Changes

Լուսնափոշին

No change in size, 19:47, 1 Ապրիլի 2016
/* Գլուխ տասնհինգերորդ */
Լրագրողը հնազանդ Թոմ Լոուսոնին տարավ աստիճաններով վեր (հյուրանոցը առանց վերելակի էր՝ անսովոր երևույթ, բայց վերելակները պիտանի չեն այն աշխարհում, որտեղ մարդը տասը կիլոգրամից քիչ ավել է կշռում) ու առաջնորդեց իր համարը, որը նման էր Երկրի ուզածդ էժանագին հյուրանոցի համարին, միայն ավելի փոքր ու բոլորովին առանց պատուհանի։ Բազկաթոռները, բազմոցն ու սեղանը հասարակ են ու պատրաստված նյութի նվազագույն ծախսումով, և հիմնականում ապակեթելից․ Լուսնի վրա կվարցի պակասություն չկար։ Լողարանը սովորական է, (փա՜ռք աստծո, ոչ թե ինչպես հրթիռներում եղած անկշռելիությանը հարմարեցված զուգարանները), և միայն մահճակալի տեսքն էր մի փոքր վհատեցնում։ Որոշ երկրային հյուրերի համար, որոնք վատ էին քնում փոքր ձգողականության պայմաններում, ունեին ճկուն վերմակներ, որոնց ծայրերը ամրացված էին թույլ զսպանակներով։ Ակամա հիշում ես զսպաշապիկներն ու փափուկ պաստառած պատերը․․․
Մի սիրալիր մանրամսնություն ևս՝ դռան մոտ փակցված էր հայտարարություն երեք լեզվով՝ անգլերեն, ռուսերեն ու չինարեմ․չինարեն․
Ադմին, Վստահելի
1876
edits