Changes
/* Երկար հրաժեշտ */
«․․․ Եվ ամեն անգամ հրաժեշտ տվեք, երբ գնում եք մի վայրկյանով։»
Կարճ ասած, մենք կազմակերպեցինք հրաժեշտը ինչպես որ հարկն է։ Բլիթներով, խավիարով, շամպայնով և օղիով։ Ժողովուրդը տարբեր էր, ռուսներ և ոչ ռուսներ, հավաքվել էին այնքան, որ համարյա ամեն աթոռին նստած էին երկուսով։ Հասկանալի է, մենք մեր հյուրերին ոչինչ չէինք պատմում ոչ ուղևորության ժամկետի և ոչ էլ ուղղության մասին, բայց միևնույն ժամանակ, պահում էինք մեզ այնքան հիմար, հանելուկային և բազմանշանակ, որ եկողները ակամա սկսեցին մտածել, որ ես պատրաստվում եմ օդապարիկով կտրել Ատլանտյան օվկիանոսը, կամ որոշ ժամանակ անցկացնել աֆվանական աֆղանական ապստամբների մեջ։
Այդ բոլոր ենթադրությունները ես ոչ ժխտում էի և ոչ էլ հերքում, ինչը ավելացրեց անհեթեթ մտքերը, ներառյալ և այնպիսին, որ ես ուղղակի ուզում եմ փակվել տանը, և ձևացնելով իմ բացակայությունը, գրել նոր վեպ։
Սիրտս այնպես էր խառնում, որ երբ բարձրացնում էի ճամպրուկը կշեռքի վրա, քիչ մնաց ընկնեմ։ Իսկ երբ «Լյուֆթգանզայի աշխատակցուհին հարցրեց ինձ, ինչպիսի տեղ ինձ համար դուրս գրի «ռաուխեն օդեր նիխտ ռաուխեն», ես ասացի «ռաուխեն» և այնպես շնչեցի նրա վրա, որ նա, իմ կարծիքով, որոշ ժամանակով հայտնվեց ուշագնաց վիճակում։ Ինձ շոշափող ոստիկանը նույնպես, ինչպես ինձ թվաց, իրեն անհարմար զգաց, քանի որ կատարելով իր ծառայողական պարտականությունը, նա ուշի֊ուշով աշխատում էր շրջվել ինձանից։
===Դեմք իլյումինատորում===