Changes
/* Երեք միլիոն ռեպորտաժի համար */
― Օ կեյ, ― ասաց նա և կախեց խոսափողը։
Ասում են, թե ամերիկացիները կիրթ չեն։ Ես այդպես չեմ գտնում։ կարծում։ Կյանքումս հանդիպած ամերիկացիների մեծ մասը քաղաքավարի, նրբազգաց, համեստ մարդիկ են, կոկիկ հագնված և շատ սիրալիր։ Իհարկե, նրանք երբեմն դնում են իրենց ոտքերը սեղանին, բայց դա ինձ միանգամայն չի նյարդայնացնում։ ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում։ Նրանք այդպես լիցքաթափվում են, կամ ինչպես իրենք են ասում լարվածությունից են ազատվում։ Եվ դա ճիշտ է։ Դա օգտակար է առողջությանը։ Իսկ անհանգստանալ, ինչպես անում ենք մենք, մեզ ամեն ինչ նյարդայնացնում է։ Դա սխալ է։ Ես ինքս էլ երբեմն ոտքերս դնում եմ սեղանին, բայց հանգստանալ լիցքաթափվել չի ստացվում, մենք դրան սովոր չենք։
Հաջորդ առավոտ ուղիղ ժամը տասին լսվեց դռան զանգը։ Բացելով դուռը ես տեսա բարձրահասակ, բարեկազմ մի մարդու, երկնագույն կոստյումով, մուգ, թեք սանրված մազերով։