Changes
/* Սեռաֆիմ արքան */
― Դու ունես չորս ու կես րոպե, ― ասաց Սեռաֆիմ֊արքան և միացրեց ձեռքի «Սեյկո» ժամացուցի վայրկյանաչափը։
Նա նստած էր իմ առջև ոսկեզօծ գահի վրա ծնկների մեջ պահած գուրզը՝ գավազանը՝ թագավորական իշխանության խորհրդանիշը։ Գլխին դրված էր Մոնոմախի փափախը, որը երևի վերցված էր թանգարանից։ Շոգ էր, գլխարկի տակից քրտինք էր հոսում, թագավորը ժամանակ առ ժամանակ սրբում էր այն թևքով։
― Մեծապես շնորհակալ եմ, Ձերդ Գերազանցություն, ― ասացի ես և ցածր խոնարհվեցի։