Changes
Մեր պայմաններում Զիլբերովիչը անում էր նույնը, չունենալով ոչ մի շահ։ Ավելին, լինելով եկեղեցական մկան նման աղքատ, նա ինքը, ինչպես կարողանում, այնպես կերակրում էր իր հայտնաբերած հանճարներին հույս չունենալով, որ նրանք երբևիցե շնորհակալություն կհայտնեն իրեն։
Հենց որ նրա գտած տաղանդը սկսում էր տպագրվել և մետրոյի համար հինգ կոպեկանոցի կարիք չէր ունենում, միանգամից դեն էր նետում Զիլբորովիչին իր գլխից, բայց Լեոն ոչինչ չէր էլ պահանջում։ Նրա անշահախնդրությունը այնքան մաքուր էր, որ նա ինքն իրեն չէր համարում ալտրուիստ։
Մոռացվելով մի հանճարի կողմից, նա միանգամից գտնում էր մեկ ուրիշին և ամբողջ ուժով նվիրվում նրան։
Ես արդեն ուզում էի գնալ դեպի ելքը, երբ դուռը բացվեց և սկզբում սայլակով ներս բերեցին Ջոնին, որը ջինսի մեջ փաթեթավորված հետույքը վեր ցցած, նայում էր կամերայի մեջ։ Նրա ետևից հայտնվեց ինքը Սիմ Սիմիչը սպորտային կոստյումով։ Նա քայլում էր արագ, կարծես չնկատելով տեսախցիկները, անձատուր եղած իր մեծ մտքերին։
Բայց մոտենալով սեղանին, նա կերպարանափոխվեց և պահեց իրեն որպես իսկական դենդի, համբուրեց կնոջը, հետո Կլեոպատրա Կազիմիրովնայի ձեռքը, սեղմեց Ստեպանիդայի ձեռքը, Թոմի մեջքին թփթփացրեց, Զիլբերովիչին գլխով արեց, իսկ ինձ ասաց․
― Մենք արդեն հանդիպել ենք։
Ես հարցրեցի, թե ինչ բան է այդ Առաջին Օղակը։ Այստեղ խոսակցությանը միացավ Սմերչևը և ասաց, որ Մեծ Մոսկվայի սահմաններում կառուցված կոմունիզմը, բնականաբար, առաջացնում է ոչ միայն հիացում, այլև դրսում բնակվող մարդկանց տարբեր խմբերի նախանձը։ Հասկանալի է, որ կոմունյանների և Մոսկորեպի սահմաններից այն կողմ ապրող մարդկանց հարաբերություններում գոյություն ունի որոշ լարվածություն և նույնիսկ թշնամություն, որը, ինչպես ճշմարտացի նկատել է Գենիալիսիմուսը, ունի օղակաձև կառուցվածք։ Թշնամության Առաջին Օղակը կազմում են սովետական ռեսպուբլիկաները, որոնց կոմունյանները անվանում են որդիական, Երկրորդը՝ եղբայրական սոցիալիստական երկրները, իսկ Երրորդը, թշնամական կապիտալիստական երկրները։
― Սովորաբար, ― բացատրեց ինձ Սմերչևը, ― այդ օղակները մենք կրճատ անվանում ենք՝ Որդիական Թշնամության Օղակ, Եղբայրական Թշմամության Օղակ, և, բնականաբար, Թշնամիների Թշնամական Օղակ։ Բայց ավելի հաճախ մենք ուղղակի ասում ենք․ Առաջին, Երկրորդ և Երրորդ Օղակ։
― Իսկ այդ սեմիտները, ― հարցրեցի ես, ― եթե նրանք հրեաներ չեն, ապա ովքե՞ր են։
― Ոչ թե տալիս են, այլ հանձնում, ― զարմացավ նա իմ անհասկացողության վրա։ ― Կեղտ են հանձնում, էլ ի՞նչ։
Ես մատծեցիմտածեցի, որ նա կատակ է անում, բայց հաշվի առնելով հոտը, որին կամաց֊կամաց սկսեցի սովորել, պաստառի վրայի բանվորի նկարը և հերթի ընդհանուր տեսքը, ես հակվեցի այն մտքին, որ նա լուրջ է խոսում։
― Իսկ ինչի՞ համար են հանձնում, ― անզգուշաբար հարցրի ես։
Շուտով մեզ շրջապատեցին իրենց գործն ավարտած և հերթի վերջում կանգնած մարդիկ։ Բոլորն էլ դժգոհություն էին հայտնում իմ հետաքրքրասիրությունից ու երկար շալվարից և նույնիսկ արդեն ուզում էին վզիս հասցնել։ Բայց կինը ասաց, որ չնայած արժե ինձ դնգստել, բայց ավելի լավ է ուղղակի ԲԵԶՈ տանել։
― Ինչ եք ասում, քաղաքացիներ, ― բացականչեցի ես։ ― Ի՞նչ գործ ունի այստեղ ԲԵԶՈ֊ն և ինչո՞ւ ԲԵԶՈ։ Ես մեղավոր չեմ, որ ձեր կյանքում ինչ֊որ բան չեմ հասկանում։ Ես նոր եմ եկել, և ընդհանրապես, կարելի է ասել օտարերկրացի եմ։
Ինչ֊որ մեկը ամբոխից բղավեց, որ եթե օտարերկրացի է, առավել ևս պետք է ԲԵԶՈ տանել, բայց այդ կոչին քաղաքացիները չաջակցեցին, լսելով օտարերկրացի բառը, իմ շուրջը հավաքված ամբոխը սկսեց նոսրանալ։
Միայն օղերով կինը չէր կարողանում հանգստանալ և փորձում էր վերադարձնել մարդկանց, համոզելով նրանց, որ ես բոլորովին էլ օտարերկրացի չեմ։
― Ես օտար խոսակցությունը հասկանում եմ, ― դիմում էր նա լռած հերթին։ ― Օտարերկրացիները ասում են «բիտտե֊ դրիտտե»«բիտտե֊դրիտտե», իսկ նա մեզ նման է խոսում։
Մինչև հերթը մտածում էր նրա բառերի մասին, ես չսպասելով ավելի վատ բանի, հնարավորինս աննկատ, անցողիկ բակով շտապեցի փողոց, որը ժամանակին ուներ Նիկոլսկայա անվանումը, իսկ հետո դարձավ Հոկտեմբերի 25 փողոց։ Ես շատ հպարտ էի, որ միանգամից ճանաչեցի այդ փողոցը։ Ես բարձրացրի աչքերս մոտակա տան վրա, որպեսզի համոզվեմ որ ճիշտ եմ, և ուղղակի քարացա։ Պատին մեխված ցուցատախտակին սպիտակով կապույտի վրա գրված էր․ «Գրող Կարցևի անվան փողոց»։ Չնայած ջերմ ընդունելությանը, որով նախօրեին ինձ հուզեցին կոմունյանները, ես միևնույն է չհավատացի, որ հետնորդները այդքան բարձր են գնահատում իմ գործերը։ Ես նույնիսկ մտածեցի, որ միգուցե, դա միայն ինչ֊որ մեկի ոչ այնքան հաջողված կատակն է և իմ անունով ցուցանակը կախված է միայն այդ տան վրա։ Բայց անցնելով ամբողջ փողոցը մինչև Կարմիր հրապարակ, ես տեսա այդպիսի ցուցանակներ բոլոր շենքերի վրա։ Ես շատ հպարտ էի և միաժամանակ շատ ռազմատենչ տրամադրված։ Նույնիսկ մտքովս անցավ վերադառնալ երկրորդական մթերքի ընդունման կետ, գտնել այն զզվելի տիկնոջը, որը հասկանում է օտարերկրացիների լեզուն, քարշ տալ այստեղ և ցույց տալ, թե ում վրա էր նա հարձակվում իր հիմար կասկածանքներով։ Բայց քանի որ բավականին ծույլ էի և անհիշաչար, մերժեցի այդ միտքը։ Առավել ևս, որ ինձ սպասում էին նոր տպավորություններ։
Արդեն այդ առաջին զբոսանքի ժամանակ ես նկատեցի, որ բացի իրենց անվանումը պահպանած պողոտաների, փողոցների, նրբանցքների և անցումների, հայտնվել են նոր անուններ, որոնք արտացոլում են կոմունյանների նորագույն ձեռքբերումները և անվանումների մեծ մասը նվիրված է Գենիալիսիմուսի գործունեության տարբեր կողմերին։ Դրա համար էլ ես շատ չզարմացա, հայտնաբերելով, որ նախկին Պուշկինի հրապարակը հիմա կոչվում է Գենիալիսիմուսի Գրական Տաղանդների հրապարակ։ Բնականաբար, հրապարակում կանգնած էր ոչ թե Պուշկինի, այլ Գենիալիսիմուսի հուշարձանը։ Սակայն, Պուշկինը այնտեղ նույնպես կար։
Այստեղի պլաստմասային Գենիալիսիմուսի չափը համապատասխանում էր Մեծ թատրոնի առջև կանգնած հուշարձանի չափին, միայն ամառային համազգեստով էր և առանց ձեռնոցների։ Ձախ ձեռքում նա բռնել էր պլաստմասայից գիրքը, որի վրա կարելի էր կարդալ «Ընտրանի» բառը։ Հեղինակի աջ ձեռքը հանգստանում էր երիտասարդ Պուշկինի գանգուր գլխի վրա, որը լիլիպուտի հասակ ուներ։ Մյուս լիլիպուտները, որոնք կազմում էին խմբակային դիմանկար ավելի փոքր էին։ Նախնական գրականության ներկայացուցիչների մեջ ինչ֊որ չափով առանձնանում էին Գոգոլը, Լերմոնտովը, ԳրիբոեդովըԳրիբոյեդովը, Տոլստոյը, Դոստոևվսկին և ավելի ուշ ժամանակաշրջանի որոշ գրողներ։ Ինձ համար հաճելի է ասել, որ այդ խմբում ինձ էլ գտա։ Ես կանգնած էի Գենիալիսիմուսի ետևը, մի ձեռքով բռնած նրա ձախ ճթքից։ Չգտնելով լիլիպուտների մեջ Կարնավալովին, ես մի անգամ էլ համոզվեցի, որ քսանմեկերորդ դարում, նրան ոչ ոք չգիտի։ Մի մորուքավորի, որը դաշտային մկանից էլ փոքր էր, ես հայտնաբերեցի իմ ժամանակի նախնական գրողների խմբում, բայց դա ակնհայտորեն Կարնավալովը չէր, այլ ավելի շուտ պրոֆեսոր Սինյավսկին էր։
Շրջանցելով հուշարձանը, ես նորից հայտնվեցի Գենիալիսիմուսի ոտքերի առաջ և պատվանդանի վրա հայտնաբերեցի ինձ վաղուց ծանոթ բառերը․ «Ես քնարս նվիրեցի իմ ժողովրդին»։
Վերադառնալով (նրա առջևի մասը), ես շարունակեցի լսել ուսուցչուհուն և շատ հետաքրքիր տեղեկություններ ստացա։ Իմացա, որ բոլոր նախնական գրողների ընդհանուր քանակը հավասար է մի Գենիալիսիմուսի։ Բացի դրանից, Գենիալիսիմուսը ներկայացված է որպես զորեղ ծառ, որը վեր է բարձրացել իր դարը ապրած ճյուղերից։ Ինչպես ծառը կլանում է ջուրը, նա վերցրել և զարգացրել է նախնական գրականության բոլոր նվաճումները, որից հետո նախնական գրականությունը դարձել է ավելորդ։
― Իսկապես, ― ասաց Ուսուցչուհինուսուցչուհին, ― վերցրեք թեկուզ պատվանդանի բառերը․ «Ես քնարս նվիրեցի իմ ժողովրդին»։ Նախնական գրողներից ո՞վ կարող էր ասել այդքան պարզ, համեստ և հանճարեղ»։
― Պուշկինը կարող էր ասել, ― ինձ համար անսպասելի թռցրեցի ես։
ՆԱ ՈՎ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՄԹԵՐՔ Է ՀԱՆՁՆՈՒՄ, ԳԵՐԱԶԱՆՑ Է ՍՆՎՈՒՄ։
Մուտքի ցուցանակի վրա գրված էր․ ՊՐԵԿՈՄՊԻՏ «ԼԱԿՈՄԿԱ»։ Մի քիչ մտածելուց հետո, ես հիշեցի, որ «ՊՐԵԿՈՄՊԻՏ»՝ նշանակում է Կոմունիստական Սննդի Ձեռնարկություն։ Փողոցն անցելիս, ես քիչ մնաց ընկնեի կցասայլով ահռելի շոգեբեռնատարի տակ։ Սեղմելով բոլոր արգելակները, վարորդը կանգնեցրեց մեքենան և ողողեց ինձ այնպիսի ընտրայլ բառերով, որ դժվար չէր ճանաչել իմ բաղնիքային ծանոթ Կուզյաին։ Կուզյային։ Կարծես նա մտադիր չէր սահմանափակվել միայն բառերով և արդեն թռչում էր դեպի ինձ գլխավերևում պահած շարժիչը լարելու գործիքը։
― Կուզյա, ― բղավեցի ես վախեցած։ ― Չե՞ս ճանաչում, ինչ է։
― Ահ, այդ դու ես հայրիկ։ ― Կուզյան իջեցրեց գործիքը, բայց կարծես հիասթափված էր, որ այդ նախապատրաստությունը իզուր էր։ ― Ինչո՞ւ ես ման գալիս ճանապարհով անբան բերանբաց։ Այստեղ, հայրիկ, զգույշ եղիր, թե չէ կամ մեքենայի տակ կգցեն, կամ գլուխդ կջարդեն։ Այդ այնտեղ, կապիտալիստների մոտ է ամեն ինչ հեշտ։ Այնտեղ երևի, փողոցներով միայն ավանակներ ու ուղտեր են ման գալիս, իսկ մեզ մոտ, ինքդ ես տեսնում ինչ տեխնիկա է։
Նա հարցրեց ինձ, ինչպես են գործերս, պետք չի արդյոք օգնություն, և մի անգամ էլ հիշեցրեց, որ եթե ինձ անհրաժեշտ լինեն շոգեկաթսա, ցիլինդրներ, կամ նման բաներ, ես միշտ կարող եմ համարձակ դիմել իրեն։ Հետո նա գնաց, իսկ ես բարեհաջող անցա պողոտան և մոտեցա Պրեկոմպիտին։
Հերթում կանգնած, ես կարդացի պատին կախված հայտարարությունը, որտեղ ասված էր, որ ընդհանուր սննդային կարիքները բավարարվում են միայն երկրորդական մթերքի հանձման վկայականը ներկայանելուց հետո։
Այստեղ էին նաև «Վարքագծի կանոնները Կոմունիստական Սննդի ձեռնարկություններում»։ Կանոններում ասված էր, որ կոմունյաններին կանոնավոր և որակով սնունդ ապահովելուն ուղղված ԿՊԳԲ֊ի և անձամբ Գենիալիսիմուսի անխոնջ աշխատանքի շնորհիվ, առկա են զգալի հաջողություններ այդ գործում։ Սնուդը Սնունդը դառնում է ավելի լավը, որակով և դիետիկ։ Գիտական ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերված մեծ հաջողություններ գիրության դեմ պայքարում։
Այնուհետև ասվում էր, որ Պրեկոմպիտում արգելված է․
Ես շատ գոհ մնացի այն բանից, որ իմ սոցիալիստական և կապիտալիստական հնարքները, հաջողությամբ գործում են այստեղ և ներս մտա։
Ինձ թվաց, որ առաջնային մթերքը համարայա համարյա երկրորդականի հոտը ուներ։
Մուտքի դիմացի պատին կախված էր Գենիալիսիմուսի մեծ դիմանկարը և նրա խոսքերը․ «Մենք ապրում ենք ոչ թե ուտելու համար, այլ ուտում ենք, որ ապրենք»։
Պրեկոմպիտը նման էր ինքնասպասարկվող սոցիալիստական ճաշարանի․ բարձր, առանց աթոռների սեղաններ, հատակին՝ թեփ։ Ձախ պատի երկայնքով պլաստմասե խողովակներից թեթև միջնորմի ետևը՝ երկար վաճառասեղան՝ վրան շարված ուտելիքներով, որոնց նայելիս միանգամից ուզում էիր մաքուր օդ դուրս գալ։ Բայց առաջինը՝ ես շատ սոված էի, երկրորդն էլ՝ ես եկել եմ այստեղ ուսումնասիրելու կյանքի բոլոր մանրամասները, այդ թվում նաև սննդի համակարգը։
Ես կանգնեցի դեպի վաճառսեղան վաճառասեղան գնացող մարդկանց հերթում և բոլորի հետ շարժվելով, հասա պատից կախված մենյուին, որը կարդացի մեծ հետաքրքրությամբ։ Այն բաղկացած էր այս հերթականությամբ թված չորս ճաշտեսակից․ճաշատեսակից․
1․ Սննդարար ապուր «Լեբյոդուշկա» բրնձի արգանակով։
Ես ներողություն եմ խնդրում ընթերցողից, որ այսքան մանրամասն եմ նկարագրում այս կանոնները, ցուցակները, մենյուն, բայց ինձ թվում է, որ դա անհրաժեշտ է շատ թե քիչ ամբողջական պատկերացում ստեղծելու համար այն հասարակության մասին, որում ես գտնվում էի։
Երկու երիտասարդ կոմսորկա, ոչ այնքան մաքուր խալաթներով արագ սպասարկում էին հաճախորդներին։ Բոլորի նման, ինձ էլ տվեցին նշված ճաշատեսակներով պլստմասե պլաստմասե սկուտեղը։ Երկու ափսե, երկու բաժակ և գդալ (բոլորը պլաստմասայից) կապված էին սկուտեղին պողպատե շղթաներով։ Եվս երկու շղթա (երևի դանակի և պատառաքաղի համար) կտրված էին։ Հոտ քաշելով ուտելիքից, ես, անկեղծ ասած, տհաճությամբ կնճռոտեցի դեմքս և մտածեցի, որ որոշ դեպքերում կարելի է կշտանալ միայն հոտից։
Բայց, կրկնում եմ, ես ղեկավարվում էի ոչ միայն քաղցով, այլև հետազոտողի հետաքրքրասիրությամբ։
Ես գտա մի սեղան, որի մոտ մի տիկին դանդաղ խմում էր վարսակի կիսելը։ Թույլտվություն խնդրեցի կանգնել կողքը, և երբ նա մի ինչ֊որ անհասկանալի բան մռթմռթաց, ես ճանաչեցի այն կնոջը, որը օտար լեզուներ էր հասկանում։Դատելով նրա անբարյացակամ հայացքից, կարծում եմ,որ նա էլ ինձ ճանաչեց։
Փորձելով ապուրը, ես միանգամից գլխի ընկա, որ այդ վսեմ անունն առաջացել էր ոչ թե երկարավիզ թռչունից, այլ նույնանուն խոտից, որից ես առիթ եմ ունեցել ուտել նախկինում, կոլխոզների ծաղկման ժամանակաշրջանում։ Քանի որ շատ սոված էի, մի երկու գդալ դժվարությամբ կերա, իսկ ինչ վերաբերում է «Պրոգրեսս» բուսական խոզի մսին, որը պատրաստված էր երևի թե պրեսսի տակ դրված շաղգամից, ճիշտն ասած ուտել չկարողացա։ Այսինքն՝ սկզբից մի քիչ կերա, բայց կերածս միանգամից սկսեց ետ մղղվել, այնպես որ ես հազիվ հասցրի այն կաբեսոտ, որտեղ և իմ քմահաճ օրգանիզմը դուրս մղեց այն։
― Ի՞նչ է, ձեզ դուր չի՞ գալիս մեր ուտելիքը։
Ես, ոչինչ չպատասխանելով դուրս եկա փողոց։ Նա եկավ ետևիցս։ Ես շարժվեցի ներքև նախկին Գորկու փողոցով, որը հիմա կոչվում է Գենիալիսիմուսի Աշխատությունների Առաջին հատորի անվան պողոտա։ (Հետո ես իմացա, որ կոմունիստական Մոսկվայում կա 26 պողոտա, որոնցից ամեն մեկը նվիրված է Գենիալիսիմուսի հատորներից մեկին:մեկին։)
Կինը եկավ ետևիցս։
Երևի իմ բացատրությունը գիտական չէ, բայց տրամադրությունս, ճիշտն ասած, շատ վատն էր։
Այդ տրամադրությամբ ես շարվժում շարժվում էի դեպի ներքև, պողոտայի այն մայթով, որտեղ սոցիալիզմի ժամանակ Ելիսևյան խանութն էր։
Չնայած մռայլ տրամադրությանս, ես շուրջս էի նայում, որոշ բաներ նկատում և ինձ համար նշում։
Անկեղծ ասած, ինձ համար այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ կապ ունի այդ հուշարձանը գիտական հայտնագործությունների հետ։ Ասենք թե գիրքը՝ ունի։ Բայց ի՞նչ գործ ունեն ձին և թուրը։
Այստեղ իմ ուշադրությունը գրավեց այն շենքը, ուր առաջ գտնվում էր ռեստորան «Առագվին»։ «Արագվին»։ Այժմ այնտեղ, իհարկե, ոչ մի «Առագվի» «Արագվի» չկար»։ Շենքի ճակատին, տանիքի տակ ահռելի տառերով գրված էր․
ՍԻՐՈ ՊԱԼԱՏ
Տրամադրությունս նկատելիորեն բարձրացավ։
Ես կարծեցի, որ հաստատաությունը աշխատում է միայն երեկոյան, բայց կարդացի, որ բնակչությանը սեքսուալ ծառայություններ են մատուցվում ժամը 8.30 մինչև17մինչև 17.30, ճաշի ընդմիջումը՝ ժամը 13 մինչև 14։
Ես նայեցի ժամացույցին։ Ուղիղ ինն անց քառասուներկու րոպե էր։ Այդպիսի գործերի համար ամենահարմար ժամանակը չէր, բայց մյուս կողմից, ինչո՞ւ չէ որ։
Երկրորդ հարկի բարձրության վրա կախված պլակատի վրա պատկերված էր բռունցքը բարձրացրած բանվորը։ Նրա տակ գրվածը, ինձ համարյա ծանոթ էր․
ՈՎ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԱԿԱՆ ՄԹԵՐՔ,
ՆԱ ՍԵՔՍՈՎ ՀՐԱՇԱԼԻ Է ԶԲԱՂՎՈՒՄ
Ներքևում կախված էին ԳԷՕԼՊԴԻԿ֊ում ընդունված վարքի կանոնները (այդպես էր այդ տարօրինակ ձեռնարկության կրճատ անվանումը): ։ Այնտեղ ասված էր, որ սեքսուալ ծառայությունները մատուցվում են ինչպես ձեռնարկությունների, հիմնարկությունների և հասարակական կազմակերպությունների կոլեկտիվների, այնպես էլ անհատական դիմումներով։
Ես ինքնաբերաբար հիշեցի վարորդ Կուզյաին Կուզյային և նրա ընկերոջը, որոնք լվացման կետում ուզում էին ինձ ներքաշել օրգիայի մեջ։ Ա՛յ քեզ բարբարոսներ։ Ինչո՞ւ այդ ինտիմ գործով զբաղվել միասին, երբ գոյություն ունեն օրինականացված միջոցներ կարիքների անհատական բավարարման համար։
Այսպես մտածելով, շարունակեցի աչքերով սահել կանոնների վրայով և իմացա, որ ծառայություններ մատուցվում են միայն երկրորդական մթերքի հանձնման փաստաթուղթը ներկայացնելուց հետո և որ ԳԷՕԼՊԴԻԿ֊ում արգելվում է․
3. Ծառայություն ստանալ միջանցքներում, աստիճանների վրա, աստիճանների տակ, կաբեսոտում և ուրիշ չնախատեսված վայրերում, բացի հատուկ նախատեսվածներից։
4․ Օգտվել ինքնագործ հակաբեղմնավորիչ միջոցներով և սադիսզմի սադիզմի ու մազոխիզմի համար նախատեսված գործիքներով։
5. Նվագել երաժշտական գործիքների վրա։
Այստեղ, ինչպես և պրեկոմպիտում, կանգնած էր մի տղամարդ ձեռնակապով թևքի վրա ու դակիչով։ Ես տվեցի նրան թերթի այն նույն կտորը, բայց մյուս կողմից, և նա, ինչպես և պրեկոմպիտյան պահապանը, դակեց առանց նայելու։
Ներսից դա նման էր պոլիկլինիկայի։ Լայն, լինոլիումե հատակով միջանցք, մուգ կապույտ յուղաներկով պատած պատեր։ Երկու կողմում, հավասար տարածության վրա կաբինետների բեշ գույնի դռներ, իսկ մուտքից ձախ՝ աստիճանների ետևը, փայտե պատնեշ և ապակե լուսամուտ, որի վրա գրված էր ՌԵԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ։ՌԵԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ։
Ինձ ընդառաջ, գալիս էր մի խուրձ թղթապանակներ ձեռքին մի աղջիկ սպիտակ խալաթով, որը հազիվ էր ծածկում նրա աշխատանքային գործիքը։
Տեսնելով, որ ոչ ոք չի շտապում սպասարկել ինձ, ես սկսեցի ուսումնասիրել պլակատները։
Նրանց վրա պատկերված էին դրվագներ աշխատավորների ամենօրյա գործունեությունից․ԳԷՕԼՊԴԻԿ֊ի տնորենգործունեությունից․ ԳԷՕԼՊԴԻԿ֊ի տնօրեն, Կոմունիստական աշխատանքի կրկնակի Հերոս, Գլխավոր Հնգանկյունի անդամ Վեներա Միխայլովնա Մալոֆեեվաի Մալոֆեևայի հանդիպումը առանցքակալներ արտադրող գործարանի աշխատավոր֊ընտրողների հետ, ԳԷՕԼՊԴԻԿԻ աշխատակիցները ճակնդեղ հավաքելիս։ Մայիսմեկյան շքերթի ժամանակ, երկրոդ կարգի սանիտարական հրահանգիչ Էրոտինա Կորեննայան կարդում է դասախոսություն՝ «Գենիալիսիմուսը մեր սիրելի տղամարդն է» թեմայով։
Ուսումնասիրելով պլակատները, ես նստեցի թախտի ծայրին և սկսեցի սպասել։
Ոչ ոք չէր գալիս։
Երբ արդեն ուզում էի գնալ պարզելու, թե ինչումն ինչն է բանը, դուռը բացվեց և սենյակ մտավ գրանցողը։
― Դուք արդեն վերջացրե՞լ եք, ― հարցրեց նա, նայելով ինձ ակնոցների վրայով։
― Լավ, լավ, հարգելիս, ― ասաց ավելի հաղթանդամ, նեղ ճակատով միլիցիորենըմիլիցիոները, որը նման էր պիթեկանտրոպի։ ― Ինքներս գլուխ կհանենք։ Դուք կարիքների քարտ ունե՞ք, ― հարցրեց նա, դիմելով ինձ։
― Ունեմ, ― ասացի ես և հանեցի արդեն երկու կողմից ծակված «Զյուդոյչե ցայտունգի» կտորը։
― Լավ, ― ասաց հերթապահը և բացեց հաստ տետրը, որի վրա գրված էր․ «կոմկարգի խախտողների գրանցման գիրք»։ Հետո նա վերցրեց փայտյա գրիչը (վերջին անգամ ես այդպիսին տեսել էի վաթսուն տարի առաջ Սիմիչի բաժակում), թաթախեց ապակյա թանաքամանի մեջ։ ― Ձեր ազգանո՞ւնը։
― ԿարցեվԿարցև, ― ասացի ես։
― Հետաքրքիր է, ― ասաց հերթապահը։ ― Ազգանունը չինական է, բայց հնչում է մերի նման։ Իսկ դուք մեզ մոտ եք եկել լրտեսելու համար, թե՞ հենց այնպես։
Ճիշտն ասած, ես մի քիչ վախեցա։ Կսկսեն կպցնել շպիոնաժ, հետո պրծում չի լինի։
― Տղաներ, ― ասացի ես։ ― Հիմարություն մի արեք, ես չինացի չեմ, ես կատակեցի։
― Կատակեցի՞ր, ― հարցրեց հերթապահը և նայեց պիթեկանտրոպին։ ― Ի՞նչ է նշանակում կատակեցիր։ Ուրեմն դուք չինացի չե՞ք։
― Սրիկաներ, ― բղավում էի ես։ ― Այդ ի՞նչ եք անում։
― Սրիկաներ, ― բղավում էի ես։ ― Ավազակներ։ Եվ դուք դեռ կումունիստներ եք ձեզ անվանում։
― Դե ինչ եք կպել ինձ այդ հոբելյանով, ― բարկացա ես։ ― Ես չեմ ուզում ոչ մի հոբելյան։ Դուք լավ գիտեք, որ իրականում, ես հարյուր տարեկան չեմ, որ տարիքս շատ ավելի քիչ է։
― Այո, իհարկե, դուք շատ ավելի երիտասարդ եք երևում, ― համաձայնվեց նա։ ― Բայց միևնույն է լրանում է ձեր հարյուր տարին։ Վաղը Գերագույն Հնգանկյունը կհրապարակի իր հրամանագիրը, ձեր հոբելյանի համաժողովրդական նշման մասին։ Դա մեծագույն քաղաքական նշանակության միջողառում միջոցառում կլինի։ Իսկ դուք այդքան թեթևամտորեն եք ձեզ պահում։ Դրա համար Ստեղծագործական կոմիտեն ինձ հանձնարարություն է տվել տեղափոխվել ձեզ մոտ և ինտենսիվ կերպով անհատական ուսուցում անց կացնել ձեզ հետ։
Ես անվստահությամբ նայեցի նրան։
― Չհասկացա, ― ասացի ես։ ― Ի՞նչ է նշանակում տեղափոխվել։ Դուք ինչ է ուզում եք ասել, որ պետք է ապրեք ինձ հետ նույն համարո՞ւմ։
― Այո, ― ասաց նա։ ― Համենայն դեպս այնքան ժամանակ, մինչև դուք ինքնուրույն կողմնորոշվել կարողանաք։ Այստեղ երկու հոգու համար, բավական տեղ կա։
― Տեղը իհարկե հերիք է։ Բայց ասեք մեկն ու մեկին, որ ինձ համար այստեղ ծալովի մահճակալ դնեն։
― Ի՞նչու, ― զարմացավ նա։ ― Այս մահճակալը բավականին լայն է։ Ես հույս ունեմ , դուք շատ բարձր չե՞ք խռմփացնում։
― Չգիտեմ, ― ասացի ես անվստահ։ ― Սովորաբար ոչ, բայց․․․ Լսեք, ― ասացի ես հուզվելով։ ― Համենայն դեպս ես ինչ֊որ բան չեմ հասկանում։ Դուք կարող եք համարել ինձ հարյուր տարեկան զառամյալ ծերունի, բայց ես չեմ կարող քնել նույն անկողնում կնոջ հետ, ինչպես անզգա փայտի կտոր։ Ինձ մոտ կարող են ծագել տարբեր․․․ չգիտեմ ինչպես ասել ցանկություններ․․․ մի խոսքով ես ոչ մի բան չեմ կարող երաշխավորել։
Բայց ինձ, մարքսիզմի կենսունակությունը չի զարմացնում։ Ինձ ուրիշ բան զարմացրեց։
― Ներեցեք, ― ասացի ես Սիրոմախինին։ ― Լավ չհասկացա ձեզ։ Դուք ուզում եք ասել, որ Սիմ Սիմիչ Կարնավալովը ունի շատ կողմնակիցնե՞ր Մոսկորեպում։
― Եվ ոչ միայն Մոսկորեպում, այլ նաև Առաջին Օղակում, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը։ Ես նույնիսկ կասեի, որ մեզ մոտ սիմիտները ավելի շատ են, քան մարքսիստները։ Նույնիսկ ոչ թե ավելի շատ են, այլ համարյա բոլոր մարդիկ, որոնց դուք տեսնում եք ձեր շուրջը, իրականում ծպտվյալ սիմիտներ են։
Երբեմն Իսկրինայի անիմացությունը ապշեցնում է։ Ամբողջ մինչկոմունիստական պատմությունը թվում է նրան մի ինչ֊որ տարօրինակ դեպքերի հավաքածու, որոնք տեղի են ունեցել համարյա միևնույն ժամանակ։ Ես դրան այնքան եմ սովորել, որ նույնիսկ չզարմացա, երբ նա ինձ հարցրեց, արդյոք ես անձամբ ծանոթ էի Պուշկինի հետ։ Ես բացատրեցի, որ չէի կարող լինել ծանոթ նրա հետ, որովհետև ծնվել եմ նրա մահից ավելի քան հարյուր տարի հետո և ուրիշ ժամանակաշրջանում։ Նա շատ զարմացած էր, իմանալով, որ Պուշկինը ապրել է դեռ ցարի ժամանակ։
― Իսկ ի՞նչ պաշտոն նա ուներ։
― Ես ձկնկուլ կնկարագրեմ։ Նա շատ տագնապալի է ճչում։
― Այ դա ճիշտ է, ― բավարարված ասաց գեներալը։ ― Ըմբռնում ես։ Իսկ ագռավներին մենք կարող ենք առավոտյան համայնապատկերում օգտագործել։ Երբ մարտի նախօրյակին նրանք հավաքվում են և մտածում, հասկանում ես, որ հիմա նրանց էլ մի բան կհասնի։ Դե, հիմա կարծում եմ, դու քո խնդիրը հասկացար։ Անցնենք մյուս հարցին։ Ի՞նչ է ինձ մոտ այստեղ գրված։ Ահա։ Մտորումներ մարտից առաջ։ Ուրեմն բացատրում եմ իրավիճակը։ Սպասվում է ծանր մարտ բուրյատ֊մոնղոլական զավթիչների հետ։ Եվ իհարկե, Գենիալիսիմուսը մտածում է, դե, տարբեր բաներ։ Չէ, մտքերը իհարկե մռայլ չեն, նա երևելի օպտիմիստ է, հավատում է վերջնական հաղթանակին, նրա մտքերը պետք է լինեն, խելացի, խոր, ես նույնիսկ կասեի փիլիսոփայական։ Դա քեզ եմ ասում Սավչենկո։ Դու մեզ մոտ փիլիսոփա ես, այնպես որ խաղաքարտերը քո ձեռքը։ Երբ նկարագրում ես Գենիալիսիմուսի մտքերը պետք է անընդհատ հիշես, որ նրանք միշտ տպավորիչ ու հանճարեղ են։ Եվ, ինչպես ասեմ, ամենակարևոր գաղափարները պետք է արտացոլված լինեն այդ մտածմունքներում։ Եվ իհարկե, այդ մտքերը պետք է արտացոլեն Գենիալիսիմուսի պատմական լավատեսությունը։ Նա կարող է մոտավորապես այսպես մտածել․ «թող որ ես անձամբ զոհվեմ, բայց իմ կյանքը իզուր տված չեմ լինի, այլ ընդհանուր երջանկության համար»։ Հասկանալի՞ է։
― Հասկանալի է, ― հանգիստ պատասխանեց Սավչենկոն։
― Այո, դուր է գալիս։ Հիանալի կոմունիստական եղանակ է։ Պայծառ արև է և ոչ մի ամպ չկա։
― Այո,― համաձայնեց նա։ ― Ամառը վատը չէ։ Բայց ափսոս, երբեմն ամպամած է լինում։ Մենք իհարկե դրա դեմ պայքարում ենք, բայց միշտ չի, որ դա հաջողվում է։ Երբեմն, այդ ժամանակաշրջանը երկար է տևում։ Պետք է ասել, որ առանց ամպերի նույնպես վատ է։ Շոգ է։ Ի՞նչ եք կարծում։
Ես ասացի․
Ինչ֊որ մեկը նրան ասաց․
― Սյդպես չէ։ Ինտերնացիոնալը սիմիրնի չի, այլ վսեմիրնի։ Այդ դեպքում դուք պետք է ձեր տղային անվանեք Վիմ։
Նա պատասխանեց․
Դա լկտիություն չէ՞։ Այդ ե՞ս ոչ մի հետաքրքրություն չեմ ներկայացնում։ Իսկ ո՞վ է այդ դեպքում ներկայացնում։ Եվ ինչո՞ւ էիր դու, ստոր արարած, բղավում, որ այդպիսի տղամարդ երբեք չես ունեցել։
Դե ի՞նչ ասես նրան։ ԿԳԲ֊ի աշխատակիցը մնում է ԿԳԲ֊ի աշխատակից։ Իզուր չէ, որ այդ մասնագիտությունն ունեցող մարդկանց ես միշտ էլ վերաբերվել եմ մեծ անվստահությամբ։
===Ձերժինի անկեղծությունը===
Մեր գործողությունների այդ մասը բարեհաջող անցավ և արդեն մի քանի րոպե հետո Օխլամոնովը ձեռքիցս բռնած ինձ քարշ էր տալիս ինչ֊որ մռայլ նկուղային լաբիրինթոսով։ Հետո նա թակեց, բացվեց ինչ֊որ դուռ, փակվեց, հետո բացվեց մեկ ուրիշը, և ես տեսա երկու սեռի երիտասարների մի խումբ, որոնք լամպերի լուսավորության տակ քեֆ էին անում․․․ Սիմիչի մեծ դիմանկարի տակ։
― Պարոնայք, ― բղավեց Օխլամոնովը, և նրա ձայնը երկար լռությունից հետո խլացուցիչ էր։ ― Տեսեք, թե ում եմ բերել։ Մեր Կլասիկը մեզ հետ է։ Տուգանայի՛ն մեր Կլասսիկին։Կլասիկին։
Երիտասարդները միանգամից ոտքի կանգնեցին, նրանց ձեռքերում պլաստամսե բաժակներ էին։ Ինչ֊որ մի աղջիկ, մինչև ոտքերը հասնող երկար, սև կիսաշրջասգեստով ինձ էլ տվեց մի բերնեբերան լցված բաժակ։
«Տես դու, ― մտածեցի ես։ ― Նրան եթե նույնիսկ գիշերային սափոր անվանես, նա միևնույն է իր ուզածին կհասնի»։
Հիմա արդեն լավ չեմ հիշում, թե ինչ հերթականությամբ ամեն ինչ տեղի ունեցավ։ Հետո իմացա, որ լուրերը Սեռաֆիմի մոտալուտ ժամանումի մասին անհապաղ տարածվեցին ողջ Մոսկորեպում։ Սկսվեցին խռովություններ։ Ինչպես հաճախ է լինում այդպիսի դեպքերում, քաղաքացիները սկսեցին դժգոհություն ցուցաբերել առանց որևէ լուրջ պատճառի։ Օրինակ, ձեռնարկություններից մեկում իմ հոբելյանի առթիվ բանվորներին բաժանում էին մի֊մի կիլոգրամ երշիկ, որը կոչվում էր «Երշիկ դելիկատեսային ձկան ալյուրից»։ Մի կոմունյանուհի, համը տեսավ և ասաց․ «Քաղաքացիներ, սա կեղտ է»։ Մյուս կոմունյանները նույնպես ուշադրություն դարձրին, որ այդ առաջնային դելիկատեսը նման է երկրորդականի։ Կարծես նախկինում դա չէին նկատել և բազմաթիվ անեկդոտներ չէին հնարել։ Ես մտածում եմ, որ նրանք այնպիսի վիճակում էին, որ եթե նույնիսկ նրանց տային իսկական հունգարական սալյամի, նրանք այդ առաջնային դելիկատեսը նույնպես կընդունեին երկրորդական մթերքի տեղ։ Ապստամբությունը տարածվեց նաև այլ ձեռնարկություններում։ Այն իհարկե կարելի էր ճնշել, բայց ինչ֊որ տեղ Նովո Կալուգյան պահակակետի շրջանում քաղաք ներխուժեցին Առաջին օղակի սիմիտները։ Նրանք նետվեցին պրեկոմպիտներ և կարիքների բավարարման այլ կետեր, բայց նրանց սպասում էր մեծ հիասթափություն։ Նրանք կարծում էին, որ մոսկորեպցիները սնվում եմ բացառապես մրգով և պլոմբիրով։ Բայց նրանց հիասթափությունը այնքան մեծ էր, որ առաջին օղակային և մոսկորեպյան սիմիտները միավորվեցին և սկսեցին ջարդուփշուր անել ամեն ինչ։
===Էդիսոնի վերջը===
― Անպայման կպատմեմ, ― խոստացա ես անկեղծ։
Այդ ժամանակ ժամացույցը ձայն հանեց, բայց նա անջատեց այն և հարցրեց, արդյո ք արդյոք ես որևէ խնդրանք չունե՞մ։
― Ես ասացի, որ ունեմ։ Հնարավոր չէ՞ արդյոք այստեղից դուրս գալ մի ուրիշ դռնից, կամ գոնե պատուհանից։