Changes
/* Գլուխ X */
― Խնդրեմ, խնդրեմ, միայն գլուխներդ ծածկեցեք։<ref>Թագավորի ներկայությամբ գլխարկ կրելու իրավունք ունեին միայն ամենաբարձր անձինք։ Երբ Պիկրոշոլը թույլ էր տալիս իր մերձավորներին գլխարկները չհանել, դրանով ուզում էր ցույց տալ, որ գոհ է նրանցից։</ref>
― Մեծապես շնորհակալ ենք, ― պատասխանեցին նրանք։ ― Ահա թե ինչ ենք ուզում առաջարկել ձեզ։ Այս բերդը պահպանելու համար այստեղ մի փոքր զորամաս թողեք որևէ կապիտանի հրամանատարությամբ, իսկ մնացած բանակը բաժանեցեք երկու մասի։ Մի մասը կարշավի Գրանգուզիեի վրա և, իհարկե, առանց դժվարության նրա դատաստանը կտեսնի։ Մենք այդ ստոր արարածից շատ փող կառնենք։ (Մենք նրան «ստոր արարած» ենք անվանում, որովհետև միայն ստոր արարածներն են կարողանում փող դիզել, իսկ ազնվազարմ թագավորները սովորաբար ոչ մի կոպեկ չեն ունեում)։ Զորաբանակի մյուս մասը կմոտենա ծովին և առանց մի որևէ դիմադրության հանդիպելու կվերցնի բոլոր քաղաքները, ամրոցներն ու բերդերը։ Հետո նավ կնստեն և, նավարկելով Պորտուգալիայի ափերի երկարությամբ, ` կկողոպտեն բոլոր ծովափնյա քաղաքները մինչև Լիսաբոն։ Ո՞վ սիրտ կանի մեր դեմ դուրս գալ։ Իսպանիան էլ մեզ պետք է հպատակվի, որովհետև նրա բնակիչները բոլորը ապուշներ են։ Հետո դուք կանցնեք Ջիբրալտարի նեղուցով, որն որը, ի հիշատակ ձեր քաջագործության , այնուհետև կկոչվի Պիկրոշոլի ծով։ Դրանից հետո Աֆրիկայի ավազակապետ Բարբարոսսան<ref>Բարբարոսսա (Կարմրամորուս)։ Ալժիրի տիրակալ Կայիր Էդգինի մականունն էր (1476―1546):</ref> ձեր գերին կդառնա։
― Ես նրան կներեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Ազնիվ խոսք եմ ասում, ես նրա հողաթափերը<ref>Կաթոլիկական սովորության համաձայն պապին ներկայանալիս պետք է համբուրեին նրա հողաթափը։</ref> համբուրողը չեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Երբ ամբողջ Իտալիան տիրած կլինեք, ― շարունակեցին նրանք, ― մենք մեր ձեռքը կգցենք Միջերկրական ծովի բոլոր կղզիները և հետո կանցնենք Ասիա։ Այն ժամանակ, տերտե´ր, դու պահպանես Երուսաղեմը, ― Սուլթանը ստիպված կլինի ընդմիշտ հրաժեշտ տալու Երուսաղեմին։
― Ես այնտեղ կկառուցեմ Սողոմոնի<ref>Երուսաղեմի տաճարն ըստ Աստվածաշնչի ավանդության կառուցել է եբրաեցիների թագավոր Սողոմոնը։</ref> տաճարը, ― ասաց Պիկրոշոլը։
― Էհ, ինչ եք ասում, ― պատասխանեցին նրանք, ― այնպիսի մի աշխարհակալ, ինչպիսին դուք եք, մի՞թե չի կարող իր համար ամեն տեսակ հարմարություններ ստեղծել։
― Ասենք այդ էլ ճիշտ է, ― պատասխանեց Պիկրոշոլը։ ― Բայց ի՞նչ պիտի անի այդ ժամանակ մեր այն զորքը, որ արդեն հաղթած կլինի այդ գարշելի գինեմոլ Գրանգուղիեին։Գրանգուզիեին։
― Ինչ ասել կուզի, որ նրանք էլ ձեռները ծալած, պարապ չեն նստի։ Մենք շատ շուտով նրանց կհանդիպենք։ Նրանք այդ ժամանակ նվաճած կլինեն Ֆրանսիան, Հոլանդիան, անցած կլինեն Հռենոս գետը, և մենք այդտեղ կհանդիպենք իրար, որովհետև ծովային հաղթանակներից հետո արդեն վերադարձած կլինենք։ Այնուհետև միացյալ ուժերով հարձակում կգործենք Պրուսիայի, Լեհաստանի, Լիտվայի ու Ռուսաստանի վրա, ու այդ բոլոր երկրները մինչև Սառուցյալ օվկիանոսը մեր ձեռքում կլինեն։
― Պրուսիան, Լիտվան և Լեհաստանը ես ձեզ կտամ ձեր կատարած ծառայությունների համար, ― ասաց Պիկրոշոլը։
― Ախ, տեր տե´ր արքա, որքան վեհանձն եք։ Ընդունեցեք մեր անհուն երախտապարտությունը։ Աստված ձեզ երկար կյանք տա։
Այս խոսակցությանը ներկա էր մի հին ռազմիկ Եխեֆրոն<ref>Եխեֆրոն հունարեն նշանակում է «զգույշ», «խելամիտ»։</ref> անունով։
― Բավական է, ― ասաց Պիկրոշոլը, ― վերջ տվեք վեճերին։ Մի բան միայն ինձ մեծ երկյուղ է պատճառում՝ որ այդ անիծված Գրանգուզիեն մեզ թիկունքից չխփի, երբ մենք Ասիայում լինենք։
― Այդ ցավին հեշտ է դարման անել, ― ասաց կապիտան Մերդայլը։ ― Մենք խիստ հրաման կուղարկենք մոսկովցիներին,<ref>ամբողջ արևմտյան Եվրոպայում մինչև XVIII դարը ռուսական պետությունը կոչվում էր Մոսկվա կամ Մոսկովիտիա, իսկ ռուսներին կոչում էին մոսկովցիներ»</ref> և նրանք մեզ օգնության կուղարկեն 450.000 ընտիր զորք։ Եթե միայն ինձ փոխարքա նշանակեք, այն ժամանակ ես ցույց կտամ, թե ով եմ։ Ես բոլոր թշնամիներին ատամներով կկրծոտեմ, ոտնատակ կտամ, կկոտորեմ, թոզը քամուն կտամ, բոլորին, բոլոր բոլորին ջարդուփշուր կանեմ։
― Լա՛վ, լա՛վ, բավական է, ― ասաց Պիկրոշոլը։ ― Այլևս չհետաձգենք գործը, ով սիրում է ինձ, թող գա իմ ետևից։<ref>Այն գլուխներում, որտեղ նկարագրված է Գրանգուզիեի մղած պատերազմը Պիկրոշոլի դեմ, Ռաբլեն ծաղրում է դատաստանական գործը, որը սկսել էր նրա հայր Անտուան Ռաբլեն իր հարևան կալվածատեր Սենտ֊Մարտի դեմ։</ref>
==Գլուխ XI==