Changes
/* Ձանձրալի է */
Համոզվելով դրանում, Նա հրամայեց նետել աղբանոց նայիչը, դադարեց հարցեր տալ Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունների մասին և վերադարձավ իր անվերջանալի աշխատանքին։
Ստեպանիդան նշում է, որ դրանից հետո Տերը շատ փոխվեց։ Նա շարունակեմ շարունակում էր մեկը մյուսի հետևից գրել իր բեկորները, բայց դժվարությամբ և անհավես։ Նրա հիշողությունը սկսեց թուլանալ, և ասացվածքներն ավելի ու ավելի մեծ դժվարությամբ էր հիշում․ վեց հատ նորը սովորում էր, ութ հատ նախկինում սովորածը մոռանում։ Երբեմն, երբ առիթ էր լինում մի ասացվածք մեջ բերել, կնճռոտում էր դեմքը, մատերը շխկացնում, բայց չէր կարողանում հիշել։ Լավ է, որ Զիլբերովիչը կողքին էր, թե չէ ուղղակի կկորչեր։
Նա հազվադեպ էր նստում ձիու վրա, իսկ հետո այդ փորձերը վերջնականապես դադարեցրեց և կյանքը Օտրադնոյում դարձավ էլ ավելի ձանձրալի։