Խնամախօս

Գրապահարան-ից
Խնամախօս (Խասթեգարի -- خواستگاری)

հեղինակ՝ Աբջիզ
թարգմանիչ՝ Քաոջոկեր
աղբյուր՝ թարգմանած առցանց տեսանիւթի բառերից

Ահա այս դռան արանքից մի կէս-գլուխ եմ տեսնում,
Դռան արանքը որ բացւում է՝ տեսնում են ջահել է, մորուքով է
Բոյն ինչքա՜ն բարձր է, խոշոր է ու լայնատիկունք
Կոստիւմ-տաբատը հագին՝ իրեն պիտի լինեմ... կին

Դեռ ինձ չի տեսել, մայրն է ինձ հաւանել
Ասում են թէ՝ մի գիշեր մայրը երազում ինձ է ընտրել
Ասում են թէ՝ նախքան ինձ ուրիշ կնոջ է սիրահարւած եղել
Կնոջն իրեն չեն տւել՝ նա էլ ողբի է նստել
Ա՛խ, կարծես ինձ տեսաւ... բա՞ ինչու գոյնը գցեց

Աչքերն ինչքան սիրունա, բայց հայացքը քարի նմանա
Գիշերւայ գլխից մինչ հիմա գլուխը վեր չէր բարձրացրել
Ինչքա՜ն բոլորն ուրախ են, խնդում են ու քեֆի մէջ են

Կարծես թէ մինչ երեկ չէր, որ հէնց այս յաղթական մարդիկ
Իրար հետ կռիւ էին տալիս օժիտի ու կաթնագնի[1] մասին
Ասում են՝ էնշալլահ երջանկութեամբ իրար կը սովորէք
Ասում են՝ սառն ու թոյլ յարաբերութիւնը երեխայով կդզւի
Եթէ էլ մեր խնդիրն արմատ ունենայ՝ բարեգործութեամբ ու ուխտով կը լուծւի...

Ծանուցումներ

  1. Շիրբահա կամ կաթնագինը դրամ կամ ոսկի կամ այլ ունեցւածք է, որ փեսայի ընտանիքը հարսի ընտանիքին է վճարում ամուսնութիւնից առաց՝ ըստ պարսկական հարսանեկան աւանքների: