Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

3 bytes removed, 09:03, 1 Դեկտեմբերի 2013
Ճաշից հետո իմ սեղանակիցները հեռացան, ու թագավորի հրամանով ինձ մոտ մի մարդ եկավ՝ ուղեկցությամբ մի հարվածողի։ Նա իր հետ բերեց գրիչ, թանաք, թուղթ, երեք թե չորս գիրք, ու նշաններով ինձ հասկացրեց, թե իրեն ուղարկել են ինձ սովորեցնելու։ Մենք չորս ժամ պարապեցինք, և այդ ժամանակամիջոցում ես գրեցի սյունակ առ սյունակ մեծ քանակությամբ բառեր, ամեն մի բառի դիմաց՝ իր թարգմանությունը։ Բացի այդ, ես փորձեցի սովորել մի քանի նախադասություն։ Իմ դասատուն հրամայեց իմ սպասավորներից մեկին, որ մի որևէ իր բերի, ետ դառնա, գլուխ տա, նստի, վեր կենա, ման գա և այլն։ Իսկ ես գրի էի առնում դասատուի արտասանած նախադասությունները։ Նմանապես նա ինձ իր գրքերից մեկում ցույց տվեց զանազան նկարներ՝ արևի, լուսնի, աստղերի, զոդիակի, արևադարձի, բևեռային շրջանների և միևնույն ժամանակ տվեց բազմաթիվ պատկերների և հաստատուն մարմինների անուններ։ Նա տվեց ինձ բոլոր երաժշտական գործիքների և այդ գործիքներից ամեն մեկի վրա նվագելու արվեստի կարևոր տերմինների անուններն ու նկարագրությունը։ Երբ նա գնաց, ես այդ բոլոր բառերն իրենց մեկնությամբ հանդերձ դասավորեցի այբուբենական կարգով։ Եվ այդպես, մի քանի օրում, շնորհիվ իմ լավ հիշողության, ես որոշ չափով սովորեցի նրանց լեզուն։
Ես ամենևին չկարողացա իմանալ իսկական ստուգաբանությունն այն խոսքի, որ ես թարգմանում եմ՝ թռչող կամ լողացող կղզի և որն իրենց լեզվով կոչվում է Լապուտա։ Հին, անգործածական լեզվով լապ խոսքը նշանակում է՝ գերագույն, իսկ ունտուն՝ վարիչ, որից, ասում են, աղավաղված կերպով ածանցված է Լապուտա խոսքը՝ փոխանակ՝ Լապունտուհ֊ի։ Լապունտու֊ի։ Սակայն ես չեմ կարող հավանություն տալ այդ ածանցման, որ թվում է ինձ մի փոքր բռնազբոսիկ։ Ես համարձակություն ունեցա առաջարկելու նրանց գիտնականներին իմ սեփական վարկածը, որ Լապուտա խոսքը quasi լապ աուտեդ֊ն է․ լապ ― հատկապես նշանակում է ծովի մեջ արևի շողերի խաղ, իսկ աուտեդ՝ նշանակում է թև․ սակայն ես չեմ պնդում այդ վարկածը, այլ միայն առաջարկում եմ արդարամիտ ընթերցողին։
Թագավորի հրամանով ինձ վրա կարգված խնամատարները նկատելով, թե ես որքա՜ն վատ եմ հագնված, կարգադրեցին, որ հետևյալ առավոտ մի դերձակ գա և վերցնի իմ չափը մի ձեռք հագուստի համար։ Այդ վարպետն իր պաշտոնը կատարեց միանգամայն այլ կերպ, քան անում են նրա արհեստակիցները Եվրոպայում։ Նախ և առաջ քառորդակի օգնությամբ վերցրեց իմ հասակի բարձրությունը, ապա քանոնով ու կարկինով որոշեց իմ մարմնի ծավալն ու շրջագիծը, և այս ամենն արձանագրեց թղթի վրա ու վեց օրից հետո բերեց իմ հագուստը, շատ վատ կարած և ոչ իմ վրայով, շնորհիվ այն սխալի, որ նա արել էր հաշվելու ժամանակ։<ref>Սխալը, որ նա արել էր հաշվելու ժամանակ․ ― Այն ժամանակվա մաթեմատիկոսների և փիլիսոփաների ցրվածության մասին գրած երգիծանքում Սվիֆտը, երևի, ի նկատի ուներ գլխավորապես Նյուտոնին, որի մասին եղած անեկդոտները նա սիրում էր պատմել։</ref> Սակայն ես մխիթարվում էի նրանով, որ նման դեպքեր հաճախ էի նկատում, ուստի այնքան էլ ուշադրություն չէի դարձնում։
Հագուստ չունենակու չունենալու և ինձ մի փոքր վատ զգալու պատճառով ես մի քանի օր սենյակում փակված մնացի և այդ ժամանակամիջոցում կարողացա ավելացնել իմ բառապաշարը, և երբ հետագայում ես գնացի արքունիք, արդեն կարողանում էի թագավորի բառերից շատ բան հասկանալ ու քիչ թե շատ պատասխանել։ Նորին մեծությունը հրամայեց, որ կղզին քշեն հյուսիս֊արևելք, դեպի Լագադո, թագավորության մայրաքաղաքը, որ գտնվում էր ներքև, երկրի երեսին, մոտ իննսուն լիգ հեռավորության վրա։ Մեր ճանապարհորդությունը տևեց չորս և կես օր։ Ես ամենևին չզգացի կղզու՝ օդի մեջ արած շարժման թափը։ Հետևյալ օրը, առավոտյան, ժամը մոտ տասնմեկին, ինքը թագավորը, իր ազնվականությունը, պալատականներն ու պաշտոնյաները, ամենքը միասին սկսեցին նվագել իրենց երաժշտական գործիքները, ամբողջ երեք ժամ, առանց դադարի, այնպես որ ես այդ աղմուկից կատարելապես խլացա․ ես չկարողացա հասկանալ այդ համերգի իմաստը, մինչև որ իմ դասատուն չբացատրեց ինձ։ Նա ասաց, որ իրենց կղզու ժողովրդի ականջներն օժտված եմ երկնային երաժշտությունը լսելու կարողությամբ, իսկ այդ երաժշտությունը հնչում է որոշ ժամանակներ, ուստի պալատականները պատրաստություն են տեսնում մասնակցելու այդ տիեզերական համերգին այն գործիքներով, ինչի վրա նրանք ավելի լավ են նվագում։
Դեպի մայրաքաղաքը՝ Լագադո կատարած ճանապարհորդության ժամանակ նորին մեծությունը հրամայեց, որ կղզին կանգ առնի մի քանի քաղաքների ու գյուղերի վրա՝ իր հպատակներից խնդրագրեր ընդունելու համար։ Այդ նպատակով բաց էին թողնվում դեպի ցած բարակ թոկեր՝ ծայրերին փոքրիկ ծանրություններ կապած։ Այդ թոկերից ժողովուրդը կապում էր իր խնդրագրերը, որոնք վեր էին բարձրանում, ինչպես թղթի կտորները, որոնք աշակերտները կապում են իրենց թռչող առագաստի թելի ծայրին։ Երբեմն մենք ցածից ստանում էինք գինի և ուտելիքներ, որ ճախարակների միջոցով բարձրացնում էին վեր։
Թռչող կամ թե լողացող կղզին իսկական շրջանի ձև ունի՝ նրա տրամագիծը 7837 յարդ է, կամ մոտ չորս և կես մղոն, որ, հետևապես, անում է տասը հազար ակր։ Նրա հաստությունը երեք հարյուր յարդ է։ Նրա հատակը, կամ ստորին մակարդակը, որ տեսանելի է միայն ներքևի կանգնած մարդկանց, ադամանդի մի ողորկ տախտակ է, որ խոյանում է դեպի վեր երկու հարյուր յարդ բարձրությամբ։ Նրա վրա դարսված են զանազան հանքային քարեր իրենց սովորական կարգով, որոնց վրա՝ պարարտ հողի մի շերտ տասը թե տասներկու ոտնաչափ խորությամբ։ Շրջագծերից դեպի կենտրոնն իջնող նրա արտաքին մակերևույթի թեքության պատճառով կղզու վրա տեղացող ցողն ու անձրևը, վերածվելով փոքրիկ առվակների, հոսում են դեպի կենտրոնը, թափվում չորս ընդարձակ ավազանի մեջ, որոնցից ամեն մեկը մոտ կես մղոն շրջագիծ ունի և կղզու կենտրոնից՝ մոտ երկու հարյուր յարդ հեռավորություն։ Արևի ճառագայթներից այդ ավազանների ջուրն անընդհատ շոգիանում է, որի պատճառով և ավազանները չեն լցվում։ Բացի այդ արքան հնարավորություն ունի բարձրացնելու կղզին ամպերի և շոգիների սահմաններից ավելի վեր, որով և նա կարող է խափանել ցողերի և անձրևների տեղալը, եթե միայն նա ցանկանա։ Չէ՞ որ ամենաբարձր ամպերը երկու մղոնից ավելի չեն բարձրանում, ինչպես հավատացնում են բնագետները, և վերջապես այդ երկրում նման դեպքեր բոլորովին անծանոթ են։
Կղզու կենտրոնում կա մոտ հիսուն յարդ տրամագծով մի վիհ, որով աստղաբաշխներն իջնում են մի ընդաձակ գմբեթաձև քարայր, որ և այդ պատճառով կոչվում է՝ Ֆլանդոնա Գագնոլե, կամ աստղաբաշխական քարայր, որ ադամանդի մակերեցից մակերեսից հարյուր յարդ խորն է։ Այդ քարայրում միշտ վառվում են քսան ճրագ, որ, արտացոլվելով ադամանդից, պայծառ լույս են արձակում չորս կողմը։ Այդտեղ դիզված են բազմատեսակ վեցորդակներ, քառորդակներ, հեռադիտակներ, աստղադիտակներ և այլ աստղաբաշխական գործիքներ։ Սակայն ամենահետաքրքրական բանը, որից կախված է կղզու բախտը, դա հսկայական մագնիսաքարն է, որ իր ձևով նման է ջուլհակի մաքոքի։ Նրա երկարությունը վեց յարդ է, իսկ ամենահաստ մասի լայնությունը՝ երեք յարդից ավելի։ Այդ մագնիսը հագցված է մի հաստատուն ադամանդե առանցքի, որն անցնում է ամբողջ շերտի միջով և որի շուրջը դառնում է նա այնպիսի զուգակշռով, որ ձեռքի մի թեթև հպում բավական է, որպեսզի քարը պտտվի։ Նա չորս կողմից պատած է ադամանդե պարապ գլանակով, որ չորս ոտնաչափ խորություն ունի, չորս ոտնաչափ լայնություն և տասներկու յարդ տրամագիծ․ նա հորիզոնական ուղղությամբ տեղավորված է ադամանդյա ութ նեցուկների վրա, որոնցից ամեն մեկը վեց յարդ բարձրություն ունի։ Նրա գոգավոր մասի մեջտեղը կա տասներկու մատնաչափ խորությամբ երկու բույն, որոնց մեջ դրված են առանցքի ծայրերը և պտտվում են, երբ հարկավոր է։
Ոչ մի ուժ չի կարող տեղից շարժել այդ մագնիսաքարը, որովհետև գլանակն ու նրա նեցուկները կազմում են մի ամբողջություն ադամանդի շերտի հետ, որ կազմում է կղզու հատակը։
Երբ մի որևէ քաղաք խռովություն կամ ապստամբություն է բարձրացնում, կամ բռնկվում են այնտեղ խառնակություններ և կամ հրաժարվում է իր սովորական տուրքը վճարելուց, թագավորը նրան հնազանդեցնելու համար երկու միջոց ունի։ Առաջին և ամենամեղմ միջոցն այն է, որ նա կղզին կանգնեցնում է այդպիսի քաղաքի և շրջակա հողամասերի վրա, որով զրկում է նրանց արևի և անձրևի բարերար ազդեցությունից և, հետևապես, ազգաբնակությանը մատնում է սովի ու հիվանդության։ Եվ նայած հանցագործության չափին, նրանք միևնույն ժամանակ վերևից ենթարկվում են քարկոծության․ թափվող խոշոր քարերից պաշտպանվելու համար նրանք թաքնվում են մառանների և նկուղների մեջ, թողնելով, որ իրենց տների կտուրները քարուքանդ լինեն։ Իսկ երբ նրանք շարունակում են իրենց համառությունը կամ փորձում են ուժեղացնել ապսամբությունը, այն ժամանակ թագավորը դիմում է վերջին միջոցին՝ նա թույլատրում է, որ կղզին ընկնի ուղիղ նրանց գլխին, որով նա կործանում է թե՛ տները և թե՛ մարդկանց։ Սակայն թագավորն այդ ծայրագույն միջոցին հազվագյուտ դեպքերում է դիմում և մեծ վարանումներից հետո, քանի որ մինիստրներն էլ չեն համարձակվում այդ խորհուրդը տալ, որովհետև դա մի կողմից ժողովրդի մեջ ատելություն է առաջացնում, իսկ մյուս կողմից կարող է մեծ վնաս հասցնել իրենց սեփական կալվածքներին, որոնք գտնվում են ցամաքի վրա, մինչդեռ կղզին թագավորի սեփականությունն է։
Բացի այդ կա մի կարևոր պատճառ, թե այդ երկրի թագավորներն ինչու՞ են խորշում այդ տեսակ սոսկալի արարքից, ի բաց առյալ այն ծայրահեղ դեպքերը, երբ հարկը պահանջում է․ որովհետև, եթե կործանումի դատապարտված քաղաքի մեջ կան բարձրաբերձ ապառաժներ, ինչպես սովորաբար պատահում են խոշոր քաղաքներում, մի հանգամանք, որ թերևս օգտագործվում է նման կատաստրոֆաներից խույս տալու համար, կամ եթե քաղաքում կան բարձր զանգակատներ, այն ժամանակ կղզու հանկարծակի անկումը կարող է վնասել նրա հատակը կամ ստորին մակերեսը, որը թեև շինված է ինչպես ես ասի, երկու հարյուր յարդ հաստության ձույլ ադամանդից, բայց կարող է պատահել, որ նա ուժեղ հարվածից կոտրվի կամ ցածր տների կրակներին մոտենալուց ճաքի, ինչպես օրինակ կրակարանի վրա դրած երկաթե կամ քարե կափարիչը։ Այդ ամենը ժողովուրդը շատ լավ գիտե և հասկանում է, թե ինչքան կարող է տևել իր դիմադրությունը, մանավանդ, երբ հարցն իր ազատության և գույքին է վերաբերում։ Եվ, թագավորը, երբ ծայր աստիճանի զայրացած է լինում կամ հաստատուն որոշման հանգած, քաղաքը փոշիացնել, հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն, ոչ թե նրա համար, որ խճում խղճում է իր ժողովրդին, այլ որովհետև վախենում է, թե միգուցե կղզու ադամանդե հատակը կոտրվի, քանի որ այդ դեպքում, նրանց փիլիսոփաների ընդհանուր կարծիքով, մագնիսաքարն այլևս չի կարող կղզին պահել օդում և, ամբողջ զանգվածը կփլվի ներքև։
Լապուտացիների մոտ իմ գալուց մոտ երեք տարի առաջ, երբ թագավորը ճանապարհորդություն է կատարել իր տիրապետության վրա, տեղի է ունեցել մի արտակարգ դեպք, որ կարող էր ճակատագրական լինել այդ թագավորության համար, մանավանդ նրա ներկա շրջանի համար։ Թագավորության երկրորդ քաղաքը՝ Լինդալինոն առաջինն էր, որ արժանացավ նորին մեծության այցելությանը՝ իր ճանապարհորդության ժամանակ։ Նրա մեկնելուց երեք օր անց ազգաբնակությունը, որ հաճախ գանգատվել էր անսահման հարստահարություններից, փակել է քաղաքի դարպասները, ձերբակալել նահանգապետին և անհավատալի արագությամբ ու ջանքով կառուցել չորս հատ խոշոր աշտարակ քաղաքի չորս անկյուններում (քաղաքը քառակուսու ուղիղ ձև է ունեցել, և նույն մեծությամբ, ինչպես և քաղաքի կենտրոնում բարրձրացող բարձրացող սրածայր ժայռն է։ Ամեն մի աշտարակի, ինչպես և աշտարակի ծայրին նրանք ամրացրել են մի֊մի խոշոր մագնիսաքար, իսկ իրենց մտադրությունը չհաջողվելու դեպքում նրանք նախօրոք պատրաստել են մեծ քանակությամբ հրաբորբոք վառելանյութ, նրանով կղզու ադամանդե հատակը պայթեցնելու նպատակով, եթե բան է՝ մագնիսաքարի ծրագիրն ի դերև ելնի։
Ութ ամիս անցնելուց հետո թագավորը լուր է ստանում, որ լինդանիլացիներն ապստամբել են։ Նա հրամայում է, որ կղզին քշեն դեպի քաղաքը։ Միահամուռ ժողովուրդը ուտելիքի ահագին պաշար է տեսել։ Քաղաքի միջով անցնելիս է եղել մի գետ։ Թագավորը մի քանի օր սավառնում է քաղաքի գլխին, զրկելով նրանց արևից ու անձրևից։ Նա հրամայում է կղզուց բազմաթիվ թոկեր իջեցնել, բայց ոչ ոք չի մտածում աղերսագիր ուղարկելու, այլ ընդհակառակը, դրա փոխարեն վեր են բարձրանում հանդուգն պահանջներ՝ վերջ տալ իրենց տառապանքներին, վերադարձնել արտոնությունները և իրենց համար նահանգապետ ընտրելու իրավունքը և նման առտառոց արտառոց բաներ։ Դրան ի պատասխան նորին մեծությունը հրամայում է կղզու ամբողջ ազգաբնակությանը, որ ստորին պատշգամբից քաղաքի վրա քարեր նետեն։ Բայց այդ դժբախտությունից խույս տալու համար, քաղաքացիները, առնելով իրենց գույքը, մտնում են չորս աշտարակները և թաքնվում այլ և այլ ամուր շինությունների ու ստորերկրյա մառանների մեջ։
Այն ժամանակ թագավորը որոշում է ընկճել այդ հպարտ ժողովրդին և հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն դեպի աշտարակներն ու ժայռը մինչև չորս յարդ։ Թագավորի հրամանը կատարում են։ Սակայն այդ գործի վրա կարգած պաշտոնյաները տեսնում են, որ կղզու անկումը սովորականից ավելի արագ է կատարվում և մագնիսաքարը շուռ տալուց հետո միայն, մեծ դժվարությամբ, կարողանում են կղզին պահել անշարժ դրությամբ և, չնայած դրան, գտնում են, որ կղզին հակվում է դեպի ցած։ Նրանք անմիջապես տեղեկություն են տալիս թագավորին այդ զարմանալի երևույթի մասին և խնդրում, որ նորին մեծությունը թույլ տա բարձրացնել կղզին։ Թագավորը տալիս է իր համաձայնությունը և հրավիրում գերագույն խորհուրդ, հրամայելով, որ մագնիսաքարի պաշտոնյաները ներկա լինեն։ Ավագագույն և փորձված պաշտոնյաներից մեկը թույլտվություն է խնդրում մի փորձ կատարելու։ Նա վերցնում է հարյուր յարդ երկարությամբ թոկ, և երբ կղզին բարձրանում է քաղաքից այնքան, որ սպառվում է ներքևի ձգողական ուժի ներգործությունը, կապում է թոկի ծայրին ադամանդի մի կտոր, որի մեջ պարունակում է երկաթահանքի մի խառնուրդ, նման այն զանգվածին, որից շինված է կղզու հատակի ստորին մակերեսը, և այդ թոկը ստորին պատշգամբից հանդարտ կերպով իջեցնում է դեպի քաղաքի աշտարակների կատարը։ Դեռևս չորս յարդի վրա պաշտոնյան նկատում է, որ ադամանդը մի այնպիսի ուժով է ուզում ցած ընկնել, որ նրան հազիվ է հաջողվում հետ քաշել։ Այնուհետև նա նետում է ցած ադամանդի մի քանի փոքրիկ կտորներ և նկատում, որ աշտարակի կատարներն այդ կտորներն ուժգին կերպով ձգում են իրենց։ Նույն փորձը նա կատարում է մյուս երեք աշտարակների և ժայռի նկատմամբ և հետևանքը միևնույնն է լինում։
Մի նշանավոր մինիստր հավատացրեց ինձ, որ եթե կղզին այնքան իջներ, որ այլևս չկարողանար վեր բարձրանալ, այն ժամանակ քաղաքացիները վերջնականապես կկանգնեցնեին նրան, կսպանեին թագավորին և իր բոլոր ծառաներին և միանգամայն կփոխեին կառավարման ձևը։
Այդ իշխանության հիմնական օրենքով ոչ թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․<ref>Թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․ ― Մի ակնարկ է Գեորգ I֊ի մասին, որ հաճախ Անգլիայից գնում էր Հաննովեր։</ref> նույն իրավունքից զրկված է նաև թագուհին մինչև իր ծննդաբերության ընդունակությունից զրկվելը։
==Գլուխ չորրորդ==
Վստահելի
1396
edits