Changes
/* ԻՆՍՈՆՉԵԼ */
― Այո֊այո, ― ասացի ես։ ― Միանգամայն համամիտ եմ ձեզ հետ։
― Ուրախ եմ այդ լսել, ― զգացված ասաց պրոֆեսորը։ ― Հիմա մենք ուրիշ ուղի ենք ընտրել։ Մենք որոշել ենք դատարկ բաների վրա ժամանակ չկորցնել։ Մենք չենք դաստիարակում ու վերադաստիարակում, մենք մարդու նոր տեսակ ենք ստեղծում։ Իսկապես։ Վերցնենք ցանկացած կենդանու։ Թեկուզ շանը։ Հասարակ շանը․․․ Թվում է թե, ի՞նչ բան է շունը։ Պարզունակ կենդանի։ Մտծելու կարողություն չունի։ Գլխավորը ռեֆլեքսներն են։ Բայց չէ՞ որ շների տարբեր տեսակներ կան․ որսորդական, պահակային, որոնող, սենյակային, դեկորատիվ․․․ Տեսակներից շատերը հայտնվել են ոչ թե պատահաբար, այլ բազմամյա նպատակասլաց խաչաձևման արդյունքում։ Եթե կարող ենք ստանալ որոշակի հատկություններ ունեցող կենդանիներ, ապա ինչո՞ւ մենք պետք է անտարբեր նայենք, թե ինչպես է մարդկությունը պատահական կապերի պատճառով վերածվում ոչ ազնվական շների ոհմակի նման մի բան։ բանի։ Ինտերեսա՞նտ։
― Շատ, ― ասացի ես։ ― Չափազանց հետաքրքրիր է։ Իսկ հատկապես ի՞նչ մարդ եք ուզում ստանալ․ որսո՞րդ, պահա՞կ, թե՞ որոնող։ Կամ միգուցե դեկորատի՞վ մարդ։