Changes
― Բայց այդ բոլորը դու չես կարող անել, սիրելի՛ս, ― ասաց Շառլոթը։
― Կաշխատեմ մտնել այնպիսիների խնբի խմբի մեջ, որոնք կարող են, ― պատասխանեց Նոան։ ― Նրանք այս կամ այն ձևով կօգտագործեն մեզ։ Պա՛հ, դու ինքդ հիսուն կին արժես։ Քեզ նման խորամանկ ու խաբեբա մեկին կյանքումս տեսած չկամ, իհարկե, երբ ես քեզ թույլ եմ տալիս։
― Օ՜հ, աստվա՜ծ, որքան հաճելի է քեզնից այդ խոսքերը լսել, ― նրա տգեղ դեմքին մի համբույր դրոշմելով՝ բացականչեց Շառլոթը։
― Ուրեմն այդ դո՛ւ էիր սեփական բարեկամը, հա՞, ― հարցրեց միստր Քլեյփոլը, այլ կերպ ասած միստր Բոլթերը, երբ նա, ըստ իրենց միջև կայացած համաձայնության, հաջորդ օրը տեղափոխվել էր Ֆեգինի բնակարանը։ ― Աստվա՜ծ իմ, ես այդպես էլ ենթադրել էի երեկ գիշեր։
― Յուրաքանչյուր մարդ իր անձի բարեկամն է, սիրելի՛ս, ― պատասխանեց Ֆեգինը չարախինդ ժպիտով։ ― Այդպիսի լավ բարեկամ նա ոչ մի տեղ չի ճարի։
― Բացառությամբ այն դեպքերի, երբ որոշ մարդիկ հենց իրենք իրենց թշնամին են, դու այդ գիտե՛ս, ― աշխարհ տեսած մարդու տեսք ընդունելով՝ ասաց Բոլթերը։
― Մեր՝ իրար հանդեպ այս փոխադարձ վստահությունն է, որ ծանր կորուստների պարագային մխիթարում է ինձ, ― ասաց Ֆեգինը, ― երեկ առավոտ ես զրկվեցի իմ ամենալավ օգնականից։
― Հե Հո չե՞ս ուզում ասել, թե մեռավ, ― գոչեց միստր Բոլթերը։
― Ո՛չ, ո՛չ, ― պատասխանեց միստր Ֆեգինը, ― այդքան վատ բան չպատահեց։ Բոլորովին էլ այդքան վատ բան չկա։
― Ես գնա՞մ, ― հարցրեց Չարլին։
― Ոչ մի դեպքում, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Գժվե՞լ ես, սիրելիս, դու բացարձակ գժվե՞լ ես, որ մտածում ես գնալ այն միևնույն տեղը, որտեղ․․․ Ո՛չ, Չարլի, ո՛չ։ Մինգամից Միանգամից կորցնել մեկից ավելին, այդ անկարելի է։
― Չլինի՞ թե ինքդ ես ուզում գնալ, ― հարցրեց Չարլին, աչքով անելով։
Այդ հոյակապ սպառնալիքը լսելով, Վարպետ Բեյթսը այնքան որոտագին ծիծաղեց, որ բավական ժամանակ անցավ, մինչև Ֆեգինը կարողացավ միջամտել և միստր Բոլթերին բացատրել, թե ոստիկանատուն այցելելով որևէ վտանգի չի ենթարկվի։ Շարունակելով՝ նա ասաց, որ քանի դեռ իր կատարած փոքրիկ գործի մասին ոչ մի տեղեկություն չէր ուղարկվել մայրաքաղաք, ոչ էլ իր անձի վերաբերյալ որևէ նկարագրություն, շատ հավանական է, որ նույնիսկ չէին էլ կասկածի, թե նա այստեղ է ապաստանել։ Եթե պատշաճորեն ծպտվեր, ոստիկանատունը շատ ավելի ապահով էր նրա համար, քան Լոնդոնում գտնվող որևէ այլ վայր, քանի որ դժվար թե հավատային, թե նա կարող էր կամովին ապաստանել այնտեղ։
Միստեր Բոլթերը, կիսով չափ համոզված այս փաստարկումներից, բայց առավելապես հաղթահարված Ֆեգինի հանդեպ իր զգացած վախից, վերջապես մեծ դժվարությամբ համաձայնեց հանձն առնել արշավանքը։ Ֆեգինի ցուցմունքներով նա իսկույն հագավ կառապանի բաճկոնը, թավշյա տաբատ ու կաշվե զանգապաններ, որ Հրեան պատրաստ ուներ իր պահեստում։ Նրան տվեցին նաև սայլապանի մտրակ և շուրջ բոլորը ուղեկալի տոմսերով հարդարված մի թաղիթե թաղիքե գլխարկ։ Այսպես սպառազինված, նա անփույթ ու անտարբեր մտնելու էր ոստիկանատուն, ինչպես այդ կարող էր անել հետաքրքրությունից դրդված որևէ գավառացի տղա՝ Քովենտ Գարդենի շուկայից։ Եվ քանի որ Նոան հաղթանդամ, անշնորհք և ոսկրոտ մարմնով մի տղա էր, ապա միստր Ֆեգինը կասկած չուներ, որ նա իր դերը կկատարեր ամենայն հաջողությամբ։
Այս նախապատրաստական կարգադրությունները ավարտելուց հետո նրան տվեցին Հնարամիտ Ստահակի արտաքին նկարագրի մասին հարկ եղած բոլոր տեղեկությունները, որից հետո Վարպետ Բեյթսը մութ ու օձագալար նրբուղիներով նրան առաջնորդեց սահմանված վայրը։ Բաու Սթրիթից քիչ այս կողմ կանգ առնելով, Վարպետ Բեյթսը նկարագրեց ոստիկանատան ճշգրիտ դիրքը և բազմաթիվ ցուցումներ տալով, թե նրբանցքից ինչպես պետք է աջ կողմում գտնվող աստիճաններով վեր բարձրանալ և ինչպես սենյակ մտնելիս գլխարկը պետք է հանել, պատվիրեց նրան շտապել, խոստանալով հենց այնտեղ էլ սպասել, մինչև նրա վերադարձը։
Նոա Քլեյփոլը, կամ Մորրիս Բոլթերը, ինչպես որ հաճո է ընթերցողին, կետ առ կետ հետևելով իրեն տրված ցուցմունքներին (որոնք չափազանց ճշգրիտ էին, քանի որ վարպետ Բեյթսը քաջածանոթ էր շրջապատին), ոստիկանատուն հասավ առանց որևէ մեկին մի բան հարցնելու կամ ճանպարհին որևէ անրախորժության հանդիպելու։ Այնտեղ նա տեսավ մեծ մասամբ կանանցից բաղկացած մի խումբ, խռնված կեղտոտ ու պատերը բորբոսնած մի սենյակում։ Սենյակի վերևի ծայրում կար բազիրքներով անջատված մի բեմահարթակ, որի վրա, ձախ կողմում, պատի տակ շարված էին ամբաստանյալների աթոռները, մեջտեղում վկաներին հատկացված նստարաններն էին, իսկ աջում դրված էր դատավորների գրասեղանը։ Այս վերջին սարսափազդու վայրը բաժանված էր մի միջնորմով, որը դատավորներին թաքցնում էր հասարակ մահկանացուների հայացքից և խաժամուժին թույլ տալիս՝ պատկերացնելու (եթե նա կարող էր պատկերացնել) արդարությունը իր ամբողջ վեհութայմբ։
Ամբաստանյալների աթոռներին նստած էին միայն երկու կին, որոնք իրենցով հիացող բարեկամներին գլխով էին անում, մինչ քարտուղարը՝ սեղանի վրա կռցացածկռացած, որոշ ցուցմունքներ էր կարդում քաղաքացիակն շորերով ինչ֊որ մարդու և երկու ոստիկանի։ Բեմահարթակի բազիրքներին հենված մի բանտապահ մեծ բանալիով խփում էր իր քթին, այդ զբաղմունքը դադարեցնելով միայն այն ժամանակ, երբ զսպում էր դատարկապորտների խոսելու անտեղի ցանկությունը կամ խստերեն խստորեն հրահանգում էր այս կամ այն կնոջը՝ աղմկող երեխային դուրս հանել։ Սենյակի օդը հեղձուցիչ էր և ապականված անախորժ հոտերով։ Կեղտից պատերի գույնը փոխվել էր, իսկ առաստաղը՝ սևացել։ Բուխարիկի վրա կար հին, ծխից մրոտված մի կիսանդրի, իսկ բեմահարթակի վերևում՝ մի փոշոտ ժամացույց, շրջապատի իրերից միակը, որ իր ընթացքը շարունակում էր ինչպես հարկն է, քանի որ զրկանքը և աղքատությունը իրենց հետքը թողել էին բոլոր շնչավոր արարածների վրա, որոնք նույնքան տհաճ տեսք ունեին, որքան կեղտի ու ճենճի հաստ շերտով պատած անշունչ առարկաները։
Նոան հետաքրքրությամբ շուրջը նայեց՝ Ստահակին որոնելով։ Թեև սենյակում կային մի քանի կանայք, որոնք այդ հայտնի մարդու մայրը կամ քույրը կարող էին համարվել, և մի քանի տղամարդ, որ կարող էին մեծ նմանություն ունենալ նրա հորը, այնուամենայնիվ, միստր Դոքինզի մասին տրված նկարագրություններին համապատասխանող ոչ ոք չկար այնտեղ։ Կասկածի ու անորոշության մեջ, նա սպասեց մինչև այդ երկու կանայք, հանձնված լինելով քրեական դատարանին, հաղթական քայլերով դուրս եկան սենյակից․ իսկ նրանց գնալուց անմիջապես հետո հայտնվեց մի ուրիշ բանտարկյալ, որին նա իսկույն ճանաչեց որպես խնդրո առարկա անձնավորությունը։
Արդարև, այդ միստր Դոքինզն էր։ Հսկա պիջակի թևերը ըստ սովորականին ծալած, ձախ ձեռքը գրպանում, աջ ձեռքում գլխարկը, նա ոտքերը քստքստացնելով բանտապահի առջևից մտավ դատասենկակ դատասենյակ և, դատապարտյալի աթոռի վրա իր տեղը գրավելուց հետո, բարձրաձայն հարցրեց, թե իրեն ինչո՞ւ համար էին այդպիսի նվաստացուցիչ դրության մեջ դրել։
― Լեզուդ քե՛զ քաշիր, իմացա՞ր, ― ասաց բանտապահը։
― Իսկ եթե չստանամ, մենք կտեսնենք, թե Ներքին Գործերի նախարարությունը ինչ կասի դատավորներին, ― պատասխանեց միստր Դոքինզը։ ― Այս ի՞նչ բան է։ Ես պիտի խնդրեի, որ դատական ատյանը այս չնչին գործը շուտ վերջացներ և ինձ այստեղ չպահեր, երբ իրենք լրագիր են կարդում։ Սիթիում ինչ֊որ Ջենթլմենի հետ ժամադրություն ունեմ․ քանի որ ես իմ խոսքի տերն եմ և շատ ճշտապահ իմ գործերի մեջ, ապա այդ ջենթլմենը կթողնի ու կգնա, եթե ես ժամանակին այնտեղ չլինեմ։ Չհարգելով իմ ժամադրությունը, գործը, իհարկե, մեծապես կտուժի, իսկ այդ պատճառով արդյոք վնասի հատուցում չի՞ պահանջվի նրանցից, ովքեր բռնությամբ ինձ պահել են այստեղ։ Օ՜հ, ո՛չ, անշո՛ւշտ, ոչ։
Խոսակցության այս կետում Ստահակը, այնպես ձևացնելով, իբրև թե իր անձնական գործերի հետագա ընթացքով մեծապես մտահոգված է, ցանկություն հայտնեց բանտապահից իմանալ դատավորական աթոռների վրա նստած «երկու կաշառակերների անուններ»։ Հանսիասատեսները Հանդիասատեսները այնքան ծիծաղեցին այս արտահայտության վրա, որ ինքը՝ Վարպետ Բեյթսը ավելի լիաթոք ծիծղել ծիծաղել չէր կարող, եթե լսած լիներ այս առաջարկը։
― Լռությո՛ւն, ― գոչեց բանտապահը։
Թեպետ Նենսին խորամանք խորամանկ էր և շատ հմուտ մեքենայություններ գործադրելու մեջ, այնուամենայնիվ, իր սրտում ծայր առած պայքարը լրիվ չափով թաքցնել չէր կարող։ Նա հիշում էր, թե ինչպես և՛ նենգամիտ Հրեան, և՛ բիրտ Սայքսը նրան վստահել էին ծրագրեր, որոնց մասին մյուսներին ոչինչ հայտնի չէր, բացարձակ հավատով, որ նա երբեք չի դավաճանի իրենց։ Ինչ խոսք, որ այդ ծրագրերը կեղտոտ էին, դրանք հղացող մտքերը՝ հրեշային, և աղջկա զգացումները դառն՝ հանդեպ Ֆեգինի, որը աստիճանաբար նրան ավելի ու ավելի էր մխրճել ոճրագործության ու դժբախտության տիղմի մեջ, որտեղից փրկություն չկար։ Այնուամենայնիվ լինում էին պահեր, երբ Նենսին նույնիսկ նրան էր խղճում, մտածելով, որ գուցե իր արարքը կնետեր նրան այն երկաթյա ճիրանների մեջ, որոնցից այնքան երկար ժամանակ խուսափել էր, և, վերջապես, նա կտապալվեր իր՝ Նենսիի ձեռքով, չնայած մեծապես արժանի էր այդ ճակատագրին։
Բայց սրանք լոկ տատանումներ էին մի հոգու, որ չէր կարող ամբողջապես անջատվել վաղեմի ընկերներից ու կապերից, բայց կարող էր հաստատորեն կառչել մի նպատակից ու դրանից չշեղվել ոչ մի նկատառումով։ Սայքսի նկատմամբ իր ունեցած մտահոգությունը շատ ավելի մեծ դրդապատճառ պետք է հանդիսանար նրան ետ կանգնեցնելու իր որոշումից, քանի դեռ ուշ չէր, բայց ինքը պահանջել էր, որ գաղտնիքը խստորեն պահպանվի։ Նա այդ գաղտնիքը հայտնաբերող ամենափոքրիկ հետք անգամ չէր թողել, ի սեր նրան հրաժարվել էր հեռանալ իրեն շրջապատող բոլոր հանցագործություններից ու թշվառություններից։ Էլ ի՞նչ կարող էր անել։ Ո՛չ, նա իր որոշման մեջ կմնար անդրդվելի։
Թեև նրա ամբողջ հոգեկան պահքարը պայքարը հանգեց այս եզրակացության, բայց այդ կրկին ու կրկին փոթորկեց նրա ներքնաշխարհը և իր հետքերը դրոշմեց նրա վրա։ Նենսին նիհարեց ու գունատվեց նույնիսկ մի քանի օրվա ընթացքում։ Լինում էին պահեր, որ նա ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է կատարվում շուրջը, կամ չէր մասնակցում զրույցներին, երբ կար ժամանակ, որ ամենից շատ էր խոսում։ Պատահում էր նաև այնպես, որ նա ծիծաղում էր առանց խնդության, կամ աղմկում էր առանց պատճառի։ Հաճախ, հենց մի րոպե հետո, նա նստում էր լուռ ու վշտահար, գլուխը առած ձեռքերի մեջ, և ճիգը, որ գործադրում էր սթափվելու համար, առավել ևս վկայում էր այն մասին, որ նա վրդովված էր և տարված այնպիսի մտքերով, որոնք բոլորովին կապ չունեին իր ընկերներին հուզող հարցերի հետ։
Կիրակի գիշեր էր, և մոտերքում գտնվող եկեղեցիներից մեկի զանգը սկսեց ազդարարել ժամը։ Սայքսը և Հրեան զրուցում էին, բայց լռելով ականջ դրին։ Աղջիկը, որ կծկվել էր մի ցած աթոռակի վրա, վեր նայեց ու նույնպես ականջ դրեց։ Տասնմե՛կ։
― Դեռ մի ժամ էլ կա մինչև կեսգիշեր, ― ասաց Սայքսը, լուսամուտի փեղկերը բաց անելով և դուրս նայելուց հետո վերադառնալով իր տեղը։ ― Երկինքն էլ մութ է ու ամպամած։ Ի՛նչ հրաշալի գիշեր է մեր գործի համար։
― Ա՜հ, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Բիլլ, սիրելի՛ս, ափսոս, որ այժմ մեր ձեռքում պատրաստի գործ չունենք։
― Դա ջղերիդ վրա ազդում է, Բի՛լլ․․․ այդ քեզ հիշեցնում է ձերբակալման մասին, այնպես չէ՞, ― ասաց Ֆեգինը, որոշելով չվիրավորվել։
― Այդ նման է նրան, կարծես թե սատանան է ինձ բռնում, ― վրա բերեց Սայքսը։ ― Քո դեմքի նման դեմք ունեցող մարդ աշխարհումս երբեք չի եղել, բացառությամբ, իհարկե, քո հոր դեմքի, որը, շատ հավանական է, իր շիկավուն մորուքը այժմ խանձում է դշոխքումդժոխքում, եթե իսկապես հայր ունեցել ես և ուղղակի սատանայից չես սերվել առանց հոր միջամտության, մի բան, որ բոլորովին զարմանք չէր պատճառի ինձ։
Ֆեգինը այս հաճոյախոսությանը չպատասխանեց, այլ Սայքսի թևից քաշելով՝ մատնացույց արեց Նենսիին, որը, տեղի ունեցող զրույցից օգտվելով, ծածկել էր գլխանոցը և այժմ դուրս էր գալիս սենյակից։
― Ասա նրան, որ թողնի ինձ, Ֆեգին։ Լավ կանի, որ թողնի։ Այդ ավելի լավ կլիներ նրա համար։ Լսո՞ւմ ես, ― գոռաց Նենսին, ոտքը գետնին խփելով։
― Լսում եմ, ― կրկնեց Սայքսը, առանց աթոռից վեր կենալու դեպի նրա կողմը շրջվելով։ ― Եթե կես րոպե էլ լսեմ քեզ, շունը այնպես պինդ կկպչի քո կոկորցիցկոկորդից, որ այդ ճվացող ձայնդ անմիջապես կկտրվի։ Ի՞նչ է պատահել քեզ, անառակի մեկը։ Այդ ի՞նչ բան է։
― Թո՛ղ ինձ գնամ, ― թախանձեց աղջիկը, ապա դռան առջև հատակին նստելով՝ ասաց․ ― Բի՛լլ, թույլ տուր գնամ։ Դու չգիտես, թե ինչ ես անում։ Իսկապես չգիտես։ Միայն մի ժամով թույլ տուր գնամ, խնդրում եմ, խնդրում եմ։
Ֆեգինը, մտքերի մեջ թաղված, ուղղվեց դեպի տուն։ Նրա սրտում ծագել էր կասկած, ոչ այն տեսարանից, որին մի քանի րոպե առաջ ականատես էր եղել, թեպետ այն հաստատել էր իր կասկածները, ― այլ ժամանակի ընթացքում, աստիճանաբար, ― որ Նենսին, ավազակի դաժան վերաբերմունքից ձանձրացած, կապվել էր մեկ ուրիշի հետ։ Նրա փոխված վարքը, հաճախակի բացակայությունները տանից առանձին, նրա հարաբերական անտարբերությունը դեպի խմբի շահերը, որոնց նկատմամբ մի ժամանակ նա եղել էր այնքան նախանձախնդիր, և ի հավելումն այդ ամենի՝ նրա անզուսպ ցանկությունը այդ գիշեր անպայման տանից դուրս գալ հատկապես մի որոշյալ ժամի, այս բոլորը հաստատում էին իր ենթադրությունը և վերածում այն գրեթե ստույգ համոզմունքի։ Այս նոր սիրո առարկան երևի իրենց շրջանակից չէր։ Նենսիի նման մի հմուտ օգնականի հետ այդ նորեկը կարող էր հանդիսանալ թանկարժեք գործակից, հետևաբար (այդպես էր դատում Ֆեգինը) հարկավոր էր նրան ձեռք բերել առանց հապաղման։
Կար նաև մի ավելի ստոր նպատակ, որին անհրաժեշտ էր հասնել։ Սայքսը պետք է եղածից ավելին դիտերգիտեր, իսկ նրա գազանաբարո վերաբերմունքն ու կծու նախատինքները քիչ չէին վիրավորել նրան, ինչ փույթ, թե վերքերը տեսանելի չէին։ Աղջիկը լավ գիտեր, որ եթե Սայքսին լքեր, նրա զայրույթից երբեք չէր կարող խուսափել, և իր նոր սիրո առարկան անպայման զոհ կգնար նրա վրեժխնդրությանը։ «Մի քիչ համոզելով, ― մտածեց Ֆեգինը, նա անշուշտ կհամաձայնի թունավորել նրան։ Կանայք հաճախ նույնիսկ ավելի վատ դավեր են նյութել իրենց նպատակին հասնելու համար։ Վտանգավոր սրիկան, այն մարդը, որին ես ատում եմ, կվերանա մեջտեղից, մի ուրիշը կգրավի նրա տեղը, և քանի որ կատարված ոճիրից ես տեղյալկ տեղյակ կլինեմ, հետևաբար իմ ազդեցությունը աղջկա վրա կլինի անսահման»։
Այս մտքերն էին ծագել Ֆեգինի գլխում այն կարճ միջոցին, երբ նա մենակ նստած էր ավազակի սենյակում և դրանց հետևանքով էր, որ իր հնարամտությամբ ստեղծած առիթից օգտվելով՝ նա մի քանի ակնարկներով փորձել էր աղջկա մտադրությունն իմանալ մեկնելու պահին։ Աղջիկը զարմանք չէր արտահայտել։ Նա այնպես էր ձևացրել, իբրև թե ոչինչ չի հասկանում։ Նա շատ որոշակի ըմբռնել էր իր խոսքերի իմաստը։ Ա՛յդ էր վկայում աղջկա հայացքը բաժանման ժամանակ։
Բայց գուցե նա չէր համաձայնի Սայքսին սպանել, իսկ դա գլխավոր նպատակներից մեկն էր, որին պետք էր հասնել։ «Ես ինչպե՞ս կարող եմ իմ ազդեցությունը ուժեղացնել նրա վրա, մտածեց Ֆեգինը, տուն մտնելիս։ ― Ի՞նչ ձևով կարող եմ հասնել ավելի մեծ իշխանության»։
Այդպիսի ուղեղները բեղմնավոր են լինում հնարքների մեջ։ Եթե նա աղջկան չհարկադրեր որևէ բան խոստովանել, այլ դարանելով նրան՝ հանտնաբերեր հայտնաբերեր նրա նոր սիրո առարկան, և, իր ծրագրերի հետ չհամաձայնելու դեպքում, սպառնար ամբողջ գաղտնիքը հայտնել Սայքսին (որից նա սաստիկ վախենում էր), արդյոք այդ միջոցով չէ՞ր կարողանա աղջկա հավանությունը ապահովել։
― Կարող եմ, ― ասաց Ֆոգինը, համարյա բարձրաձայն։ ― Այն ժամանակ նա չի համարձակվի մերժել իմ առաջարկը։ Ո՛չ մի դեպքում, ո՛չ մի դեպքում չի համարձակվի։ Միջոցները պատրաստ են և անմիջապես կգործադրվեն։ Տես թե քեզ ինչպես կգցեմ ցանցիս մեջ։