Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 2 բայտ, 18:49, 14 Ապրիլի 2014
/* Ստեղծագործական Հնգանկյունը */
Ես շփոթվեցի, և սկսեցի աննկատ ուսումնասիրել Հնգանկյունի անդամներին։ Նրանք այսպես էին տեղավորված։ Սմերչևը նստած էր իր սեղանի առջև մարշալի աջ կողմից։ Նույն սեղանի մոտ էր նստած նաև Իսկրան մատիտով և բլոկնոտով (այդ նա էր սղագրուհին)։ Երբեմն ուզում էի հանդիպել նրա հայացքին, բայց նա պահում էր իրեն շատ օտարոտի և իմ կողմը չէր նայում։ Հնգանկյունի մնացած անդամները՝ Պրոպագանդա Պարամոնովնան, Ձերժին Գավրիլովիչը և Հայր Զվեզդոնին՝ տեղավորվել էին խորհրդակցությունների համար նախատեսված սեղանի մոտ։ Ես նստած էի Զվեզդոնիից, մի քանի աթոռ այն կողմ, ավելի մոտիկ սեղանի ծայրին։
― Ես կարծում եմ, ― շարունակեց Սմերչևը, ― որ մեր նիստը կանցնի առանց ավելորդ ձևականությունների, և նվիրված կլինի գլխավոր նյութին։ Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները Կլասսիկի հետ մինգամից չստացվեվին։ Ստիպված էինք հաղթահարել որոշ դժվարություններ։ Ես բացատրում եմ դա նրանով, որ մենք մեծացել և դաստիարակվել ենք տարբեր սոցիալական պայմաններում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք ցուցաբերում ենք համբերություն և հումանիզմ։ Մենք շատ բայրացակամ ընդունեցինք նրան, բնակության համար տրամադրեցինք լավագույն հյուրանոցը, ընդունեցինք բարձր կարիքների բավարարում ունեցողնեի շարքը, նրա անունով անվանեցինք գլխավոր փողոցներից մեկը, և դա այն դեպքում, որ երբ նա դեռ ոչինչ չի արել դրան արժանանալու համար։ Մենք պատրաստվում էինք չափազանց հանդիսավոր, ողջ ժողովրդի հետ նշել նրա հարյուրամյակը։ ԿՊԳԲ֊ի ղեկավրությունը, Գլխավոր Հնգանկյունին և Խմբագրական Կոմիտեն անձամբ Գենիալիսիմուսի մասնակցությամբ ընդունեցին իր համարձակության մեջ մի աննախադեպ որոշում։ Հաշվի չառնելով թղթի ժամանակավոր պակասը և այն հանգամանքը, որ մեզ մոտ ընդունված չէ տպագրել գրքեր, որոնք կապված չեն Գենիալիսիմուսի հետ, անտեսելով այդ ամենը, մենք որոշեցինք տպագրել մեր հյուրի ստեղծագործությունը, բայց խնդրել էինք որոշ փոփոխություններ մտցնել տեքստի մեջ։ Տեղ֊տեղ կրճատումներ անել, որոնք ընդհանուր առմամբ, չէին ազդի գրքի վրա։ Այդ աննշան աշխատանքի համար, հնարավորություն տվեցինք նրան ծանոթանալ բոլոր անհրաժեշտ նյութերին։ ― Այդպես չէ՞, ― ինձ նայեց Սմերչևը։
― Եթե դուք նկատի ունեք ինձ վերագրվող վեպի որոշ գլուխները, ― ասացի ես, ― ապա այո, ես նրանց ծանոթացել եմ։
Ադմին, Վստահելի
1876
edits