Changes

Դասական ուղղագրութեան կանոններ

Ավելացվել է 3495 բայտ, 21:07, 21 Մարտի 2014
Սեւան,
տերեւ,
եւ այլն։
 
 
Արագագրութեան դէպքերում ե-ն միացվում է ւ-ին եւ գոյանում է և կրճատագիրը. այդպէս կարելի է գրել՝
 
անձրև,
բարև,
բևեռ,
Երևան,
և,
նաև,
Սևան։
 
Յիշենք, որ '''ի''' տառից յետոյ բառերի վերջում, ինչպէս եւ միջում՝ ձայնաւորից առաջ նոյնպէս գրւում է '''ւ'''՝ դարձեալ '''վ'''-ի արժէքով. օրինակ՝ '''կռիւ, շիւ, արծիւ, թիւ, անիւ, անթիւ, առթիւ, պատիւ, դիւանագէտ, հիւանդ, ճիւաղ, ջիւան''' եւ այլն: Բայց միշտ չէ, որ ի տառից յետոյ '''ւ''' տառը '''վ'''-ի արժէք ունի:
 
 
Բաղաձայնից առաջ '''ի''' եւ '''ւ''' տառերը բոլորովին այլ նշանակութիւն ունեն. նոր ուղղագրութեան '''յու''' երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է '''իւ''' երկու տառը, ինչպէս՝
 
ալիւր,
արիւն,
բարութիւն,
բիւր,
թերութիւն,
իւղ,
իւրացնել,
իւրաքանչիւր,
ծուլութիւն,
կորիւն,
կրթութիւն,
հիւլէ,
հիւսել,
հիւր,
հնչիւն,
ճիւղ,
սիւն,
քաղցրութիւն,
եւ այլն։
 
Հայերէնում '''է''', '''օ''' տառերից յետոյ երբեք '''ւ''' չի գրւում:
 
Պէտք է յիշել նաեւ, որ '''ւ''' տառը '''ո'''-ից յետոյ գոյացնում է ձայնաւոր հնչիւն՝ '''ու''':
Վերն ասուեց, որ մեր '''ու'''-ն ոչ թե մի տառ է, այլ՝ երկու (ֆրանսերէնում էլ այդ հնչիւնը երկու տառից է բաղկացած՝ ou): Այս պատճառով բառերի մէջ եւ վերջում '''ո''' տառից յետոյ լսուող '''վ'''-ն գրում ենք հէնց '''վ'''-ով եւ ոչ թէ '''ւ'''-ով: Օրինակ, '''կով, գովք''' բառերը եթէ գրենք '''ւ'''-ով, կունենանք '''կու, գուք''', որ բոլորովին այլ կերպ կկարդացուի: Այս պատճառով գրում ենք՝ '''ծով, կով, հով, սով, բովանդակութիւն, գովք, ժողովուրդ, սովորութիւն, գրքով, աչքով''' եւ այլն:
Պէտք է յիշել նաեւ, որ բարդ ու ածանցաւոր բառերի մէջ եթէ երկրորդ բաղադրիչն այնպիսի բառ է, որ սկզբում ունի '''վ''', այդ '''վ'''-ն պահպանում ենք, ինչպէս, օրինակ, '''պատմավէպ''' բարդ բառի մէջ երկրորդ բառը '''վէպ'''-ն է, ուրեմն '''վ'''-ն պահպանում ենք, '''գահավէժ'''-ում երկրորդ բառը '''վէժ'''-ն է (վիժել), ուրեմն '''վ'''-ն պահպանւում է, '''հրավառ'''-ի մեջ երկրորդ բառն է '''վառ''', ուրեմն '''վ'''-ն պահպանում ենք, '''կարեվէր'''-ի մէջ երկրորդ բառն է '''վէր'''-ը (վէրք), ուստի '''վ'''-ն մնում է, '''անվաւեր''' բառի մէջ '''ան''' ածանցից յետոյ '''վաւեր''' բառն է, սկզբի '''վ'''-ն պահպանում ենք, '''անվերջ''' բառի մէջ '''ան'''-ից յետոյ '''վերջ''' բառն է, '''վ'''-ն մնում է եւ այլն:
65
edits