Changes

Ինչպես էի շներ վաճառում

No change in size, 15:35, 5 Սեպտեմբերի 2013
[[Կատեգորիա:Պատմվածք]]
==1*==
Միշտ էլ ես կենդանիներ շատ եմ սիրել։ Երեխա ժամանակ մկներ էի տուն բերում, իսկ մի անգամ նույնիսկ դպրոց չէի գնացել, որպեսզի խաղայի սատկած կատվով։
Արագորեն որոշում կայացրի ու նրանց հայտարարեցի՝ քանի որ սեր ու հետաքրքրություն ունեմ կենդանիների նկատմամբ, մտադիր եմ զբաղվել շների առևտրով։ Հարկավոր է խոստովանել, որ դա հարազատներիս դուր չեկավ։
==2*==
Վաճառատուն բացելով, անհրաժեշտ է, իհարկե, մտածել դրա բնույթը վառ կերպով արտահայտող ցուցանակի մասին։ Հիշյալ դեպքի համար «շնանոց» տերմինը շատ կսազեր, սակայն չէի կարող օգտվել դրանից, քանի որ մինիստրությունում ծառայող հեռավոր ազգականներիցս մեկը պիտի սկսեր բողոքել։
Սակայն ապագային ես նայում էի հույսով և, դեռևս ոչ մի շուն չունենալով, անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ ստանալու առաջին պատվերը։ Միաժամանակ հայտարարության միջոցով փնտրում էի ազնիվ, ջանասեր, ոչ֊զինակոչային հասակի օգնական, որը հազիվ վարժվելով շներին, հանկարծ բանակ չգնար։
==3*==
Իմ հայտարարությունն այն մասին, որ «առևտրական հաստատությանը հարկավոր է շներ խնամող աշխատակից», առաջ բերեց բազմաթիվ արփագանքներ, որոնց մի մասն աչքի էր ընկնում ինքնավստահությամբ։ Թոշակի անցած գյուղական մի ոստիկան գրում էր՝ եթե իրեն աշխատանքի վերցնեմ, ինքը կարող է շներին սովորեցնել ձեռնափայտի վրայով ցատկել ու գլխի վրա կանգնել։
Գիշերն արթնացա՝ լսելով դուռը ճանկռոտելու ձայն։ Բացեցի ու ճանաչեցի սև շպիցին, որի հետ իմ ծանոթությունը կայացել էր ցերեկը։ Սա, ուրախ կլանչելով, խուժեց նախասենյակ։ Երևում է մեզ կարոտել էր կամ էլ՝ շատ էր հեռացել տնից։ Բոլոր դեպքերում, արդեն երկու շան տեր էի դարձել, և միայն գնորդն էր պակասում։
==4*==
Առավոտյան ժամը տասին հայտնվեց նաև գնորդը։
Գիշերն այս պարոնին հիմնավորապես թալանեցին։
==5*==
Մոտենում էին ջրօրհներքի օրերը։ Այդ ժամանակ ջրածնի գերօքսիդով սև շպիցին դարձրեցինք դեղին, իսկ սպիտակին սև՝ սրան շփելով ազոտային արծաթի լուծույթով։ Երկու շունն էլ այդ գործողությունների ընթացքում այնպես էին վնգստում, որ տպավորություն կարող էր ստեղծվել, թե կինելոգիական ինստիտուտի տրամադրության տակ ոչ թե երկու, այլ առնվազն վաթսուն շուն կար։