Changes

Մոսկվա 2042

No change in size, 03:55, 5 Սեպտեմբերի 2014
/* Վերջաբան */
Ո՛չ, այդպիսի պատասխանատվություն ես ինձ վրա չեմ վերցնի։ Այդ որոշումից հետո, ես սկսեցի գործել։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել, անգործության մատնվեցի։ Ես դադարեցի մոտենալ հեռախոսին և ասացի կնոջս, որպեսզի նա բոլորին ում պետք եմ, հեռու ուղարկի։ Այդ օրվանից նա այդպես էլ վարվում է։ Ճիշտ է, շատ քաղաքավարի։ Նա ասում է, որ ես հենց նոր դուրս եկա, կամ դեռ չեմ եկել։
Ի պատիվ Բուկաշևի պետք է ասեմ, որ շուտով նա ինձ հանգիստ թողեց։ Բայց Զիլբերովիչը շատ ավելի համառ էր։ Նա համարյա ամեն օր զանգում էր։ Հետո զանգերը ընդհատվեցին, բայց ինչպես հետագայում պարզվեց, ժամանակավորապես։
Արաբները, որոնք ժամանակին ինձ ավանս էին տվել, ոչ մի անգամ չերևացին։ Եվ ես գիտեմ ինչու։ Նրանց մոտ տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում և ջրածնային ռումբի գաղտնիքը իմանալ ցանկացող արքայազնին, սպնել էր պալատական պահակախումբը։ Իսկ նոր ղեկավարները մեր պայմանավորվածության մասին, երևի թե ոչինչ չգիտեին։
Իմ բացակայության ընթացում «Նյու֊Թայմս» ամսագիրը սննկացել էր, ոչինչ ինձանից չէր պահանջում, ես էլ նրանց չէի անհանգստացնում։ Ապրելով Շտոկդորֆում հանգիստ գյուղական կյանքով, գրում էի այս վեպը։ Աշխատանքը գնում էր շատ հեշտէր գնում, քանի որ նկարգրածս, տեսել էի մի ուրիշ կյանքում։ Այնպես ստացվեց, որ այդ վեպը ես ավելի վաղ կարդացի, քան այն գրեցի։ Այդ պատճառով աշխատանքը շատ արագ էր գնում, կարծես ինքն իրեն, և ես արդեն չէի տարբերում, թե ինչն է այնտեղ առաջնայինը և ինչը երկրորդականը։
Ես դեռ մտածմունքների մեջ էի, իսկ համեստ աշխատանքիս մասին խոսակցությունները արդեն շատ հեռու էին տարածվել, և Զիլբերոցիչը անձամբ ինձ մոտ հայտնվեց և պահանջեց, որ Սիմիչին այնտեղից ջնջեմ։ Այդ լսելով զարմացած տարածեցի ձեռքերս։ Հերիք չէ, որ Մոսկորեպում, կյանքս վտանգի ենթարկելով ես նրան պաշտպանում էի, հիմա այդ նույն բանի համար այստե՞ղ էլ պետք է պայքարեմ։
Դե ինչու եք բոլորդ կպել ինձ այդ Սիմիչով, ― ասացի ես սրտնեղած։ ― Ինչո՞ւ ես պետք է հենց նրան դուրս նետեմ, այլ ոչ թե մի ուրիշ մեկին։ Ինչո՞ւ ոչ Գենիալիսիմուսին։
Ադմին, Վստահելի
1876
edits