Changes
/* Նոր Լեոնարդո դա Վինչի */
― Ինչպիսի հիմարությո՛ւն, ― ասացի ես։ Երկրագնդում մարդկանց թիվը ոչ թե երկու հարյուր միլիոն է, այլ չորս միլիարդ։
― Այո՞, ― Լեոն կանգ առավ և շփոթված նայեց ինձ։ Բայց տեղն ու տեղը գտավ հերքումը։ պատասխանը։ ― Երկրագնդում, այո, իհարկե։ Բայց խոսքը գնում է ոչ թե ամբողջ երկրագնդի մասին, այլ միայն մեր երկրի մասին, և հենց դրա համար էլ էպոպեան կոչվում է «Մեծ զոնա»։
― Լսիր, ― ասացի ես, ― դու այնպիսի անհեթեթություններ ես դուրս տալիս, որ իմ գլուխը արդեն ցավում է քեզանից․ Մեծ զոնա, սպերմատոզոիդներ․․․ Ի՞նչ ընդհանուր բան կա դրանց մեջ։
― Այո, ― ասացի ես։ ― Այսպես քիչ թե շատ հասկանալի է։ Չնայած մի քիչ բարդ է։ Ասա ինձ ավելի պարզ, այդ վեպը կամ վեպերը սովետական իշխանությանը կո՞ղմ են, թե դեմ։
― Ա՜յ քեզ հիմար, ― ասաց Զիլբորովիչը և խփեց իր ազդրին։ ― Դե իհարկե դեմ է։ Եթե նրանք լինեին կողմ, ես քեզ չէի պատմի նրանց մասին։
Չեմ ուզում սխալ հասկացված լինել, բայց երբ Լեոն հրապուրվեց այդ Լեոնարդո Տոլստոյով, սկսեց վազել նրա մոտ և խոսել միայն նրա մասին, ես ընկալեցի դա որպես անսպասելի դավաճանություն։ Բանն այն է, որ անգիտակցաբար ես սովորել էի ունենալ նրան ձեռքի տակ, որպես հավատարիմ երկրպագու, որին միշտ կարելի էր ուղարկել սիգարետների կամ օղու շշի հետևից, և դուրս գցել գլխիցս, երբ նա ինձ պետք չէր։ Ես սովորել էի, որ ցանկացած ժամանակ պահին կարող եմ գալ նրա մոտ, կարդալ նրան ինչ֊որ մի նոր բան և լսել տեսնել նրա հիացմունքը։ Իսկ հիմա նա սկսեց կտրուկ փոխվել։ Չէ, նա առաջվա պես ինձ հաճույքով լսում էր և նույնիսկ գովում, բայց արդեն ոչ այնպես։ Արդեն ոչ թե հոյակապ է, հանճարեղ է, հիասքանչ է, այլ լավ է, հաջող է, վատ չի, իսկ Կարնավալովի մոտ․․․
Եվ հրամցնում է ինձ մի մեջբերում Կարնավալովից։ Ավելին, այն ժամանակվանիցօրվանից, ինչ նա դարձել էր իրեն՝ Կարնավալովի մերձավորներից, նրա վերաբերմունքում իմ հանդեպ վերաբերմունքում հայտնվեց ինչ֊որ տիրական ներողամտություն։
Այս ամենը ես հիշում էի Ֆրանկֆուրտ֊Տորոնտո թռչող ինքնաթիռում։