Changes
Մնաս բարով, Մյունխեն։ Մնաս բարով Գերմանիա։ Մնաս բարով իմ անցյալ կյանք։ Մնաս բարով անիծված քսաներորդ դար։
==Երկրորդ մաս==
Իսկ այն մասին, ինչ եղել է իրականում, նույնիսկ անհարմար է պատմել։ Որոշ մանրամասներ ես հաճույքով բաց կթողնեի և միայն իմ բացառիկ ազնվությունը թույլ չի տալիս, մի քայլ անգամ նահանջել ճշմարտությունից։
Ուրեմն այսպես, ճիշտն ասած, թռիչքի մասին ես ունեմ շատ անորոշ հիշողություններ։ Որովհետև, հենց որ մենք պոկվեցինք գետնից, ես նորից քնեցի։ Հետո ինձ արթնացրեց ուղեկցորդուհին, որը իր առջևից հրում էր խմիչքներով սայլակը։ Ժպտալով ծառայողական ժպիտով, նա հարցրեց ինձ, թե ինչ եմ ես խմելու։ Իհարկե ես ասացի․ օղի։ Նա նորից ժպտաց և մեկնեց ինձ պլաստմասե բաժակը և խաղալիքի չափս ունեցող (50 գրամ) «Սմիռնոֆֆ» օղու փոքրիկ շիշը։ Նա արդեն պատրաստվում էր առաջ շարժվել, երբ քնքշորեն բռնեցի նրա արմունկը և հարցրեցի, մոտավորապես ո՞ր տարիքի երեխաներին են տալիս այսպիսի քանակ։ Նա հասկացավ կատակը և անմիջապես, նույն ժպիտով, հանեց երկրորդ շիշը։ Ես էլ ժպտացի և գրավեցի նրա ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ երբ տոմս էի վերցնում, և մուծում նրա համար հիմնավոր գումար կանխիկ դրամով, ինձ խոստացվեց անսահման քանակությամբ խմիչք։ Նա զարմացավ և հայտնեց, որ անսահմանափակ քանակով ոչ մի բան բնությունում չի լիում։ լինում։ Դրա համար էլ նա համենայն դեպս կուզենար իմանալ, թե քանի հատ այսպիսի սրվակ ինձ կբավարարի։
― Լավ, ― ասացի ես, տվեք տասը հատ։
― Թող փչոցդ, ― ասացի նրան։ Ես ձեզ, տեռորիստներիդ, լավ եմ ճանաչում, բայց մատնել քեզ չեմ պատրաստվում, որովհետև առաջինը՝ ես մատնիչ չեմ, իսկ երկրորդը՝ այն պատճառով, որ այստեղ չկա գերմանական ոստիկանություն։
Նա իջեցրեց աչքերը և թաքուն սեղմեց ձեռքս։ Հետո կիսաձայն ասաց, որ իր կուսակցությունը գնահատում է ազնիվ մարդկանց և երբեք չի մոռանանա մոռանա իմ մատուցած ծառայությունը։ Ես հարցրեցի, թե դա ինչ կուսակցություն է, և նա հաճույքով բացատրեց ինձ, որ նրանց կուսակցության անունն է «Միտք֊գաղափար֊գործողություն»։ Նրանց նպատակն է խորտակել փտած կապիտալիստական կարգը և փոխարինել այն առաջավոր կոմունիստականով։ Հասկանալով, որ առաջավոր գաղափարների քարոզչությունը պետք է լինի գործունյա և տեսանելի, Գործադիր կոմիտեի անդամները իրագործեցին մի քանի բացարձակ հաջողված օպերացիաներ․ կազմակերպեցին հարձակում ամերիկյան ռազմական բազայի վրա, ընդհատակյա հեղափոխական դատարանի որոշումով մահապատժի ենթարկեցին երկու հայտնի գործարարների և մի դատախազի։
― Ափսո՜ս, ― հայտնեց ինձ տեռորիստը, ― որ մեր գործողությունները դեռևս չեն հասկացվում ժողովրդի կողմից։ Լինելով խաբված ճարպիկ կապիտալիստների խորամանկ զիջումներից և վաճառված արհմիութենական առաջնորդների կողմից, բանվորներն ու գյուղացիները դեռևս չեն հասկանում իրենց դասակարգային շահերը և չեն ուզում պայքարել կոմունիստական իդեալներրի իդեալների հաղթանակի համար։
― Այո, այո, ― հաստատեցի ես։ ― Մարդիկ չեն ուզում պայքարել, որովհետև չափից ավելի լավ են ապրում։ Շատ կուշտ են։
― Ոչ միայն դա, ― առարկեց տեռորիստը։ Մարդկանց պասիվությանը շատ է նպաստում հակակոմունիստական քարոզչությունը։ Նրանք ճարպկորեն օգտագործում են Սովետական Միությունում և Արևելյան Եվրոպայի երկրներում թույլ տրված սխալները, և պատկերում են կոմունիզմը միայն սև գույնով։ Ես հույս ունեմ, որ կկարողանամ վերջ տալ այդ չարամիտ հերյուրանքներին։
Բնականաբար, ես հարցրեցի, թե ինչպե՞ս է նա պատկերացնում կյանքը ապագա կոմունիստական հասարարգում։
Երիտասարդը պատկերացնում էր այդ կյանքը ոչ թե մոտավորապես, այլ շատ հստակ։ Պատմեց, որ ապագայի մարդիկ կապրեն ոչ մեծ, բայց հարմարավետ քաղաքներում, որոնցից ամեն մեկը կլինի ծածկված ահռելի ապակյա գմբեթով։ Այդ քաղաքում կլոր տարի կշողա արևը (երբ բնական արև չի լինի, ավտոմատ կերպով կմիանան նրան փոխարինող կվարցային լամպերը): ։ Հասկանալի է, որ այդպիսի քաղաքում կլինեն հրաշալի բույսեր, փողոցներում կաճեն արմավենիներ և սոսիներ։
― Կոմունիզմի ժամանակ, ― ասաց նա, ― բոլոր մարդիկ կլինեն երիտասարդ և գեղեցիկ, առողջ և սիրահարված իրար։ Նրանք կզբոսնեն արմավենիների տակ, կվարեն փիլիսոփայական զրույցներ և կլսեն մեղմ երաժշտություն։
― Իսկ ի՞նչ է, ― հետաքրքրվեցի ես, ― ծերություն, հիվանդություններ և մահ չե՞ն լինի։
― Իհարկե չեն լինի, ― հավաստիացրեց երիտասարդը։ Ես ձեզ ասում եմ, որ բոլորը կլինեն երիտասարդ, առողջ և, իհարկե՝ անմահ։
― Շա՜տ հետաքրքիր է, ― ասացի ես։ ― Իսկ ինչպե՞ս եք դուք պատրաստվում դրան հասնել։
― Մենք չենք պատրաստվում, ― արագ առարկեց տեռորիստը։ ― Մենք գործողության մարդիկ ենք։ Մենք զբաղված ենք պայքարով։ Իսկ առողջության և հավերժական երիտասարդության հարցերը, թող լուծեն գիտնականները։
Վերադառնալով կլիմայի և ապագայի քաղաքների մասին խոսակցությանը, ես նկատեցի, որ ապրել բարենպաստ պայմաններում անընդհատ լուսավորող արևի և արմավենիների տակ, միգուցե և շատ հաճելի է, բայց ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք սիրում են ձյունը, սառնամանիքը և տարբեր ձմեռային զվարճությունները։
― Այդ մարդկանց համար, ― ասաց նա, ― նույնպես կստեղծվեն բոլոր պայմանները։ Արևային քաղաքներում կլինեն հատուկ հատկացված տեղեր, արհեստական ձնե բլրակներով։ Այնտեղ հնարավոր կլինի ինչքան ուզում եք սահել, դահուկների վրա դրված ճոճվող բազկաթոռների վրա նստած։
Ես նրան նաև հարցրի, թույլ կտրվի՞ արդյոք, կոմունիզմի ժամանակ ազատ կարդալ գրքեր։ Այդ հարցից նա մի քիչ զարմացավ և ասաց, որ բարձր գաղափարների և բարոյականության մասին գրքերը, իհարկե, բոլորին հասանելի կլինեն լավ զարգացած գրադարանների ցանցի միջոցով։
Համարյա թռիչքի վերջում, երբ մենք արդեն մտել էինք երկրի ձգողականության գոտին և քարշ էինք գալիս վարկյանում վայրկյանում ութ կիլոմետր արագությամբ, հերր Օտտո Շմիդտը, հանկարծ հաղորդեց ռադիոյով, որ աջ նավակողում գտնվում է, հավանաբար, արհեստական ծագում ունեցող տիեզերական օբյեկտ։ Ուղևորները նետվեցին պատուհանների մոտ։ Ես նույնպես (ես հենց աջից էի նստած)։ Ես տեսա գնդաձև, մեծ, վաթսունից֊յոթանասուն մետր, կամ միգուցե և ավելի մեծ (տիեզերքում բոլոր չափսերը շատ հարաբերական են) տրամագիծ ունեցող հսկայական ակվարիումի նման մի բան, անսովոր ալեհավաքով, տիեզերական քամուց տատանվող արևային մարտկոցների թերթիկներով, լուսնի խառնարաններին նման շատ մեծ իլյումինատորներով։
Բոլոր իլյումինատորները մութ էին, բացի մեկից։ Բայց այդ մեկում երևացողը, ինձ թվաց ուղղակի ֆանտաստիկ։ Դա մի մեծ, ճենապակե ջահով վառ լուսավորված, ընդարձակ կլոր սենյակ էր։ Ամբողջ հատակը ծածկված էր արևելյան գորգով, իսկ պատերը ընկուզե պանելներով։ Իլյումինատորի մոտ դրված էր շատ որակյալ, լայն, հնաոճ գրասեղան, իսկ նրա վրա մի քանի տարբեր գույների հեռախոսներ։ Սեղանի մի ծայրին դրված էր մեծ գլոբուս, մյուսին՝ հեռուստացույց։ Պատերի տակ կային էլի ինչ֊որ առարկաներ․ կաշվե բազմոց, սուրճի սեղան, Լենինի կիսանդրին կարմիր պատվանդանի վրա։ Այդ ամենը հիշեցնում էր բարձրաստիճան սովետական ղեկավարի ծառայողական աշխատասենյակ, ճիշտ է բավականին անսովոր ուրվագծերով։
Մեր համեմատական արագությունը այդ տարօրինակ կառույցի հետ հավասար էր համարյա զրոյի, և այդ պատճառով պարզ երևում էր, ինչպես էր այդ մարդը շարժում շրթունքները, խոժոռվում և երբեմն ինչ֊որ մեկին հրամայաբար ինչ֊որ բան ցույց տալիս մատով։
Հանկարծ նա բարձրացրեց գլուխը (գուցե պատահաբար), ցնցվեց, և անփորձ լողորդի նման դժվարությամբ շարժվելով տարածաության տարածության մեջ, մոտեցավ իլյումինատորին։
― Հե՜յ, հե՜յ, ― խմբովի կանչեցին նրան մեր ապարատի ուղևորները (կարծես թե նա կարող էր լսել) և թափահարեցին ձեռքերը։
Դրանք հինգն էին։
Ձախից առաջինի վրա պատկերված Հիսուս Քրիստոսին նման մարդը, ոչ թե հին պատառոտված հագուստով էր, այլ լավ կոստյումով, բաճկոնակով, փողկապով և նույնիսկ կարծես, ժամացույցի շխթայով։ շղթայով։ Նրա կողքին տեղավորվել էր Կարլ Մարքսը։ Աջից գտնվող երկու դիմանկարը պատկերում էին Էնգելսին և Լենինին։ Բայց ինձ ցնցեցին ոչ թե միակ ճշմարտացի գիտական աշխարահայացքի հիմնադիրների դիմանկարները, և նույնիսկ ոչ Հիսուս Քրիստոսը (չնայած նա այդ խմբում օտար էր ընկալվում), այլ միջին նկարի վրա պատկերված դեմքը։ Այդ մորուքավոր, մարշալի ուսադիրներով, զինվորական հագուստով թեթևակի բաց օձիքով մարդը նման էր․․․ ո՞ւմ մասին դուք մտածեցիք․․․ Այո, այո։ Նույն Լյոշկա Բուկաշևին, որի հետ ես գարեջուր էի խմում Անգլիական այգում, որը երեք ժամ առաջ հետևում էր մեզ Մյունխենի օդանավակայանում և որին ես կարծես թե նոր էի տեսել զարմանալի տիեզերական ապարատում։ Այդ Լյոշկան, չնայած որ մորուքով էր, ավելի էր նման իսկական Լյոշկային, որովետև ուներ շատ հաջողակ և ինքնավստահ տեսք, ճիշտ է, հայացքը ավելի սուր էր, քան կյանքում։
Ես բռնեցի գլուխս և տնքացի։
Մինչ ես լարում էի ոչինչ չհասկացող գլուխս, մեր մեքենայի մոտ գլորվեցին երկու գորտագույն մեծ և ծանր տրանսպորտային միջոց։ Զրահամեքենայի և շոգեքարշի տարօրինակ խառնուրդ։ Համենայն դեպս նրանք երևի թե շարժվում էին գոլորշիի օգնությամբ, որի խիտ ամպերը դուրս էին գալիս մեքենայի քթի վրա գտնվող խողովակից։ Հենց որ զրահամեքենաները կանգնեցին մեր և ծռված «Իլ»֊ի միջև, բացված լյուկերից, մեկը մյուսի հետևից, ինչպես զամբյուղից թափվող սունկեր, դուրս թռան կարճ շալվարներով և կարճ ավտոմատներով զինվորականներ։ Նրանք տեղն ու տեղը ցրվեցին և շրջապատեցին ինքնաթիռը, ուղղելով նրա վրա իրենց զենքը։
Այդ ժամանակ խռխռաց ռադիոն և Հերր Օտտո Շմիդտը հաղորդեց, որ մոսկովյան իշխանությունները այդպես էլ չգտան սանդուղք և ուղևորները ստիպված պետք է օգտվեն արտակարգ պատահարների համար նախատեսված պարանե սանդուղքից, որի համար ինքը, նավապետը, անձնակազմի և «Լյուֆտգանզա» «Լյուֆտհանզա» ընկերության կողմից խորին ներողություն է հայտնում։
Սակայն, մարդիկ արդեն այնքան էին շտապում թողնել ապարատը, որ պատրաստ էին իջնել ոչ թե պարանե սանդուղքով, այլ ուղղակի պարանով։ Առավել ևս, որ դիմանկարները, ինչպես ես նկատեցի, բացի ինձանից, ոչ մեկին չէին հուզում։
Ելքի մոտ կանգնած երկու ուղեկցորդուհիները, հոգնած ժպտալով, ցանկանում էին ուղևորներին երջանիկ ժամանց և հիշեցնում էին, որ հետադարձ չվերթը տեղի կունենա ուղիղ մեկ ամսից։
Անկեղծ ասած, ես շատ էի հուզվում, չիմանալով,թե ինչ է սպասում ինձ ներքևում։ Այդ պատճառով, հավասարվելով ուղեկցորդուհիներից մեկի հետմեկին, ես նրան հարցրի, չի՞ կարող նա արդյոք տալ ինձ ևս երկու շիշ «Սմիռնոֆֆ», և լայն բացելով բերանս, ցույց տվեցի, որ այնտեղ ամեն ինչ վառվում է։
Նա սկզբից չհասկացավ, իսկ երբ հասկացավ, բավականին սառը բացատրեց, որ ընկերությունը սպասարկում է ուղևորներին միայն թռիչքի ժամանակ, իսկ թռիչքը արդեն ավարտված է։
Նրա խոսքերից պարզ դարձավ, որ նրանք ոչ միայն իմ մասնագիտությունը գիտեն, այլև իմ անունը նրանց համար գաղտնիք չէ։
Ես տատանվում էի, չիմանալով ինչպես իջնեմ։ Հետո, սրտապնդվելով, պառկեցի փորիս վրա և շատ ստորացուցիչ դիրքով, ոտքերով առաջ, դանդաղ սողացի դեպի ելքը։ Պատկերացնում եմ, ինչքան ծիծաղելի էր այդ տեսարանը ներքևից։ Ասենք, վերևից էլ (ուղեկցորդուհիներից մեկը չդիմացավ և փռթկաց):։
Երբ ոտքերս արդեն կախվել էին անդունդի վրա, ես հանկարծ խուճապի մատնվեցի և վախեցա, զգացի, որ սողում եմ, բայց անօգնական ոտքերս չեն կարողանում գտնել հենարան։ Ես եղունգներս գցեցի ռետինե հատակին, բայց նա շատ հարթ էր։ Հնարավոր է ես վայր ընկնեի և դրանով իմ արկածները վերջանային, բայց ուղեկցորդուհիները ձայններն այնպես գցեցին, որ հերր Օտտո Շմիտդը դուրս թռավ իր նավախցից և վերջին րոպեին բռնեց ձեռքերիցս։
Ոչ ոք չպատասխանեց, կարծես ոչինչ էլ չէին լսել, բայց այն բանից հետո, երբ Իսկրինա Ռոմանովնան կրկնեց հարցս, բոլորը միանգամից ժպտացին, իսկ Կոմունիյ Իվանովիչը զարմացած տարածեց ձեռքերը․
― Ինչ եք ասում Վիտալիյ Նիկիտիչ, ինչպես կարող էինք ձեզ չիմանալ, երբ ձեր ստեղծագործությունները ուսումնասիրել ենք դեռ պրեդկոմբերում։
― Կոմսոր Սմերչևը ասում է, ― կրկնեց թարգմանչուհին, ― որ ձեր ստեղծագործությունները մենք հիմնավորապես ուսումնասիրել ենք դեռ պրեդկոմբերում։
― Որտե՞ղ, որտե՞ղ, ― հարցրեցի ես։
― Արդյո՞ք, ― հարցրեցի ես, ― մենք միևնույն լեզվով չենք խոսում։
Նա քաղաքավարի սպասեց թարգմանությանը, հետո բացատրեց, որ չնայած մենք երկուսս էլ օգտագրծում օգտագործում ենք մոտավորապես նույն բառերը, բայց ինչպես հայտնի է (ինձ դա հայտնի չէր), կարևոր են ոչ միայն բառերի նշանակությունը այլև նրանց գաղափարախոսությունը, և հենց դրա համար էլ անհրաժեշտ է թարգմանիչը, որ փոխանցի միտքը մի գաղափարախոսությունից մյուսը։
― Սակայն, ― ավելացրեց նա, եթե դա ձեզ անհանգստացնում է, եկեք փորձենք շփվել առանց թարգմանչի։ Իսկ դժվարանալու դեպքում, Իսկրինա Ռոմանովնան միշտ ձեր տրամադրության տակ կլինի։ Ուրիշ հարցեր ունե՞ք։
― Մենք դա գիտենք, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը։
― Դուք, իհարկե, միշտ էլ տարբերվել եք մտածելակերպի ինքնուրույնությամբ, բայց գիտեք, պատահում են մարդիկ, որոնք մեզ հիպնոսացնում են։ Այդպիսի մարդկանց դուք նույնիսկ կարող եք վերաբերվել հումորով, բայց երբ նա բացում է բերանը և մի խոսք է ասում, դուք ինքներդ ձեզ անիծելով, պատրաստ եք նետվել աշխարհի ծայրը։
― Կամ նույնիսկ այնպիսի կորած տեղ ինչպիսին Տոռոնտոն Տորոնտոն է, ― ուրախ շարունակեց Սմեռչևվը։Սմերչևը։
― Սատանան տանի, ― մտածեցի ես, ի՞նչ են նրանք ակնարկում։ Ուզում են ասել, որ իմ մասին ամեն ինչ գիտե՞ն։ Այո, դա այդպես է, բայց նրանք այնքա՜ն ժամանակ ունեին իմ մասին տեղեկություններ հավաքելու համար։ Հետաքրքիր է, ինչների՞ն է պետք այդ հեռավոր անցյալը և ի՞նչ են ուզում նրանք գտնել այնտեղ։
Թվում էր՝ մեր հանդիպման վայրից մինչև օդանավակայանի շենքը, այնքան էլ հեռու չէր, բայց ճանպարհին Սմերչևը հասցրեց պատմել, թե ինչպես և ինչու իրագործվեց Օգոստոսյան հեղափոխությունը։
Նրանից ես իմացա, որ Գենիալիսիմուսը, երբ դեռ հասարակ գեներալ էր, հաճախ էր մտածում, ինչու այդքան լավ մշակված կոմունիզմի կառուցման տեսությունը, չի հաջողվում իրագործել։ Բազմակի անգամ և ամենահիմնավոր կերպով աշխատելով բոլոր գիտական սկզբնաղբյուրների և տեսական հաշվարկների վրա, նա գտավ այն սխալները, որոնք թույլ էին տրվել կոմունիզմի կառուցման ընթացքում։ Կուսակցության և պետության նախկին ղեկավարները, գռեհկացնելով հանճարեղ ուսմունքը, փորձում էին կառուցել կոմունիզմ հաշվի չառնելով տեղական և ընդհանուր պայմանները։ Ժամանակին նույնիսկ հանճարեղ Լենինը ենթադրում էր, որ կոմունիզմ կարելի է կառուցել միանգամից ամբողջ երկրագնդում, համաշխարհային ռևոլյուցիյա ռևոլյուցիա իրագործելով։ Հետո առաջարկվեց դրույթ, որ կոմունիզմի առաջին էտապը, սոցիալիզմը, կարելի է կառուցել և մեկ առանձին վերցված երկրում։ Այդպես էլ արվեց։ Սակայն անցումը սոցիալիզմից կոմունիզմ շատ ավելի բարդ դուրս եկավ, քան թվում էր սկզբից։ Բոլոր փորձերը կառուցել կոմունիզմ միայն մեկ երկրում անհաջող եղան։ Վերլուծելով այդ փորձերը և զարգացնելով հեղափոխական տեսությունը, ապագա Գենիալիսիմուսը դեռ այն ժամանակ եկավ այն ճշմարիտ եզրակացությանը, որ անհաջողությունների արմատը այն է, որ նախորդ կառուցողները, ղեկավարվելով գռեհկացված գաղափարներով, ցուցաբերում էին շտապողականություն, հաշվի չէին առնում ոչ երկրի չափերը, ոչ աննպաստ եղանակային պայմանները, ոչ բազմազգ բնակչության մեծամասնության հետամնացությունը։ Վերջի վերջո ապագա Գենիալիսիմուսը եկավ այն պարզ, բայց հանճարեղ որոշմանը, որ կոմումիզմ կարելի է և պետք է սկզբում կառուցել առանձին վերցրած քաղաքում։
Եվ դա իրականացվեց։ Պատմական խտացրած ժամանակաշրջանում կառուցվեց կոմունիզմ Մոսկվայի սահմաններում, որը դարձավ աշխարհում առաջին կոմունիստական ռեսպուբլիկան (կրճատ ՄՈՍԿՈՐԵՊ)։
Երևի թե, ես ինչ֊որ բան այնպես չասացի։ Պատվիրակության անդամները ինչ֊որ տարօրինակ հայացքներ փոխանակեցին։
― Ինչո՞ւ եք այդպես ասում, ― առարկեց հայր Զվեդոնին։Զվեզդոնին։
― Այո, ― ժպտաց Պրոպագանդա Պարամոնովնան, ― ձեր հայտարարությունից մետաֆիզիկայի, հեգելյանիզմի և կանտիզմի հոտ է գալիս։
― Դե ինչո՞ւ, ինչու, ― անհապաղ խառնվեց Ձերժին Գավրիլովիչը։ ― Վիտալիյ Նիկիտիչը ասում է այն, ինչ մտածում է։ Ճի՞շտ է, Վիտալիյ Նիկիտիչ։
― Այո, իհարկե, ― արագ համաձայնեցի ես, երախտագիտությամբ նայելով Ձերժինի վրա։
― Թանկագին կոմունյաններ և կոմունյաննուհիներ, ― հուզված սկսեց Սմերչևը։ ― Գենիալիսսիմուսը անձամբ է հանձնարարել ինձ ներկայացնել ձեր թանկագին, հարգելի, ուշացած հյուրին։ ― Այստեղ նորից հնչեցին բուռն ծափահարություններ։ ― Վաթսուն տարի, քաջաբար հաղթահարելով բացառիկ դժվարություններ, նա հասնում էր այստեղ անցյալից, որ իր աչքերով տեսնի մեզ և մեր իրագործումները, և անցյալ սերունդների անունից գլուխ տա մեր սիրելի Գենիսլիսիմուսին նրա անխոնջ գործունեության համար, որը ուղղված է մեր ժողովրդի և աշխարհի բարեկեցությանը։
Ճիշտն ասած, ես արդեն վատ եմ հիշում նրա բոլոր ասածները։ Հիշում եմ միայն, որ նա շատ բարձր գնահատեց իմ գրական նվաճումները, որոնցում ես, ինչպես նա ասաց, անվախ քննադատում էի իմ ժամանակի սոցիալիստական հանրության արատները, ինչի համար էլ անարդար կերպով պատժվեցի, կուլտիստների, վոլյունտարիստների , կոռուպցիոներների և րեֆորմիստների կողմից, որոնք սողոսկել էին կուսակցության շարքերը։ Չնայած դրան իմ քաջարի և կոշտ քննադատությունը առանձին դեպքերում իր համեստ նշանակությունը ունեցավ այն շարժումում, որը վերջի վերջո բերեց օգոստոսյան հեղափոխությանը։
Սմերչևի խոսքը բազմակի անգամ ընդհատվում էր բուռն ծափահարություններով, և հանդիսատեսը ամեն անգամ վանկարկում էր Գենիալիսիմուսի և իմ անունները։
Պիոներները ինձ մատուցեցին մի մեծ ծաղկեփունջ, կապեցին վզիս կարմիր փողկապ և կարդացին բանաստեղծություններ, որոնցից ես հիշեցի այսպիսի քառատող․
<poem>
Այստեղ, Մոսկորեպում, ամեն պիոներ,
Կարդալով էջերը ձեր փառավոր,
Աշխատում է Կարցևից օրինակ վերցնել,
Կարցևի նման աշխատել և սովորել։
</poem>
Բոլոր ելույթ ունեցողները, ողջունելով ինձ, խոստանում էին աշխատել, սովորել, ծառայել բանակում և ապրել Կարցևի նման։ Հնարավոր է, նրանցից ոմանք իրենց գովեստներում չափը անցան, բայց խոստովանում եմ, նրանց ասածները միևնույն է շատ և շատ հաճելի էին, երբեմն նույնիսկ աչքերումս երևում էին արցունքներ։
― Անցյալի պարզամիտ կոմունիստները, ― ասաց Զվեզդոնին, ― չլինելով ծանոթ Գենիալիսիմուսի հիմնարար ուսմունքին, առանց բավարար հիմքեր ունենալու ժխտում էին այնպիսի, հիմա արդեն անվիճելի երևույթները, ինչպիսիք են կուսական հղիությունը, հարությունը, համբարձումը, երկրորդ հայտնությունը։ Հիմա այդպիսի երևույթների հնարավորությունը համոզիչ կերպով ապացուցված է ժամանակակից գիտության և կրոնի նվաճումներով։ Դրա ակնհայտ օրինակը մենք տեսնում ենք մեր առջև։ Վիտալիյ Նիկիտիչը, ինչպես մենք գիտենք, վաղուց մահացել է։ Բայց նա այժմ հարություն է առել և հայտնվել մեզ մոտ։ Եվ եթե հիմա ձեր մեջ կգտնվի որևէ մեկը, Գենիալիսիմուսի բառերով ասած, Անհավատ Ֆոման, դե ինչ, նա կարող է մոտենալ, ձեռք տալ Վիտալիյ Նիկիտիչին և համոզվել, որ նա մսից ու արյունից է։
Հետո ելույթ ունեցավ տիեզերագնացների ջոկատի ղեկավար Պրոգրեսս Անիսիմովիչ Միլովիդովը։ Նա պատմեց իմ բացակայության ժամանակ իրագործված եզակի տիեզերական փորձի մասին։ Պարզվում է, մոտ ինը ամիս առաջ տիեզերագնացներ Ռակետա և Գելիյ Սոլնցևները, նրանց հետ գտնվող բժիշկ Պիրոժկովի հսկողության տակ, իրականցրին բեղնավորում բեղմնավորում անկշռելիության պայմաններում, և հիմա օր֊օրի սպասում են նորածնին, որը բժիշկ Պիրոժկովի կարծիքով պետք է որ տղա լինի։ Նրանք հույս ունեն ծննդաբերել նրան կուսակցության 67֊րդ համագումարի սկզբին և արդեն նախօրոք ընտրել են Սյեզդիյ անունը։ Միլովիդովը կարդաց տիեզերագնացների կողմից ինձ ուղարկված հեռագիրը․ «Սիրելի նախնական գրող, շնորհավորում ենք ձեր վերադարձը։ Ավարտում ենք կարևրագույն բիո֊գենետիկ փորձը։ Փառք Գենիալիսիմուսին։ ՍոլնցեվՍոլնցև, Սոլնցևա, Պիրոժկով»։
Այն ամենը ինչ ես տեսա և լսեցի այդ միտինգին, սարսափելի հետաքրքիր էր, բայց մի քիչ հոգնեցուցիչ։ Սյդ պատճառով ես ուրախացա, երբ Սմերչևը ասաց, որ հավաքի հիմնական մասը ավարտված է և նրան մնում է միայն կարդալ Բարձրագույն Հնգանկյունի հրամանագիրը։
Քանի որ այդ հրամանագիրը անմիջապես ինձ էր վերաբերում, ես հիշեցի այն բառ առ բառ։ Ահա թե ինչ էր այնտեղ ասված․
«Հաշվի առնելով այն ներդրումը նախնական(մինչկոմունիստական) գրականության ստեղծման մեջ, նրա գործողություններում բացակայող հանցավոր մտադրությունները, նրա աշխարհահայցքի հետամնացությունը և վաղեմությունը Կարցեվ Կարցև Վիտալիյ Նիկիտիչին․
1․ Արդարացնել և այսուհետև համարել Լենինյան Կոմունիստական կարմիր դրոշի շքանշանակիր Մոսկովյան րեսպուբլիկայի լիիրավ քաղաքացի։
3. Կլասիկ Նիկիտիչ Կարցևի մոտալուտ հարյուրամյակի առթիվ հայտարարել նրա հոբելյանը համաժողովրդական տոն։
4. Պարտադրել Հոբելյանական Հնգանկյունին կազմակերպել հոբելյանի նախապատրաստումը բարձր գաղափարական֊քաղաքական մակարդակով, և բոլոր աշխատավորական կոլեկտիոներում կոլեկտիվներում անցկացնել հանդիսավոր միտինգներ, ժողովներ, ընթերցողական կոնֆերանսներ Հոբելյարի հիմանկան հիմնական գործերի պարտադիր ուսուցումով։
Բնական է, հրամանգիրը հրամանագիրը ստորագրել էր անձամբ Գենիալիսիմուսը։
Երաժշտության հնչյունների տակ ինձ հանձնվեցին անձնագիրը, զինվորական տոմսը և էլի ինչ֊որ գրքույկներ և թղթեր, որոնք ես խցկեցի իմ «դիպլոմատը»։
Զիրկա Նեչիպորենկոն հանդուգն տեսք ընդունեց, ինձ աչքով արեց և, ջարդելով ձեռքերը ուրախ երգեց․
<poem>
Հենց որ Գյանձյան ինձ նայում է,
Սիրտս միանգամից մարում է
Օհ, ասեք բարի մարդիկ
Ինչ կլինի հիմա ինձ հետ․․․
</poem>
Լսում էի երգչուհուն և զգում ինձ միաժամանակ և հոգնած և շատ հուզված։ Վերջապես, թող որ ուշ, եկավ ինձ մոտ այդ վաստակած ճանաչումը։ Իսկապես, ի՞նչ արժեմ, ինչի՞ եմ հասել անցյալ կյանքում։ Միայն նրան, որ ինձ անվանում էին խուլիգան, խմող, մաքսանենգ, սեքսուալ ավազակ, օտար հետախուզությունների ծառա, միջազգային իմպերիալիզմի սպասավոր, սպեկուլյանտ, ֆարցովսչիկ, մակաբույծ, զրպարտիչ, անշնորհակալ, ոչխարի մորթով գայլ, շուն, որը հաչում է երեսուն արծաթի համար։ Ես հիմա, նույնիսկ դժվարանում եմ հիշել բոլոր այն վիրավորական մակդիրները, որոնցով անցյալում պարգևատրել էին ինձ կուլտիստները, վոլյունտարիստները, կոռուպցիոնիստները և ռեֆորմիստները։ Հիմա ես ամբողջովին վարձատրված էի այդ ամենի համար սիրով և լայն ճանաչումով, բոլոր հանդիպած կոմունյանների և կոմպիսյան պատվիրակության անդամների կողմից, որոնք դիմում էին ինձ իմ նոր անունով՝ Կլասիկ (բացի Ձերժին Գավրիլովիչից, որը սկսեց անվանել ինձ «թանկագինս»): ։ Դրա համար էլ, երբ ինձ առաջարկեցին ելույթ ունենալ պատասխան խոսքով, սարսափելի հուզվեցի։
Ես բարձրացա տրիբունա, լռեցի, նայեցի այդ գեղեցիկ, խելացի և ոգեշնչված դեմքերին։
Իսկրինա Ռոմանովնան եկավ ինձ ճանապարհելու, և ես գնացի, վերցնելով հետս «դիպլոմատը», որովհետև սոցիալիստական սովորությամբ վախենում էի, որ այն կգողանան։ Ճանապարհին Իսկրինա Ռոմանովնան բացատրեց ինձ, որ ԿԱԲԵՍՈՏ՝ նշանակում է Բնական Ուղղորդումների Կաբինետ։ Բերելով ինձ կաբեսոտի դռների մոտ (այնտեղ կար համապատասխան գրություն), Իսկրինա Ռոմանովնան հոգատարությամբ հարցրեց, ինչի համար է պետք ինձ այս հաստատությունը, մե՞ծ, թե փոքր կարիքի։ Ես կարմրեցի և հարցրեցի, ի՞նչի հետ է կապված նրա հետաքրքրութունը այդպիսի ինտիմ մանրամասներին։ Նա պատասխանեց, որ հարցնում է ոչ թե հետաքրքրասիրությունից, այլ որովհետև ուզում է օգնել ինձ ձևակերպել իմ կարիքը։ Թե ինչ էր դա նշանակում, ես հետո հասկացա։
Ներս մտնելով ինձ հետ կաբեսոտ, Իսկրինա Ռոմանովնան դիմեց ինտելիգենտ տեսք ունեցող և նույնիսկ սպիտակ խալաթ հագած, ակնոցը ականջներին կոշկակապերով ամրացրած կնոջը։ Տիկինը ինձ տվեց մոխրագույն թղթից ինչ֊որ բլանկ, որտեղ ես պետք է նշեի ազգանունս, աստղային անունս, ծննդյան տեղը և տարեթիվը, կաբեսոտ այցելելու նպատակը (այդ սյունակում Իսկրինա Ռոմանովնայի ցուցումով ես գրեցի․ «երկրորդական ապրանքի հանձնում»): ։ Հետո ես ստորագրեցի, դրեցի ամսաթիվը, որից հետո Իսկրինա Ռոմանովնան դուրս եկավ, իսկ ինձ թույլ տրվեց գործի անցնել, ինչի համար ուղիղ այդ տիկնոջ աչքերի առաջ էին գտնվում մի երկար շարք անցքեր։
Այդ կինը ինձ շփոթեցնում էր, որովհետև ես պատրաստվում էի անել ոչ միայն այն, ինչը նշեցի անկետայում։ Եթե ընթերցողը չի մոռացել (ես չէի մոռացել), իմ գրպանում պետք է լիներ հրաժեշտի ժամանակ ուղեկցորդուհու տված «Սմիռնոֆֆի» փոքրիկ շիշը, որը օգտագործելու իսկական ժամանակն էր։ Բայց երբ ես գնացի ամենահեռու փոսի մոտ և, շրջվելով հերթապահին մեջքով, ձեռքս գցեցի գրպանս, այնտեղ ոչ մի շիշ չգտա։ Ես նույնիսկ շուռ տվեցի գրպաններս և նայեցի արդո՞ք արդյո՞ք այնտեղ ծակ չկա։ Բայց ոչ մի ծակ այնտեղ չկար։
Ինձ մնում էր միայն դառնությամբ ժպտալ։ Կոմունիզմ նրանք կառուցել են, իսկ գրպաններ միևնույն է մտնում են։ Ինչ որ սրիկա օգտվել է այն հանգամանքից, որ ես ուշագնաց էի եղել։ Իզուր չէ, որ ես անհանգստանում էի իմ «դիպլոմատի» համար։
Տրամադրությունս այնքան ընկավ, որ դադարեցի անհարմար զգալ և, դնելով իմ պայուսկը պայուսակը առջևս, անցա գործի հերթապահի հսկողության տակ։
Ուղիղ իմ դիմաց վաղուց չներկված բազմապիսի նկարներով պատն էր։ Այնտեղ նաև քիմիական մատիտով գրված կոչ կար․ «Պրոլետարներ բոլոր երկրների, սրբվե՛ք»
Իհարկե, ես սկսեցի անշտապ քանդել թերթը, որպեսզի հնարավորին չափ շատ իմանամ այն հասարակության մասին, որում հայտնվել եմ։ Ինչպես և նախկինում թերթը կոչվում էր «Պրավդա»։ Մոտ կես մետր զբաղեցնում էին շքանշանների պատկերները, որոնցով թերթը պարգևատրվել էր աշխատավորների վերադաստիարակության, երկար տարիների անխոնջ գործունեության համար։ Թերթի անվան տակ գրված էր, որ նա Կոմունիստական կուսակցության և պետական անվտանգության օրգանն է։ Ահա թե ինչ էր նշանակում լոզունգներից մեկի վրա տեսածս ԿՊԳԲ հապավումը։
Մոտավորապես մետրուկես թուղթ նվիրված էին Գենիալիսիմուսին։ Սկզբում նրան համազգեսոտվ մինչև գոտկատեղը պատկերող մեծ նկարն էր, որի վրայի շքանշանները զբաղեցնում էին նրա ողջ կուրծքը կզակից մինչև փորը։ Դիմանկարի տակ տեղադրված էր կարճ բժշկական տեղեկագիր նրա առողջության մասին։ Ես սկզբից տագնապ ապրեցի, կարծելով, որ Գենիալիսիմուսի հետ ինչ֊որ բան է պատահել, բայց հետո տեսա, որ տեղեկագիրը պարունակում էր դրական տեղեկություններ, որոնք երևի թե տպագրվում են ամեն օր։ Այնտեղ ասված էր, որ գիշերային պտղաբեր աշխատանքից հետո Գենիալիսիմուսը իրեն լավ է զգում։ Սիրտը, ստամոքսը, երիկամները, լյարդը, թոքերը և մյուս օրգանները գերազանց են գործում։ Կատարելով հանձնարարված ֆիզիկական վարժությունները և համեստ բուսական սննունդ ընդունելով, Գենիալիսիմուսը նորից անցել է իր ամենօրյա տիտանիկ աշխատանքին, ի բարօրություն ամբողջ մարդկության։ Հետո տպված էին նրա հրամանգրերը։ հրամանագրերը։ Կլյազմա գետի վերանվանման մասին Կարլ Մարքսի անվան գետ։ Ուղղիչ աշխատանքային կազմակերպություններին շքանշաններով և մեդալներոով պարգևատրելու մասին։ Այնտեղ մոտավորապես այսպես էր գրված․ «Աշխատավորների վերադաստիրակման վերադաստիարակման և նրանց գիտակցության մեջ կոմունիստական իդեալների ներդրումի համար պարգևատրել․․․» պարգևատրել․․․»։ Եվ հետո, ընդհանուր, խիստ, հատուկ ճամբարների, հսկող հաստատությունների և բանտերի երկար ցուցակ, որոնց մեջ էին Լեֆորտովոյի Կարմիր դրոշի Ակադեմիական և Ֆ․ Է․Ձերժինսկու Է․ Ձերժինսկու անվան Ակադեմիական բանտերը։ Տպված էին նաև տարբեր հեռագրեր, որոնք Գենիալիսիմուսը մեծ քանակությամբ ուղարկում էր ինչ֊որ համագումարների, կոնֆերանսների և խորհրդակցությունների հասցեներով։ Ես առանձնապես ժամանակ չունեի, բայց մի այդպիսի հեռագիր կարդացի։ Այն ուղղված էր ինչ֊որ վաստակավոր դոնորների, որոնք, ինչպես ասված էր, իրենց ազնիվ և անձնուրաց գործունեությամբ, օգնում են կատարել համատարած խնայողության և թափոնների օգտահործման օգտագործման կուսակցական որոշումը։ Հետաքրքիր էր ամբողջ թերթը։ Հոդվածներ խնայողության օգուտների մասին, ֆելիետոն երկար շալվարներ և շրջազգեստներ կրող և բուրժուական պարերով տարվող երիտասարդների մասին։ Ծաղրանկարներ, առակներ, ֆենոլոգի գրառումներ։ Այդ ամբողջը կարդալու համար ես ժամանակ չունեի, դրա համար աշխատում էի ընտրել գլախավորը։ Օրինակ «Ինչու ենք մենք սիրում Գենիալիսիմուսին» հոդվածից ես իմացա, որ նա համաժողովրդական առաջնորդ է և զբաղեցնում է միանգամից հինգ բարձրագույն պաշտոն։ Նա և՛ ՑԿ ԿՊԳԲ֊ի Գլխավոր քարտուղարն է, և՛ Գերագույն Հնգանկյունի և պետական անվտանգության կոմիտեներիի նախագահը, և՛ ամբողջ Ռուսաստանի պատրիարքը։ Թերթից ես իմացա, որ գտնվելով թշնամիների երեք օղակով շրջապատված, պետությունը ունի որոշ դժվարություններ, իսկ սահմանափակ քանակությամբ սովետական զորքերը տեղակայված են Աֆղանա֊Պակիստանյան Ժողովրդա֊Դեմոկրատական հանրապետության տարածքում։ Իմացա և այն մասին, որ երկիրը հաջողությամբ բուժում է այն վերքերը, որոնք ստացել է ոչ վաղուց ավարտված Բուրյատ֊Մոնղոլական պատերազմի ընթացքում։
Ավելին ես չհասցրի կարդալ, որովհետև կաբեսոտ խուժեց Իսկրինա Ռոմանովնան։
― Կլասիկ Նիկիտիչ, դուք դեռ նստա՞ծ եք։ Այնտեղ ձեզ մարդիկ են սպասում, իսկ դուք այստեղ թերթեր եք կարդում։ Ես սարսափելի շփոթվեցի։
― Իսկրինա Ռոմանովնա, ― ասացի ես, ― ինչո՞ւ եք այստեղ մտնում առանց թույլտվության։ Ինձ համար անհարմար է ձեզ հետ խոսել գտնվելով այս դրությունում։
Սմերչևը ինձ բացատրեց, որ շոգեքարշային և գազագեներատորային վառելիքի անցան նրանից հետո, երբ կուլտիստների, վոլյունտարիստների, կոռուպցիոնիստների և ռեֆորմիստների գիշատիչ գործողությունների արդյունքում, Բաքվի և Տյումենի նավթը վերջնականապես սպառվեց։ Հիմա բենզինային շարժիչներ օգտագործվում են միայն զինվորական տեխնիկայում և հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներում։
Մենք մոտեցանք այն զրահամեքենային, որի բաց դռների մոտ կանգնած էր կարճ ու գույնը գծաց գցաց կոմբինեզոնով մի երիտասարդ՝ տանկիստի սաղավարտով։
Նա այդ անշնորհք մեքենայի վարորդն էր և նրա անունն էր, ինչքան էլ որ դա տարօրինակ լինի, պարզապես Վասյա։
Ներսում կիսամութ էր և շոգ, ինչպես շոգեբաղնիքում։ Տեղավորվելով Վասյայի կողքին, ես միանգամից թրջվեցի և վախեցա, որ այս վերջին ուղևորությանը ես չեմ դիմանա։
Սմերչևը և նրա ուղեկիցները նստցին նստեցին ետևում, մեքենայի երկայնքով դրված փայտե նստարանների վրա։
Վասյան փակեց զրահապատ դուռը, երկար ազդանշան տվեց, տեղերով փոխեց ինչ֊որ լծակներ, և մենք ճանապարհ ընկանք։
Ինչ֊որ բարդ շրջադարձեր կատարելով ճանապարհի այն մասում, որը կոչվում է հանգույց, Վասյան վերջապես դուրս բերեց իր մարտական մեքենան լայն մայրուղու վրա, որը անցյալ կյանքում ինձ հայտնի էր որպես Լենինգրադյան։ Այն ժամանակվանից ճանապարհը նկատելիորեն քանդվել էր։ Ասֆալտը տեղ֊տեղ ճաքած էր, տեղ֊տեղ փոսեր էին առաջացել, տեղ֊տեղ էլ ընդհանրապես չկար։ Մեր Վասյան վարպետորեն շրջանցում էր այդ բոլոր անհավասարությունները, իսկ երբեմն էլ կամ չէր հասցնում, կամ չէր կարողանում տիրապետել մեքենայի կառավարմանը, և մենք ընկնում էինք և հետո նորից դուրս լողում փոսերից։
Երկու կողմից մայրուղին շրջապատված էր երկուսուկես մետրանոց երկաթբետոնե ցանկապատով, և վերեվից վերևից քաշված երեք շարք փշալարով։
Ընդհանուր առմամբ ճանապարհը դատարկ էր և հանգիստ։ Բայց ժամանակ առ ժամանակ պարսպի հակառակ կողմից դեպի ճանապարհ էին թռչում բավականին մեծ քարեր կամ աղյուսներ։ Մի աղյուս ընկավ մեր զրահամեքենայի տանիքին և ջարդվեց այնպիսի դղրդյունով, կարծես թնդանոթային ական լիներ։
― Ո՞վ, ― զարմացավ Վասյան։
― Անցյալում այդպիսի ժողովուրդ կար, ― թեքվելով աթոռի մեջքից բացատրեց Վասյաին Վասյային հայր Զվեզդոնին։ ― Շատ վատ մարդիկ էին։ Նրանք Հիսուս Քրիստոսին խաչեցին։ Բայց մեզ մոտ, փառք Գենիալիսիմուսին, նրանք չկան։ Իսկ առաջին օղակում դեռ հանդիպում են։
Ես հարցրեցի, թե ինչ բան է այդ Առաջին Օղակը։ Այստեղ խոսակցությանը միացավ Սմերչևը և ասաց, որ Մեծ Մոսկվայի սահմաններում կառուցված կոմունիզմը, բնականաբար, առաջացնում է ոչ միայն հիացում, այլև դրսում բնակվող մարդկանց տարբեր խմբերի նախանձը։ Հասկանալի է, որ կոմունյանների և Մոսկորեպի սահմաններից այն կողմ ապրող մարդկանց հարաբերություններում գոյություն ունի որոշ լարվածություն և նույնիսկ թշնամություն, որը, ինչպես ճշմարտացի նկատել է Գենիալիսիմուսը, ունի օղակաձև կառուցվածք։ Թշնամության Առաջին Օղակը կազմում են սովետական ռեսպուբլիկաները, որոնց կոմունյանները անվանում են որդիական, Երկրորդը՝ եղբայրական սոցիալիստական երկրները, իսկ Երրորդը, թշնամական կապիտալիստական երկրները։
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԿՐՈՆ, ԶԳՈՆՈԻԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ։
Ես հարցրի Սմերչևին, թե երբվանի՞ց է կրոնը համարվում համատեղելի կոմունիստական գաղափարախոսության հետ։ Խոսակցությանը խառնվեց հայր Զվեզդոնին և ասաց, որ կրոնի ներգրավումը կոմունիզմի կառուցմանը դա այն խնդիրներից մեկն էր, որ Գենիալիսիմուսը դրել էր օգոստոսյան հեղափոխության ժամանակ։ Անցյալում վուլգարիզատորները հաշվի չէին առնում եկեղեցու դաստիարակչական հնարավորությունները, իսկ հավատացյալներին անընդհատ ճնշում էին։ Հիմա եկեղեցին համարվում է կուսակցության կրտսեր քույրը, նրան տրված են մեծ իրավունքներ և հնարավորություններ, բայց միայն մի պայմանով․ եկեղեցին պետք է քարոզի ոչ թե Աստծո հավատը, որը, ինչպես հայտնի է գոյություն չունի, այլ կոմունիստական գաղափարները և անձամբ Գենիալիսիմուսին։
Ես նաև հարցրի, ինչի՞ համար են նրանց պետք անվտանգության օրգանները (կամ ԲԵԶՈ֊ն, ինչպես իրենք են անվանում), եթե պարտիան, հաշվի առնելով նրա այժեմյան այժմյան անունը, ինքն է զբաղվում պետական անվտանգությամբ։
― Չկա՞ արդյոք այստեղ ինչ֊որ հակասություն, ― հարցրի ես։
― Ոչ մի հակասություն էլ չկա, ― վճռական ասաց Սմերչևը։ ― Կուսակցությունը մեր հասարակության ղեկավար և ուղղորդիչ ուժն է, իսկ ԲԵԶՈ֊ն՝ դա ծառայություն է․ է։ Հասկանալի՞ է։
Հիմա, հիշելով առաջին օրը Մոսկորեպում, ես մտածում եմ, որ չնայած ինձ վրա մինգամից թափվեցին բազմաթիվ հակասական և անսպասելի տեղեկություններ, ես բավականին արագ սկսեցի հասկանալ որոշ բաներ։ Օրինակ, ինքս, առանց կողմնակի օգնության, գլխի ընկա, որ «կոմսոր» բառը նշանակում է «կոմունիստական զինակից», «կոմպիս» ― «կոմունիստական գրող», «սլագեն» ողջույնը՝ նշամակում է «կեցցե Գենիալիսիմուսը», իսկ թե ինչու են նրանք «Օ Աստվա՜ծ»֊ի փոխարեն ասում «Օ Գե՜նա», իմ կարծիքով բացատրության կարիք չունի։ Բայց ինձ հետաքրքրում էր մի շատ էական հարց․ ի՞նչպես է իրագործվում Մոսկորեպում կոմունիզմի հիմնական դրույթը ― ամեն մեկից իր կարողություններով, ամեն մեկին ըստ պահանջի։ Ես հարցրեցի դրա մասին Սմերչևին, և նա ասաց, որ, այդ դրույթը, իհարկե, ամենաանմիջական ձևով պահպանվում է։
― Ուրեմն, ― հարցրեցի ես, ― ամեն մարդ կարող է մտնել ցանկացած խանութ և բացարձակապես անվճար վերցնել այնտեղ ինչ ուզո՞ւմ է։
― Այո, ― ասաց Սմերչևը, ― ամեն մարդ կարող է մտնել իր ուզած տեղը, և բացարձակապես ոչինչ չվճարելով դուրս գալ այնտեղից։ Բայց մենք խանութներ չունենք։ Մեզ մոտ գործում են պրեկոմպիտներ, այլ կերպ ասած, կոմունիստական սնունդի ձեռնարկություններ, որոնք մոտավորապես առաջվա ճաշարաններն են։ Նրանք գտնվում են մեոբսկոպերում, այսինքն՝ մարդաշատ հասարական վայրերում։ Բացի այդ, մենք ունենք պուկոմրասովների լայն ցանց, այսինքն՝ կոմունիստական բաշխման կետեր կոմունյանների աշխատատեղերում։ Այնտեղ ամեն կոմունյանին ստանում այն ամենը, ինչի կարիք ունի, այն սահմաններում, որնոք որոնք ամբողջապես բավարարում են նրան։
― Հասկանալի է, ― ասացի ես։ ― Իսկ ո՞վ է որոշում, նրա կարիքները։ Նա ի՞նքը։
― Խախտողներ չեն լինում, ― համաձայնվեց Սմերչևը։ ― Բայց մարդիկ միանման չեն աշխատում։ Մեկը կատարում է պլանը երկու հարյուր տոկոսով, իսկ մի ուրիշը միայն հարյուր հիսուն, և համարել, որ նրանց կարիքները նույնն են, ես կասեի, դա շատ անարդար կլիներ։
Եթե ես ճիշտ նկատեցի, ապա մոտավորապես այն տեղում, որտեղ մեր մայրուղին հատեց դեռ իմ ժամանակ կառուցված օղակային ճանապարհը, մեր շարժումը դանդաղեց։ Հպվելով դիտանցքին և կկոցելով աչքերս թափվող քրտնքից տեսա, որ այստեղ ճանապարհը ավելի լայն է և նրա վրա երկար հերթում շարվել են մի քանի շարքով շոգե և գազամոբիլներ, որոնք երևի թե բաժանված են տեսակներով․ տեսակների․ խոշոր զրահամեքենաները մի շարքում, ավելի փոքրերը՝ մյուսում, իսկ բոլորովին փոքր մարդատարները՝ երրորդում։
Բայց մեր շարքը ինչպես և առաջ ազատ էր։ Սկզբից ես մտածեցի, որ ուղղակի մեր բախտը բերել է, բայց հետո գլխի ընկա, որ այդ շարքը նախատեսված է, ոչ թե բոլորի, այլ միգուցե, միայն այնպիսի կարևոր անձանց համար, ինչպիսին ես եմ։
Սակայն, շուտով ես հասկացա, որ լինում են ավելի կարևոր անձինք։ Անսպասելի լսվեց սարսափելի ոռնոց։ Վասյան անմիջապես գցեց մեր ծանր մեքենան ճանապարհի եզրը, հազիվ խուսփելով խուսափելով առվի մեջ ընկնելուց։
Մինչդեռ ոռնոցը արագ մոտենում էր, և ես տեսա անցյալ կյանքից ինձ լավ ծանոթ մի տեսարան։ Ահռելի արագությամբ, շրջապատված մոտոցիկլետիստների էքսկորտով և ինչ֊որ բան գոռացող բարձրախոսով, մեր կողքով սլացավ վառվող թարթիչներով հին կոնստրուկցիայի մեքենաների երկար շարքը։ Առաջին և երկրորդ մեքենաները նման էին իմ ժամանակվա «զիլերին«զիլերին», բայց երկրորդ «զիլին» կարմիր և դեղին խողովակներով կցված էր նրա ետևից գնացող սև ավտոբուսը։ Ավտոբուսին հետևում էր էլի մի «զիլ», որից տարբեր կողմեր էին ցցված գնդացրի փողեր։
Այդ հեծելազորի անցումի ժամանակ, իմ բոլոր ուղեկիցները աստղակնքվեցին, իսկ Սմերչևը հոգոց հանեց և ակնածանքով շշնջաց․
Մենք շարժվեցինք առաջ։ Շուտով նորից կանգ առանք, և Սմերչևը ասաց, որ պետք է դուրս գանք որոշ ձևականություններ կատարելու համար։
Ես դուրս եկա մեքենայից, քրտնքի մեջ կորած և հազիվ կենդանի։ «Դիպլոմատը» մոտս էր, իսկ ահռելի ճամպրուկս Վասյաին Վասյային էր հանձնարարված։ Սրբվելով թաշկինակով, ես տեսա, որ մենք գտնվում ենք ոչ շատ բարձր, բայց երկար շենքի առաջ, որի ոչ մեծ պատուհանները վարագուրված են, իսկ երկաթե դռան մոտ կանգնած են երկու ավտոմատավոր։ Այստեղի ցուցանակի վրա գրված էր․
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՏ
Այդ եզրակացությունը անելուց հետո նա վրիպեց և խփեց դուրը բռնողի մատին, որը տեղից վեր թռավ, հոլի պես պտտվեց և ինձ համար մինչև վերջին խոսքը հասկանալի նախնական լեզվով այնպիսի պատկերավոր բառերի շարք արտասանեց, որ սիրտս չէր կարող չուրախանալ։
Իմ ուղեկիցները նայեցին միմյանց։ Վասյան ծիծաղեց։ Սմերչևը խոժոռվեց, կանայք ձևացրին, որ ոչինչ չեն լսել, իսկ հայր ԶվեդոնինԶվեզդոնին, դատապարտող ինչ֊որ բան մրթմրթաց և աստղակնքվեց։
Այդ ժամանակ Ձերժինը մոտեցավ ավտոմատավորներին, մեկը նրան տեսնելով պատիվ տվեց, մյուսը դուռը բացեց։
― Հազար իննը հարյուր քառասուներկու, ― ասացի ես։
― Հազար ինը հարյուր․․․ սկսեց գրի առնել նա և հանկարծ պայթեց։ ― Ձեզ հիմարի տե՞ղ եք դրել։ Դուք կարծում եք մենք այստեղ էլ բան ու գործ չունե՞նք։ Ես ձեր պատճառով մի ամբողջ թուղթ փչացրի։ Ես կբողոքեմ ձեր ծառայության վայրը, որ այս թղթի համար տուգանքի ենթարկվեք։
Նա արդեն պատրաստվում էր աղբամանի մեջ նետել թուղթը, երբ Սմերչևը կանգնեցրեց նրան և ինչ֊որ բան շշնջաց ականջին։
― Ոչ, այսպիսի բան երբեք չեմ տեսել։
― Իսկ դուք համակատգիչներ համակարգիչներ ունե՞ք։
― Իհարկե կան, ― ասաց Սմերչևը։ ― Բայց դրանք այդպիսին չեն, մեր համակարգիչները մեծ են։
― Ինչպե՞ս, ― զարմացա ես։ ― Մի՞թե դուք երբեք չեք լսել այդ ազգանունը։
― Ինչպե՞ս թե, ― ասացի ես, ― մի՞թե նախակոմբերում Կարնավալովին չեք անցել։
Ես սարսափելի տանջված էի։ Գլուխս ցավում էր։ Հոգնածությունից, շոգից, անքնությունից, այն բանից, որ վաղուց չէի խմել և այդ օրվա բոլոր հակասական տպավորություններից։
― Դուք հասկանո՞ւմ եք, ― ասացի ես Սմերչևին, ― որ ինչ էլ որ դուք ասեք, այս գրքերը իմ անձնականն են։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նրանք ինձ են պատկանում որպես իրեր։ Այլ որովհետև հենց այս ձեռքով եմ նրանք գրել։ ― Ավելի համոզիչ լինելու համար, ես նույնիսկ թափահարեցի ձեռքս Սմերչևի քթի առաջ։ ― Հույս ունեմ, որ դուք համաձայն եք, որ իմ սեփական ձեռքը պատկանում է ինձ և ոչ թե բոլորին։
― Իսկ դուք բանից դուրս է գալիս սեփականատեր եք, ― ասաց Պրոպագանա Պարամոնովնան և ճոճեց գլուխը։
4. Խստիվ արգելվում է պարզել ի հայտ եկած կոնֆլիկտները դույլերի և լողանալու համար նախատեսված ուրիշ գործիքների միջոցով։
― Իսկ դու, փոքրիկս, ո՞ր գյուղից ես եկել։
Ուրիշ անգամ եթե ինձ այդպես դիմեին, ես կարող էի նեղանալ և նույնիսկ նրա մռութին հասցնել։ Բայց հիմա ես նույնիսկ ուրախացա, իմանալով, որ երեքով խմելու սուրբ սովորությունը հասել է ինձ հետ մինչև կոմունիզմ։ Բաժակների մեջ գտնվող հեղուկի հոտը, ճիշտն ասած, ախորժելի չէր։ Բայց բանը հոտի մեջ չէր։ Այն ամենի հոտից ինչ ես ժամանակին խմել եմ, ձիերը կորցնում էին իրենց գիտակցությունը։ Ես հիմա նույնիսկ նավթ կխմեի։ Բայց այնքան հոգնած էի, որ մի բաժակից ուղղակի կարող էի ընկնել և էլ վեր չկենալ։ Դրա համար ես ինձ հաղթահարեցի և, ձեռքս դնելով կրծքիս, ուսուցողաբար ասացի վարորդներին․
― Ներեցեք տղաներ, թողել եմ։ Չեմ խմում և ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Ալկոհոլը քայքայում է լյարդը և բացասաբար ազդում մարդու ուղեղի վրա։
Վարորդները իրար նայեցին։
― Կրկնեք իմ ետևից, ― հրամայեց նա։
Համարյա ամբողջ նախորդ մասը ես հնազանդ կրկնում էի, բայց այստեղ կանգ առա և նայեցի դատավորներին։