Changes
/* Բարձրագույն Մանիֆեստ */
Բազմաթիվ հրահանգներ կային․ հողագործության, նոր պաշտոնների ու կոչումների մասին, արևմտյան պարերի արգելման մասին և էլի շատ ուրիշները, որոնք ես ցավոք, չկարողացա հիշել։
===Իրերով===
Դուռը բացվեց և հսկողի հետ բանտախուց մտավ կազակ֊սպան եսաուլի նման մի կոչումով։ Նա երկար լայն շալվարով էր, պիջակին գազիրներ։
― Ձերժին Գավրիլովիչ, ― նետվեցի ես նրա մոտ։ ― Մի՞թե այդ դու ես։
― Ոչ, ― ասաց նա, ― իմ անունը ոչ թե Ձերժին, այլ Դրուժին Գավրիլովիչ է։ ― Եվ խուսափելով ցույց տալ, որ ճանչում է ինձ, ինչ֊որ ցուցակի մեջ նայեց։
― Ո՞ վ կա այստեղ «Կ» տառով։
Ես շուրջս նայեցի և ասացի, որ ես այստեղ բոլոր տառերից միակն եմ։ Միաժամանակ մտածեցի, հետաքրքիր է, «Կ» տառով, նա ո՞ր անունս նկատի ունի՝ Կարցև՞ը, թե Կլասիկը։
― Իրերդ վերցրու և դուրս արի, ― փնթփնթաց Ձերժինը։
― Ես վերցրի գլխարկս և դուրս եկա։ Թողնելով հսկողին բանտախցի մոտ, մենք Ձերժին֊Դրուժինի հետ երկար քայլում էինք քերծված պատերով ու կեղտոտ հատակ ունեցող միջանցքով։
― Դե ինչ, ― հարցրեց Դրուժինը (թող այդպես լինի), ― վախենո՞ւմ ես։
― Ոչ, ― ասացի ես։ ― Չեմ վախենում։
― Ճիշտ էլ անում ես, ― ասաց նա։ ― Մահից սարսափելի ոչինչ չի լինի։
― Իսկ ինչ է, քեզ թողել են նախկին պաշտոնո՞ւմ ― հարցրի ես։ ― Որովհետև պարզեցին, որ դու սիմի՞տ էիր։
― Ոչ, ― ասաց նա։ ― Պատճառն այն է, որ իմ նման մասնագետներ են նրանց պետք։ Եվ ոչ միայն նրանց։ Ցանկացած ռեժիմի։ Ինչ ռևոլյուցիա ուզում ես արա, բայց նրա արդյունքը միևնույն է ինչ֊որ մեկը պետք է պաշտպանի։ Իսկ ո՞վ է դա անելու։ Ամեն մեկիս առանձին կարելի է փոխարինել, իսկ բոլորիս միասին անհնարին է, ուրիշներին չես գտնի։
― Ասա խնդրեմ, ― հարցրի ես միամտորեն, ― դու շարունակո՞մ ես ծառայել ՑՌՈՒ֊ին։
Նա կանգ առավ և ուշադիր նայեց ինձ։
― Իսկ այդպիսի հարցերին, թանկագինս, ես սովորաբար չեմ պատասխանում։
Եվ շարունակեց ճանապարհը։
Մենք բարձրացանք վերելակով և հայտնվեցինք կաղնե պատերով և կարմիր գորգերով ծածկված միջանցքում։ միջանցքի վերջում մտանք ընդարձակ ընդունարան, որտեղ խմբված էին մեծ կոչումներ ունեցող կազակները։
Սև դեռմանտինով պատած դռան առաջ կանգ առանք։ Բեղավոր քարտուղարը կոպիտ ձեռքերով դանդաղ և միօրինակ «Օլիմպիյա» գրամեքենայի ստեղներին էր խփում։ Նրա գլխավերևում կախված էր ճարպիկ նկարչի արագ նկարված մի մեծ պաննո, որը ներկայացնում էր Ցար Սեռաֆիմի մուտքը մայրաքաղաք։ Նկարում պատկերված էին ոգևորված դեմքերով ամբոխը և Սեռաֆիմը, որը նժույգի վրա նստած խոնարհվել է մոր մեկնած երեխայի վրա և շոյում է նրան։
― Տեղո՞ւմ է, ― հարցրեց Ձերժինը քարտուղարից։
― Ճիշտ այդպես, ― նա վեր թռավ և ձգվեց։ ― Նրանք սպասում են։
Դրուժինը բացեց դուռը և ինձ առաջ թողեց։
Կաբինետը ընդունարանի նման ընդարձակ և շքեղ էր։
Ահռելի սեղանի առջև ճաղատ գլուխը կախ, նստած էր մի կազակ֊գեներալ և արագ֊արագ ինչ֊որ բան էր գրում։ Նրա գլխավերևի ահռելի նկարի վրա պատկերված էր Սեռաֆիմը, որը նստած ետևի ոտքերի վրա կանգնած ձիու վրա իր սրով հարվածում էր էր հնգագլուխ կարմիր հրեշին։
Գեներալը բարձրացրեց գլուխը, մի կողմ թողեց իր աշխատանքը և բարեհամբյուր ժպիտը դեմքին ինձ ընդառաջ եկավ, միաժամանակ վեր քաշելով լամպասներով շալվարը, որը նույնիսկ նրա մեծ փորի համար մեծ էր։
― Դե, բարև, ― ասաց նա, գրկելով ինձ և մեջքիս թփթփացնելով։
Դրւժինը կողքիս կանգած համեստորեմ ժպտում էր, ինչպես բոլոր ավելի ցածր պաշտոնյանները վերադասի մոտ։
― Դու ազատ ես, ― ասաց նրան Զիլբերովիչը։
Դրուժինը պատիվ տվեց ու դուրս եկավ։
― Նստիր, ― ասաց Զիլբերովիչը ցույց տալով կաշվե բազմոցը, որի առջև սեղան էր դրված։ Սեղանի վրա՝ նախկինում ինձ անհայտ «Կայսրության նորություններ» ամսագիրը։ Զիլբերովիչը նստեց դիմացի բազկաթոռին։
― Ահա և մի անգամ էլ հանդիպեցինք, ― ասաց նա շարունակելով ժպտալ։
― Այո, ― կրկնեցի ես, ― հանդիպեցինք։
― Դու համարյա չես փոխվել, ― ասաց նա։
― Իսկ դու փոխվել ես, ― պատասխանեցի ես ես։
― Ի՞նչը նկատի ունես, ― հետաքրքրվեց նա։ ― Շա՞տ եմ ծերացել։
― Դե ոչ, ― հանգստացրի ես նրան։ ― Շատ չես ծերացել։ Բայց տեսքդ շատ անսովոր է։ Այդ․․․ Ես փորձեցի ցույց տալ ձեռքերով նրա էպոլետներն ու ակսելբանտները։
― Ա՜, դու դա՞ նկատի ունես։ Նա թեքեց գլուխը և ծտի նման ինքնագոհ իրեն նայեց։ ― Դե ինչ, ծերուկ։ Դու ինքդ կարող ես հաստատել, որ ես սրան արժանի եմ։ Հավատարիմ ծառայել եմ Սիմիչին․․․ նկատի ունեմ Նրա Գերազանցությանը։ Ես նրան հավատացի, երբ ոչ ոք չէր հավատում, նրա կողքին էի, երբ նա դժվարություններ ուներ։ Եվ ահա, տեսնո՞ւմ ես, ինչ֊որ բանի հասա։ Իսկ ինչ վերաբերում է քեզ, դու պետք է որ ինձ հուշարձան դնես։ Հենց որ վերադառնաս քո Շտոկդորֆ, եթե իհարկե, վերադառնաս, միանգամից սկսի գործել, որովհետև Սի․․․, ներողություն, Նրա Գերազանցությունը այնքան զայրացած էր, որ ուզում էր քեզ հետ վարվել պլյուրաստների նման։ Ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց քեզ պաշտպանել։ Հականո՞ւմ ես։
― Չեմ հասկանում, ― ասացի ես։ Այդ ինչո՞ւ էր զայրացրել Նորին Գերազանցությանը։ Այդ ի՞նչ եմ արել։
― Կարևորը այն չէ, թե ինչ ես արել, այլ այն՝ ինչ չես արել։ ― Քեզ հանձնարարված էր «Մեծ զոնան» տարածել։ Իսկ դու․․․
― Իսկ ես ոչինչ չէի կարող անել։ Այդ ֆլոպպի֊դիսկը մաքսատանը բռնագրավեցին։ Բայց եթե նույնիսկ չբռնագրավեին, միևնույն է, հնարավոր չէր տարածել։ Կոմունյանների մոտ ոչ համակարգիչ կար, ոչ թուղթ, միայն երկրոդական մթերքն էր շատ։ Այն էլ միշտ չէր լինում, որովհետև առաջնային մթերքի պակաս կար։
― Հենց այդ էլ ուզում էի լսել, ― ուրախացավ Զիլբերովիչը։ Ուրեմն դու կոմունիստներին քննադատաբա՞ր ես վերաբերվում։ Չե՞ս սիրում նրանց։
― Իսկ ո՞վ է նրանց սիրում, ― ասացի ես։ Նույնիսկ իրենք իրենց չեն սիրում։
― Ճիշտ է, ― հավանություն տվեց Զիլբերովիչը։ Ամենակուլներին և պլյուռալիստներին ոչ ոք չի սիրում։ Բոլորը նրանց ատում են։ Հիմա մենք կգնանք Նորին Գերազանցության մոտ։ Դու նրան հենց այդպես էլ կասես, որ ամենակուլներին ու պլյուռալիստներին ատում ես և նրանց հետ պայքարելու ես մինչև վերջ։ Եվ հիշիր։ Մտքովդ հանկարծ չանցնի անվանել նրան Սիմիչ, կամ նման մի բան։ Միայն Ձերդ Գերազանցություն։ Համաձայնվիր նրա հետ ամեն ինչում։ Պատասխանիր միայն․ լսում եմ, հենց այդպես, ոչ մի դեպքում։ Թե չէ նա կզայրանա․․․
Չվերջացնելով խոսքը Զիլբեռովիչը վեր թռավ և ծափ տվեց։
― Կառքը մուտքի մոտ, ― բղավեց նա դռներում հայտնաված բեղավոր քարտուղարին։
Ես կարծում էի, որ «կառք բառը» հենց այնպես էր ասված, բայց դա իսկապես կառք էր։ Կարմիր փայտից, կաշվե նստարաներով, իսկ ծառաների տեղում ինչ֊որ ժանդարմներ։
Ձիապանը միանգամից շարժվեց։
Հիանալի եղանակ էր, արևը խաղում էր կառքը շրջապատող կազակների սրերի ծայրերին։
Բացելով թավշյա վարագույրները, ես ագահաբար նայում էի դուրս և տեսնում, թե որքան դրական փոփոխություններ են տեղի ունեցել այստեղ այն ընթացքում, երբ ես բանտում էի գտնվում։ Բոլոր անցորդները երկար շալվարներով և զգեստներով էին, ոմանք՝ նույնիսկ երկար մազերով։ Երևի նոր իշխանությունը դեռ լիովին չէր տիրում իրադրությանը, որովհետև որոշ փողոցներ փակված էին շոգեմեքենաներով։ Այդ պատճառով մենք գնում էինք ինչ֊որ տարօրրինակ, զարտուղի ճանապահներով, որի համար ես ուրախ էի։ Սկզբից մենք շարժվում էինք Մարքսի պողոտայով, որին արդեն վերադարձվել էր Օխոտնի րյադ վաղեմի անվանումը։ Իսկ Առաջի հատորի պողոտան այժմ անվանվում էր, ոչ թե Գորկիի կամ Տվերսկայա, և նունիսկ ոչ փողոց, ոչ էլ պողոտա, այլ Սեռաֆիմյան ծառուղի։
Ճանապարհին չհանդիպեցինք Գենիալիսիմուսի ոչ մի դիմանկարի։ Միայն Սիմիչի դիմանկարներն էին։ Բայց ամենից շատ ինձ դուր եկավ այն արձանը, որը գտնվում է նախլին Սիրո Տան դիմացը։ Այն ձիու վրա, որին մի ժամանակ նստած էր Յուրիյ Դոլգոռուկին, իսկ հետո Գենիալիսիմուսը, այժմ նստած էր Սիմիչը, որը Լեոյի կաբինետում եղած նկարում պատկերվածի նման, սրով խոցում էր հինգգլխանի հրեշին։
Վերջապես մեր կառքը թխթխկացնելով սալաքարերի վրա մտավ Կարմիր հրապարակ։
Առաջին բանը, որ ես տեսա Պատմության թանգարնի մոտով անցնելիս, դա երկու կոպիտ սարքված կախաղաններն էին։ Մեկի վրա կտրված խողովակներով ճոճվում էր Գորիզոնտ Տիմոֆեեվիչ Ռազինը, մյուսի՝ Բերիյ Իլյիչ Վզրոսլին համազգեստով, բայց առանց շալվարի։ Թե որտեղ էին այն դժվար չէր կռահել։ Ես նայեցի Զիլբերովիչի շալվարին։ Նա նկտեց հայացքս, ամեն ինչ հասկացավ, շփոթվեց, և ինքնաբերաբար ձեռքով ծածկեց լամպասները։
― Ես ուզում էի կատակել, բայց աղմուկ լսելով նորից դուրս նայեցի։ Լոբնի տեղի մոտ տեսա ուղղափառների մի մեծ ամբոխ, որոնք փակել էին ճանապարհը։ Այդ պատճառով մենք մի փոքր կանգնեցինք, և ես հասցրեցի տեսնել կարմիր շապիկով և մեծ կացնով դահիճին։ Ես չհասկացա, թե ում են մահապատժի ենթարկում, բայց հետո, երբ տեսա գլորված սև խուճուճ մազերով գլուխը, ճանաչեցի Թոմին։
― Լսիր, ասացի ես Զիլբերովիչին։ ― Նրա՞ն ինչու։ Մի՞թե, որովհետև նեգր էր։
― Դե իհարկե ոչ, ― ասաց Զիլբերովիչը։ Նորին Գերազանցությունը նեգրերին հանդուրժողաբար է վերաբերում, բայց դու ինքդ էիր գրել, որ նա գաղտնի ամենակուլ է։
Ես տհաճություն զգացի։ Իհարկե գրել էի, բայց եթե իմանայի, որ այդ պատճառով, Թոմը այսպիսի սարսափելի վերջ կունենա, նրան ես անպայման կջնջեի։
Ես դեռ խորհում էի այդ մասին, երբ կառքը անցնելով ամբոխի միջով մտավ մեր առջև բացված Կրեմլի Սպասկիե դարպասով ներս։
===Իսկրինա===
Արքայական ընդունարնում Զիլբերովիչը ինձ խնդրեց սպասել, իսկ ինքը շտապեց հայտնել մեր ժամանման մասին։ Ես ճանաչեցի այդ սենյակը։ Դա Բերիյ Իլյիչի ընդունարանն էր։ Այժմ ընդունարանը մի փոքր ուրիշ տեսք ուներ։ Պատուհանները ծածկում էին երկգլխանի արծիվներով ծանր վարագույրները, որոնց նայելով ես միանգամից չնկատեցի, որ թագավորական քարտուղարուհին դադարեցնելով աշխատանքը գրամենքենայի վրա, մեծ հետաքրքրությամբ ինձ է նայում։ Վերջապես, ես էլ նրան նկատեցի։ Նրա հագին սև, խիստ շրջազգեստ էր, գլխին՝ սպիտակ գլխաշոր, որի տակից երևում էին փոքրիկ ծոպերը։
― Կլաշա, ― կամաց ասաց քարտուղարուհին և ժպտաց։
― Իսկրա, ― բացականչեցի ես։ ― Այդ դո՞ւ ես։ Աստվա՜ծ իմ։ Ես քեզ չճանաչեցի։ Դա շատ ես փոխվել, ավելի լավիկն ես դարձել։ Քեզ շատ են սազում այս շորը, գլխաշորը և այդ ծոպիկները։
Ես մոտեցա և ուզում էի գրկել նրան, բայց նա դեմ տվեց ձեռքերը և ասաց․
― Ոչ, ոչ, միայն առանց դրա։
Ես շատ զարմացա։
― Ինչո՞ւ առանց դրա։ Ես քեզ այնքան վաղուց չեմ տեսել։
― Ես էլ քեզ վաղուց չեմ տեսել և հետ եմ սովորել, ― ասաց նա։ ― Դա լավ է, որովհետև դու շուտով կգնաս, իսկ ես այստեղ կմնամ։
― Այո, այո, ― արդարացա ես, ― քեզ ոչ մի կերպ չեմ կարող վերցնել ինձ հետ, որովհետև․․․
― Իսկ ինչո՞ւ ես կարծում, ― հարցրեց նա զարմացած, որ ես ուզում եմ քեզ հետ ինչ֊որ տեղ գալ։
― Ինչպե՞ս թե, ― զարմացա ես։ ― Դու չե՞ս ուզում ինձ հետ գալ։
― Ինչի՞ համար գամ։ Ի՞նչ չեմ տեսել այնտեղ։
― Ինչ չե՞ս տեսել։ Դու չե՞ս հասկանում։ Եթե ես գնամ, դու այլևս երբեք ինձ չես տեսնի։ Երբեք֊երբեք։
― Այո, ― նա ժպտաց և տարածեց ձեռքերը։ ― Միևնույն է, երբևիցե մենք պետք է հրաժեշտ տայինք իրար։
― Նա այնքան հանգիստ էր խոսում, կարծես այդ հանգամանքը նրան ընդհանրապես չէր հուզում։ Դա ինձ ցնցեց, վրդովեց, տղամարդկային հպարտությունս խոցեց։
― Ինչպես թե, ― ասացի ես, ― ինչպես․․․ Մի՞թե դու ամեն ինչ մոռացել ես։ Չէ՞ որ մենք նույնիսկ միասին ենք քնել։
― Ում հետ ասես, որ չեմ քնել, ― ասաց նա։ Ես չեմ կարող մեկնել բոլոր այն մարդկանց հետ, որնց հետ քնել եմ։
Այդպիսի անկեղխծությունից ես սկսեցի ցնցվել ողջ մարմնով։ Սեղմեցի բռունցքներս, ոտքերով խփեցի հատակին, և բղավեցի նրա վրա։
― Ինչպե՞ս ես համարձակվում այդպես ասել։ Չես էլ ամաչում։ Մի՞թե քեզ համար օտար են այնպիսի հասկացությունները ինչպիսիք են՝ սերը, կանացի հավատարմությունը և հպարտությունը։ Մի՞թե կարծում ես, որ աշխարհում ոչ մի սուրբ բան չկա։ Իսկ ես, հիմարս, մտածում էի քո մասին, հիշում, ինչպես առաջին անգամ հայտնվեցիր իմ առջև, որպես տեսիլք, որպես գեղեցկության հանճար։
Ես խոսում էի երկար և ոգեշնչված։ Արտասանում էի Պուշկինի բառերը, մոռանալով, որ իմը չեն։ Ինձ թվում էր, որ նրանք հենց նոր ծնվեցին իմ հոգում և անկողծորեն հավատում էի ասածիս։
Դեռ չէի ավարտել բարոյախոսություններս, երբ նկատեցի, որ նա հուզվեց և հանկարծ նետվեց կրծքիս։
― Սիրելիս, ― մրթմրթում էր նա, կուլ տալով արցունքները, ― սիրելի Կլաշենկա․․․ Ներիր ինձ, ես չգիտեի, որ դու ինձ այդքան շատ ես սիրում․․․ Եթե դա այդպես է․․․ Չէ՞ որ դու ինձ իսկապես սիրում ես։ Շա՜տ ես սիրում։
― Դե իհարկե շատ, ― ասացի ես արդեն ոչ այնքան վստահ։
― Ես էլ քեզ շատ֊շատ, ― ասաց նա համբյուրներով ծածկելով ինձ։ Ես պատրաստեմ քո ետևից ոտքով գալ և՛ անցայլ և՛ ապագա և՛ դժոխք։
Բայց ինչ ստոր է մարդկային էությունը։ Հենց նոր ուզում էի նման մի բան լսել, իսկ երբ լսեցի՝ կորցրեցի հետաքրքրությունս։
Նրա գլխաշորը ընկավ և ես խառնելով նրա կարճ մազերը, ինչ֊որ բառեր էի արտասանում և մտածում․ «Աստվա՜ծ իմ։ Այս ի՞նչ արեցի, ինչո՞ւ էի համոզում, ո՞ւր եմ տանելու նրան։
― Սիրելիս, ― ասացի ես նրան, ― քո գալը այնպիսի երջանկություն կլիներ, բայց․․․
Նա ձեռքով փակեց բերանս։
― Ոչ մի «բայց»։ Ես կգամ քեզ հետ, ուր էլ որ ինձ կանչես։
― Այո֊այո, ― ասացի ես։ ― Այո, իհարկե, բայց հասկանո՞ւմ ես, ես այնտեղ կին ունեմ․․․
― Դա կարևոր չէ, ― առարկեց նա։ ― Ես գիտեմ, որ դու կին ունես։ Բայց վստահ եմ, որ նա լավն է, նա ամեն ինչ կհասկանա, և մենք կընկերանանք։
Այդ խոսքերից քիչ մնաց ծիծաղեի, բայց ես ոչ թե ծիծաղեցի, այլ կասկած արտահայտող մի ձայն արտաբերեցի և ասացի, որ կինս իհարկե լավն է, նույնիսկ կարելի ասել շատ լավն է, բայց որ կհասկանա, ես մի քիչ կասկացում եմ։
― Հասկանում ես, ― բառերն ընտրելով ասացի ես, ― իմ կինը ապրում է անցյալում, կապիտալիզմի դարաշրջանում և ունի որոշ նախապաշարումներ ու հետամնաց հայացքներ։ Նա կարծում է, որ ամուսինը պետք է միայն իրենը լինի։
― Այդ հայտարարությունը ոչ մի ազդեցություն չունեցավ։
― Լավ, ― ասաց նա։ ― Եթե քո կինը այդքան հետամնաց է, մենք նրան չենք նեղացնի։ Մենք միայն ժամանակ առ ժամանակ կհանդիպենք, իսկ եթե դա էլ անհնարին լինի, երջանիկ կլինեմ տեսնել քեզ միայն հեռվից։
― Ախ այդ կանա՜յք։ Նրանք իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում։ Սկզբից ուզում են տեսնել քեզ հեռվից, նույնիսկ հեռադիտակով, բայց հետո հասկանում են, որ դա քիչ է, և սկսում են նոր պահանջներ դնել։
― Հիմա քեզ թագավորը կկանչի։ Ասա նրան, որ միայն ինձ հետ ես ուզում այստեղից մեկնել։ Նա խիստ է, բայց արդար։ Նա ամեն ինչ կհասկանա։ Միայն անպայման ասա։
― Լավ, ― ասացի ես նայելով Զիլբերովիչին, որը կիսաբաց դռնից մատով ինձ էր կանչում։
===Սեռաֆիմ արքան===
― Դու ունես չորս ու կես րոպե, ― ասաց Սեռաֆիմ֊արքան և միացրեց ձեռքի «Սեյկո» ժամացուցի վայրկյանաչափը։
Նա նստած էր իմ առջև ոսկեզօծ գահի վրա ծնկների մեջ պահած գուրզը՝ թագավորական իշխանության խորհրդանիշը։ Գլխին դրված էր Մոնոմախի փափախը, որը երևի վերցված էր թանգարանից։ Շոգ էր, գլխարկի տակից քրտինք էր հոսում, թագավորը ժամանակ առ ժամանակ սրբում էր այն թևքով։
― Մեծապես շնորհակալ եմ, Ձերդ Գերազանցություն, ― ասացի ես և ցածր խոնարհվեցի։
― Ես ուզում էի քեզ մահապատժի ենթարկել, բայց հետո միտքս փոխեցի։
― Մեծապես շնորհակալ եմ, ― կրկնեցի ես ընկնելով ծնկներիս վրա և հպվելով նրա ձախ կոշիկին։
― Դա արդեն ավելորդ է, ― փնթփնթաց նա։ Վեր կաց։ Դու շատ հիմարություններ ես գրել և իմ հանդեպ ճղճիմ բաներ թույլ տվել։ Բայց, ― նրա ձայնը զգալիորեն փափկեց, ― դու մերժեցիր ինձ ջնջել, չնայած ստիպված էիր ամենակուլներից շատ բան տանել։ Ապրե՛ս։
― Ուրախ եմ ձեզ ծառայել, Ձերդ Գերազանցություն, ― ասացի ու ոտքի կանգնեցի ես։ Բայց պետք է խոստովանեմ, որ ես առանձնապես ոչինչ չեմ արել։ Ձեզ հնարավոր չէ ջնջել։ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, կացնով էլ չես ոչնչացնի։ Այդ ամենակուլները մտածում են, որ ում ուզեն գրի կառնեն պատմության մեջ, իսկ ում չեն ուզի, դուրս կգրեն։ Բայց ես գիտեմ, որ դա անհնարին է։
― Այդպես էլ կա, ― գոհունակությամբ ասաց թագավորը։ Չնայած հավի խելք ունես, բայց այդ ճիշտ ես նկատել։ Այդ պատճառով ես քեզ ազատ կարձակեմ։ Ճիշտ է, ես արգելել եմ տարբեր տիպի երկաթե թռչունների թռիչքը, բայց լյուֆտգանզայի այդ թռչողին, հատուկ քեզ համար թույլտվություն եմ տվել։ Դա կլինի վերջին թռիչքը մեր կայսրությունում։ Բայց ես բաց կթողնեմ քեզ, միայն մի պայմանով․․․ Ավելի ճիշտ երկու կարևոր պայմանավ։
― Լսում եմ, Ձերդ Գերազանցություն, ― ասացի ես հեզ։
― Անպայման կգրես, այդ փչացած Ստեպանիդայի և նրա ամուսնու, Թոմի մասին, որ ես այդ ամենը իմանամ և որոշեմ, թե ինչ անեմ նրանց հետ։ Երկրորդը՝ պատմիր բոլոր պլյուռալիստներին, թե ինչ է նրանց սպասում լուսավոր ապագայում։
― Անպայման կպատմեմ, ― խոստացա ես անկեղծ։
Այդ ժամանակ ժամացույցը ձայն հանեց, բայց նա անջատեց այն և հարցրեց, արդյո ք ես որևէ խնդրանք չունե՞մ։
― Ես ասացի, որ ունեմ։ Հնարավոր չէ՞ արդյոք այստեղից դուրս գալ մի ուրիշ դռնից, կամ գոնե պատուհանից։
― Այդ ինչո՞ւ, ― հոնքերը կիտեց թագավորը։
― Մի զայրացեք, Ձերդ Գերազանցություն, ― ասացի ես։ Բայց ձեր քարտուղարուհին․․․ Ես նրա հետ որոշ հարաբերություններ եմ ունեցել և նա սիրահարվել է ինձ կատվի պես։
― Ահա՜ թե ինչ, ― խոժոռվեց թագավորը։ ― Սրիկա՛։ Ահա թե ինչով էիր այստեղ զբազված։ Ահա, թե ինչու «Մեծ զոնան» չես տարածել։
Ես վախեցա և նորից ծնկերիս վրա ընկա։ Բացատրեցի, որ կոմունիստները Իսկրինային տվել էին ինձ առանց իմ խնդրանքի, ուղղակի որպես պատվավոր հյուրի։ Ես նրա հետ ապրում էի, ոչ թե հաճույքի, այլ նրանց ուշադրությունը շեղելու, նրանց զգոնությունը բթացնելու համար, որպեսզի նախապատրաստեմ Ձերդ Գերազանցության գալուստը։
― Իսկ նա ինչո՞ւ էր քեզ հետ ապրում, ― հարցրեց նա անհարգալից ծաղրանքով։
― Ես իհարկե կարող էի նրան բացատրել, որ չկան այնպիսի կանայք, որոնք չեն ուզում հետս ապրել, բայց վախեցա զայրացնել նրան և միայն ասացի, որ նա ապրում էր հետս պարտիայի հանձնարարությամբ։
― Ինչպիսի՜ անբարոյականություն ― բացականչեց կայսրը։ ― Ահա թե ինչպես էր իրեն պահում քարտուղարուհիս։ Լեո, բղավեց նա ինչ֊որ տեղ, տարածության մեջ, չնայած Լեոն կանգնած էր կողքին։ ― Հրամայում եմ այդ․․ այդ ․․․ նրան ձեռբակալել, ճիպոտներով ծեծել ժողովրդի առջև, կտրել մազերը, մազութի ու փետուրների մեջ թաթախել։
― Ձերդ Գերազանցություն, ― բացականչեցի ես մնալով ծնկներիս վրա։ ― Սիմիչ, ― ասացի ես զգալով, որ կարող եմ այդ ասել։ ― Նա մեղավոր չէ։ Նրան ամենակուլները ստիպում էին ապրել օտարերկրականների հետ։ Նա միշտ աստվածավախ և հավատարիմ սիսմիտ էր։ Ձեր դիմանկարը մշտապես պահում էր այ այստեղ։
Այդ բառերը կարծես թե նրան գոհացրեցին և նա ասաց, որ թող այդպես լինի, ճիպոտներով չեն ծեծի, բայց կուղարկեն նրան վանք։ Ես մի քիչ խղճացի Իսկրային, բայց քանի որ խանդոտ մարդ եմ ուրախ էի, որ կենդանի կմնա, բայց ինձ դավաճանել չի կարողանա։
― Դե լավ, ― ասաց արքան, հանեց Մոնոմախի փափախը և սրբվեց նրանով։ ― Գնա և հիշիր առաջադրանքներս։ Լեո, դուրս տար նրան այս դռնով։
Ես վեր կացա, թափ տվեցի ծնկներս և խոնարհվելով, հետևով գնացի դեպի դուռը։
― Վիտյա, ― հանկարծ ձայն տվեց Սիմ Սիմիչը, կյանքումս առաջին անգամ ինձ անունով անվանելով։
Ես զարմացած կանգ առա և ակնապիշ նայեցի նրան։
― Լսում եմ, Ձերդ Գերազանցություն։
― Բարի ճանապարհ, Վիտյա, ― ասաց թագավորը փափախով սրբելով արցունքը։
― Բարով մնաք, Սիմիչ, ― ասացի ես դողացող ձայնով և հետույքով հրեցի դուռը։