Changes
/* Զանգ Տորոնտոյից */
Ես պատմեցի։
Կինս զայրացավ։ Ոչ այնքան Զիլբերովիչի, որքան ինձ վրա։ Այդ ի՞նչ բան է։ Այդ ինչո՞ւ հանկարծ։ Հնարավոր է մենք բաժանվում ենք ընդմիշտ, մնացել է միայն մի քանի օր, իսկ դու պատրաստ ես ծախսել դրանք ում վրա ասես, միայն ոչ ընտանիքիդ։ Դո՛ւ ես մեղավորը, դո՛ւ ես քեզ այնպես պահում, որ նրանք քեզ հետ վերաբերում են ինչպես երեխայի հետ։ տեղ են դնում։ Տեսեք, թե ի՜նչ է երևակայում իր մասին, նա երկրի կենտրոնն է, և դու նրա մոտ պետք է վազես, հենց որ քեզ մատով կանչի։
Ես նրան ասացի, որ ինքս էլ խորապես վրդովված եմ, որ ամեն կանչին չեմ պատրաստվում արձագանքել և ոչ մի Տորոնտո էլ իհարկե չեմ մեկնի։