Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 33 բայտ, 18:39, 28 Ապրիլի 2014
/* Իրերով */
― Դե ոչ, ― հանգստացրի ես նրան։ ― Շատ չես ծերացել։ Բայց տեսքդ շատ անսովոր է։ Այդ․․․ Ես փորձեցի ցույց տալ ձեռքերով նրա էպոլետներն ու ակսելբանտները։
― Ա՜, դու դա՞ նկատի ունես։ Նա թեքեց գլուխը և ծտի նման ինքնագոհ իրեն նայեց։ ― Դե ինչ, ծերուկ։ Դու ինքդ կարող ես հաստատել, որ ես սրան արժանի եմ։ Հավատարիմ ծառայել եմ Սիմիչին․․․ նկատի ունեմ Նրա Գերազանցությանը։ Ես նրան հավատացի, երբ ոչ ոք չէր հավատում, նրա կողքին էի, երբ նա դժվարություններ ուներ։ Եվ ահա, տեսնո՞ւմ ես, ինչ֊որ բանի հասա։ Իսկ ինչ վերաբերում է քեզ, դու պետք է որ ինձ հուշարձան դնես։ Հենց որ վերադառնաս քո Շտոկդորֆ, եթե իհարկե, վերադառնաս, միանգամից սկսի գործել, որովհետև Սի․․․, ներողություն, Նրա Գերազանցությունը այնքան զայրացած էր, որ ուզում էր քեզ հետ վարվել պլյուրաստների նման։ ինչպես վարվում է պլյուռալիստների հետ։ Ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց քեզ պաշտպանել։ Հականո՞ւմ ես։
― Չեմ հասկանում, ― ասացի ես։ Այդ ինչո՞ւ էր զայրացրել Նորին Գերազանցությանը։ Այդ ի՞նչ եմ արել։
Ադմին, Վստահելի
1876
edits