ առանձին մնալ ու ամեն ինչի մասին մտածել։ Գիտեք ինչ, միստր Հոլմս, հիմա տասնմեկն անց է կես, և ես ուղիղ կգնամ հյուրանոց։ Ի՞նչ կլինի, եթե դուք և ձեր բարեկամ դոկտոր Ուոթսնը ժամը երկուսի մոտերքը գաք մեզ մոտ նախաճաշելու։ Մինչ այդ ես այնուամենայնիվ մի բան կորոշեմ։
― Ուոթսն, ձեզ հարմա՞ր է։
― Հագնվե՛ք, Ուոթսն, շո՛ւտ։ Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։
Ընթացքի մեջ հանելով խալաթը, նա արագ մտավ իր սենյակն ու երկու֊երեք րոպեից հետո վերադարձավ արդեն սերթուկով։ Մենք աստիճաններով վազեցինք ցած, փողոց։ Դոկտոր Մորտիմերն ու Բասկերվիլը Բասքըրվիլը դեռ երևում էին առջևում, երկու հարյուր քայլի վրա։ Նրանք քայլում էին Օքսվորդ֊ստրիտի ուղղությամբ։
― Հասնե՞նք նրանց։
― Լրտե՞ս։
― Այո, երևում է՝ ինչ֊որ մեկը Լոնդոն գալու պահից հետևում է Բասկերվիլին։ Բասքըրվիլին։ Այլապես որտեղի՞ց է հայտնի, որ նա իջևանել է «Նորթումբերլենդ» հյուրանոցում։ Ես մտածում էի այսպես․ եթե նրան հետևել են առաջին օրը, ապա կհետևեն նաև հետագայում։ Դուք, հավանաբար, ուշադրություն դարձրիք, որ ես երկու անգամ մոտեցա պատուհանին, երբ դոկտոր Մորտիմերը կարդում էր իր լեգենդը։
― Այո, հիշում եմ։
― Չեմ հասկանում, թե դուք ուրիշ ի՞նչ կարող էիք անել։
― Տեսնելով նրան, ես պետք է իսկույն թեքվեի հակառակ կողմը, անշտապ կառք վերցնեի ու պատկառելի հեռավորությամբ հետևեի առաջինին։ Իսկ ավելի լավ կլիներ ուղիղ հյուրանոց գնալ ու այնտեղ սպասել հետագա իրադարձություններին։ Այդ խորհրդավոր անծանոթը Բասկերվիլին Բասքըրվիլին կուղեկցեր մինչև դուռը, և մենք հենց իր հնարի օգնությամբ կարող էինք հետևել, թե հետո ուր է գնում։ Իսկ հիմա մեր հակառակորդը ապշեցուցիչ ճարպկությամբ օգտվեց իմ անտեղի շտապողականությունից, որը լիովին մատնեց մեզ, ու ես հետքը կորցրի։
Այս խոսակցության միջոցին մենք դանդաղ քայլում էինք Ռիջենթ֊ստրիտով, արդեն առջևում չտեսնելով դոկտոր Մորտիմերին և իր ուղեկցին։
Շերլոկ Հոլմսը զարմանալի ընդունակություն ուներ՝ անջատվել գործերի մասին մտածելուց։ Նա ամբողջովին տարվեց ժամանակակից բելգիական նկարիչների աշխատանքներով և երկու ժամ, ըստ երևույթին, ոչ մի անգամ չհիշեց այն տարօրինակ պատմության մասին, որի մեջ հանգամանքների բերումով ներգրավվել էինք նաև մենք։ Պատկերասրահից մինչև «Նորթումբերլենդ» ամբողջ ճանապարհին նա խոսում էր միայն գեղանկարչության մասին, չնայած այդ մարզում նրա ըմբռնումները ծայրաստիճան պարզունակ էին։
― Սըր Հենրի Բասկերվիլը Բասքըրվիլը վերևում սպասում է ձեզ, ― զեկուցեց նախասրահի հերթապահը։ ― Նա խնդրեց հյուրերին իսկույն իր մոտ տանել։
― Թույլ կտա՞ք նայել ձեր կենվորների ցուցակը, ― հարցրեց Հոլմսը։
― Դե, թեկուզ այն, որ․․․ ― Հելլո՜։ Բարեկամս, ի՞նչ է պատահել։
Մենք բարձրացանք վերին հարթակը ու դեմ առանք սըր Հենրի Բասկերվիլին։ Բասքըրվիլին։ Նա դուրս վազեց սանդուղքի վրա, բարկությունից ամբողջովին կարմիր կտրած, ձեռքին բռնած հին, փոշոտ կոշիկը։ Կատաղությունից լեզուն նույնիսկ փաթ էր ընկնում, և երբ վերջապես կարողացավ խոսել, ապա մեկեն անցավ ամերիկյան ակցենտի, որ առավոտյան չէինք նկատել։
― Ինձ ո՞ւմ տեղն են դնում այստեղ, հիմարի՞, ― գոչեց սըր Հենրին։ ― Թույլ չե՛մ տա կատակել ինձ հետ։ Եթե այդ կոճղի կտորը կոշիկս չգտնի, սկանդալ կսարքեմ։ Ես էլ հումորի զգացում ունեմ, միստր Հոլմս, բայց այս անգամ այստեղի կատակասերները մի փոքր չափն անցել են։
― Ես, իսկապես, դեռ ոչինչ չեմ հասկանում։ Խիստ խճճված պատմություն է, սըր Հենրի։ Եթե սա կապելու լինենք ձեր հորեղբոր մահվան հետ, ապա դա կլինի, թերևս, ամենաբարդը այն հինգ հարյուր լուրջ գործերից, որ ինձ հաջողվել է բացահայտել։ Բայց իմ ձեռքում կան ուրիշ թելեր, որոնցից մեկնումեկը պետք է որ անպայման մեզ հասցնի հանելուկի լուծմանը։ Մենք կարող ենք ավելորդ ժամանակ կորցնել՝ կառչելով ոչ այն թելից, որ պետք էր, բայց վաղ թե ուշ կգտնենք նաև անհրաժեշտը։
Նախաճաշը խիստ հաճելի անցավ, մենք միայն հարևանցիորեն անդրադարձանք այն հարցերին, որոնք բոլորիս ի մի էին բերել։ Հոլմսը միայն այնժամ հետաքրքրվեց Բասկերվիլի Բասքըրվիլի հետագա ծրագրերով, երբ մենք մտանք նրա համարը։
― Ես կգնամ Բասկերվիլ֊հոլլ։ Բասքըրվիլ֊հոլլ։
― Ե՞րբ։
― Հը՜մ․․․ Իսկ հիմա նա որտե՞ղ է։
― Բասկերվիլ֊հոլլում։ Բասքըրվիլ֊հոլլում։ Տունը թողնված է նրա հոգածությանը։
― Պետք է ստուգել՝ իսկապե՞ս նա այնտեղ է, թե Լոնդոնում։
― Ինչպե՞ս անել այդ։
― Հեռագրային մի բլանկ տվեք ինձ։ «Պատրա՞ստ եք սըր, Հենրիին ընդունելու»։ Հասցեն․ «Բասկերվիլ֊հոլլ«Բասքըրվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին»։ Որտե՞ղ է այնտեղ ձեր մոտակա հեռագրատունը։ Գրիմպենո՞ւմ։ Հինալի՜ է։ Երկրորդ մի հեռագիր կուղարկենք Գրիմպեն, գրասենյակի պետի անունով․ «Խնդրվում է Բեիմոռին հասցեագրված հեռագիրը հանձնել անձամբ իրեն։ Բացակայության դեպքում ետ ուղարկեցեք «Նորթումբերլենդ» հյուրանոց, սըր Հենրի Բասկերվիլին»։ Բասքըրվիլին»։ Ահա այսպես։ Երեկոյան կիմանանք՝ արդյոք Բերիմոռը Դևոնշիրո՞ւմ է, թե ոչ։
― Հիանալի է, ― ասաց Բասկերվիլը։ Բասքըրվիլը։ ― Ի դեպ, դոկտոր Մորտիմեր, այդ Բերիմոռն ի՞նչ է ներկայացնում իրենից։
― Նա կալվածքի հանգուցյալ կառավարչի որդին է։ Բերիմոռների արդեն չորրորդ սերունդը, որը ապրում է Բասկերվիլ֊հոլլում։ Բասքըրվիլ֊հոլլում։ Որքան գիտեմ, նա և իր կինը լիովին հարգարժան մարդիկ են։
― Բայց և այնպես, ― ասաց սըր Հենրին, ― ինձ համար լիովին պարզ է, որ երբ Բասկերվիլ֊հոլլը Բասքըրվիլ֊հոլլը մնում է առանց տիրոջ, այդ մարդիկ այնտեղ ապրում են իրենց համար ուրախ֊զվարթ, առանց հոգս ու ցավի։
― Այո, ճշմարիտ է։
― Աստվա՜ծ իմ։ Իսկապես, ի սեր նման վիթխարի խաղչեքի արժե համարձակ խաղի մեջ մտնել։ Եվս մի հարց, դոկտոր Մորտիմեր։ Ենթադրենք, թե մեր երիտասարդ բարեկամին մի բան պատահի․․․ Հաճելի վարկած չէ, բայց դուք ինձ ներեցեք։ Այդ դեպքում ո՞վ է ժառանգելու կալվածքը։
― Քանի որ սըր Չարլզի կրտսեր եղբայրը՝ սըր Ռոջերը մահացել է ամուրի, Բասկերվիլ֊հոլլը Բասքըրվիլ֊հոլլը կանցնի հեռավոր ազգականներին՝ Դեսմոնդներին։ Ջեյմս Դեսմոնդը արդեն երիտասարդ չէ։ Նա հոգևորական է և բնակվում է Վեստմոռլենդում։
― Շնորհակալ եմ ձեզանից։ Բոլոր այս մանրամասները արտակարգ հետաքրքիր են։ Իսկ դուք առիթ ունեցե՞լ եք հանդիպելու Ջեյմս Դեսմոնդին։
― Իսկ դուք կտակն արդեն կազմե՞լ եք, սըր Հենրի։
Ոչ, միստր Հոլմս, դրա ժամանակը չէր։ Չէ՞ որ ես միայն երեկ եմ իմացել գործերի վիճակի մասին։ Բայց և այնպես, գտնում եմ, որ դրամը չի կարելի անջատել կալվածքից ու տիտղոսից։ Ճիշտ նույնպիսի կարծիքի էր նաև դժբախտ հորեղբայրս։ Մի՞թե Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի տերը կարող է իր տոհմի անցյալի փառքը վերականգնել, եթե դրա համար միջոցներ չունենա։ Ո՛չ, որտեղ տունն է ու հողը, այնտեղ էլ պիտի լինի դրամը։
― Միանգամայն ճիշտ է։ Եվ այսպես, սըր Հենրի, ես ևս գտնում եմ, որ դուք առանց ձգձգումների պետք է մեկնեք Դեվոնշիր, բայց մի վերապահությամբ․ ոչ մի դեպքում չպետք է մենակ մեկնեք։
― Դոկտոր Մորտիմերը վերադառնում է ինձ հետ։
― Բայց պրակտիկան շատ ժամանակ է խլում դոկտոր Մորտիմերից, և հետո նա ապրելու է Բասկերվիլ֊հոլլից Բասքըրվիլ֊հոլլից մի քանի մղոնի վրա։ Ոչ, դոկտորը իր ողջ ցանկությամբ հանդերձ ձեզ օգնել չի կարող։ Դուք պետք է ձեզ հետ վերցնեք հավատարիմ այնպիսի մեկին, սըր Հենրի, որը մշտապես ձեզ հետ լինի։
― Միստր Հոլմս, մի՞թե կհամաձայնեք ինքներդ գալ։
― Եթե բարեկամս համաձայնի, ապա ահա մի մարդ, որին կարելի է ծանր պահին վստահել։ Ես այդ բանում համոզվել եմ սեփական փորձով։
Այդ առաջարկը ձյան հյուսի պես փլվեց գլխիս, բայց Բասկերվիլն Բասքըրվիլն արդեն ջերմորեն թոթվում էր ձեռքս, չսպասելով իմ պատասխանին։
― Որքա՜ն սիրալիր եք, դոկտոր Ուոթսն, ― բացականչեց նա։ ― Դուք հո տեսնում եք, թե ես ինչպիսի դրության մեջ եմ, իսկ գործի հանգամանքները ծանոթ են ձեզ ինձանից ոչ վատ։ Եթե դուք գաք Բասկերվիլ֊հոլլ Բասքըրվիլ֊հոլլ ու ապրեք ինձ հետ, ես այդ երբեք չեմ մոռանա։
Արկածները միշտ էլ ինձ համար ինչ֊որ հատուկ հմայք են ունեցել, իսկ Հոլմսի խոսքերը և այն աշխուժությունը, որով բարոնետը արձագանքեց նրա առաջարկությանը, անչափ շոյեցին ինքնասիրությունս։
― Ես հաճույքով կգամ Բասկերվիլ֊հոլլ Բասքըրվիլ֊հոլլ և չեմ ափսոսա ժամանակը, ― պատասխանեցի ես։
― Դուք մանրամասն հաշվետվություններ կուղարկեք ինձ, ― ասաց Հոլմսը։ ― Ամենավտանգավոր պահին, ― իսկ դա անպայման վրա կհասնի, ― ես կղեկավարեմ ձեր գործողությունները։ Կարծում եմ՝ մեկնումը կարելի է նշանակել շաբաթ օրը։
― Բայց, այնուամենայնիվ, սա շատ տարօրինակ է, ― նկատեց դոկտոր Մորտիմերը։ ― Ես դեռ նախաճաշից առաջ խուզարկել եմ ամբողջ սենյակը։
― Ես էլ, ― ասաց Բասկերվիլը։ Բասքըրվիլը։ ― Բոլոր անկյունները տակն ու վրա արի, կոշիկը ոչ մի տեղ չկար։
― Ուրեմն, մեր նախաճաշելու ժամանակ միջանցքի սպասավորն է դրել այդտեղ։
Ջոն Քլեյթոնը խնդմնդալով դուրս գնաց, իսկ Հոլմսը թոթվեց ուսերն ու հիասթափված ժպիտով դարձավ ինձ․
― Երրորդ թելն էլ չդիմացավ, ― ասաց նա։ ― Այժմ բարի եղեք ամեն ինչ սկսել սկզբից։ Այ քեզ խորամանկ սատանա՜։ Իմացել է մեր տան համարը, իմացել է, որ սըր Հենրի Բասկերվիլը Բասքըրվիլը եկել է այստեղ խորհրդի, նկատել է ինձ Ռիջենթ֊ստրիտում, գլխի է ընկել, որ կառքի համարը նշված է և որ կառապանին կփնտրեն֊կգտնեն ու որոշել է ձեռ առնել ինձ։ Լավ հիշեցեք խոսքս, Ուոթսն, այս անգամ մենք գործ ունենք արժանավոր հակառակորդի հետ։ Լոնդոնում ես պարտություն կրեցի։ Հույս ունենանք, որ Դևոնշիրում դուք կորցրածը ետ կբերեք։ Բայց և այնպես ինձ շատ է անհանգստացնում այս բանը։
― Ի՞նչը։
==Գլուխ VI Բասկերվիլ֊հոլլԲասքըրվիլ֊հոլլ==
Սըր Հենրի Բասկերվիլն Բասքըրվիլն ու դոկտոր Մորտիմերը իրենց բոլոր գործերն ավարտեցին նշանակված օրը, և մենք, ինչպես պայմանավորված էր, մեկնեցինք Դևոնշիր։ Ուղեկցելով ինձ կայարան՝ Շերլոկ Հոլմսը ամբողջ ճանապարհին ողջերթի ցուցմունքներ ու խորհուրդներ էր տալիս։
Ես ձեզ չեմ ասի, թե ում եմ կասկածում և ինչպիսի ենթադրություններ ունեմ, Ուոթսն, որպեսզի ձեզ մոտ կանխակալ կարծիք չստեղծվի, ― ասաց նա։ Ինձ մանրակրկիտ շարադրված փաստեր են հարկավոր, որոնք ես ինքս կհամադրեմ։
― Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ― հարցրի ես։
― Այն ամենը, ինչ այս կամ այն կերպ առնչվում է այդ գործին, հատկապես երիտասարդ Բասկերվիլի Բասքըրվիլի և նրա հարևանների հարաբերությունները, իսկ եթե որևէ նոր բան իմանաք սըր Չարլզի մահվան մասին, ապա դա էլ նշեք։ Վերջին օրերի ընթացքում ես որոշ տեղեկություններ հավաքել եմ, բայց դժբախտաբար, արդյունքներով չեմ կարող պարծենալ։ Ինձ հաջողվեց պարզել միայն մի բան․ մերձավոր ժառանգորդը՝ միստր Ջեյմս Դեսմոնդը, իսկապես, հիանալի մարդ է՝ հույժ պատկառելի տարիքի, այնպես որ սրանք նրա դավերը չեն։ Կարծում եմ, որ մենք հետագայում կարող ենք վստահորեն չզբաղվել նրանով։ Ուրեմն, մնում են միայն այն մարդիկ, որոնք սըր Հենրիի անմիջական շրջապատն են ներկայացնում։
― Իսկ ավելի լավ չի՞ լինի միանգամից ազատվել Բերիմոռներ զույգից։
― Այո, բացառությամբ երեկվանից։ Ինձ մոտ այդպես է ընդունված՝ քաղաք գալուն պես ամբողջ մի օր նվիրել հետաքրքրություններիս, և երեկ ես վիրաբուժական քոլեջի թանգարանում էի։
― Իսկ ես գնացի այգի՝ աչք ածելու զբոսնողներին, ― ասաց Բասկերվիլը։ Բասքըրվիլը։ ― Ամեն ինչ բարեհաջող անցավ։
― Այնուամենայնիվ, դա ձեր կողմից անխոհեմ քայլ է, ― խոժոռվելով ասաց Հոլմսը և գլուխն օրորեց։ Սըր Հենրի, ես ձեզ խնդրում եմ դուրս չգալ առանց ուղեկցորդի, այլապես փորձանքի կգաք։ Ձեր մյուս կոշիկը գտա՞ք։
Մենք շատ արագ էին ընթանում, և ես ինձ շատ լավ էի զգում։ Զննում էի իմ ուղեկիցներին և զվարճանում դոկտոր Մորտիմերի սպանիելով։ Երկու֊երեք ժամից հետո երկաթգծի երկայնքով ձգվող հողը մուգ շագանակագույնից փոխվեց կարմրի, աղյուսն իր տեղը զիջեց գրանիտին, իսկ ցանկապատված փարթամ մարգագետինները, ուր շեկ կովերը պոկոտում էին հյութալի խոտը, վկայում էին այն մասին, որ կլիման այս տեղերում, օդի խոնավությամբ հանդերձ, զգալիորեն ավելի լավ է, քան արևելքում։
Երիտասարդ Բասկերվիլը Բասքըրվիլը չէր հեռանում պատուհանից և ուրախ բացականչություններ էր արձակում հարազատ դևոնշիրյան բնանակարների տեսարանից։
― Ո՜ւր ասես, որ չեմ եղել այստեղից հեռանալուց հետո, դոկտոր Ուոթսն, ― ասաց նա։ ― Բայց և այնպես, այս վայրերը ոչ մեկի հետ չեմ համեմատի։
― Ցույց տվեք մեզ այնպիսի դևոնշիրցու, որ չի հիանում իր Դևոնշիրով։
― Այստեղ բանը միայն Դևոնշիրը չէ, այլև մարդիկ, որոնք բնակվում են այնտեղ, ― ասաց դոկտոր Մորտիմերը։ ― Միայն մի հայացքը մեր բարեկամի կլոր գանգին բավական է, որպեսզի հայտնաբերենք նրա կելտական ծագումը՝ իր խանդավառ ու բուռն զգացմունքներով հանդերձ։ Հանգուցյալ սըր Չարլզը գանգի միանգամայն հազվագյուտ կառուցվածք ուներ՝ կիսով չափ գալլական, կիսով չափ՝ իբերիական։ Սըր Հենրի, բայց ախր դուք, կարծեմ, մանկությունից չեք տեսել Բասկերվիլ֊հոլլը։Բասքըրվիլ֊հոլլը։
― Ես այն երբեք չեմ տեսել, որովհետև մենք ապրում էինք մի փոքրիկ քոթեջում, հարավային ծովափին։ Երբ հայրս մեռավ, ես տասներեքի մեջ էի և անմիջապես մեկնեցի Ամերիկայի մեր բարեկամների մոտ։ Այս տեղերը ինձ համար գրեթե նույնքան նոր են, որքան և դոկտոր Ուոթսնի, և ես պարզապես չեմ դիմանում, թե վերջապես ե՞րբ են երևալու տորֆային ճահիճները։
― Ահա թե ի՜նչ։ Այդ դեպքում ձեր ցանկությունը կատարված է, կարող եք հիանալ նրանցով, ասաց դոկտոր Մորտիմերը՝ ցույց տալով պատուհանից դուրս։
Հեռվում, արոտավայրերի կանաչ քառակուսիներից այն կողմ, ասես երազի ֆանտաստիկ տեսիլ, երևաց ատամնավոր գագաթով տրտում, գորշ մի բլուր։ Բասկերվիլը Բասքըրվիլը նայում էր շարունակ, և այդ ծարավ հայացքը խոսում էր այն մասին, թե նրա համար որքան շատ բան է նշանակում առաջին ծանոթությունը այն մռայլ երկրամասի հետ, որտեղ իրեն արյունակից մարդիկ իշխում էին այդքան երկար ժամանակ և իրենցից հետո այդքան խոր հետքեր են թողել։ Սպորտային կոստյումով և ակնհայտ ամերիկյան արտասանությամբ այդ երիտասարդը նստել էր կողքիս անհրապույր երկաթուղային վագոնում և, այնուամենայնիվ, նայելով նրա թուխ, արտահայտիչ դեմքին, ես նրա մեջ տեսնում էի այն անսանձ ու տիրական մարդկանց ճշմարիտ շառավղին։ Թավ հոնքերը, նուրբ ռունգերն ու մեծ֊մեծ խաժ աչքերը վկայում էին նրա հպարտության, խիզախության և ուժի մասին։ Եթե անհրապույր տորֆային ճահիճները մեզ դեմ առ դեմ կանգնեցնեն դժվարին ու վտանգավոր խնդրի հետ, ապա հանուն այդպիսի մարդու կարելի է շատ բան անել, որովհետև նա համարձակորեն քեզ հետ կկիսի ամեն մի վտանգ։
Գնացքը կանգ առավ փոքրիկ, խուլ մի կայարանում, և մենք դուրս եկանք վագոնից։ Ցածրիկ, սպիտակ ցանկապատի ետևում կանգնած էր երկու ամրակազմ ձիուկներ լծած կառքը։ Ըստ երևույթին մեր գալուստը այստեղ մեծ իրադարձություն էր, քանի որ թե՛ կայարանի պետը, թե՛ բեռնակիրները շրջապատեցին մեզ՝ առաջարկելով իրենց ծառայությունը։ Դա համակրելի գյուղական բնակավայր էր, բայց, ի զարմանս ինձ, կառամատույցի ելքի մոտ տեսա մուգ համազգեստով երկու զինվորի, որոնք կանգնած էին՝ հենված կարաբիններին և ակնապիշ նայում էին մեզ։ Կառապանը, անճոռնի մի տղա՝ սուր դեմքով, հանեց գլխարկը, ողջունելով սըր Հենրի ԲասկերվիլինԲասքըրվիլին, և մի քանի րոպե հետո մենք արդեն սլանում էինք լայն սպիտակ ճանապարհով։ Նրա երկու կողմում տարածվում էին արոտավայրերի կանաչ լանջերը, սրածայր տանիքներով տնակները նայում էին խիտ սաղարթի միջից, բայց առջևում, այդ խաղաղ, արևով ողողված վայրերից այն կողմ, երեկոյան երկնքի հորիզոնում սևին տալով, նշմարվում էր չարագուշակ բլուրների սուր գագաթներով ընդհատվող տորֆային ճահիճների մռայլ գիծը։
Կառքը թեքվեց կողքի ճանապարհը, և մենք սկսեցինք վեր բարձրանալ խոր անվահետքերով։ Դրանք բացվել էին հարյուրամյակներ առաջ՝ բարձր թմբերի միջև, որոնց վրա աճել էին մսեղ ձիաձետն ու խոնավ մամուռը։ Բրոնզի փայլ արձակող ձարխոոտերն ու մոշի տերևները պսպղում էին մայր մտնող արևի ճառագայթներից։ Շարունակելով վերելքը, մենք անցանք քարե նեղ կամրջակով։ Աղմկոտ գետակն արագ թռչում էր գորշ գլաքարերի միջով, փրփուր թքելով նրանց երեսին։ Ե՛վ ճանապարհը, և՛ գետակը ոլորվում էին խիտ կաղնիներով ու սոճիներով ծածկված դաշտավայրով։
Ճամփի յուրաքանչյուր ոլորանում Բասկերվիլը Բասքըրվիլը հիացական բացականչություններ էր արձակում, հետաքրքրությամբ դիտելով շուրջը և անհամար հարցեր տեղալով մեր գլխին։ Նրա կարծիքով այստեղ ամեն ինչ հրաշալի էր, բայց ես չէի կարողանում ազատվել տխրությունից, որով համակել էին ինձ աշնան պարզորոշ հետքերը կրող արոտավայրերն ու բլրակները։ Դեղին տերևները թափվում էին ցած և, ճախրելով, գորգով ծածկում արահետները։ Մեր կառքի անիվների թխկթխկոցը կամաց֊կամաց մարեց, կորավ փտող խոտերի խիտ շերտում։ «Բնությունը թախծալի ընծաներ է նետում Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի նոր տիրոջ ոտքերի տակ», ― մտածեցի ես։
― Նայե՜ք, ― հանկարծ բացականչեց դոկտոր Մորտիմերը։ ― Այդ ի՞նչ է։
Ես լավ էի հիշում Սելգենի գործը, որովհետև ժամանակին Շերլոկ Հոլմսը զբաղվել էր դրանով՝ հետաքրքրվելով այն դաժանությամբ, որով կատարվել էր սպանությունը, և աննպատակ գազանության կնիքով, որ հատուկ էր այդ հրեշի բոլոր գործողություններին։ Ոճրագործությունն այնքան հրեշավոր էր, որ դատավորների մոտ կասկած առաջացավ Սելգենի առողջ բանականության մասին, ուստի մահապատիժը փոխարինեցին բանտով։
Կառքը բարձրացավ բլրակի վրա, և մեր առջև փռվեցին տորֆային ճահիճների հսկայական տարածությունները՝ տեղ֊տեղ երևացող ժայռաբեկորների դոլմեններով<ref>Դոլմեններ ― քարե դարի դամբարաններ</ref> ու քարե սյուներով։ Այնտեղից փչող սառը քամին թափանցեց մինչև մեր ոսկորները։ Այնտեղ, այդ ճահիճների մռայլ հարթության վրա, մարդակերպ սատանան վայրի գազանի պես պառկել էր իր որջում, սրտում փայփայելով ատելությունը մարդկանց հանդեպ, որոնք իրեն վտարել էին իրենց հասարակությունից։ Միայն այդ էր պակասում, որպեսզի խորացվեր այն մռայլությունը, որ թաքնված էր մեր առջև փռված լերկ անապատում, սրընթաց քամու և մթնող երկնքի մեջ։ Նույնիսկ Բասկերվիլը Բասքըրվիլը լռեց ու ավելի կիպ փաթաթվեց վերարկուով։
Արգավանդ վայրերը մնացին ետևում և մեզնից ցած։ Ետ նայեցինք՝ մայր մտնող արևի շողերը վազող առվակները վերածել էին ոսկե ժապավենների և վառվում էին հերկած հողի ակոսներում ու խիտ մացառուտներում։ Ճանապարհը, որ հսկայական գլաքարերով կտրում֊անցնում էր կարմրա֊ձիթագույն ոլորանները, դառնում էր ավելի ու ավելի լքված ու անհրապույր։ Ժամանակ առ ժամանակ մեր առջև հայտնվում էին քարե ցանկապատներով քոթեջներ, որոնց ժլատ ուրվագծերը նույնիսկ բաղեղը չէր մեղմացնում։ Իսկ հետո մեր աչքի առջև բացվեց խոր ափսեի նման հարթավայրը՝ դարեր շարունակ այնտեղ փոթորկվող քամուց արմատախիլ արված ու թեքված աղքատիկ կաղնիներով ու սոճիներով։ Ծառերից վեր բարձրանում էին երկու բարձր, նեղ աշտարակներ։ Մեր կառապանը մտրակով ցույց տվեց դրանք։
― Բասկերվիլ Բասքըրվիլ հոլլ, ― ասաց նա։
Կալվածքի տերը հասակով մեկ կանգնեց կառքում, այտերը կարմրեցին, աչքերը բռնկվեցին կրակով։ Մի քանի րոպեից մենք մոտեցանք զարդանախշ չուգունե դարպասներին՝ երկու մամռապատ սյուներով, որոնք պսակվում էին վարազների գլուխներով՝ Բասկերվիլների Բասքըրվիլների գերբով։ Դռնապանի քարե տնակը խարխուլ էր, մերկացած փայտամածով, բայց նրա առջևում բարձրանում էր մի նոր, դեռևս անավարտ շինություն՝ սըր Չարլզի հարավաֆրիկյան ոսկու առաջին արգասիքը։
Դարպասի ետևում երկշարք ձվում էին հին, բարձր ծառեր․ նրանց ճյուղերը մեր գլխավերևում միահյուսվել էին՝ կիսախավար կամար կապելով։ Անիվների թխկթխկոցը նորից սուզվեց տերևների խշրտոցի մեջ։ Բասկերվիլը Բասքըրվիլը ցնցվեց, դիտելով երկար, մութ ծառուղու բացվածքը, որի վերջում երևում էին տան խաբուսիկ ուրվագծերը։
― Դա այստե՞ղ է պատահել, ― կամացուք հարցրեց նա։
Ծառուղու ետևում բացվեց լայն սիգամարգը։ Շրջանցելով այն, մենք մոտեցանք տանը։ Աղջամուղջի մեջ ես նկատեցի միայն զանգվածեղ ճակատամասը և տեռասը։ Ամեն ինչ պատած էր բաղեղով, որից ազատ էին միայն պատուհանների խոռոչներն ու ձվաձև զինանշանները։ Երկու հինավուրց ատամավոր հրակնատներով աշտարակները վեր էին խոյանում շինության այդ մասի վրա։ Աջից ու ձախից դրանց միանում էին հետագայում կառուցված սև գրանիտե երկու թեևերը։ Բազմաթիվ պատուհաններից աղոտ լույսը ծորում էր, ընկնում սիգամարգի վրա, բարձր ծխնելույզներով սրածայր թեք տանիքին կանգնած էր սև ծխի սյունը։
― Բարի գալուստ, սըր Հենրի։ Բարի եք եկել Բասկերվիլ֊հոլլ։Բասքըրվիլ֊հոլլ։
Բարձրահասակ մի մարդ դուրս եկավ տեռասի ստվերից ու բացեց կառքի դռնակը։ Հոլլի լուսավորված դռնի մեջ երևաց մի կնոջ ուրվանակար։ Նա նույնպես մոտեցավ մեզ ու օգնեց տղամարդուն ճամպրուկները իջեցնելու։
Անիվների ձայնը կամաց֊կամաց լռեց ծառուղու խորքում, ծանր դուռը փակվեց մեր ետևից։
Հոլլը, որտեղ մենք հայտնվեցինք, շատ գեղեցիկ էր՝ ընդարձակ, բարձր, ժամանակի ընթացքում սևացած կաղնե հաստ գերաններով։ Չուգունե ցանցավոր հինավուրց բուխարիկում ճարճատում ու թշշում էին փայտերը։ Երկար ճամփին արդեն մրսած, ես և սըր Բասկերվիլը Բասքըրվիլը ձեռքներս պարզեցինք կրակին։ Հետո սկսեցինք զննել հոլլի կաղնե երեսպատումը, բարձր, նեղ լուսամուտը՝ գունավոր ապակիներով, եղջերուների գլուխներն ու պատերի զինանշանները, որոնք աղոտ նշմարվում էին ջահի ոչ պայծառ լույսի տակ։
― Ես հենց այսպես էլ պատկերացնում էի այս ամենը, ― ասաց սըր Հենրին։ ― Իսկական տոհմական բույն, ճիշտ չէ՞։ Պատկերացրեք միայն, չէ՞ որ իմ նախնիները ապրել են այս տանը հինգ դարերի ընթացքում։ Հենց որ հիշում ես այդ մասին, ակամայից հանդիսավոր տրամադրության մեջ ես ընկնում։
― Եթե միայն դա ձեզ որևէ անհանգստություն չի պատճառի։
― Բայց չէ՞որ ձեր նախնիները մի քանի սերունդների ընթացքում ապրել են Բասկերվիլ֊հոլլում։ Բասքըրվիլ֊հոլլում։ Ես ամենևին չէի ցանկանա իմ առաջին իսկ քայլերից խզել ընտանեկան հինավուրց կապերը։
Ես ծառայապետի գունատ դեմքին հուզմունքի հետքեր նկատեցի։
― Ես հուսով եմ, սըր, որ մեզ կհաջողվի որևէ գործ ձեռնարկել։ Չէ որ սըր Չարլզը մեզ չի մոռացել իր առատաձեռնությամբ։ Իսկ այժմ թույլ տվեք ցույց տալ ձեր սենյակները։
Հնամենի հոլլի վերևում ճաղերով շրջափակված վերնասրահն էր, դեպի որը տանում էր երկկողմանի սանդուղքը։ Այդտեղից ամբողջ շենքի երկարությամբ ձգվում էին երկու երկար միջանցքներ, որոնց վրա բացվում էին բոլոր ննջասենյակները։ Իմը Բասկերվիլի Բասքըրվիլի հետ նույն թևում է, համարյա դուռը դռան։ Այդ սենյակներն ավելի ժամանակակից էին, քան տան կենտրոնական մասը, իսկ լուսավոր պաստառներն ու բազում վառվող մոմերը անմիջապես մեղմեցին այն ծանր տպավորությունը, որ ստեղծվել էր Բասկերվիլ֊հոլլ Բասքըրվիլ֊հոլլ գալուն պես։
Սակայն ներքևի հարկում գտնվող ճաշասենյակն ապշեցրեց մեզ իր մռայլ տեսքով։ Դա երկարավուն մի սենյակ էր՝ տնտեսական սեղանի համար փայտամածով, մի աստիճանով բաժանված այն մասից, որտեղ պետք է նստեին ցածր կոչման անձինք։ Հեռավոր ծայրում մենեստրելների դասերն էին։ Մեր գլխավերևում սևին էին տալիս հսկայական գերանները, որոնց ետևում երևում էր ծխապատ առաստաղը։ Շատ հնարավոր է, որ բոցավառ ջահերը, հինավուրց քեֆերի գունեղ ու կատաղի զվարճությունները մեղմել էին այդ սենյակի մռայլությունը, բայց այժմ, երբ այդտեղ լուսամփոփավոր միակ լամպի տակ նստել էինք երկու ջենտլմեն՝ ամբողջովին սևեր հագած, նրանց ձայները հնչում էին խուլ, և տրամադրությունները մի փոքր ընկած էին։ Նախնիների երկար շարանը ամենատարբեր հագուստներով սկսաց Եղիսաբեթ թագուհու դարաշրջանի ազնվատոհմիկից և վերջացրաց ռեգենտության ժամանակների պճնամոլով, պատերից նայում էին մեզ՝ ճնշելով մեզ իրենց լռությամբ։ Սեղանի բոլոր խոսակցությունը կարծես չէր ստացվում, և ես թեթևություն զգացի, երբ, ճաշն ավարտելով, մենք անցանք բիլիարդանոց՝ ծխելու, որը լիովին ժամանակակից մի սենյակ էր։
― Ինչ ասեմ, իրադրությունը այնքան էլ ուրախալի չէ, ― ասաց սըր Հենրին։ ― Իհարկե, այս ամենին կարելի է համակերպվել, բայց ես ինձ հիմա այնքան էլ լավ չեմ զգում։ Զարմանալի չէ, որ հորեղբայրս նյարդայնացել է, մենակ ապրելով այսպիսի տանը։ Դե ինչ, եկեք առանձնանանք։ Գուցե առավոտյան մեզ այստեղ այնքան էլ թախծալի չթվա։
Քնելուց առաջ ես բացեցի վարագույրն ու նայեցի պատուհանից դուրս։ Պատուհանը նայում էր շքամուտքի առջևի սիգամարգին, որից այն կողմ, քամուց օրորվելով, տնքում էին բարձր ծառերը։ Արագասահ ամպերի լուսածերպից երևաց լուսինը։ Նրա սառը փայլի մեջ, ծառերից այն կողմ նշմարվեց ժայռերի անհավասար պատն ու մռայլ ճահիճների երկար շղթան։ Ես ծածկեցի վարագույրը, համոզվելով, որ Բասկերվիլ֊հոլլից Բասքըրվիլ֊հոլլից ստացած իմ վերջին տպավորությունը ոչնչով չի հակասում առաջինին։
Բայց պարզվեց, որ դա վերջինը չէ։ Չնայած հոգնածությանս, այնուամենայնիվ չկարողացա քնել և, կողքից կողք շուռ գալով, իզուր ջանում էի քնել։ Ինչ֊որ տեղ հեռվում ժամացույցը զարկում էր յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ, և այլևս ոչինչ չէր խախտում տանը թագավորող մեռյալ լռությունը։ Եվ հանկարծ խոր կեսգիշերին լսողությանս հասավ պարզորոշ մի ձայն, որի բնույթին կասկածել չէր կարելի։ Դա հեկեկանք էր, խլացած, ջղաձիգ հեծկլտոցները մի կնոջ, որի սիրտը վշտից կտոր֊կտոր էր լինում։ Ես մի փոքր բարձրացա մահճակալից և սկսեցի լարված լսել։ Լացը գալիս էր մոտիկից, տան ներսից։ Ես սպասեցի մի կես ժամ, ամբողջ էությամբ ուշադրություն դարձաց, բայց այլևս ոչինչ չլսեցի, բացի ժամացույցի զարկերից ու պատերին փաթաթված բաղեղի շրշյունից։
Առավոտի թարմ հրապույրը մեր հիշողությունից ջնջեց այն ճնշող տպավորությունը, որ մնացել էր երկուսիս մեջ Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի հետ ծանոթությունից հետո։ Երբ սըր Հենրիի հետ նստեցինք նախաճաշելու, արևի պայծառ լույսը արդեն ներս էր հորդում գունավոր զինանշաններ ունեցող նեղ ապակիների միջից, հատակին երփներանգ բծեր նետելով։ Մուգ կաղնե շրջակարերը բրոնզի փայլ էին արձակում, և այժմ մեզ համար դժվար էր պատկերացնել, որ ընդամենը նախորդ երեկոյան այս սենյակը այնպիսի տրտմությամբ համակեց մեզ։
― Այստեղ տունը մեղք չունի, հավանաբար, մենք ինքներս ենք ամեն ինչում մեղավոր, ― ասաց բարոնետը։ ― Հոգնել էինք ճանապարհից, սառել, ահա և ամեն ինչ մռայլ լույսով էր երևում։ Իսկ գիշերվա ընթացքում հանգստացանք, մեզ հիանալի ենք զգում, և շուրջներս նույնպես ուրախ է։
Եվ այնուամենայնիվ նա մեզ ճիշտ չասաց, որովհետև նախաճաշից հետո, միջանցքում, պայծառ լույսի տակ ես դեմ առ դեմ հանդիպեցի միսիս Բերիմոռին։ Դա բարձրահասակ, իրեն շատ հանգիստ պահող մի կին էր՝ դեմքի խոշոր գծերով ու խիստ սեղմած շրթունքներով։ Սակայն կարմիր, ուռած կոպերով աչքերը մատնեցին նրան։ Ուրեմն, հենց նա էլ գիշերը լաց էր եղել, իսկ եթե այդպես է, ամուսինը չէր կարող այդ մասին չիմանալ։ Եվ այնուամենայնիվ չվախեցավ, որ իրեն կարող էին մերկացնել ատի մեջ։ Ինչո՞ւ։ Եվ ինչո՞ւ էր կինը այդպես դառնորեն հեկեկում։
Ինչ֊որ խորհրդավոր ու մռայլ բան էր զգացվում այդ գունատ, բարետես, սևամորուք մարդու մեջ։ Նա առաջինն է հայտնաբերել սըր Չարլզի դիակը և ծերունի Բասկերվիլի Բասքըրվիլի մահվան հանգամանքները մեզ հայտնի էին միայն նրա խոսքերից։ Մի՞թե մենք Բերիմոռին էինք տեսել կառքի մեջ Ռիջենթ֊ստրիտում։ Համենայն դեպս, մորուքը ճիշտ այդպիսին էր։ Կառապանը խոսում էր միջահասակ մարդու մասին, բայց այդ տպավորությունը կարող էր սխալ լինել։ Ինչպե՞ս իմանալ ճշմարտությունը։ Ամենից առաջ պետք է, իհարկե, տեսնել Գրիմպենի փոստային գրասենյակի պետին ու իմանալ, թե արդյոք մեր հեռագիրը հանձնվե՞լ է Բերիմոռին անձամբ։ Ամեն դեպքում ես գոնե մի բան կունենամ հաղորդելու Շերլոկ Հոլմսին։
Սըր Հենրին նախաճաշից հետո զբաղվեց իր գործարար թղթերով, և ես լիովին կարող էի տնօրինել ժամանակս։ Չորս մղոն անցնելով ճահիճների երկայնքով ձգվող բարեկարգ ճամփով, ես դուրս եկա փոքրիկ, խղճուկ գյուղակի մոտ, որտեղ ամենից առաջ աչքի էին ընկնում մյուսներից ավելի հաստատուն երկու շինություն՝ հյուրանոցն ու դոկտոր Մորտիմերի տունը։ Փոստային գրասենյակի պետը, որ նաև տեղի խանութպանն էր, հիշեց մեր հեռագիրը։
― Իսկ ո՞վ տարավ։
― Տղաս։ Ջեյմս, դու հո հեռագիրը հասցրի՞ր Բասկերվիլ֊հոլլԲասքըրվիլ֊հոլլ, միստր Բերիմոռին։
― Այո, հայրիկ։
― Դե կինը պետք է որ իմանար, թե որտեղ է նա, գրգռված ասաց փոստապետը։ ― Չէ՞ որ հեռագիրը հանձնված է։ Իսկ եթե որևէ սխալ է տեղի ունեցել, թող միստր Բերիմոռն ինքը բողոքի։
Հարցումները շարունակել անիմաստ էր, բայց ինձ համար պարզվեց, որ Հոլմսի խորամանկ հնարքը ոչ մի բանի չհասցրեց, և մենք այդպես էլ չենք իմանա՝ Բերիմոռը մեկնե՞լ է Լոնդոն, թե ոչ։ Ասենք թե մեկնել է։ Ասենք թե վերջինն է սըր Չարլզին կենդանի տեսել, առաջինն է հետևել ժառանգորդին, հենց որ նա վերադարձել է Անգլիա։ Սրանից ի՞նչ է հետևում․ արդյոք Բերիմոռը գործում է ինչ֊որ մեկի դրդմա՞մբ, թե անձնական նենգ պլաններ ունի։ Ի՞նչ իմաստ ունի Բասկերվիլներին Բասքըրվիլներին հետապնդելը։ Հիշեցի լրագրերից կտրտված բառերով կազմված տարօրինակ նախազգուշացումը։ Մի՞թե դա Բերիմոռի գործն է։ Իսկ գուցե դա ուղարկված է մեկ ուրիշի կողմից, որը ցանկանում է խանգարել նրան։ Այս ամենի միակ ճշմարտանման բացատրությունը տվեց սըր Հենրին, ասելով, որ եթե հաջողվի Բասկերվիլներին Բասքըրվիլներին հեռու պահել տոհմական կալվածքից, ապա Բերիմոռ ամուսիններն իրենց անհոգ գոյությունը կպահպանեն մինչև կյանքների վերջը։ Բայց մի՞թե դա ինչ֊որ չափով արդարացնում է այն խոր ու նուրբ դավադրությունը, որն անտանելի ցանցով պարուրում է երիտասարդ բարոնետին։ Հոլմսն ինքը խոստովանեց, որ իր բոլոր սենսացիոն հետաքննությունների մեջ այս գործը ամենախճողվածն է ու բարդը։
Վերադառնալով ամայի, կիսամութ ճամփով, ես աղոթում էի աստծուն, որ բարեկամս որքան կարելի է շուտ ազատվի և, այստեղ գալով, ինձնից վերցնի այս ծանր պարտականությունը։
― Ոչ, չեմ կարծում։
― Դուք, իհարկե, գիտեք ավանդությունը հրեշավոր շան մասին, որն իբր թե հետապնդում է Բասկերվիլների Բասքըրվիլների տոհմին։
― Այո, գիտեմ։
Այս արահետով Մերիփիթ֊հաուսը այնքան էլ հեռու չէ, ― ասաց Սթեփլտոնը։ ― Մի ժամ ժամանակ զոհաբերեք և ես հաճույքով ձեզ կներկայացնեմ քրոջս։
Մի պահ մտածեցի, որ ես պետք է սըր Հենրիի մոտ լինեմ, բայց հետո հիշեցի նրա սեղանին կիտված հաշիվներն ու թղթերը։ Այդտեղ ես նրան ոչնչով չէի կարող օգնել։ Իսկ Հոլմսը խնդրեց ծանոթանալ Բասկերվիլլ֊հոլլի Բասքըրվիլլ֊հոլլի հարևանությամբ ապրող մարդկանց հետ։ Ես ընդունեցի Սթեփլտոնի հրավերը, և մենք թեքվեցինք աջ։
― Հիանալի տեղեր են, ― ասաց նա՝ նայելով կանաչ բլուրների ալիքաձև գծին, բլուրներ, որոնց վրա լեռնակոհակների պես վեր էին խոյանում գրանիտե թմբերի ֆանտաստիկ շարքերը։ ― Այս ճահիճները երբեք ձեզ չեն ձանձրացնի։ Իսկ որքա՜ն գաղտնիքներ են թաքցնում՝ անսահման, ամայի, հանելուկային։
― Այդ ի՞նչ էր։
― Ֆերմերներն ասում են, որ Բասկերվիլների Բասքըրվիլների շունն է այդպես ոռնում, երբ փնտրում է իր զոհին։ Ես առաջ էլ էի լսել այդ ոռնոցը, բայց այսօր մի տեսակ շատ բարձր էր։
Վախից սառելով՝ ես նայեցի ընդարձակ, դեպի հորիզոն ձգվող հարթավայրը, որ ծածկված էր կանաչ ճիմերով։ Ո՛չ խշշոց, ո՛չ կյանքի ամենաչնչին նշան, միայն երկու ագռավ բարձր կռավում էին՝ նստած մեր ետևի քարե սյունին։
― Ի՞նչ։ Ինչ ես կարծում, ո՞վ է կանգնած քո առջև։
― Սըր Հենրի Բասկերվիլը։Բասքըրվիլը։
― Ո՛չ, ո՛չ, ― ասացի ես, ― ուրիշի տիտղոսով ինձ մի մեծարեք։ Ես ընդամենը սըր Հենրիի բարեկամն եմ, դոկտոր Ուոթսնը։
― Այդ դեպքում բարի եղեք նախազգուշացնել նրան։ Գուցե մեզ հաջողվի օգնել նրան սկզբնական շրջանում, քանի դեռ չի հարմարվել նոր տեղին․․․ Իսկ հիմա, դոկտոր Ուոթսն, եկեք վերև բարձրանանք, ես ձեզ ցույց կտամ իմ թեփաթևավորների հավաքածուն։ Համարձակվում եմ ասել, որ Անգլիայի այս մասում դուք ավելի ամբողջական հավաքածու չեք գտնի։ Իսկ երբ վերջացնենք, նախաճաշն էլ պատրաստ կլինի։
Բայց ես շտապում էի հովանավորյալիս՝ սըր Հենրիի մոտ։ Մռայլ ճահիճները, դժբախտ պոնիի վախճանը, հանելուկային ոռնոցը, որն ինչ֊որ կապի մեջ էր մտնում Բասկերվիլների Բասքըրվիլների տոհմում գոյություն ունեցող մռայլ ավանդության հետ․ այդ ամենը տխրությամբ էր համակել ինձ։ Իսկ այդ շատ թե քիչ անորոշ տպավորություններին ավելացան նաև միսս Սթեփլտոնի միանգամայն պարզորոշ խոսքերը, որոնք այնպիսի համոզիչ վստահությամբ ասվեցին, որ ես չէի կարող կասկածել դրանց լրջությանն ու խորությանը։ Ես հրաժարվեցի նախաճաշի համառ հրավերքներից և նույն արահետով ուղևորվեցի տուն։
Սակայն, բացի այդ արահետից, այստեղ, ըստ երևույթին, կար և մի ուրիշ, ավելի կարճ ուղի, քանզի դեռ ճամփա չէի ընկել, երբ իմ առջև տեսա միսս Սթեփլտոնին։ Այտերի վառվող կարմրությունը ավելի մեծ հմայք էր տալիս նրան։ Նա նստած էր ճամփեզրի քարին՝ ծանր շնչելով ու ձեռքը կրծքին սեղմած։
Անվճռականության ստվեր անցավ միսս Սթեփլտոնի դեմքի վրայով, բայց, մի վայրկայն էլ չանցած, նրա հայացքը նորից խստացավ, և նա պատասխանեց․
― Դուք իմ խոսքերին չափազանց մեծ նշանակություն եք տալիս, դոկտոր Ուոթսն։ Սըր Չարլզի մահը ցնցել է ինձ ու եղբորս։ Մենք հաճախ էինք հանդիպում հանգուցյալի հետ, որովհետև նրա սիրած զբոսանքը ահա այս արահետով էր, որը տանում է դեպի մեր տուն։ Բասկերվիլների Բասքըրվիլների տոհմի վրա ծանրացած անեծքի ավանդությունը տանջում էր սըր Չարլզին, և երբ աղետը պայթեց, ես հասկացա, որ նրա երկյուղները հիմնավոր էին։ Այժմ ինձ շատ է անհանգստացնում սըր Չարլզի ժառանգի գալուստը, և ես հարկ եմ համարում նախազգուշացնել այն վտանգի մասին, որ սպառնում է նրան։ Ահա և բոլորը, ուրիշ ոչինչ չեմ ուզում ասել։
― Բայց ձեր կարծիքով, ո՞րն է այդ վտանգը։
― Ես այդ անմտությանը չեմ հավատում։
― Իսկ ես հավատում եմ։ Եթե դուք թեկուզ որևէ ազդեցություն ունեք սըր Հենրիի վրա, տարեք նրան այստեղից։ Սա ճակատագրական վայր է Բասկերվիլների Բասքըրվիլների համար։ Աշխարհը մեծ է։ Ինչո՞ւ պետք է սըր Հենրին ապրի հենց այստեղ, ուր նրան վտանգ է սպառնում։
― Ահա հենց դրա համար էլ նա որոշել է ապրել այստեղ։ Այդպես է նրա բնավորությունը, և եթե դուք ավելի պարզ չարտահայտվեք, դժվար թե ինձ հաջողվի տանել նրան այստեղից։
― Այդ դեպքում, միսս Սթեփլտոն, թույլ տվեք ևս մեկ հարց տալ ձեզ։ Եթե դա այն ամենն է, ինչ պետք է ասեիք ինձ, ուրեմն, ինչո՞ւ էիք վախենում, որ հանկարծ ձեր եղբայրը կարող է լսել ձեզ։ Ըստ իս, այստեղ չկա մի այնպիսի բան, որ կարող էր դուր չգալ նրան կամ մեկ ուրիշին։
― Եղբայրս շատ է ուզում, որ Բասկերվիլ֊հոլլը Բասքըրվիլ֊հոլլը չամայանա, դա կվնասի աղքատ մարդկանց, որոնք ապրում են այստեղ՝ ճահիճներում։ Նա սաստիկ կբարկանա ինձ վրա, եթե իմանա, որ ես որևէ կերպ ձգտում եմ ազդել սըր Հենրիի վրա։ Բայց ես կատարեցի իմ պարտքը և այլևս ոչ մի խոսք չեմ ասի։ Իսկ հիմա ես պետք է գնամ, թե չէ նա կնկատի իմ բացակայությունը և կկասկածի, որ խոսել եմ ձեզ հետ։ Մնաք բարով։
Նա շուռ եկավ ու շուտով անհետացավ գլաքարերի մեջ, իսկ ես, համակված ինչ֊որ անորոշ վախով, քայլերս ուղղեցի դեպի Բասկերվիլ֊հոլլ։Բասքըրվիլ֊հոլլ։
Սկսած այսօրվանից ես դեպքերի ընթացքը կշարադրեմ միստր Շերլոկ Հոլմսին ուղղված իմ նամակներով, որոնք այժմ դրված են առջևս, սեղանի վրա։ Դրանք պահպանվել են ամբողջությամբ, եթե չհաշվենք մի կորած թերթը, և իմ բոլոր մտքերն ու կասկածները կհաղորդեն ավելի ճշգրիտ, քան կարող էի անել ինքս՝ հույս դնելով միայն հիշողությանս վրա, չնայած այնտեղից դեռ չեն ջնջվել այն օրերի ողբերգական դեպքերը։
Իմ նախորդ նամակներից ու հեռագրերից դուք գիտեք այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին ժամանակներս աշխարհի այս ամենախուլ անկյունում։ Ինչքան երկար ես ապրում այստեղ, այնքան ավելի ու ավելի է հոգուդ մեջ ներծծվում այս ճահիճների, այս անծայրածիր տարածությունների վհատությունը, որոնք, սակայն, զուրկ չեն ինչ֊որ մռայլ հմայքից։ Հերիք է ոտք դնես այստեղ, և զգում ես, որ ժամանակակից Անգլիան մնաց ետևում, իսկ նրա փոխարեն տեսնում ես շուրջդ նախապատմական մարդու կացարանի ու աշխատանքի հետքերը միայն։ Այդ վաղուց անհետացած ցեղը հիշեցնում է իրեն ամենուրեք․ ահա նրա քարանձավները, ահա գերեզմանները, ահա վիթխարի քարաբեկորները, որոնք մնացել են այնտեղ, ուր, հավանաբար, եղել են նրա կռատները։ Դիտելով պարզ գործիքներով փորված բլրալանջերը, որտեղ մթին են տալիս այդ քարանձավները, մոռանում ես, թե որ դարում ես ապրում, և եթե հանկարծ դրանցից մեկի ցածրիկ կամարի տակ հայտնվեր գազանի մորթի հագած մազոտ մի արարած և աղեղի մեջ դներ կայծքարի սայրով նետը, կզգայիք, որ նրա ներկայությունն այդտեղ ավելի տեղին է, քան ձերը։ Ամենատարօրինակն այն է, որ այդ մարդիկ այսպես խիտ բնակեցրել են այս անբերի տեղերը։ Ես երկրաբան չեմ, բայց, ըստ իս, դա բոլորովին էլ ռազմատենչ ցեղ չի եղել, այլ ավելի շուտ ճնշված ցեղ, որը բավարարվել է նրանով, ինչից ուրիշները հրաժարվել են։
Սակայն այս ամենը ոչ մի կապ չունի իմ այստեղ գալու հետ և, հավանաբար, բոլորովին հետաքրքիր չէ այնպիսի հույժ պրակտիկ մարդուն, որպիսին դուք եք։ Ես մինչև հիմա չեմ կարող մոռանալ ձեր անտարբերությունը այն հարցին՝ արև՞ն է երկրի շուրջը պտտվում, թե՝ երկիրը արևի։ Ուրեմն, եկեք անցնենք այն փաստերին, որոնք անմիջական կապ ունեն սըր Հենրի Բասկերվիլի Բասքըրվիլի հետ։
Վերջին մի քանի օրերը դուք ինձանից ոչ մի լուր չեք ստացել այն պարզ պատճառով, որ ես պատմելու բան չունեի։ Բայց հետո տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք, որի մասին ձեզ կզեկուցեմ իր ժամանակին, իսկ այժմ քննենք մեր գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։ Այդ հանգամանքներից մեկը, հույժ էական, չնայած ես իմ նամակներում համարյա չեմ հիշատակել նրա մասին, ճահիճներում թաքնվող տաժանակիր աքսորականն է։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նա հեռացել է այս տեղերից՝ հուրախություն միայնակ ֆերմաների բնակիչների։ Նրա փախուստից անցել է երկու շաբաթ, և այդ ժամանակից նրա մասին ձեն֊ձուն չկա։ Դժվար է պատկերացնել, որ մարդ այսքան ժամանակ կարող է ապրել ճահիճներում։ Ճիշտ է, թաքնվելու տեղ կա․ քարանձավներից յուրաքանչյուրը կարող էր ապաստան ծառայել նրան։ Բայց ախր առանց սնունդի չես կարող ապրել, եթե միայն ոչխարներ չբռնես ու չմորթես։ Չէ, աքսորականն անշուշտ հեռացել է այս վայրերից, ուստի հեռավոր ֆերմաների բնակիչներն այժմ հանգիստ են քնում։
Մենք՝ Բասկերվիլ֊հոլլում Բասքըրվիլ֊հոլլում ապրող չորս առողջ, ուժեղ տղամարդիկս, հարկ եղած դեպքում կարող ենք պաշտպանել մեզ, բայց խոստովանում եմ՝ Սթեփլտոնների մասին մտածելիս, ես անհանգստանում եմ։ Մոտ հարևաններ չունեն, այնպես որ չեն կարող հույս դնել որևէ մեկի օգնության վրա։ Աղախինը, ծեր ծառան, քույրն ու եղբայրը, վերջինս, հավանաբար, շատ էլ ուժեղ մարդ չէ, ահա և Մերիփիթ֊հաուսի բոլոր բնակիչները։ Նրանք լրիվ անօգնական կլինեն այդ նոթինգհիլյան մարդասպանի ձեռքում, եթե նա թափանցի նրանց տուն։ Մենք սըր Հենրիի հետ շատ էինք անհանգստանում նրանց համար և նույնիսկ ուզում էինք, որ ձիապան Փերկինսը գիշերի Մերիփիթ֊հաուսում, բայց Սթեփլտոնը այդ մասին լսել անգամ չուզեց։
Բանն այն է, որ մեր բարեկամ բարոնետն սկսում է խիստ հետաքրքրություն ցուցաբերել իր գեղեցկուհի հարևանուհու նկատմամբ։ Ասենք, դա զարմանալի էլ չէ, որովհետև նա կենդանի, գործարար մարդ է, ձանձրանում է այդպիսի խուլ վայրում, իսկ Բերիլը, պետք է խոստովանել, հմայիչ ու գեղեցիկ կին է։ Նրա մեջ ինչ֊որ էկզոտիկ կրակոտություն կա, ի հակաադրություն իր սառնարյուն ու բոլորովին անկիրք եղբոր։ Միաժամանակ Սթեփլտոնի մեջ զգացվում է թաքնված մի կրակ։ Դատելով ամեն ինչից, նա քրոջ վրա մեծ ազդոցություն ունի․ ես շատ անգամներ եմ որսացել նրա այն հայացքները, որ նա խոսակցության ժամանակ նետում է եղբոր վրա, կարծես սպասելով իր խոսքերի հավանությանը։ Ուզում եմ հավատալ, որ նրանք հաշտ են իրար հետ։ Աչքերի այդպիսի չոր փայլը և բարակ, սեղմված շրթունքները հաճախ խոսում են հաստատակամ, գուցե նաև դաժան բնավորության մասին։ Համենայն դեպս, այդ բնագետը հետաքրքիր տիպ է, և դուք անպատճառ կհետաքրքրվեք նրանով։
Հենց նույն օրը նա այցի եկավ սըր Հենրիին, իսկ հաջորդ առավոտյան մեզ տարավ այնտեղ, ուր տեղի էր ունեցել անառակ Հուգոյի հետ կախված դեպքը։ Մենք մի քանի մղոն մտանք ճահիճների խորքը ու հայտնվեցինք ոչ մեծ մի դաշտում, այնքան մռայլ, որ հենց ինքնին կարող էր նպաստել նման լեգենդի ստեղծմանը։ Փշրվող քարե սյուների միջև ընկած նեղ անցուղին մեզ դուրս բերեց ճահճուտով ծածակված մի բաց մարգագետնիկ։ Նրա մեջտեղում ընկած էին վերևից նեղացող և ինչ֊որ հրեշի վիթխարի փտած ժանիքներ հիշեցնող երկու հսկայական քարեր։ Այստեղ ամեն ինչ ճշտորեն համընկնում էր այն տեսարանի նկարագրությանը, ուր խաղացվել է այդ վաղեմի ողբերգությունը։ Սըր Հենրին հետաքրքրությամբ շուրջն էր նայում ու մի գլուխ հարցնում Սթեփլտոնին՝ մի՞թե նա հավատում է մարդկային գործերում գերբնական ուժերի միջամտությանը։ Նրա տոնն անփույթ էր, բայց, ըստ երևույթին, շատ լուրջ էր վերաբերվում այդ ամենին։ Սթեփլտոնը պատասխանում էր զուսպ, շատ բան թերասելով ու պարզապես խնայելով երիտասարդ բարոնետին։ Նա մեզ պատմեց մի քանի նմանօրինակ դեպքեր, երբ ընտանիքները սերնդեսերունդ իրնց վրա զգում էին ինչ֊որ չար ուժերի ազդեցությունը, և բոլոր այդ պատմություններից հետո մեզ մոտ այն տպավորությունն ստեղծվեծ, որ Սթեփլտոնը այստեղի շատ բնակիչների հետ միասին հավատում է Բասկերվիլների Բասքըրվիլների շան ավանդությանը։
Վերադարձի ճամփին մտանք Մերիփիթ֊հաուս՝ նախաճաշելու։ Հենց այդ ժամանակ էլ սըր Հենրին ծանոթացավ միսս Սթեփլտոնի հետ։ Առաջին իսկ հանդիպումից նա հրապուրվեց նրանով, և հազիվ թե ես սխալված լինեմ, եթե ասեմ, որ այդ զգացմունքը փոխադարձ է։ Երբ տուն էինք վերադառնում, նա մի գլուխ նրա մասին էր խոսում, և այդ պահից համարյա օր չի անցնում, որ մենք չհանդիպենք Սթեփլտոններին։ Այսօր նրանք մեզ մոտ են ճաշում, իսկ սըր Հենրին արդեն խսում է եկող շաբաթ նրանց այցելելու մասին։
Թվում է, թե Սթեփլտոնը քրոջ համար ավելի լավ ամուսին երազել իսկ չէր կարող, և, այնուամենայնիվ, ես շատ անգամներ եմ նկատել, որ նա խոժոռվում է, երբ սըր Հենրին ուշադրություն է դարձնում քրոջը։ Ըստ երևույթին, Սթեփլտոնը շատ է կապված Բերիլին, և նրա համար տխուր կլինի մենակ, բայց ախր դա եսասիրության գագաթնակետն է՝ արգելք լինել այդպիսի փայլուն միությանը։ Եվ այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ․ Սթեփլտոնը պարզապես չի ուզում, որ այդ մտերմությունը փոխվի սիրո, և, ինչպես նկատել եմ, ամեն կերպ աշխատում է նրանց առանձին չթողնել։ Ի դեպ, եթե գործը բարդանա նաև սիրավեպով, ապա ձեր ցուցումը՝ աչք չհեռացնել սըր Հենրիից, համարյա անիրագործելի կդառնա։ Իսկ եթե ես խստորեն հետևեմ ինձ տրված ցուցումին, մտածեցեք, թե ինչպես կխարխլի իմ հեղինակությունն այստեղ։
Օրերս, ավելի ճիշտ հինգշաբթի օրը, մեզ մոտ նախաճաշում էր դոկտոր Մորտիմերը։ Նա գերեզմանաթմբի պեղումներ էր կատարում Երկար ցածրադաշտում։ Նախապատմական մարդու գանգ է գտել այնտեղ, որը աննկարագրելի ցնծություն է պատճառում նրան։ Իր գործի մեկ ուրիշ այդպիսի էնտուզիաստ երևի չգտնես։ Նախաճաշից հետո հայտնվեցին Սթեփլտոնները, և, սըր Հենրիի խնդրանքով, դոկտորը մեզ բոլորիս առաջնորդեց կարմրածառի ծառուղին, ցույց տալու, թե ամեն ինչ ինչպես էր եղել այն ճակատագրական գիշերը։ Այդ ծառուղին երկար է, կիսամութ, երկու կողմից համատարած պարսպի պես ձգվում են խուզված կարմրածառերն ու ճիմի նեղ շերտերը։ Նրա հեռավոր ծայրում գտնվում է կիսաքանդ տաղավարը։ Հենց մեջտեղում ճահիճ տանող դռնակն է, որի մոտ ծերուկ Բասկերվիլը Բասքըրվիլը թափ է տվել սիգարի մոխիրը։ Դռնակը փայտից է, սպիտակ ներկված ու փակված սողնակով, նրա ետևում փռված են անսահման ճահիճները։ Հիշեցի ձեր տեսությունը այստեղ կատարված ողբերգության առիթով ու փորձեցի պատկերացնել, թե այդ բոլորն ինչպես է եղել։ Դռնակի մոտ կանգնած, Բասկերվիլը Բասքըրվիլը տեսել է ինչ֊որ բան, որը մոտենում էր ճահիճների կողմից և այնպես է վախեցել, որ գլուխը կորցրել է, սկսել է վազել ու վազել է այնքան, որ ուժասպառությունից ու սարսափից ցած է ընկել։ Նա վազել է երկար, մութ ծառուղով։ Բայց ո՞վ է նրան փախուստի մատնել։ Ճահիճների կողմից եկող որևէ գա՞մփռ, թե ոըրվականային մի շուն՝ վիթխարի, սև, անմռունչ։ Իսկ գուցե դա մարդկայի՞ն ձեռքի գործ է։ Գուցե գունատ, զգուշավոր Բերիմոռն ավելի շատ բան գիտե, քան ասում է։ Մշուշ ու լիակատար անորոշություն։ Եվ, այնուամենայնիվ, այդ ամենի ետևում աննահանջ ստվերի պես կանգնած է ոճրագործությունը։
Վերջին անգամ, ձեզ գրելուց ի վեր, ինձ հաջողվեց ծանոթանալ մեր հարևաններից ևս մեկի՝ միստր Ֆրեկլենդի հետ, որն ապրում է մեզնից հարավ չորս մղոնի վրա, Լեֆտեր֊հոլլում։ Դա մի ծերունի է, ալեհեր, կարմրադեմ ու շատ մաղձոտ։ Միստր Ֆրեկլենդը ցնորված է բրիտանական օրենսդրության հարցում և ամբողջ մի կարողություն տվել է քամուն ամեն տեսակ դատերի վրա։ Նա դատվում է բացառապես հանուն իր հաճույքի՝ հանդես գալով մեկ հայցվորի, մեկ պատասխանողի դերում, իսկ այդպիսի զվարճությունները, ինչպես գիտեք, էժան չեն նստում։ Հանկարծ նրա խելքին կփչի արգելել երթևեկությունն իր տիրույթի մոտով՝ թող ծխական խորհուրդն ապացուցի, որ դա ճիշտ չէ։ Հետո սեփական ձեռքով կջարդի ինչ֊որ մեկի դռնակն ու կասի, որ այդտեղ դարեր շարունակ ճանապարհ է եղել, թող տերը դատի տա նրան ուրիշի սահմանները խախտելու համար։ Նա անգիր գիտե հնագույն համայնքի իրավունքը և իր գիտելիքները կիրառում է մի դեպքում հարևան Ֆերվորսի գյուղակի շահերից ելնելով, մյուս դեպքում ի վնաս նրա։ Այնպես որ գյուղակի բնակիչները փոխնփոխ մեկ ցնծությամբ տանում են նրան փողոցներով, մեկ հանձնում սիմվոլիկ հրկիզման։ Ասում են, իբր, հիմա միստր Ֆրեկլենդի ձեռքին յոթ դատ կա, որոնք, ամենայն հավանականությամբ, կկլանեն նրա կարողության մնացորդները, և նա, այդպիսով, զրկվելով իր խայթից, կդառնա լիովին անվնաս, խաղաղ մի ծերուկ։ Մյուս բոլոր դեպքերում նա մեղմ, բարեհոգի մարդ է, և ես նրա մասին հիշատակում եմ լոկ այն պատճառով, որ դուք պահանջում եք մեր բոլոր հարևանների նկարագրությունը։
― Սըր Հենրի, ես լավ չհասկացա, թե դուք ինչո՞ւ էիք հարձուփորձում այն հեռագրի մասին, ― ասաց նա։ ― Մի՞թե ես մեղանչել եմ ինչ֊որ բանում ու կորցրել ձեր վստահությունը։
Սըր Հենրին ջանաց հավաստիացնել Բերիմոռին, որ դա այդպես չէ, և, որպեսզի վերջնականապես հանգստացնի նրան, բավական շատ նվերներ տվեց իր հին իրերից, քանի որ Լոնդոնում կատարած գնումներն արդեն հասել էին Բասկերվիլ֊հոլլ։Բասքըրվիլ֊հոլլ։
Ինձ շատ է հետաքրքրում միսիս Բերիմոռը։ Նա շատ պատկառելի, հարգարժան կին է՝ պուրիտանական հակումներով, և, ըստ երևույթին, ոչ այնքան էլ խելոք։ Թվում է, թե ավելի անվրդով էակ դժվար է պատկերացնել, բայց դուք արդեն գիտեք, որ առաջին գիշերը ես լսեցի նրա դառն հեկեկանքը, և այդ օրվանից շատ անգամներ եմ արցունքի հետքեր նկատել նրա դեմքին։ Ինչ֊որ ծանր վիշտ է կրծում այդ կնոջը։ Երբեմն մտքովս անցնում է, թե գուցե դա անմաքուր խղճի տառապանքներից է։ Իսկ հետո ես սկսում եմ Բերիմոռի մեջ կասկածել տնային բռնակալի։ Ինձ միշտ թվացել է, որ նա կասկածելի, տարօրինակ անձնավորություն է, իսկ անցած գիշերվա դեպքերը վերջնականապես ուժեղացրին կասկածներս։ Սակայն այդ պատահարն ինքնին այնքան էլ կարևոր չէ։ Դուք, հավանաբար, հիշում եք, որ ես այնքան էլ խոր չեմ քնում, իսկ այստեղ՝ Բասկերվիլ֊հոլլումԲասքըրվիլ֊հոլլում, երբ ամբողջ ժամանակ հարկ է զգույշ լինել, քունս առանձնապես զգայուն է։ Երեկ գիշեր, մոտ ժամը երկուսին, ես գողունի քայլեր լսեցի սենյակիս մոտ։ Վեր կացա, բացեցի դուռն ու նայեցի միջանցք։ Ինչ֊որ մեկի երկար, սև ստվերը սահեց այնտեղով։ Ստվերն ընկնում էր մի մարդուց, որը կամացուկ անցնում էր միջանցքով՝ մոմը ձեռքին։ Նա ներքնաշապիկով էր, տաբատով, ոտաբոբիկ։ Ես նշմարեցի նրա աղոտ ուրվագիծը միայն։ Բայց հասակից կռահեցի, որ դա Բերիմոռն է։ Նա քայլում էր անձայն, դանդաղ, և նրա յուրաքանչյուր շարժման մեջ ինչ֊որ գողային, զգուշացող բան կար։
Դուք իմ նամակներից արդեն գիտեք, որ երկու միջանցքները հատվում են սրահով, որը շրջապատում է հոլլը։ Ես սպասեցի, մինչև Բերիմոռը ծածկվեց աչքիցս, և շարժվեցի նրա ետևից։ Երբ մտա սրահ, նա արդեն միջանցքի հեռավոր ծայրում էր։ Հետո սենյակներից մեկի բաց դռնից լույս շողաց, ուրեմն, նա մտավ այնտեղ։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ սենյակներն անբնակ են, այնտեղ նույնիսկ կահույք չկա, հետևաբար, Բերիմոռի վարմունքը բոլորովին հանելուկային էր։ Նա կանգնել էր այնտեղ, ըստ երևույթին անշարժ, որովհետև մոմի բոցը չէր թրթռում։ Աշխատելով քայլել որքան կարելի է անձայն՝ ես անցա ամբողջ միջանցքը և կողափայտի ետևից նայեցի բաց դռնից ներս։
― Նա այդպես էլ ասա՞ց։
― Այո, և բացի դրանից ավելացրեց ուրիշ ինչ֊որ բաներ։ Գիտեք, Ուոթսն, ախր ես նրա հետ ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ ծանոթացել եմ, բայց առաջին իսկ հանդիպումից ինձ համար պարզ դարձավ, որ այդ կինը ստեղծված է ինձ համար։ Եվ նա․․․ նա նույնպես․․․ Նա իրեն լավ է զգում ինձ հետ, ես պատրաստ եմ երդվել։ Կանացի աչքերը բառերից էլ լավ են խոսում։ Բայց եղբայրը դեմ է մեր մտերմությանը, և ես միայն այսօր հնարավորություն ունեցա աղջկա հետ առանձին խոսել։ Նա ուրախությամբ համաձայեց այս տեսակցությանը, բայց, ինչ եք կարծում, ինչո՞ւ։ Որպեսզի խոսի մեր սիրո մասի՞ն։ Ո՛չ, եթե նրանից կախված լիներ՝ ինձ էլ կստիպեր լռել։ Նրա լեզվին մի բան կա միայն՝ այստեղ վտանգավոր է, և նա չի հանգստանա, մինչև ես չհեռանամ Բասկերվիլ֊հոլլից։ Բասքըրվիլ֊հոլլից։ Ես ասացի, որ նրան հանդիպելուց հետո այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, իսկ եթե դա այդպես անհրաժեշտ է՝ թող մեկնի ինձ հետ։ Մի խոսքով, ես առաջարկություն արեցի, բայց նա նույնիսկ չհասցրեց պատասխանել, որովհետև այդ րոպեին նրա սիրելի եղբայրիկը խելագարի պես հարձակվեց մեզ վրա։ Նա կատաղությունից ամբողջովին սպիտակել էր, իսկ անգույն աչքերը տառացիորեն կայծեր էին արձակում։ Ի՜նչ եմ թույլ տվել ինձ, ինչպե՜ս եմ համարձակվում կնոջը մոտենալ իմ սիրահետումներով, որոնք նրա մոտ բացի զզվանքից ուրիշ ոչինչ չեն առաջացնում։ Ես, հավանաբար, երևակայում եմ, թե բարոնետին ամեն ինչ թույլատրելի է։ Եթե նա այդ աղջկա եղբայրը չլիներ, ես գիտեի՝ ինչպե՜ս պատասխանել։ Հարկ եղավ միայն ասել, որ իմ զգացմունքներում ոչ մի վիրավորական բան չկա ու ես հուսով եմ պատիվ ունենալ երբևէ միսս Սթեփլտոնին կոչել իմ կինը։ Բայց դա ոչնչով չօգնեց, և, ի վերջո, ես էլ համբերությունից դուրս եկա ու տաքացա, իսկ տաքանալ պետք չէր՝ հաշվի առնելով, որ աղջիկն էլ էր այնտեղ։ Դրանից հետո նա քրոջ հետ հեռացավ, ինչպես տեսաք, իսկ ես մենակ մնացի՝ լիակատար տարակուսանքի մեջ։ Այժմ, Ուոթսն, բացատրեք, թե այս ամենն ի՞նչ է նշանակում և ես երբևէ չեմ մոռանա այդ շնորհը։
Ես գցեցի֊բռնեցի և՛այսպես, և՛ այնպես, բայց, ճիշտն ասած, այդ ամբողջ պատմությունը ինձ էլ էր տարակուսանքի մեջ գցել։ Մեր բարեկամի տիտղոսը, հարստությունը, երիտասարդությունը, բնավորությունը, արտաքինը՝ ամեն ինչ խոսում է նրա օգտին, և ես ոչ մի վատ բան չգիտեմ նրա մասին, բացի, թերևս, մութ ճակատագրից, որ ծանրանում է նրա ընտանիքի վրա։
Մի րոպե տատանվեցի, բայց հարցն այնպես էր, որ չհաջողվեց լռության մատնել։
― Նրանք ասում են, որ այդ Բասկերվիլների Բասքըրվիլների շունն է ոռնում։
Սըր Հենրին տնքաց։
― Ոչ մի դեպքում։ Բռնել այդ սրիկային, ուրեմն բռնել։ Ես և դուք որսում ենք տաժանակիր աքսորականին, իսկ հրեշավոր շունը, երևի մեզ։ Գնանք, Ուոթսն։ Թող դժոխքի բոլոր ծնունդներն շտապեն այստեղ, միևնույն է, նահանջել չի կարելի։
Ամեն քայլափոխի սայթաքելով, մենք դանդաղ առաջ էինք շարժվում։ Մեր աջ ու ձախ կողմերում խավարի մեջ բարձրանում էին ժայռոտ բլուրների անորոշ ուրվագծերը։ Առջևում առաջվա պես երևում էր փոքրիկ դեղին լույսը։ Անթափանց խավարում հեռավորությունը որոշելուց ավելի խաբուսիկ բան չկա։ Լույսն առկայծում էր մեկ հորիզոնի մոտերքում, մեկ էլ ընդամենը մի քանի քայլի վրա։ Բայց վերջապես նկատեցինք լույսի աղբյուրն ու հասկացանք, որ հիմա արդեն հեռու չէ այն։ Դա հալված մոմ էր՝ դրված քարերի արանքը, որոնք լույսը պաշտպանում էին քամուց և կողմնակի աչքերից՝ բաց թողնելով միայն Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի կողմից։ Մեր մոտենալը թաքցնում էր գրանիտե մի մեծ ժայռաբեկոր։ Մենք թաքնվեցինք նրա ետևում ու զգուշորեն նայեցինք դուրս։ Տարօրինակ էր այդ միայնակ մոմը տեսնել ճահիճների մեջ։ Քարերը լուսավորող բոցի դեղին լեզվակ, և շուրջը կյանքի ուրիշ ոչ մի նշան։
― Հիմա ի՞նչ անենք, ― շշնջաց սըր Հենրին։
Մինչև այժմ ես իմ պատմության մեջ գոհանում էի հաշվետվություններով, որոնք Շերլոկ Հոլմսն ստանում էր ինձանից Բասկերվիլ֊հոլլ Բասքըրվիլ֊հոլլ գալուս առաջին օրերին։ Իսկ այժմ մոտեցել ենք այնպիսի պահի, երբ ես ստիպված եմ թողնել այդ միջոցն ու նորից հույս դնել հիշողությանս վրա, հիմնավորելով այն սեփական օրագրիս քաղվածքներով։ Այս երկու հատվածները մեզ ընդհուպ կմոտեցնեն այն դեպքերին, որոնք ընդմիշտ տպավորվել են ուղեղումս։
Ես կանգ առա աքսորականի ետևից մեր անհաջող հետապնդման նկարագրության վրա և այն բանի, ինչ հետևեց դրան։ Շարունակում եմ իմ պատմությունը մյուս առավոտից։
16 հոկտեմբերի․ Մառախլապատ գորշ օր է, անձրև է մաղում։ Ցածրասահ ամպերը կախվել են Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի վրա։ Մերթ ընդ մերթ նրանց շղթան նոսրանում է, և այդ ժամանակ լուսածերպերի միջից հեռվում երևում են տորֆաճահիճների մռայլ տարածությունները, որոնց վրա արծաթի պես փայլում են բլրալանջերն ու թաց գլաքարերը։ Ե՛վ տանը, և՛ բաց երկնքի տակ՝ ամենուրեք միատեսակ տաղկտկալի է։ Գիշերվա ապրումներից հետո բարոնետը մռայլ տրամադրության մեջ է։ Ես ինքս ինչ֊որ ծանրություն եմ զգում սրտիս վրա, և ինձ ճնշում է անխուսափելի աղետի նախազգուշացումը՝ այնքան սարսափելի, որ անզոր եմ բացատրել։
Իսկ մի՞թե անհանգստության պատճառներ չկան։ Բավական է միայն հիշել դեպքերի ընթացքը, որոնք բոլորն էլ ցույց են տալիս այստեղ գործող ինչ֊որ մութ ուժերի առկայությունը․ Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի վերջին տիրոջ մահը, որը ճշտությամբ համնըկնում է ընտանեկան ավանդության հետ, ֆերմերների մեջ շրջող լուրերը տարօրինակ արարածի մասին, որը շարունակ հայտնվում է ճահիճներում։ Ես էլ սեփական ականջով երկու անգամ լսել եմ շան հեռավոր հաչոցի նմանվող ձայներ։ Հո չի կարելի իսկապես հավատալ, որ այդ ամենը բնության օրենքներից դուրս է։ Երևակայական շուն, որ հետքեր է թողնում գետնին և բարձր ոռնում է։ Ո՛չ, դա անտանելի է։ Սթեփլտոնը, իսկ նրա հետ էլ Մորտիմերը կարող էին ենթարկվել ընդհանուր տրամադրությանը, սակայն եթե ես ինչ֊որ արժանապատվություն ունեմ, ապա դա առողջ բանականությունն է, և ես երբեք սնոտիապաշտության չեմ ենթարկվի։ Դրա համար պետք է իջնել տեղի ֆերմերների զարգացման մակարդակին, որոնք չգոհանալով ինչ֊որ կատաղի շան պատմությամբ, նրան օժտում են աչքերից ու երախից բոց ժայթկելու կարողությամբ։ Հոլմսը նույնիսկ չէր էլ լսի նման զառանցանքները, իսկ ես ներկայացնում եմ այստեղ նրա անձը։ Սակայն փաստը մնում է փաստ․ ես առիթ եմ ունեցել երկու անգամ լսելու այդ ոռնոցը։ Իսկ եթե ճահիճներում իսկապես ինչ֊որ հսկայական շուն է վազվզո՞ւմ։ Չէ՞ որ այդ դեպքում ամեն ինչ հասկանալի կդառնա։ Բայց որտե՞ղ է նա թաքնվում, ի՞նչ է ուտում, և որտեղի՞ց է հայտնվել, ինչո՞ւ ոչ ոք նրան ցերեկով չի տեսել։ Պետք է խոստովանել, որ այս ամենին ճշմարտանման բացատրություն տալով, մենք քիչ դժվարությունների դեմ չենք առնում։ Բայց եթե նույնիսկ շունը մի կողմ թողնենք, ինչպե՞ս բացատրել լոնդոնյան պատահարը, կառքի անծանոթը, նամակը, որի հեղինակը սըր Հենրիին թախանձում էր դուրս չգալ տորֆի ճահիճները։ Գոնե դրանում ոչ մի գերբնական բան չկա, չնայած և՛ մեկը, և՛ մյուսը կարելի է հավասարապես վերագրել և՛ բարեկամական, և՛ թշնամանական ուժերին։ Բայց այժմ որտե՞ղ է նա, այդ բարեկմը կամ թշնամին։ Մնացել է Լոնդոնո՞ւմ, թե՞ մեր ետևից այստեղ է եկել։ Մի՞թե․․․ Մի՞թե հենց նրան էլ տեսել եմ գրանիտե սյան գագաթին։
Ճիշտ է, նա ընդամենը վայրկենաբար երևաց աչքիս, բայց որոշ բան այնուամենայնիվ նկատեցի ու կարող եմ երդմամբ հաստատել։ Նա տեղացի չէ, այժմ ես ճանաչում եմ սըր Հենրիի բոլոր հարևաններին։ Նա Սթեփլտոնից բարձրահասակ է և Ֆրեկլենդից ավելի նիհար։ Նրան կարելի էր Բերիմոռի տեղը դնել, բայց նա մնացել էր տանը, և ես համոզված եմ, որ նրան չէր հաջողվի աննկատ հետևել մեզ։ Հետևաբար այստեղ, ինչպես և Լոնդոնում մեզ հետևում է ինչ֊որ անծանոթ։ Մինչև հիմա մենք չենք կարողանում նրանից ազատվել։ Եթե ինձ հաջողվեց բռնել այդ մարդուն, մեր բոլոր տարակուսանքներն անմիջապես կպարզվին։ Ահա իմ նպատակը, և ես բոլոր ուժերս կներդնեմ, որպեսզի հասնեմ դրան։
17 հոկտեմբերի։ Այսօր ամբողջ օրն անձրև է տեղում։ Ծանր կաթիլները խշշում են խիտ բաղեղների մեջ, կաթկթում քիվերից։ Մտաբերեցի տորֆաճահիճների մռայլ խորքերում, բաց երկնքի տակ թաքնված աքսորականին։ Խե՜ղճ մարդ։ Ինչպիսին էլ լինեին նրա կատարած ոճիրները, այժմյան նրա տառապանքը ինչ֊որ չափով քավում է դրանք։ Իսկ հետո հիշեցի նաև այն մյուս մարդուն․․․ Դեմքը, որ կարճատև երևաց կառքի պատուհանում, ասես լուսնի սկավառակին փորագրված մութ կերպարանքը։ Մի՞թե այդ անորսալի լրտեսը, այդ խավարի մեղսակիցը այժմ նույնպես թափառում է այսպիսի տեղատարափի տակ։
Երեկոյան հագա անջրանցիկ թիկնոցս ու ճամփա ընկա դեպի ճահիճների խորքը՝ երևակայությանս մեջ սարսափելի պատկերներ նկարելով։ Ամձրևը մտրակում էր դեմքս, ականջներիս մեջ սուլում էր քամին։ Եվ թող աստված պահպանի նրանց, ովքեր այժմ թափառում են Գրիմպենյան ճահճուտի մոտերքում։ Այսպիսի եղանակին նույնիսկ բարձրունքները վերածվում են համատարած ճահճուտների։ Ես փնտրեցի գտա քարե սյունը, որի վրա կանգնած էր այն միայնակ մարդը և նրա անհարթ, ելուստավոր գագաթից դիտում է ներքևում փռված մռայլ ճահիճները։ Անձրևը հեղեղում էր այդ մուգ ցածրավայրերը, ծանր, գորշ արճճագույն ամպերը փռվել էին գետնի վրա, իսկ դրանց ճեղքերից երևում էին բլուրների արտասովոր ուրվագծերը։ Հեռվում, ձախ կողմը, հովտի ծառերի վրա էին խոյանում մառախուղում հազիվ նշմարվող Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի նեղ աշտարակները։ Միայյն նրանք էին խոսում այս վայրերում մարդու ներկայության մասին, եթե չհաշվենք բլրալանջերին պատսպառված նախապատմական քարանձավները։ Եվ ոչ մի տեղ ամենաչնչին հետքն անգամ չկար այն անծանոթի, որի միայնակ կերպարանքը ես տեսա այս նույն վայրում երկու գիշեր առաջ։
Վերադարձի ճամփին ինձ հասավ դոկտոր Մորտիմերը, որը կառքով գալիս էր նեխած ճահճուտի կողմից։ Այս ամբողջ օրերի ընթացքում դոկտորը շատ ուշադիր էր մեր նկատմամբ, և օր չէր անցնում, որ նա չայցելեր Բասկերվիլ֊հոլլ՝ Բասքըրվիլ֊հոլլ՝ տեղեկանալու, թե ինչպես ենք պրում։ Դոկտորն ինձ նստեցրեց իր կառքը և առաջարկեց տուն հասցնել։ Նա շատ վշտացած էր սպանիելի կորստով։ Շունը փախել էր ճահիճներն ու չէր վերադարձել։ Ես մխիթարեցի դոկտորին ինչպես կարող էի, իսկ ինքս, հիշելով Գրիմպենյան ճահճուտում թաղված պոնիին, մտածեցի, որ Մորտիմերը դժվար թե այլևս իր շանը տեսնի։
― Ի դեպ, դոկտոր, ― ասացի ես, նրա հետ միասին ցնցվելով ճանապարհի խանդակներում, ― դուք, հավանաբար, գիտեք այստեղ բոլորին, ովքեր գտնվում են ձեր շրջագայությունների շառավիղում։
― Բայց ի՞նչն է ձեզ այդպես վախեցրել։
― Իսկ դուք հիշեք սըր Չարլզի մահը։ Քննիչի խոսքերին ականջ մի կախեք։ Լսեք գիշերն ինչ է կատարվում ճահիճներում։ Ախր մարդիկ ոչ մի գնով չեն համաձայնի արևմուտից հետո դուրս գալ այնտեղ․․․ Իսկ այդ մարդը, որ թաքնվում է այնտեղ ու ինչ֊որ մեկին հետևում․ ո՞ւմ է հետևում։ Այս ամենն ի՞նչ է նշանակում։ Չէ, Բասկերվիլ Բասքըրվիլ անունը կրողների համար սա լավ չի վերջանա։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ սըր Հենրիի նոր ծառաները կբռնեն իմ տեղը, և ես կկարողանամ հեռանալ այստեղից։
― Պատմեք ինձ այդ մարդու մասին, ― ասացի ես։ ― Ի՞նչ գիտեք։ Ի՞նչ էր ասում Սելգենը։ Նրան հայտնի՞ է, թե որտեղ ու ինչպես է թաքնվում այդ մարդը։
Վերջին գլուխները կազմող օրագրիս հատվածները մեզ ընդհուպ մոտեցրին հոկտեմբերի 18֊ին, այն օրվան, որից սկսած բոլոր այս անհավանական դեպքերն արագորեն ընթացան դեպի իրենց սարսափելի լուծումը։ Վերջին օրերի դեպքերն այնպես են տպավորվել հիշողությանս մեջ, որ ես կարող եմ դրանց մասին պատմել առանց իմ գրառումներից օգտվելու։
Եվ այսպես, սկսենք այն օրվանից, որի նախօրյակին ես պարզեցի երկու առաջնակարգ կարևորության հանգամանքներ։ Առաջին, որ միսիս Լաուրա Լայոնսը սըր Չարլզ Բասկերվիլին Բասքըրվիլին տեսակցություն է նշանակել հենց այնտեղ, ուր նա գտել էր իր մահը (ընդ որում հենց նույն նշանակված ժամին), և երկրորդ, որ ճահիճներում թաքնվող մարդուն հարկ է որոնել բլրալանջի քարանձավներում։ Ես զգում էի, որ այժմ միայն քաջության ու խեկամտության պակասը կարող են խանգարել ինձ այդ երկու հանելուկները լուծելու։
Այդ երեկո ինձ չհաջողվեց բարոնետին պատմել միսիս Լայոնսի մասին, քանի որ դոկտոր Մորտիմերը մինչև ուշ գիշեր նրա հետ թուղթ էր խաղում։ Բայց հաջորդ օրը նախաճաշին հայտնեցի նրան իմ գյուտը և առաջարկեցի ինձ հետ մեկնել Կումբի֊Թրեսի։ Ակզբում նա սիրով համաձայնեց, սակայն, մի լավ մտածելով՝ որոշեցինք, որ ավելի լավ կլինի ես մենակ գնամ։ Որքան պաշտոնական լինի այդ այցելությունը, այնքան քիչ արդյունքի կհասնենք։ Եվ ես ոչ առանց խղճի խայթի սըր Հենրիին թողեցի տանը, իսկ ինքս մեկնեցի այդ նոր որոնումներին։
Սկիղբը բավական անհաջող էր, և լեդին անմիջապես հասկացրեց դա ինձ։
― Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ հորս հետ, ― ասաց նա։ ― Ես ոչնչով պարտական չեմ նրան և չեմ կարող նրա բարեկամներին իմ բարեկամը համարել։ Նա իրեն չի ծանրաբեռնում հայրական հոգսերով։ Եթե չլիներ հանգուցյալ սըր Չարլզ Բասկերվիլը Բասքըրվիլը և մի քանի ուրիշ սրտացավ մարդիկ, ես սոված կմնայի։
― Իսկ ես ուզում եմ խոսել հենց հանգուցյալ սըր Չարլզ Բասկերվիլի Բասքըրվիլի մասին։
Պեպենները բռնկվեցին նրա գունատ դեմքի վրա։
― Ընդհանուր ուժերով ինձ օգնել են նաև ուրիշ ջենտլմեններ, որոնք գիտեին իմ տխուր պատմությունը։ Դրանցից մեկը միստր Սթեփլտոնն է՝ սըր Չարլզի հարևանն ու մոտ բարեկամը։ Նա բացառիկ բարություն է ցուցաբերել իմ նկատմամբ, և սըր Չարլզը նրա միջոցով ծանոթացավ ինձ հետ։
Ես արդեն գիտեի, որ սըր Չարլզ Բասկերվիլը Բասքըրվիլը հաճախ էր Սթեփլտոնին հանձնարարել վարելու իր բարեգործական գործերը, ուստի այդպիսի բացտրությունը լիովին ճշմարտանման համարեցի։
― Այժմ ասացեք, սըր Չարլզին գրած ձեր նամակներում դուք չե՞ք պնդել, անձնական տեսակցություն ունենալու։
Պատմությունը բավական համոզիչ էր, և իմ հարցերը չէին կարող խախտել դրա ճշմարտանմանությունը։ Այդ ամենը կարելի էր ստուգել միայն մի միջոցով․ իմանալ, թե արդյո՞ք միսիս Լայոնսն իր ամուսնալուծության գործն սկսել էր սըր Չարլզի ողբերգական մահից անմիջապես հետո։
Դժվար թե նա համարձակվեր ստել, որ չի եղել տեսակցությանը, քանի որ ստիպված պիտի լիներ մեկնել Բասկերվիլ֊հոլլ Բասքըրվիլ֊հոլլ բաց կառքով ու վերադառնալ Կումբի֊Թրեսի միայն լուսադեմին։ Այդպիսի ուղևորությունը թաքցնել չէր կարելի։ Հետևաբար, նա ճիշտ է ասում կամ համենայն դեպս ճշմարտության մի մասը։
Ես նրա մոտից հեռացա մոլորված ու իմ անհաջողությունից ընկճված։ Նորից իմ առջև այն խուլ պատն է, որը բարձրանում է նշված նպատակիս բոլոր ճանապարհներին։ Եվ, այնուամենայնիվ, մտաբերելով այդ կնոջ դեմքն ու նրա վարմունքը մեր խոսակցության ժամանակ, ավելի ու ավելի էի համոզվում, որ նա շատ բամ թաքցրեց ինձանից։ Ինչո՞ւ հանկարծ այդպես գունատվեց։ Ինչո՞ւ էր հարկ լինում յուրաքանչյուր բառը ուժով դուրս քաշել նրա բերանից։ Ի՞նչու չէր գնացել տեսակցության նշանակված ժամին, երբ տեղի ունեցավ ողբերգությունը։ Հավանաբար, այս բոլորի պատճառներն այնքան էլ հասարակ չեն, ինչպես նա կուզենար ներշնչել ինձ։ Այո, այստեղ ոչինչ անել չես կարող։ Ստիպված էի գնալ ուրիշ հետքերով, որոնք տանում էին ճահիճների քարանձավները։
Այս երկտողը, հավանորեն, միակը չէ։ Շուրջս նայեցի, ուրիշ ոչինչ չգտա։ Չհաջողվեց նաև հայտնաբերել որևէ հետք, որով հնարավոր լիներ դատել իր համար այսքան տարօրինակ կացարան ընտրած այդ մարդու կամ նրա դիտավորությունների մասին։ Նրա մասին կարելի է ասել միայն, որ, ըստ երևույթին, իր սովորություններով սպարտացի է և առանձին նշանակություն չի տալիս կենսական հարմարություններին։ Հիշելով վերջին օրերի տեղատարափ անձրևները և զննելով անձավի կամարի բաց ճեղքը՝ ես հասկացա, թե որքան է այդ մարդը կլանված իր գործով, եթե հանուն դրա հաշտվում է նույնիսկ այսպիսի անհրապույր ապաստարանի հետ։ Ուրեմն, ո՞վ է նա՝ մեր տիրակալ թշնամի՞ն, թե պահապան հրեշտակը։ Եվ ես երդվեցի դուրս չգալ անձավից, մինչև ամեն ինչ չպարզեմ։
Արեգակն արդեն թաքնվում էր, և երկինքը արևմուտքում վառվում էր ոսկու պես։ Մայրամուտի շողերը կարմրավուն բծերով ընկել էին հեռավոր Գրիմպենյան ճահճուտի ջրերին։ Հեռվում վեր էին խոյանում Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի աշտարակները, իսկ դրանցից մի կողմի վրա հազիվ նշմարվում էր Գրիմպենի տանիքներին կանգանած բարակ ծուխը։ Գյուղակի ու Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի միջև, բլրի ետևում, Սթեփլտոնների տունն էր։ Երեկոյան ոսկեգույն լույսը այնպիսի՜ հմայք ու անխռով հանգիստ էր պարգևել այդ ամենին։ Բայց իմ սիրտը չէր հավատում բնությունը համակող այդ խաղաղությանը և թպրտում էր այն սարսափելի անհանգստությունից, որ իր մեջ թաքցնում էր անխուսափելի վայրյկան առ վայրկյան մոտեցող հանդիպումը։ Նյարդերս լարված էին, բայց լի վճռականությամբ նստել էի մութ անձավում և մռայլ համառությամբ սպասում էի նրա բնակչի վերադարձին։
Վերջապես ոտնաձայն լսեցի։ Ահա քար ընկավ նրա կրունկի տակ։ Էլի․․․ Էլի․․․ քայլերն ավելի մոտ են, ավելի մոտ․․․ Ես նետվեցի ամենամութ անկյունը և, ատրճանակի հրահանը բարձրացրի, որոշելով չերևալ լույսի տակ, մինչև ինձ չհաջողվի գոնե փոքր֊ինչ զննել այդ մարդուն։ Դրսում ամեն ինչ լռեց․ ըստ երևույթին, նա կանգ առավ։ Հետո քայլերը նորից լսվեցին, և ինչ֊որ մեկի ստվերը փակեց անձավի մուտքը։
― Ուրեմն, դուք օգտվում եք իմ օգնությունից և միաժամանակ չեք վստահում ինձ, ― բարկացա ես։ ― Դա անարդարացի է, Հոլմս։
― Բարեկամս, այս գործում և շատ ուրիշներում ձեր օգնությունն անգնահատելի է եղել ինձ համար։ Եթե ձեզ թվում է, որ ես ինչ֊որ կերպ խաբել եմ ձեզ, աղաչում եմ, մի բարկանաք։ Անկեղծ ասած, ես սա արեցի միայն ձեզ համար։ Ես զգացի, որ դուք վտանգի եք ենթարկվում, և այստեղ եկա անձամբ հետաքննելու այս գործը։ Եթե ես ձեր ու սըր Հենրիի հետ լինեի, իմ տեսակետը ոչնչով չէր տարբերվի ձերինից, միաժամանակ մեր հակառակորդներն էլ զգաստ կլինեին։ Բասկերվիլ֊հոլլ Բասքըրվիլ֊հոլլ գալն ինձ շատ կկաշկանդեր, իսկ այսպես ես կարող եմ միանգամայն ազատ գործել՝ մնալով վարագույրի ետևում ու պատրաստ լինելով բեմ դուրս գալ ամենավճռական պահերին։
― Բայց ի՞նչ կարիք կար ինձանից էլ թաքցնվելու։
― Իսկ երբ ճշմարտությունն իմանա՞։
― Այն ժամանակ այդ լեդին կարող է շատ օգտակար լինել մեզ։ Հենց վաղն անհրաժեշտ է տեսնվել նրա հետ։ Իսկ այժմ, Ուոթսն, ինչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ դուք վերադառնաք ձեր պարտականություններին։ Ձեր տեղը Բասկերվիլ֊հոլլում Բասքըրվիլ֊հոլլում է։
Մայրամուտի վերջին կարմիր շողերը հանգան արևմուտքում, և ճահիճների վրա գիշեր իջավ։ Մանուշակագույն երկնքում աղոտ թարթում էին հատուկենտ աստղերը։
― Ոչ, չի կարող պատահել։
― Ինչու էի ես դանդաղում, հիմարս։ Դուք էլ լա՜վն եք, Ուոթսն։ Բասկերվիլին Բասքըրվիլին մենակ թողեցիք, և ահա թե ամեն ինչ ինչով վերջացավ։ Չէ, եթե ոչինչ ուղղել չի կարելի, ես միևնույն է վրեժ կլուծեմ այդ սրիկայից։
Առանց ճանապարհը տեսնելու նետվեցինք այնտեղ, որտեղից լսվել էր այդ ահավոր աղաղակը։ Մենք մագլցում էինք լանջն ի վեր, ցած վազում, մթության մեջ դեմ առնում գլաքարերի, ճեղքում, անցնում որոճի մացառուտների միջով։ Յուրաքանչյուր բլրի գագաթից բարեկամս նայում էր շուրջը, բայց թանձր մշուշը պատել էր ճահիճները, և դրանց մռայլ լայնարձակության վրա անհնար էր ամենաչնչին շարժումն իսկ նկատել։
― Սպասեցե՛ք։ Այս ի՞նչ է։
Լսվեց մի խուլ տնքոց, որ գալիս էր ինչ֊որ ձախից։ Քարե թումբն այնտեղ կտրուկ ցած էր իջնում՝ փոխվելով գլաքարերով ծածկված լանջի։ Գլաքարերի մեջ ընկած էր ինչ֊որ մութ բան։ Մենք մոտ վազեցինք, և մութ առարկան ավելի որոշակի ուրվագծեր ունդունեց։ Դա երսնիվիայր պառկած մի մարդ էր։ Նա, ասես, պատրաստվում էր ակրոբատիկ թռիչքի՝ անհավանական անկյան տակ շրջված գլուխ, կիսաբարձրացված ուսեր, մեջքի կլորացված գծեր։ Այդ դիրքի անհեթեթությունն առաջին պահին խանգարեց ինձ հասկանալ, որ դա մահամերձի տնքոց է։ Մենք կանգնել էինք խոնարհված նրա վրա, և ոչ խռխռոց էինք լսում, ոչ խշրտոց։ Հոլմսը ձեռքը կպցրեց անշարժ մարմնին, սարսափած ճչաց ու թափով ետ քաշեց։ Վառած լուցկին լուսավորեց նրա արյունոտ մատներն ու սարսափելի գուբը, որ դանդաղորեն տարածվում էր մեռածի ջարդված գանգի տակից։ Սրտներս նվաղեցին, երբ լուցկու լույսի տակ տեսանք, որ մեր առաջ փռված է սըր Հենրի Բասկերվիլը։Բասքըրվիլը։
Մի՞թե կարելի էր մոռանալ այդ անսովոր կարմրադարչնագույն կոստյումը, որով բարոնետն առաջին անգամ հայտնվեց Բեյքր֊ստրիտում։ Մի վայրկյանը բավական էր, որպեսզի ճանաչեինք նրան, իսկ հետո լուցկին բռնկվեց ու հանգավ այնպես, ինչպես հանգավ մեր մեջ հույսի վերջին կայծը։ Հոլմսը տնքաց, և ես նույնիսկ մթության մեջ նկատեցի, թե ինչպիսի գունատությամբ ծածկվեց նրա դեմքը։
― Ես սիրով կհամաձայնեի մարմինը մեր տուն փոխադրել, սակայն քույրս այնքան կվախենա, որ, թերևս, ավելի լավ է այդ չանել։ Եկեք որևէ բանով ծածկենք դեմքը ու թողնենք այստեղ։ Մինչև առավոտ ոչինչ չի պատահի նրան։
Այսպես էլ արեցինք։ Ես ու Հոլմսը մերժեցինք Սթեփլտոնի առաջարկությունը՝ անցնել Մերիփեթ֊հաուս և թողնելով նրան միայնակ վերադառնալ տուն, շարժվեցինք դեպի Բասկերվիլ֊հոլլ։ Բասքըրվիլ֊հոլլ։ Մի քանի քայլ անցնելով՝ շրջվեցինք ու տեսանք դեպի ճահիճների խորքը դանդանղ հեռացող նրա կերպարանքը, իսկ ավելի հետո, նրա ետևում միակ սև կետը բլրի արծաթափայլ լանջին, այնտեղ, ուր ընկած էր այդպիսի սարսափելի մահաով մահացած մարդը։
― Վերջապես մենք մտանք ձեռնամարտի մեջ, ― ասաց Հոլմսը՝ կողքիցս քայլելով։ ― Բայց ինչպիսի՜ կայունություն։ Ի՜նչ արագ տիրապետեց իրեն, իսկ չէ որ հարվածն իսկապես շշմեցնող էր․ տեսնել, որ քո զոհն է դարձել ոչ այն մարդը, որին դու նկատի ես ունեցել։ Ուոթսն, ես այդ մասին ասել եմ Լոնդոնում և հիմա էլ կասեմ․ մեզ դեռ չէր վիճակվել սրերը խաչել ավելի արժանավոր հակառակորդի հետ։
― Ես մեծ հույսեր եմ կապում միսիս Լաուրա Լայոնսի հետ։ Երբ գործի իսկական վիճակը հայտնի դառնա նրան, նա մեզ լուրջ օգնություն ցույց կտա։ Բացի դրանից, ես ուրիշ ծրագիր էլ ունեմ։ Բայց կարիք չկա նախօրոք գուշակել, չնայած ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ վաղը կհաղթեմ։
Այլևս ինձ ոչինչ չհաջողվեց տեղեկանալ Հոլմսից, և մինչև Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի դարպասները նա քայլում էր լուռ, մտքերի մեջ խորասուզված։
― Ներս կգա՞ք։
― Ո՞վ է այդ հեռադիտակով ջենթլմենը։
― Դա փոխծովակալ Բասկերվիլն Բասքըրվիլն է, որը ծառայել է Արևմտյան Հնդկաստանում։ Իսկ ահա այն մեկը՝ երկնագույն սերթուկով ու փաթեթը ձեռքին, սըր Վիլյան Բասկերվիլն Բասքըրվիլն է՝ համայնքների Պալատի հանձնաժողովի նախագահը Փիթի<ref>Փիթ Վիլյամ ― անգլիական պետական գործիչ1766-1768 թվերին պրեմիեր մինիստր</ref> օրօք։
― Իսկ իմ դիմացի այն ասպե՞տը ժանեկեզարդ սև թավշե բաճկոնակով։
― Օ՜, սրա հետ դուք պետք է ծանոթանաք։ Բոլոր աղետների մեղավորը հենց սա է որ կա՝ չարագործ Հուգոն, որն սկիզբ դրեց Բասկերվիլների Բասքըրվիլների շան լեգենդին։ Մենք սրան, հավանորեն, շուտ չենք մոռանա։
Ես նայեցի դիմանկարին հետաքրքրությամբ ու որոշ տարակուսանքով։
― Ապշեցուցի՜չ է։ Ասես նրա դիմանկարը լինի։
― Այո, և ֆիզիկական, և հոգեկան առումով դեպի անցյալ վերադառնալու հետաքրքիր օրինակ է։ Ահա այսպես կսկսես ուսումնասիրել ընտանեկան դիմանկարները, ու տեսար, հավատացիր հոգիների վերաբնակեցմանը։ Նա նույնպես Բասկերվիլ Բասքըրվիլ է, դա լիովին ակնհայտ է։
― Եվ ձգտում է ժառանգ դառնալ։
― Լավ, ես այդպես էլ կանեմ։
― Եվ եթե փոքր ինչ գնահատում եք կյանքը, չշեղվեք այն արահետից, որը Մերիփիթ֊հաուսից տանում է դեպի Գրիմպեն, մանավանդ, որ դա Բասկերվիլ֊հոլլ Բասքըրվիլ֊հոլլ տանող ամենամոտ ճամփան է։
― Ամեն ինչ ճշտորեն կկատարվի։
― Ի՞նչ կհրամայեք, սըր։
― Քարթրայթ, գնացք նստիր ու մեկնիր Լոնդոն։ Հենց որ հասնես, անմիջապես իմ անունից հեռագիր ուղարկիր սըր Հենրի Բասկերվիլին։ Բասքըրվիլին։ Հարցրու նրան, թե արդյոք չի՞ գտել իմ կորցրած ծոցատետրը։ Եթե գտել է՝ թող պատվիրված ծրարով ուղարկի Բեյքր֊ստրիտ։
― Լսում եմ, սըր։
Միսիս Լաուրա Լայոնսը նստած էր իր աշխատասենյակում։ Շերլոկ Հոլմսը այնպիսի շիտակությամբ ու անկեղծությամբ անցավ խոսակցությանը, որ կնոջ աչքերը զարմանքից չռվեցին։
― Ես հետաքննում եմ, սըր Չարլզ Բասկերվիլի Բասքըրվիլի մահվան հանգամանքները, ― սկսեց նա։ ― Իմ բարեկամ դոկտոր Ուոթսնը հաղորդեց ինձ այն ամենը, ինչ դուք նրան ասել էիք այդ կապակցությամբ և ինչի մասին նախընտրել էիք լռել։
― Իսկ ինչի՞ մասին եմ լռել, ― հանդգնությամբ հարցրեց նա։
― Այսպիսի բան վաղուց չէր եղել, ― ասաց Հոլմսը։ ― Մենք երկու ժամ ազատ ժամանակ ունենք։ Եկեք այն օգտագործենք ճաշի վրա, իսկ հետո, Լեյստրեյդ, մենք ձեզ կհյուրասիրենք Դարթմուրի ամենամաքուր գիշերային օդով և կօգնենք կոկորդներդ մաքրել լոնդոնյան մշուշից։ Երբեք այստեղ չե՞ք եղել։ Այդ դեպքում այնքան էլ շուտ չեք մոռանա ձեր առաջին ծանոթույունը այս տեղերի հետ։
==Գլուխ XIV Բասկերվիլների Բասքըրվիլների շունը==
Շերլոկ Հոլմսի թերություններից մեկը, եթե դա կարելի է թերություն համարել, այն էր, որ նա երբեք ոչ ոքի տեղյակ չէր պահում իր ծրագրերին՝ մինչև դրանց ավարտը։ Սյդպիսի գաղտնապահությունը բացատրվում էր մասամբ այդ մարդու տիրական բնավորությամբ, որով սիրում էր իշխել շրջապատի վրա ու ապշեցնել նրա երևակայությունը, մասամբ էլ պրոֆեսիոնալ զգուշավորությամբ, որը թույլ չէր տալիս նրան անհարկի վտանգի ենթարկվել։ Ինչպես էլ որ լիներ, Շերլոկ Հոլմսի բնավորության այդ գիծը շատ տհաճություններ էր պատճառում նրանց, ովքեր աշխատում էին նրա հետ որպես գործակալներ կամ օգնականներ։ Ես ինքս հաճախ էի տանջվել դրանից, բայց այն, ինչ ստիպված էի տանել մթության մեջ այդ երկար ճամփորդության ընթացքում, գերազանցեց իմ անցյալի բոլոր տառապանքները։ Մեզ դժվարին փորձություն էր սպասում, մենք պատրաստ էինք վերջին վճռական հարվածը հասցնել, իսկ Հոլմսը համառորեն լռում էր, և ես կարող էի լոկ կռահել նրա ծրագրերի մասին։ Իմ նյարդային լարվածությունը հասել էր գագաթնակետին, երբ հանկարծ մի սառը քամի փչեց դեմքներիս և, նայելով մթության մեջ նեղ ճամփեզրին ձգվող ամայի տարածություններին, հասկացա, որ մենք նորից գտնվում ենք ճահիճներում։ Ձիերի յուրաքանչյուր քայլը, անիվների յուրաքանչյուր շրջադարձը մեզ մոտեցնում էր այս բոլոր դեպերի ավարտին։
Կումբի֊Թրեսիում վարձած կառապանի ներկայությամբ չէր կարելի խոսել գործերի մասին, և մենք, չնայած մեր հուզմունքին, զրուցում էինք դատարկ բաներից։ Ես թեթևացած շունչ քաշեցի, երբ ճամփի մի կողմի վրա երևաց Ֆրենկլենդի քոթեջը, որից երկու֊երեք մղոն էր մնում մինչև Բասկերվիլ֊հոլլ Բասքըրվիլ֊հոլլ ու այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենար ողբերգության եզրափակիչ տեսարանը։ Կանգ առնելով մուտքի մոտ, մենք շարժվեցինք դեպի կարմրածառի ծառուղու դռնակը, վճարեցինք կառապանին, ետ ուղարկեցինք Կոմբի֊Թրեսի, իսկ ինքներս գնացինք Մերիփեթ֊հաուսի ուղղությամբ։
― Դուք զենք ունե՞ք, Լեյստրեյդ։
― Դեպի այնտեղ ճանապարհը կգտնի՜, իսկ ետ դառնալ չի՜ կարող, ― բացականչեց նա։ ― Մի՞թե այսպիսի գիշերով կարելի է ցցանիշերը տեսնել։ Մենք միասին ենք այդ ցցանիշերը դրել, որպեսզի ճահճուտի միջով արահետը նշենք։ Ա՛խ, ինչո՞ւ չկռահեցի այսօր հանել դրանք։ Այնժամ նա ձեր իշխանության տակ կլիներ։
Այսպիսի մշուշում հետապնդման մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Մենք Լեյստրեյդին թողեցինք որպես Մերիփիթ֊հաուսի լիիրավ տնօրեն, իսկ ինքներս սըր Հենրիի հետ վերադարձանք Բասկերվիլ֊հոլլ։ Բասքըրվիլ֊հոլլ։ Սթեփլտոնների պատմությունն այլևս հնարավոր չէր նրանից թաքցնել։ Իմանալով ողջ ճշմարտությունը սիրած կնոջ մասին, նա արիությամբ ընդունեց այդ հարվածը։
Սակայն գիշերն ապրած ցնումը էժան չնստեց բարոնետին։ Առավոտյան նա արդեն պառկած էր գիտակցությունը կորցրած, տենդի մեջ, դոկտոր Մորտիմերի հսկողության տակ։ Հետագայում նրանց երկուսին վիճակված էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, և միայն դրանից հետո սըր Հենրին նորից դարձավ այն ուրախ, առողջ մարդը, որ երբեմն եկել էր Անգլիա, որպես այդ չարաբաստիկ կալվածքի ժառանգորդ։
Մենք շատ հետքեր գտանք ճահճուտում շրջապատված կղզյակում, որտեղ նա թաքցնում էր իր սարսափելի գործակցին։ Վիթխարի դարպասն ու կիսով չափ մանրախճով լցված հանքահորը ասում էին, որ մի ժամանակ այստեղ հանքեր են եղել։ Նրա կողքին հանքափորների քանդված հյուղակներն էին, որոնց, հավանաբար, այստեղից քշել էին ճահճային թունավոր գոլորշիները։ Այդ հյուղակներից մեկում գտանք պատից կախված մի օղակ, շղթա ու բազմաթիվ կրծոտված ոսկորներ։ Հավանորեն, այստեղ էլ Սթեփլտոնը պահում էր իր շանը։ Աղբի մեջ ընկած էր շան կմախք՝ վրան շեկ բրդի մի կտոր։
― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց Հոլմսը, ― ախր սա սպանիելն է։ Խեղճ Մորտիմերն այլևս երբեք չի տեսնի իր սիրելիին։ Դե ինչ, ես կարծում եմ, որ այժմ այս կղզյակն իր բոլոր գաղտնիքները բացեց մեր առաջ։ Շանը թաքցնելը դժվար չէ, բայց այ փորձեք նրան ստիպել, որ լռի։ Այստեղից էլ գալիս էր այդ առնոցը, որից նույնիսկ ցերեկով մարդիկ իրենց վատ էին զգում։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Սթեփլտոնը կարող էր շանը ցախատուն փոխադրել, տանը մոտիկ, բայց այդպիսի ռիսկի կարելի էր դիմել միայն ամենավճռական պահին, երբ գործն ավարտին էր մոտենում։ Իսկ ահա այս թիթեղամանի քսուկը հենց այն փայլուն պատրաստուկն է, որով նա օծում էր իր շանը։ Նրան այդ մտքին է մղել ոչ այլ ինչ, բայց եթե Բասկերվիլների Բասքըրվիլների հրեշային շան լեգենդը, և նա որոշել է այդ միջոցով ազատվել սըր Չարլզից։ Այժմ զարմանալի չէ, որ չարաբաստիկ աքսորականը աղաղակելով փախուստի է դիմել, երբ այդպիսի հրեշը խավարից դուրս է պրծել նրա վրա։ Ճիշտ այդպես վարվեց նաև մեր բարեկամը, և հենց մենք էլ հեռու չէինք դրանից։ Սթեփլտոնը խորամանկ է մտածել։ Արդեն չասած այն մասին, որ շունը կօգներ սպանել զոհին, ով տեղացի ֆերմերներից վճռեր ավելի մոտիկից ծանոթանալ այդ շան հետ։ Այդպիսի արարածի հետ մի հանդիպումն էլ բավական է։ Բայց չէ որ նրան շատերն են տեսել ճահիճներում։ Ես այդ մասին ասել եմ Լոնդոնում, Ուոթսն, և նորից կրկնում եմ․ մենք երբեք գործ չէինք ունեցել ավելի վտանգավոր մարդու հետ, քան նա, որն այժմ պառկած է այնտեղ։ ― Եվ նա ցույց տվեց մուգ կանաչ ճահճուտը, որ ձվում էր հեռու դեպի տորֆաճահիճների զառիվեր լանջերը։
Նոյեմբերի վերջն էր։ Անձրևային, մառախլապատ մի երեկո ես ու Հոլմսը նստել էինք Բեյքր֊ստրիտի աշխատասենյակի բոցավառ բուխարու մոտ։ Ողբերգության ժամանակից, որն ավարտեց մեր ուղևորությունը Դևոնշիր, բարեկամս հասցրել էր երկու երկու հույժ կարևոր գործ հետաքննել։ Դրանից առաջինում նրան հաջողվեց մերկացնել գնդապետ Էպվուդին, որը խառն էր «Պատրիկ» ակումբի թղթախաղի սեղանի շուրջ ծագած սկանդալին, երկրորդում՝ դժբախտ մադամ Մոնպեսյեի վրայից ամբողջովին հանել խորթ աղջկա՝ դեռահաս օրիորդ Կառերի սպանության մեղադրանքը, որը, ինչպես հայտնի է, կես տարի անց հայտնվեց Նյու֊Յորքում և բարեհաջող ամուսնացավ։ Երկու այդպիսի դժվարին ու լուրջ գործերի վերծանումից հետո Հոլմսը հիանալի հոգեվիճակում էր և, օգտվելով դրանից, որոշեցի որոշ մանրամասներ իմանալ բասկերվիլյան Բասքըրվիլյան պատմությունից։ Ես համբերությամբ սպասում էի իմ ժամին՝ իմանալով, որ Հոլմսը չի սիրում գլխում միանգամից մի քանի գործ պահել, և որ նրա պայծառ, տրամաբանական միտքը չի վերանա ընթացիկ աշխատանքից հանուն անցյալի հիշողությունների։
Ճիշտ այդ օրերին Լոնդոնում էին գտնվում սըր Հենրին ու դոկտոր Մորտիմերը, որոնք հեռավոր ճանապարհորդության էին պատրաստվում․ բժիշկներ այդ ճանապարհորդությունը նշանակել էին բարոնետի խախտված նյարդային համակարգը ամրացնելու համար։ Առավոտյան նրանք այցելեցին մեզ, այնպես որ ես հարկավոր թեմայի շուրջ խոսակցություն բացելու լավ առիթ ունեցա։
― Իսկ գուցե դեպքերի ընթացքը շարադրեք պարզապես հիշողությա՞մբ։
― Հաճույքով, չնայած չեմ երաշխավորում, որ կհիշեմ բոլոր մանրամասները։ Երբ կենտրոնանում ես որևէ բանի վրա, անցած մտքերը գլխիցդ գոլորշիանում են։ Իր հերթական գործն անգիր իմացող և դրա համար դատարանում տաք֊տաք վիճաբանող փաստաբանը երկու շաբաթ հետո ամեն ինչ մոռանում է։ Այդպես էլ ես․ ամեն մի նոր հետաքննություն հիշողությունիցս դուրս է մղում նախորդը, և օրիորդ Կառեռն իր անձով իմ գիտակցությունից քողարկել է Բասկերվիլ֊հոլլը։ Բասքըրվիլ֊հոլլը։ Թերևս, վաղն իմ առջև կանգնի մի ուրիշ խնդիր, որն իր հերթին դուրս կմղի չքնաղ ֆրանսուհուն ու խաղանենգ Էպվուդին։ Բայց և այնպես, ես կաշխատեմ շարադրել այդ ամբողջ պատմությունը, իսկ եթե որևէ բան մոռանամ, կհուշեք ինձ։
Հավաքած տեղեկություններն ինձ վերջնականապես համոզեցին, որ ընտանեկան դիմանկարը չի ստում, և որ այդ մարդն իսկապես Բասկերվիլների Բասքըրվիլների տոհմից է։ Պարզվեց, որ նա սըր Չարլզի կրտսեր եղբոր՝ Ռոջեր Բասկերվիլի Բասքըրվիլի որդին է, որն ստիպված էր եղել փախչել Հարավային Ամերիկա, որտեղ և սմուսնացել էր ու իրենից հետո թողել մի որդի, որը կրում էր հոր ազգանունը։ Ձեզ ոչ անծանոթ սույն կտրիճը ամուսնանում է Կոստա֊Ռիկայի գեղեցկուհիներից մեկի՝ ոմն Բերիլ Գարսիայի հետ, վատնում պետական փողերը և, ազգանունը Վանդելեր փոխելով փախչում Անգլիա, որտեղ շուտով դպրոց է բացում՝ Յորքշիրի արևելյան մասում։ Գործունեության այդ մարզը նա ընտրեց այն պատճառով, որովհետև կարողացավ օգտվել մի ուսուցչի գիտելիքներից ու փորձից, որի հետ ծանոթացել էր ճանապարհին։ Բայց նրա գործընկերը՝ Ֆրեզերը, թոքախտի վերջին ստադիայում էր և շուտով մահացավ։ Դպրոցի գործերն ավելի ու ավելի վատ էին գնում, իսկ վերջը բոլորովին անփառունակ եղավ։ Վանդելեր ամուսինները հարմար գտան ազգանունը փոխել և այդ օրվանից սկսեցին կոչվել Սթեփլտոններ։ Հետագայում Սթեփլտոնն իր կարողության մնացորդներով, ապագայի նոր ծրագրերով և միջատաբանության նկատմամբ ունեցած մոլությամբ տեղափոխվեց Անգլիայի հարավ։ Բրիտանական թանգարնում ես տեղեկություններ հավաքեցի ու պարզեցի, որ Վանդելերը ճանաչված հեղինակություն էր համարվում իր բնագավառում, և որ նրա անունը շնորհվել էր իր կողմից դեռևս Յորքշիրում նկարագրած գիշերային մի թիթեռի։
Այժմ մենք հասանք նրա կյանքի այն շրջանին, որն այնքան հետաքրքիր եղավ մեզ համար։ Այդ մարդը, ըստ երևույթին, տեղեկանում է, որ իր և վիթխարի կալվածքի միչև ընդամենը երկու կյանք է ընկած։ Երբ նա պատրաստվում էր Դևոնշիր մեկնել, նրա ծրագրերը, հավանաբար, դեռ բավական մշուշապատ էին, բայց չար մտադրությունը հասունանում էր․ իզուր չէ, որ հենց սկզբից կնոջը ներկայացնում էր որպես քույր։ Վերջինիս խայծի տեղ օգտագործելու միտքը միանգամից համակեց նրան, չնայած, թերևս դեռ չէր էլ պատկերացնում, թե հետագայում այդ բոլորն ինչպես կդասավորվի։ Նրա նպատակն էր կալվածքն ստանալ, հանուն դրա նա միջոցների մեջ խտրություն չէր դնում, դիմում էր ամեն վտանգի։ Եվ այսպես, իբրև սկիզբ պետք էր տեղավորվել որքան կարելի է Բասկերվիլ֊հոլլին Բասքըրվիլ֊հոլլին մոտ, իսկ հետո բարեկամական հարաբերություններ հաստատել սըր Չարլզի ու մյուս հարևանների հետ։
Բարոնետն ինքը նրան պատմեց շան ավանդությունը, դրանով ոտք դնելով սեփական մահվան վրա։ Սթեփլտոնը, ինչպես ես կոչելու եմ նրան առաջվա պես, գիտեր, որ ծերունու սիրտը հիվանդ է, և որ ուժեղ ցնցումը կարող է սպանել նրան։ Այդ բոլորը նա լսել էր դոկտոր Մորտիմերից։ Բացի դրանից, նրան հայտնի էր, որ սըր Չարլզը սնահավատ մարդ է ու մեծ նշանակություն է տալիս այդ մռայլ ավանդությանը։ Սթեփլտոնի հնարագետ միտքն անմիջապես հուշեց այն միջոցը, որով կարելի էր վերացնել բարոնետին և անձամբ կասկածից դուրս մնալ։
Սակայն այդպիսի առիթ երկար ժամանակ չէր ներկայանում․ սըր Չարլզին հնարավոր չէր գիշերով կալվածքի սահմաններից դուրս հանել։ Սթեփլտոնը շատ անգամ էր դարանել ծերունուն՝ շանը պատրաստ պահած, բայց ապարդյուն։ Ահա ճահիճներում այդ զուր թափառումների ժամանակ նա, ավելի ճիշտ՝ նրա գործակիցը տեղացի ֆերմերներից ոմանց աչքով ընկավ, և հրեշավոր շան մասին լեգենդն ստացավ իր նոր հաստատումը։ Այդ ժամանակ Սթեփլտոնը իր բոլոր հույսերը դրեց կնոջ վրա, բայց այս անգամ վերջինս անսպասելիորեն հանդես բերեց բնավորության հաստատակամություն։ Միսիս Սթեփլտոնը կտրականապես հրաժարվեց հրապուրել ծերունուն, իմանալով, որ դա կարող է կործանել նրան։ Ոչ սպառնալիքները, ոչ նույնիսկ ավա՜ղ, ծեծը չօգնեցին։ Նա չէր ցանկանում մասնակցել ամուսնու դավերին, և ժամանակավորապես Սթեփլտոնը հայտնվեց փակուղում։
Բայց այդ փակուղուց ելք գտնվեց։ Սըր Չարլզը բարեկամական զգացումներով համակվեց Սթեփլտոնի նկատմամբ ու նրան որպես միջնորդ ուղարկեց միսիս Լաուրա Լայոնսի մոտ։ Ներկայանալով իբրև ամուրի, սա բոլորովին գերեց այդ դժբախտ կնոջը ու հասկացրեց նրան, որ կամուսնանա հետը, եթե նա ապահարզան ստանա։ Եվ իսկույն էլ պարզվեց, որ պետք է անհապաղ գործել, քանի որ դոկտոր Մորտիմերի թախանձագին խնդրանքով սըր Չարլզը պատրաստվում էր մեկնել Լոնդոն։ Այս բանի հետ Սթեփլտոնն առերևույթ համաձայնեց։ Սակայն չէր կարելի ոչ մի րոպե կորցենլ, այլապես զոհը կարող էր դուրս պրծնել։ Սթեփլտոնը միսիս Լայոնսին հարկադրեց նամակ գրել սըր Չարլզին, որով աղաչում էր ծերունուն Բասկերվիլ֊հոլլից Բասքըրվիլ֊հոլլից մեկնելուց առաջ հնարավորություն տար տեսնվելու հետը։ Ապա պատշաճ պատրվակով նա համոզեց այդ կնոջը չգնալ տեսակցության, և ահա երկար սպասված առիթը ներկայացավ։
Երեկոյան վերադառնալով Կումբի֊Թրեսիից, Սթեփլտոնը հասցրեց վազել շան ետևից, օծել նրան այդ դժոխային պատրաստուկով ու բերեց այնտեղ, ուր պիտի գար ծերունին։ Տիրոջ կողմից քսի տված շունը թռավ դռնակի վրայից ու սլացավ դժբախտ ծերունու ետևից, որն աղաղակներով փախչում էր կարմրածառի ծառուղով։ Պատկերացնում եմ, թե ի՜նչ սարսափելի էր դա։ Շուրջը խավար է, և այդ խավարում ետևիցդ սլանում է փայլուն երախով ու հրեղեն աչքերով ինչ֊որ մի վիթխարի մի բան։ Բարոնետի սիրտը չդիմացավ, և նա անշունչ փռվեց ծառուղու վերջում։ Շունը նրա ետևից սլանում էր ճիմի նեղ շերտի վրայով, ուստի ճանապարհին ոչ մի հետք չկար, բացի մարդկանց հետքերից։ Երբ սըր Չարլզն ընկել է, նա, հավանաբար, հոտոտել է նրան, բայց առանց մեռածին ձեռք տալու փախել է։ Հենց այդ հետքերն էլ նկատել է դոկտոր Մորտիմերը։ Սթեփլտոնը կանչեց շանը ու շտապեց ետ տանել նրան Գրիմպենյան ճահճուտի խորքը։ Այսպես է առաջացել այդ հանելուկը, որը մոլորեցրեց ոստիկանությանը, շրջակայքի ողջ բնակչությունը տագնապի մատնեց և, վերջապես, ներկայացվեց մեր քննությանը։
Ահա այն ամենը, ինչ վերաբերում է սըր Չարլզ Բասկերվիլի Բասքըրվիլի մահվանը։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ սատանայական խորամանկությամբ է այդ մարդը իր գործը սարքել։ Չէ որ հանցագործին մերկացնելն անհնարին էր։ Գործակիցը միայն մեկն էր, ըստ որում այնպիսին, որը չէր մատնի։ Իսկ ողջ մտահղացման անըմբռնելի, ֆանտաստիկ բնույթն արդեն իսկ լիովին խճճեց հետաքննությունը։ Այս գործին խառնված երկու կանայք էլ՝ միսիս Սթեփլտոնն ու միսիս Լաուրա Լայոնսը, կռահում էին, թե ով է սըր Չարլզի մահվան իսկական մեղավորը։ Միսիս Սթեփլտոնը գիտեր, որ ամուսինը դավեր է նյութում ծերունու դեմ, գիտեր նաև շան գոյության մասին։ Միսիս Լայոնսն ամենաչնչին պատկերացումն իսկ չուներ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մասին, բայց նրան ապշեցրեց, որ սըր Չարլզի մահը համընկավ դռնակի մոտ չկայացած տեսակցության հետ, որի մասին բացի Սթեփլտոնից, ոչ ոք չգիտեր։ Բայց նրանք երկուսն էլ ամբողջովին նրա իշխանության տակ էին, և նա կարող էր չվախենալ նրանցից։ Այսպիսով, խնդրի առաջին կեսը հաջողությամբ կատարվեց, մնաց երկրորդը՝ շատ ավելի դժվարը։
Շատ հնարավոր է, որ Սթեփլտոնն սկզբում նույնիսկ չէր կասկածում Կանադայում գոյություն ունեցող ժառանգորդի մասին։ Բայց նա չհապաղեց իմանալ այդ մասին իր բարեկամ դոկտոր Մորտիմերից, որը միաժամանակ տեղեկացրեց նրան, թե երբ է ժամանելու սըր Հենրի Բասկերվիլը։ Բասքըրվիլը։ Ամենից առաջ նրա գլխում միտք ծագեց, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ երիտասարդ կանադացու հետ հաշիվները մաքրել Լոնդոնում, մինչև նրա Դևոնշիր ժամանելը։ Սթեփլտոնն այլևս կնոջը չէր վստահում, հիշելով, որ նա հրաժարվեց ծերունի Բասկերվիլին Բասքըրվիլին իր ցանցի մեջ գցելուց։ Երկար ժամանակ նրան մենակ թողնել նույնպես չէր համարձակվում՝ այդպես կարող էր իշխանությունը լիովին կորցնել նրա նկատմամբ։ Հարկադրաված միասին մեկնեցին Լոնդոն։ Նրանք կանգ էին առել, ինչպես հետո պարզեցի, «Մեքսբորո» հյուրանոցում՝ Կրևեն֊ստրիտ փողոցում, որտեղ Քարթրայթը նույնպես եղել է «Թայմսի» կտրտված էջը որոնելիս։ Սթեփլտոնը կնոջը փակեց համարում, իսկ ինքը, կեղծ մորուք կպցնելով, գնաց դոկտոր Մորտիմերի ետևից՝ Բեյքր֊ստիտ, կայարան, «Նորտումբերլինգ» հյուրանոց։ Միսիս Սթեփլտոնը կասկածում էր, թե ամուսինն ինչ ծրագրեր է կազմում, բայց այնպես էր վախենում նրանից, որ չհամարձակվեց սըր Հենրիին գրել սպառնացող վտանգի մասին։ Եթե նամակն ընկներ Սթեփլտոնի ձեռքը, ո՞վ կերաշխավորեր նրա կյանքի համար։ Վերջ ի վերջո, ինչպես գիտենք, նա դիմեց խորամանկության․ անհրաժեշտ բառերը կտրեց լրագրից ու հասցեն գրեց փոխված ձեռագրով։ Նամակը հասավ բարոնետին՝ ծառայելով իբրև առաջին նախազգուշացում։
Սթեփլտոնին ամեն գնով հարկավոր էր սըր Հենրիի հագուստներից որևէ իր՝ այն դեպքում, եթե հարկ լիներ շանը բաց թողնել նրա ետևից։ Ինչպես միշտ, գործելով արագ ու համարձակ՝ նա չհապաղեց և մենք կարող ենք չկասկածել, որ թե՛ միջանցքի սպասավորը, թե՛ աղախինը առատորեն վարձատրվել էին օգնության համար։ Ավա՜ղ, առաջին կոշիկը հագնված չէր և, հետևաբար, անպետք էր։ Նա վերադարձրեց այն ու փոխարենը ուրիշն ստացավ։ Այդ փաստից ես շատ կարևոր եզրակացություն արեցի։ Ինձ համար պարզ դարձավ, որ մենք գործ ունենք իսկական շան հետ, քանզի միայն դրանով կարելի էր բացատրել կոշիկն ստանալու Սթեփլտոնի ջանքերը։ Որքան անհեթեթ ու կոպիտ է թվում ձեզ որևէ մանրամասնություն, այնքան մեծ ուշադրության է արժանի այն։ Այն հանգամանքները, որոնք առաջին հայացքից միայն բարդացնում են գործը, ամենից հաճախ են հասցնում խնդրի լուծմանը։ Անհրաժեշտ է միայն ինչպես հարկն է, ոչ դիլետանտորեն, գլուխ հանել դրանցից։
Հաջորդ առավոտյան մեր բարեկամները եկան մեզ մոտ, իսկ Սթեփլտոնը հեռվից կառքով հետևում էր նրանց։ Շատ նշաններից դատելով և թեկուզ նրանից, որ նա գիտեր ինձ դեմքով, գիտեր նաև իմ հասցեն, նրա կարիերան չի սահմանափակվել միայն բասկերվիլյան Բասքըրվիլյան գործով, ես դրանում համարյա համոզված եմ։ Այսպես, օրինակ, վերջին երեք տարիների ընթացքում արևմտյան կոմսություններում չորս խոշոր կողոպուտ է կատարվել, իսկ հանցագործներին հայտնաբերել չի հաջողվել։ Դրանցից վերջինը, դա եղել է մայիս ամսին Ֆոլքսթոն֊Կորտում, ավարտվել է ոչ առանց արյունահեղության։ Դիմակավորված գողը ատրճանակի կրակոցով գետին է փռել վրա հասած ծառայող֊տղային։ Այժմ ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը այդ միջոցով կարգավորում էր խարխլված ֆինանսական գործերը, և որ նա վաղուց արեն վտանգավոր հանցագործ էր։
Նրա հնարամտության ու հանդգնության մեջ կարող էինք համոզվել այն առավոտ, երբ նա այնպես ճարպկորեն ճողոպրեց մեզնից և հետո ներկայացավ իմ անունով՝ հիանալի գիտենալով, որ ես կգտնեմ այդ կառապանին։ Եվ այդ ժամանակ Սթեփլտոնը հասկացավ, որ Լոնդոնում չի կարող հաջողության վրա հույս դնել, քանի որ այդ գործն իմ ձեռքում է։ Նա մեկնեց Դարթմուր և սկսեց սպասել բարոնետի ժամանելուն․․․
Երբ դուք ճահճի անձավում գտաք ինձ, հանցագործության պատկերն արդեն լիովին պարզված էր, բայց դեռ վաղաժամ էր գործը երդվայլների դատարանին հանձնել։ Նույնիսկ Սթեփլտոնի անհաջող մահափորձը սըր Հենրիի դեմ, որն ավարտվեց չարաբաստիկ աքսորականի մահով, ուղղակի հանցանշաններ չէր տալիս։ Մնում էր միակ ելքը՝ բռնել նրան հանցանքի վայրում՝ սըր Հենրիին դնելով որպես խայծ։ Բարոնետը պետք է գնար մեն֊մենակ, իբր ոչ ոքի կողմից չպաշտպանված։ Այդպես էլ արեցինք, և ծանր ցնցումի գնով, որ ապրեց մեր բարեկամը, ոչ միայն ավարտեցինք մեր հետաքննությունը, այլև Սթեփլտոնին հասցրինք կործանման։ Հաճախորդիս այդպիսի փորձության ենթարկելով, ես, իհարկե, գործը վատ վարելու համար լիովին արժանի եմ հանդիմանության, սակայն նախօրոք ո՞վ կարող էր իմանալ, թե ինչպիսի սարսափելի, ցնցող տեսարան կտեսնենք, ո՞վ կարող էր նախատեսել, որ գիշերը մառախուղ կլինի, և շունն այնտեղից ուղղակի կնետվի մեզ վրա։ Մենք թանկ գնով հասանք մեր նպատակին, բայց երկու բժիշկն էլ՝ և՛ նյարդային հիվանդությունների մասնագետը, և՛ դոկտոր Մորտիմերը, հավատացնում են, որ սըր Հենրին շուտով կապաքինվի։ Ճանապարհորդությունը մեր բարեկամին կօգնի ոչ միայն ամրապնդելու ցնցված նյարդերը, այլև բուժելու սրտի վերքերը։ Չէ՞ որ նա այնպես խաբվեց միսիս Սթեփլտոնի հարցում, որի հանդեպ այնքան անկեղծ ու խոր զգացմունք էր տածում։ Դա ամենից շատ է տանջում նրան։
Այժմ ինձ մնում է պատմել, թե այդ կինն ինչ դեր է խաղացել, այս մռայլ պատմության մեջ։ Ես չեմ կասկածում, որ Սթեփլտոնը նրան լիովին ենթարկել էր իր ազդեցությանը։ Ինչո՞վ բացատրել դա։ Սիրո՞ւմ էր նրան, թե վախենում, կամ գուցե և՛ մեկը, և՛ մյուսը։ Չէ՞ որ այդ երկու զգացմունքները լիովին համատեղելի են։ Համենայն դեպս, մարդը գործում է հաստատապես։ Միսիս Սթեփլտոնը համաձայնեց հանդես գալ որպես նրա քույրը, բայց ուղղակի մեղսակից դառնալ հանցգործությանը, այնուամենայնիվ, կտրականապես հրաժարվեց, և այդտեղ ամուսինը համոզվեց, որ իր իշխանությունը նրա վրա անսահման չէ։ Կինը շատ անգամ է փորձել սպառնացող վտանգի մասին նախազգուշացնել սըր Հենրիին, բայց դա այնպես է արել, որ ամուսնուն չմատնի։ Ըստ երևույթին Սթեփլտոնը խանդոտ էր, և երբ բարոնետն սկսեց քնքուշ զգացումներ տածել իր սրտի տիկնոջ նկատմամբ, Սթեփլտոնը չդիմացավ, չնայած դա մտնում էր նրա ծրագրերի մեջ, և կատաղի բորբոքման պահին մատնեց մինչ այդ խնամքով թաքցրած իր խառնվածքի ողջ կրքոտությունը։ Բայց և այնպես, նա շարունկեց խրախուսել սըր Հենրիի սիրահետումները, հուսալով, որ նա Մերիփեթ֊հաուսի հաճախակի հյուրը կդառնա և վաղ թե ուշ կընկնի իր ճանկը։ Բայց ամենավճռական պահին կինը ըմբոստացավ։ Նա լսել էր փախած աքսորականի վախճանի մասին և իմացել էր, որ այդ գիշեր, երբ սըր Հենրին պետք է գար ճաշի, շանը փոխադրել էին բակի ցախատունը։ Դրան հաջորդեց բուռն մի տեսարան։ Միսիս Սթեփլտոնը ոճրագործ անվանեց ամուսնուն և առաջին անգամ նրանից լսեց, որ ինքը մրցակցուհի ունի։ Երբեմնի հավատարմությունը տեղի տվեց ատելությամբ։ Սթեփլտոնը հասկացավ, որ կինն իրեն կմատնի ու կապեց նրան, որպեսզի նա չկարողանա սըր Հենրիին նախազգուշացնել։ Նրա բոլոր հաշվարկները հենվում էին այն բանի վրա, որ, իմանալով բարոնետի մահվան մասին, կոմսությունում կհիշեն Բասկերվիլների Բասքըրվիլների տոհմի գլխին կախված անեծքի մասին, և այնժամ նա նորից կհարկադրի կնոջը հնազանդվել ու լռել։ Սթեփլտոնն այստեղ էլ սխալվեց։ Նրա ճակատագիրը որոշված էր առանց մեր իսկ մասնակցության։ Կինը, որի երկաներում իսպանական արյուն էր հոսում, չէր ների նրա դավաճանությունը։
Ահա և բոլորը, թանկագին Ուոթսն։ Իսկ եթե ձեզ ավելի հանգամանալից հաշվետվություն է պետք այս արտակարգ գործի մասին, ապա ես պետք է նայեմ իմ գրառումները։ Բայց ես, կարծեմ, ոչ մի էական բան բաց չթողի։
― Շունը միանգամայն վայրի էր, բացի դրանից, կիսաքաղց էր պահում։ Եթե սըր Հենրին տեղնուտեղը չմեռներ, ապա, համենայն դեպս, այդպիսի սարսափելի տեսարանը կարող էր կաթվածահար անել նրա ուժերը, և նա չէր կարող ոչ մի դիմադրություն ցույց տալ։
― Այո, թերևս։ Այժմ միայն մնում է մի հարց։ Եթե Սթեփլտոնն ապացուցեր Բասկերվիլ֊հոլլի Բասքըրվիլ֊հոլլի նկատմամբ իր իրավունքները, ինչպե՞ս կարող էր բացատրել այն փաստը, որ, լինելով ժառանգորդ, ապրում էր ուրիշի անվան տակ և այն էլ կալվածքին այդքան մոտիկ։ Մի՞թե դա կասկած չէր հարուցի։
― Այդ հարցին հազիվ թե կարողանամ պատասխանել, դուք չափազանց շատ բան եք պահանջում ինձանից։ Իմ գործունեության ոլորտը անցյալն ու ներկան են։ Թե մարդն ինչ է պատրաստվում անել ապագայում՝ հանձն չեմ առնում լուծել։ Միսիս Սթեփլտոնի ասելով, նրա ամուսինը շատ անգամներ է մտածել այդ մասին։ Նա կարող էր երեք ելք գտնել։ Առաջին․ մեկնել Հարավային Ամերիկա, այնտեղ հաստատել իր անձը բրիտանական հյուպատոսությունում և ժառանգությունը պահանջել այնտեղից, առանց Անգլիա գալու։ Երկրորդ․ այդ ամենն անել Լոնդոնում՝ նախօրոք անճանաչելիորեն կերպարանափոխելով իրեն։ Եվ երրորդ․ իբրև ժառանգ ներկայացնել դրածո անձի, տալով նրան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ իրեն վերապահելով եկամուտների որոշակի մասը։ Ճանաչելով Սթեփլտոնին՝ կարող ենք չկասկածել, որ այս կամ այն ելքը կգտնվեր։