Changes

Պատը

4 bytes removed, 15:09, 21 Դեկտեմբերի 2013
— Ամսի 6-ից 19-ը դուք նրան թաքցրել եք ձեր տանը:
Նրանք ինչ-որ բան դրեցինգրեցին, և պահակներն ինձ դուրս տարան: Միջանցքում Թոմը և Խուանը երկու պահակի արանքում կանգնած սպասում էին: Սկսեցինք քայլել: Թոմը պահակներից մեկին հարցրեց.
— Հետո՞:
— Դատավճիռը բանտախցում կկարդան:
Բանտախուց կոչվածը իրականում հիվանդանոցի նկուղներից մեկն էր: Միջանցիկ քամիների պատճառով այստեղ սոսկալի ցուրտ էր: Ամբողջ գիշեր սառել էինք ու ցերեկը նույնպես: Նախորդ հինգ օրը անցկացրել էի արքեպիսկոպոսարանի՝, հավանաբար, միջին դարերում կառուցված զրնգանի մենախցում: Քանի որ բանտարկյալները շատ էին, տեղը քիչ, մեզ նետում էին, ուր պատահեր: Ես չէի ափսոսում զնդանը: Թեև ցրտից չէի տառապում, բայց մենակ էի: Վերջ ի վերջո մարդու ջղերը տեղի են տալիս: Նկուղում ընկերներ ունեի: Խուանը մեծ մասամբ լռում էր՝ վախենում էր և հետո շատ էր ջահել, ու նրան խոսք չէր հասնում: Փոխարենը Թոմը ճարտար լեզու ուներ և իսպաներեն շատ լավ էր խոսում:
Նկուղում մի նստարան կար ու չորս ներքնակ: Երբ մեզ հետ բերեցին, նստեցինք ու սկսեցինք լուռ սպասել: Քիչ անց Թոմն ասաց.
— Տաքացա՞ր:
— Չէ, սրա ինչն եմ ասել... Միայն շունչս կտրվեց:
Երեկոյան ժամը ութի մոտ ներս մտավ մի մայոր` երկու փաղանգականների ուղեկցությամբ: Ձեռքին թուղթ կար: Նա պահակին հարցրեց.
— Ինձ այստեղ են ուղարկել,— պատասխանեց նա անորոշ տոնով:
— Ախ, երևի կուզեիք ծխել, հը՞,— ավելացրեց նա փութաջանորեն: — Ես ծխախոտ ունեմ և նույնիսկ սիգար:  Անգլիական ծխախոտ ու ընտիր սիգար հրամցրեց, բայց հրաժարվեցինք: Նայեցի աչքերի մեջ, ու նա կարծես շփոթվեց: Ես ասացի.
— Դուք այստեղ կարեկցելու համար չեք եկել: Ասենք, ես ձեզ ճանաչում եմ: Զորանոցի բակում եմ տեսել ֆաշիստների հետ այն օրը, երբ ինձ ձերբակալեցին:
— Երբեմն,— ասաց բելգիացին՝ գլուխը թափահարելով,— պատահում է, որ առաջին համազարկից հետո ոչ մի կենսական օրգան չի վնասվում:
 
— Ուրեմն, հրացանները նորից լցնելու են ու նորից նշա՞ն են բռնելու:
Տանջամահ լինելու միտքը ահ ու սարսափ էր ներշնչում նրան, մխրճվել էր ուղեղի մեջ. պատճառը տարիքն էր: Իսկ ես այլևս այնքան էլ չէի մտածում այդ մասին, և տառապելու վախը չէ, որ ստիպել էր ինձ քրտնել:
Վեր կացա և քայլեցի մինչև ածխակույտը: Թոմը տեղից ցատկեց ու ինձ նետեց ատելությամբ լի մի հայացք. ես զայրացնում էի նրան, որովհետև կոշիկներս ճռճռում էին: Մտածեցի, թե իմ դե՞մքն էլ է նրա դեմքի պես դարձել հողագույն, տեսա, որ նա էլ է քրտնքի մեջ կորել: Երկինքը հիասքանչ էր, այս մութ անկյունը լույսի ոչ մի առկայծ չէր հասնում, և հերիք էր, գլուխս բարձրացնեի, որ տեսնեի Մեծ Արջի համաստեղությունը: Բայց տպավորությունն այն չէր, ինչ-որ առաջ, երկու օր առաք արքեպիսկոպոսարանի իմ մենախցից երկնքի մի մեծ հատված էր երևում, և օրվա յուրաքանչյուր ժամի իմ մեջ արթնանում էին տարբեր հուշեր: Առավոտյան, երբ երկնքի կապույտը ջինջ էր ու թեթև, մտաբերում էի Ատլանտյանի լողափերը, կեսօրին տեսնում էի արևը ու հիշում Սևիլիայի բարը, որտեղ անձրուկ ու ձիթապտուղ ուտելով՝ մանձանիլյա էի խմում, կեսօրից հետո ստվերի մեջ էի մնում ու վերհիշում, թե մարզադաշտի կեսը ինչպես էր ծածկվում լայն ստվերով, մինչդեռ մյուս կեսը փայլում էր արևի տակ. իրոք որ ծանր բան էր ողջ երկիրը այսպես արտացոլված տեսնել երկնքի մեջ: Մինչդեռ հիմա կարող էի վեր նայեի ինչքան սիրտս ուզեր, երկինքն իմ մեջ այլևս ոչ մի հուշ չէր արթնացնում: Այդպես ավելի լավ էր: Վերադարձա ու նստեցի Թոմի կողքին: Որոշ ժամանակ անցավ:
Թոմն սկսեց ցածրաձայն խոսել: Նրան պետք էր անընդհատ խոսել այլապես, մտածմունքների մեջ ընկնելիս, ինքն իրեն կորցնում էր: Կարծում եմ, որ ինձ էր դիմում, թեև իմ կողմը չէր նայում: Ինչ խոսք, վախենում էր տեսնել, թե ինչ օրն եմ ընկել գունատ, քրտնաթոր: Երկուսս էլ նույն օրի էինք ու մեկս մյուսի դեմքի վրա ավելի լավ էինք տեսնում մեր վիճակը, քան հայելու մեջ: Նա բելգիացուն էր նայում՝ ողջին:
— Եղավ,— ասացի նրան,— ես էլ եմ պատկերացնում:
— Երևի ցավից վնգստամ: Գիտես, նրանք նշան են բռնում աչքերին ու բերանին, որ չայլանդակեն,— չարությամբ ավելացրեց նա,— արդեն զգում եմ վերքերս: Մի ժամ է, ինչ գլխիս ու վզիս մեջ ցավեր եմ զգում: Ոչ իսկական ցավեր: Ավելի վատ՝ ցավեր, որ զգալու եմ վաղն առավոտ չանառավոտյան: Բայց հետո:
Ես շատ լավ էի հասկանում, թե ինչ է ուզում ասել, բայց չէի ուզում ցույց տալ: Ինչ վերաբերում է ցավերին, ես էլ էի մարմնիս մեջ զգում դրանք, ասես, հազար տեղից խմցված խոցված լինեի: Ոչինչ չէի կարող անել, բայց ինչպես նրանք այնպես էլ ինձ համար կարևորը դա չէր:
— Հետո,— չարությամբ ասացի ես,— որդերի կեր ես դառնալու:
Նա սկսեց ինքն իրեն խոսել: Աչքերը բելգիացուց չէր հեռացնում: Վերջինս, հավանաբար, չէր էլ լսում: Ես գիտեի, թե ինչի համար էր եկել այստեղ: Մեր մտքերը նրան չէին հետաքրքրում: Նա եկել էր զննելու մեր մարմինները, մարմիններ, որ ողջ-ողջ հոգի էին տալիս:
— Կարծես մղձավանջ լինի,— ասում էր Թոմը,— ուզում ես միտքդ տեղը բերել, ամբողջ ժամանակ թվում է, թե վերջապես հաջողվեց, ուր որ է ըմբռնելու ես, բայց հետո մտքերդ խռնվում են, ցրիվ գալիս ու անհետ կորչում: Մտքումս ասում եմ՝ հետո ոչինչ չի լինելու: Բայց չեմ հասկանում, թե ինչ ասել է այդ: Կան պահեր, երբ համարյա հասնում եմ, բայց նորից ամեն ինչ խորտակվում է, նորից սկսում եմ մտածել ցավի, գնդակների, համազարկերի մասին: Ես մատե՞րիալիստ մատերիալիստ եմ, արևս վկա: Խելքս չեմ թռցրել: Բայց ինչ-որ բան տեղը չի ընկնում: Ես տեսնում եմ իմ դիակը: Դժվար բան չէ, բայց տեսնողը ես եմ, իմ աչքերն են: «Ինձ պետք է հաջողվի մտածել». մտածեցի, որ ես այլևս ոչինչ չեմ լսելու, և որ աշխարհը շարունակելու է գոյություն ունենալ ուրիշների համար: Մարդը չի ստեղծված այդպես մտածելու համար, Պաբլո: Հավատա, պատահել է, ինչ-որ բանի սպասելիս ողջ գիշեր աչք չեմ փակել: Բայց այս մեկն ուրիշ է՝ հարվածը թիկունքից է գալու, Պաբլո, և մենք չենք հասցնելու պատրաստվել դրան:
— Ձայնդ կտրիր,—ասացի ես,—խոստովանահայր կանչեմ, ինչ է:
Բելգիացին ոչինչ չասաց: Թոմը վեր կացավ ու գնաց անկյուն՝ միզելու: Շալվարը կոճկելով վերադարձավ, նստեց ու էլ ձայն չհանեց: Բելգիացին գրառում էր:
Երեքս էլ նրան էինք նայում, որովհետև նա ողջ էր: Ողջի շարժումներ ուներ, ողջի տագնապներ: Այս նկուղում նա սարսռում էր, ինչպես պիտի սարսռային ողջերը: Նա ուներ հնազանդ ու լավ սնված մարմին: Իսկ մենք, մենք այլևս չէինք զգում մեր մարմինները, համենայն դեպս, ոչ այնպես, ինչպես նա:Ուզում էի շոշափել շալվարս, ոտքերիս արանքը, բայց չէի համարձակվում: Նայում էի ոտքերին ամուր հենված, իր մկանների տերտիրական բելգիացուն, որը կարող էր մտածել վաղվա մասին: Իսկ մենք երեք ուրվական էին, երեք անարյուն ստվեր: Մենք նրան էինք նայում ու արնախումի պես ծծում նրա կյանքը:
Վերջապես նա մոտեցավ փոքրիկ Խուանին: Մասնագիտական նկատառումո՞վ նկատառումով շոյեց տղայի ծոծրակը, թե գութը շարժվեց նրա կրծքում: Եթե պատճառը գութն էր, ապա դա եղավ առաջին ու վերջին անգամը ողջ գիշերվա ընթացքում: Նա փաղաքշեց փոքրիկ Խուանի գլուխն ու ձեռքը: Փոքրիկը ձայն չէր հանում, անքթիթ նայում էր բելգիացուն, բայց հանկարծ ճանկեց ձեռքն ու խելահեղ հայացք նետեց նրան: Այդպես պահեց նրա ձեռքը իր երկար ձեռքերի մեջ, որոնց նայելը զզվելի էր. երկու գունաթափ չանչ, որ սեղմում էին մսոտ ու կարմրավուն մի թաթ: Ես գլխի էի ընկնում, թե ինչ է կատարվելու, Թոմը, երևի նույնպես, բայց բելգիացին կույրի պես ոչինչ չէր տեսնում, հայրաբար ժպտում էր: Սույն պահին փոքրիկը բերանը տարավ կարմիր ու հաստ թաթը և ուզեց կծել: Բելգիացին իսկույն ևեթ հետ քաշեց ձեռքը և երերալով մինչև պատը գնաց: Մի պահ սարսափահար մեզ նայեց, երևի հանկարծ գլխի էր ընկել, որ մենք իր նման մարդիկ չէինք: Ես սկսեցի ծիծաղել, և պահակներից մեկը վեր ցատկեց: Մյուսը աչքերը բաց քնած էր ճեփ-ճերմակ սպիտակուցները պսպղում էին:
Ինձ հոգնած էի զգում, բայց և գրգռված: Այլևս չէի ուզում մտածել, թե ինչ է լինելու արշալույսին, չէի ուզում մտածել մահվան մասին: Մտածելն անգամ իմաստ չուներ, դեմ էի առնում բառերի կամ դատարկության: Բայց հենց որ ուզում էի ուրիշ բանի մասին մտածել, ինձ ուղղված հրացաններ էի տեսնում: Երևի թե քսան անգամ անընդմեջ ես վերապրեցի իմ մահապատիժը: Մի անգամ նույնիսկ կարծեցի, թե այդ բանն իրոք կատարվել է, հավանաբար մի պահ քունս տարել էր: Նրանք ինձ քարշ էին տալիս դեպի պատը, իսկ ես դիմադրում էի, գթություն հայցում: Քնիցս վեր թռա ու նայեցի բելգիացուն: Վախեցել էի, թե քնիս մեջ գոռացել եմ: Բայց նա բեղերն էր սղալում, ոչինչ չէր նկատել: Եթե ուզենայի , գուցեև կարողանայի մի քիչ քնել երկու օր է, աչք չէի փակել, ուժասպառ էի եղել: Բայց չէի ուզում կյանքիցս թեկուզ երկու ժամ կորցնեի լուսաբացին կգային արթնացնելու, ես քնաթաթախ կհետևեի նրանց ու շունչս կփչեի առանց մի «ախ» ասելու: Այդպես չէի ուզում, չէի ուզում անասունի պես մորթվել, ուզում էի հասկանալ: Եվ հետո մղձավանջներից էի վախենում : Վեր կացա, այս ու այն կողմ արեցի և մտքերս ցրելու համար մտաբերեցի անցյալս: Հուշերի մի ամբողջ շարան խառնիխուռն հառնեց իմ առաջ: Կային լավ ու վատ հուշեր, համենայն դեպս, առաջ այդպես էի հավատացած: Հառնեցին դեմքեր ու դեպքեր: Դիմացս եկավ մի փոքրիկ նովիյերոյի դեմքը, որը պոզահարվել էր Վալենսիայում ֆերիայի ժամանակ, քեռուս դեմքը, Ռամոն Գրիսի դեմքը: Դեպքեր հիշեցի, թե ինչպես 1926-ին երեք ամիս գործազուրկ էի, ինչպես քիչ էր մնացել, որ սովից սատկեի: Հիշեցի, թե ինչպես Գրենադայում մի գիշեր նստարանին էի քնել , երեք օր էր, հաց չէի կերել, գազազել էի, չէի ուզում սատկել: Այդ հուշի վրա ժպտացի: Ինչպիսի ագահությամբ էի վազում երջանկության, կանանց, ազատության հետևից: Ինչի՞ համար: Ես կամեցել էի ազատագրել Իսպանիան, հիացել էի Պի ի Մարգալով, հարել անարխիստների շարժմանը, ելույթ ունեցել ժողովներում. ամեն ինչ լուրջ էի ընդունել, կարծես թե անմահ լինեի:
Այդ պահին ինձ այնպես թվաց, թե ողջ կյանքս առջևս է եկել, ու մտածեցի. «Այդ ամենը սուտ էր»: Կյանքս ոչինչ չարժեր, որովհետև վերջացել էր: Հարց էի տալիս, թե ինչպես կարող էի զբոսնել, աղջիկների հետ սիլի բիլի անել: Ճկույթս անգամ չէի շարժի, եթե մտքովս անցներ, որ այսպես եմ մեռնելու: Կյանքս աչքիս առաջ էր՝ ամփոփ, սեղմ, պարկի մեջ փակված, և սակայն այդ պարկում ինչ-որ կար, անավարտ էր: Մի վայրկյան փորձեցի գնահատել ապրածս օրերը: Շատ կուզենայի ասել, գեղեցիկ կյանք էր: Բայց մի՞թե հնարավոր է դատողություն անել ուրվանկարի մասին: Ժամանակս վատնել էի հավերժության հետ սակարկելով, ոչինչ չէի հասկացել: Ոչինչ չէի ափսոսում, թեև այնքան բան կար, որ կարող էի ափսոսալ. մանձանիլիայի համը, կամ էլ ամառվա լոգանքները Կադիքսի ծովածոցում: Բայց մահը ամեն ինչ զրկել էր թովչանքից:
Բելգիացին անսպասելիորեն անհեթեթ մի միտք հղացավ.
Գարշելի էր, որ սիրտս բացել էի նրա առաջ. իզուր էի նախորդ գիշեր Կոնչայի մասին պատմել, պետք է զսպած լինեի ինձ: Մի տարի է, ինչ միասին էինք: Դեռ երեկ կացնով թևս կկտրեի, միայն թե մի հինգ րոպեով նորից տեսնեի նրան: Ահա թե ինչու էի պատմել, ուժ չունեի չպատմելու: Հիմա արդեն ցանկություն չունեի տեսնել Կոնչային, ասելու բան այլևս չկար: Նույնիսկ կրծքիս սեղմել չէի ուզենա. ես սարսափում էի իմ մարմնից, որովհետև լխկած էր ու քրտնաթոր, և համոզված չէի, որ նրա մարմնից էլ չեմ սարսափի: Երբ Կոնչան մահս իմանար, լաց էր լինելու, ամիսներ շարունակ ապրելուց հաճույք չէր զգալու: Հետո. ինչ, չէ՞ որ մեռնողը ես էի: Վերհիշեցի նրա գեղեցիկ, քնքուշ աչքերը: Երբ ինձ էր նայում, նրանից ինչ-որ անբացատրելի տաքություն էր անցնում ինձ: Բայց մտածեցի, որ հիմա այդպես չէր լինի. եթե հիմա նայեր, հայացքը պաղ կմնար, ինձ չէր հասնի: Ես մենակ էի:
Թոմը նույնպես մենակ էր, բայց այլ կերպ: Նա հեծել էր նստարանը, ու դեմքին զարմացած, տարակուսած ժպիտ էր խաղում: Ձեռքն առաջ տարավ ու զգուշությամբ կարծես վախենալով ինչ-որ բան կոտրել, շոշափեց նստարանի փայտը, հետո մի անգամից ձեռքը հետ քաշեց ու սարսռաց: Եթե ես Թոմը լինեի, մտքովս անգամ չէր անցնի նստարանը շոշափել: Եվս մի իռլանդական խեղկատակություն, թեև ինձ էլ էր թվում, որ իրերը արտառոց տեսք ունեին սովորականից ավելի աղոտ էին, տձև: Բավական էր նայեի նստարանին, լապտերին, ածխակույտին, որ ինձ համակեր շուտափույթ մեռնելուս միտքը: Բնականաբար, չէի կարողանում պարզորոշ պատկերացնել իմ մահը, բայց այն տեսնում էի ամենուր, իրերի մեջ, այն ձևի մեջ, որով իրերը նահանջել ու հեռու էին մնում՝ գաղտնապահ, ինչպես մահամերձի սնարի մոտ շշուկով խոսող մարդիկ: Նստարանը շոշափելիս Թոմը դիպել էր իր մահվանը: Իր վիճակում, եթե հայտնեի, որ կարող եմ հեշտ ու հանգիստ տուն վերադառնալ, որ կյանքս ինձ են բաշխում անտարբեր կմնայի, սպասում էի մի քանի ժամ, թե մի քանի տարի ի՞նչ տարբերություն, երբ մարդ կորցրել է հավերժական լինելու պատրանքը: Ինձ այլևս ոչինչ չէր հուզում, այդ իմաստով հանդարտվել էի: Բայց այդ հանդարտությունը սոսկալի էր՝ մարմնիս պատճառով: Ես տեսնում էի մարմնիս աչքերով, լսում մարմնիս ականջներով, բայց այն այլևս իմը չէր: Քրտնում ու սրթսրթում էր ինքն իրեն, ու ես չէի ճանաչում այն: Ստիպված էի շոշափել ու զննել ինքս ինձ, որպեսզի իմանայի, թե ինչ է կատարվում մարմնիս հետ, կարծես թե ուրիշինը լիներ, ոչ թե իմը: Որոշ պահերի դեռևս զգում էի այն, զգում էի, թե ինչպես է ներսս տակնուվրա լինում, երբ ասես ինքնաթիռը սրընթաց ներքև խոյանա, կամ էլ զգում էի, թե ինչպես է սիրտս բաբախում: Բայց դա ինձ չէր անհանգստացնում, այն ամենն ինչ մարմնիս էր առնչվում, նողկալի, արտառոց մի բան էր հիշեցնում: Մարմինս մեծ մասամբ լուռ էր, հանգիստ էր պահում իրեն, ու այլևս ոչինչ չէի զգում՝զգում, բացի մի անորոշ ծանրությունից, խորթ մի ներկայությունից, որ անտանելի էր: Ինձ այնպես էր թվում, թե մի հսկայական ճիճուից եմ կապված: Մի պահ շոշափեցի շալվարս ու զգացի, որ թաց է: Չգիտեի, քրտինքից է թրջվել, թե մեզից, բայց զգուշության համար գնացի դեպի ածխակույտը՝ միզելու:
Բելգիացին ժամացույցը հանեց ու նայեց: Հետո ասաց.
Ձեռքերը վեր մեկնած՝ նա վազեց նկուղի երկայնքով, հետո փռվեց ներքնակի վրա ու հեծկլտաց: Թոմը մռայլ աչքերով նրան էր նայում ու չէր ցանկանում նույնիսկ սփոփել: Ասենք, դրա կարիքը չկար. փոքրիկը մեզնից շատ էր աղմկում, բայց ավելի տոկուն էր գտնվել: Նա նման էր մի հիվանդի, որ ախտի դեմ պայքարում է ջերմությամբ: Շատ ավելի ծանր է, երբ ջերմություն չի լինում:
Նա լալիս էր: Ինձ համար ակներև էր, որ ինքն իրեն է խղճում: Նա չէր մտածում մահվան մասին: Մի վայրկյան, մեն մի վայրկյան ինքս էլ ուզեցա լացել, ինքս ինձ խղճալ ու լացել: Բայց պատահեց հակառակը՝ հայացք նետեցի փոքրիկին, տեսա հեծկլտոցից ցնցվող նիհար ուսերը ու զգացի, որ դարձել եմ անգութ: Ես ընդունակ չէի խղճալ ոչ ուրիշներին, ոչ ինձ: Մտքումս ասացասացի. «Ուզում եմ տղամարդու պես մեռնել»:
Թոմը ելել էր տեղից, կանգնել էր առաստաղի կլոր անցքի ճիշտ ներքևը ու դարանամուտ սպասում էր լուսաբացին: Իսկ ես համառում էի, մտքումս միայն մի բան էր՝ մեռնել տղամարդու պես: Ու սկսած այն պահից, ինչ բժիշկը մեզ ասել էր ժամը, հոգուս խորքում զգում էի, որ ժամանակը սահում է, կաթիլ առ կաթիլ հոսում:
Զինվորները վարանեցին:
— Առաջինը չէ, որ վատ է զգում,— ասաց լեյտենանտը:—Դուք — Դուք երկուսդ, ձեռքերի վրա տարեք, այնտեղ մի բան կանենք:
Նա շրջվեց դեպի Թոմը:
Նրանք գիտեին, թե ինչ են անում: Ողջ գիշերը սպասումի մեջ էի անցկացրել: Դրանից հետո մի ամբողջ ժամ նկուղում էին պահել, քանի դեռ գնդակահարում էին Թոմին ու Խուանին, հիմա էլ լվացքատանն էին փակում: Հավանաբար նախորդ օրն էին ծրագրել այս ամենը: Մտածում էին, որ մարդու ջղերը ի վերջո չեն դիմանում, և հույս ունեին այսպիսով ինձ կոտրել:
Նրանք չարաչար սխալվում էին: Լվացքատանը աթոռակի վրա նստեցի, քանի որ շատ թույլ էի ու սկսեցի մտածել: Բայց ոչ թե նրանց առաջարկի շուրջը: Ինչ խոսք, որ ես գիտեի Գրիսի տեղը: Նա թաքնվել էր իր զարմիկների տանը՝ քաղաքից չորս կիլոմետրի վրա: Գիտեի նաև, որ չեմ հայտնի թաքստոցի տեղը, եթե միայն չխոշտանգեին (բայց կարծես, միտք չունեին): Այս ամենը եղած հաշիվ էր, վերջացած հաշիվ ու այլևս չէր հետաքրքրում ինձ: Միակ բանը, որ կուզենայի հասկանալ, իմ վարքագծի պատճառն էր: Գերադասում էի սատկել, քան թե մատնել Գրիսին: Ինչո՞ւ: Ես այլևս չէի համակրում Ռամոն Գրիսին: Մտերմությունը, որ զգում էի նրա հանդեպ, մեռել էր արշալույսից քիչ առաջ, ինչպես որ մեռել էր սերս Կոնչայի հանդեպ, ինչպես որ մեռել էր ապրելու իղձս: Իհարկե, դեռևս հարգում էի նրան, տոկուն մարդ էր: Բայց այդ պատճառով չէ, որ հոժարակամ մեռնելու էի նրա փոխարեն: Նրա կյանքը ավելի մեծ արժեք չուներ, քան իմը: Ոչ մի կյանք արժեք չուներ: Մարդուն դեմ էին տալու պատին ու կրակելու էին, մինչև որ շանսատակ անեն: Ես էի լինելու այդ մարդը, թե Գրիսը, թե ուրիշ մեկը՝ ի՞նչ տարբերությունդ տարբերություն: Ես գիտակցում էի, որ Իսպանիայի համար նա ավելի օգտակար էր, քան ես, բայց թքած Իսպանիայի վրա էլ անարխիայի էլ, ոչինչ այլևս կարևորություն չուներ: Եվ սակայն ես այստեղ էի, ես կարող էի Գրիսին մատնելով կաշիս փրկել: Հրաժարվում էի այդ անել: Զավեշտական իրավիճակ. մեղավորը իմ համառությունն էր: Ես մտածեցի. «Ո՞ւմ է պետք քո համառությունը»: Եվ ինձ համակեց տարօրինակ մի հրճվանք:
Նրանք եկան իմ հետևից ու տարան երկու սպաների մոտ: Մեր ոտքերի տակից մի առնետ փախավ, ու դա ինձ զվարճացրեց: Շուռ եկա փաղանգականներից մեկին ու ասացի.
Ասացի, որ վրաները կուշտ ու կուռ ծիծաղեմ: Ուզում էի տեսնել, թե ինչպես են վեր ցատկելու, գոտիները ամրացնելու և հապճեպ հրամաններ արձակելու: Նրանք ոտքի ցատկեցին:
— Դե շուտ, Մոլես, լեյտենանտ Լոպեսից տասնհինգ հոգի ուզեք: Իսկ դու,— ինձ դիմեց կարճլիկ գիրուկը,— եթե չես ստել, խոսք չունեմ ասելու: Իսկ եթե ձեռ ես առել, թանկ կվճարես:
Նրանք իրար հրմշտելով դուրս գնացին, իսկ ես փաղանգականների հսկողության տակ հանգիստ սկսեցի սպասել: Մերթընդմերթ ժպտում էի, որովհետև պատկերացնում էի, թե ինչպես են դեմքերը այլայլվելու: Մեջս խոսում էր վայրագ ու չարամիտ մի ոգի: Պատկերացնում էի, թե ինչպես են շուռ տալիս շիրմաքարերը, մեկը մյուսի հետևից ջարդում դամբարանների դռները: Կողմնակի դիտողի աչքերով էի նայում հերոս խաղացող այդ պնդաճակատ բանտարկյալին և այդ լրջադեմ բեղավոր փաղանգականներին, շիրիմների մեջ վազվզող համազգեստավոր այդ մարդկանց ու մտածում, թե որքան ծիծաղելի էր այդ ամենը:
— Բայց ինչո՞ւ,— հարցրի ես:
Չպատասխանեց, միայն ուսերը թոթվեց, ու զինվորներն ինձ տարան: Մեծ բակում հարյուրի չափ բանտարկյալ կար. կանայք, երեխաներ, մի քանի ծերունի: Սկսեցի պտտվել կենտրոնում գտնվող մարգագետնի շուրջը, դեռ ուշքի չէի եկել: Կեսօրին ճաշարանում մեզ հաց տվեցին: Երկու-երեք հոգի կանչեցին ինձ: Կարծես թե ծանոթ էին, բայց ձայն չհանեցի. Արդեն չէի էլ իմանում, թե որտեղ եմ գտնվում:
Երեկոյան դեմ բակ բերեցին տասը տասներկու նոր բանտարկյալների: Ճանաչեցի հացթուխ Գարսիային:
— Գրողի տարած,— ասաց նա ինձ,— մտքովս չէր անցնի, թե քեզ ողջառողջ կտեսնեմ:
— Նրանք ինձ մահվան էին դատապարտել, .— ասացի ես,— հետո մտքները փոխեցին: Չգիտեմ ինչու:
— Ինձ ձերբակալեցին ժամը երկուսին, — ասաց Գարսիան:
Վստահելի
1396
edits