Changes
/* Ֆրոյլայն Գլոբկե */
Ճիշտն ասաց, վերջին ակնթարթին ես բավականին երկչոտեցի։ Ես մտածեցի, որ այդ անպիտան Ռուդին խաղ խաղաց գլխիս և հիմա ամբողջ ռայզեբյուրոն կհավաքվի, հիմարացված օտարերկրացու վրա հռհռալու համար։ Բայց երբ ես ասացի ֆրոյլայն Գլոբկեին իմ ազգանունը և իմ այցելության նպատակը, ի բավարարություն ինձ և մասամբ էլ միևնույնն է զարմանքիս, ոչ զարմացավ և ոչ էլ սկսեց ծիծաղել։ Այո, ասաց նա, մենք ունենք հնարավորություն ուղարկել մեր հաճախորդին ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ Երկիր մոլորակի վրա և ինքը, ֆրոյլայն Գլոբկեն, պատրաստ է լսել իմ ցանկությունները։
Ցանկությունս, նրա տեսանկյունից, չափազանց համեստ էր։ Ես կուզենայի ուզում ընկնել Մոսկվա 50 տարի հետո, այսինքն, 2032 թվականի Մոսկվան։
― Լավ, ― ասաց ֆրոյլայնը և իր ներկված մատիկներով սկսեց սեղմել համակարգչի ստեղները։
Ա՜յ քեզ մարդիկ։ Ինչո՞ւ են նրանք միշտ խառնվում իրենց միջամտություններով։ Մի՞թե այս ֆրոյլայնը կարծում է, որ առանց նրա օգնության ես չէի կարող հիշել իմ լավագույն ընկերոջ ազգանունը։
===Երեք միլիոն ռեպորտաժի համար===