Changes
– Նրան խփել են Սարաևոյում։ Ատրճանակով։ Այնտեղ իր էրցհերցոգուհու հետ ավտոմոբիլով անցնելիս է եղել։
– Ի՞նչ եք ասում, պանի Մյուլլեր, ավտոմոբիլո՜վ։ Իհարկե, նրա նման աղա մարդը կարող էր իրեն այդպիսի բան թույլ տալ, և երևի մտքովն էլ չի անցել, որ ավտոմոբիլով ման գալու վերջը կարող է վատ լինել։ Այն էլ Սարաևոյում։ Ախր այդ Սարաևոն Բոսնիայում է, պանի Մյուլլեր… Երևում է, թուրքերի սարքած բանն է։ Կարիք չկար, որ մեջ ընկնեինք ու նրանցից խլեինք Բոսնիան ու Հերցոգինան… Ուրեմն, այդպիսի բաներ, պանի Մյուլլեր։ էրցհերցոգնԷրցհերցոգն, ուրեմն, հոգին ավանդեց։ Շա՞տ է տանջվել։
– Պան էրցհերցոգը տեղնուտեղը շունչը փչել է։ Դե՛հ, իհարկե, ատրճանակի հետ հանաք անել չի լինի։ Վերջերս այստեղ, Նուսլիում, մի պարոն ատրճանակի հետ խաղ է արել ու կոտորել իր ամբողջ ընտանիքը, սպանել դռնապանին էլ, որը գնացել է տեսնելու, թե չորրորդ հարկում կենողներից որն է կրակում։
– Թերթերը գրում են, պարո՛ն, թե էրցհերցոգը ծակծկվել, մաղ է դարձել։ Այն հոգավորը բոլոր փամփուշտները կրակել է նրա վրա։
– Դա շատ արագ է կատարվում, պանի Մյուլլեր։ Չափազանց արագ։ Այդպիսի գործի համար ես բրաունինգ կառնեի։ Որ նայես, խաղալիքի պես բան է, սակայն նրանով կարելի է երկու րոպեում քսան էրցհերցոգ խփել, թե՛ նիհար, թե՛ չաղ։ Թեև, խոսքը մեր մեջ, պանի Մյուլլեր, չաղ էրցհերցոգին ավելի հեշտ է դիպցնել, քան նիհարին։ Երևի հիշում եք, թե Պորտուգալիայում ինչպես խփեցին նրանց թագավորին։ Իսկ նա չաղ էր, հա՜։ Ասենք, ինքներդ էլ գիտեք, թագավորը նիհար չի լինի… Դե՛հ, ես գնացի «Թասի մոտ» պանդոկը։ Եթե գան այն տերյերը տանելու, որի համար կանխավճար եմ վերցրել, ասացեք, թե նրան պահում եմ իմ քաղաքամերձ շնանոցում, թե վերջերս ականջները կտրել եմ և մինչև որ կտրած տեղերը չլավանան լակոտին տեղափոխել չի կարելի, թե չէ ականջատեղերը կարող են մրսել։ Բանալին կթողնեք դռնապանուհոև դռնապանուհու մոտ։
«Թասի մոտ» պանդոկում նստած էր միայն մի այցելու։ Դա գաղտնի ոստիկանության գործակալ Բրետշնայդերն էր։ Պանդոկապետ Պոլիվեցը լվանում էր ամանները, և Բրետշնայդերն ապարդյուն ջանում էր նրա հետ լուրջ խոսակցություն սկսել։
– Բոսնիայի Սարաևոյում, պան պանդոկապետ։ Այնտեղ խփել են էրցհերցոգ Ֆերդինանդին։ Ի՞նչ կասեք այդ մասին։
– Ես այդպիսի գործերի չեմ խառնվում։ Թող հետույքս մտնեն նրանք բոլորն իրենց այդ գործերով,– քաղաքավարի պա տասխանեց պատասխանեց Պալիվեցը, վառելով ծխամորճը։– Հիմա, թե որ այդպիսի գործերի խառնվես, մեկ էլ տեսար վիզդ ջարդեցիր։ Ես պանդոկապետ մարդ եմ։ Ով գալիս է մոտս, գարեջուր պահանջում, նրա համար էլ լցնում եմ ու տալիս։ Իսկ ինչ-որ Սարաևո, քաղաքականություն և կամ թե հանգուցյալ էրցհերցոգ՝ մեզ չեն վերաբերվում։ Դա մեր խելքի բանը չի։ Դրանից Պանկրացի հոտ է փչում։
Բրետշնայդերը լռեց և հիասթափված աչք ածեց դատարկ պանդոկը։
– Սարաևոյում, երևի, շատ վատ եղանակ է եղել, պան պանդոկապետ։
Այդ ուղղակի տրված նենգ հարցին Պալիվեցը պատասխանե պատասխանեց չափազանց զգույշ.
– Այո՛, հիմա Բոսնիայում և Հերցոգովինայում խիստ շոգ է։ Երբ ես այնտեղ ծառայում էի, մեր օբեր-լեյտենանտը ստիպված էր լինում գլխին սառույց դնել։
– Ինչպիսի՞ վիրավորանքներ են հասցնում թագավոր կայսրին հարբած վիճակում,– հարցը կրկնեց Շվեյկը։– Ամե՛ն տեսակ։ Խմեցեք-հարբեցեք, պատվիրեցեք նվագել Ավստրիայի հիմնը, այն ժամանակ կտեսնեք, թե ինչեր կասեք։ Այնքան բաներ կհորինեք թագավոր կայսրի մասին, որ եթե նույնիսկ կեսը ճիշտ լինի՝ նրան հերիք կանի իր ամբողջ կյանքում։ Իսկ նա, ծերուկը, ճիշտն ասած, դրան արժանի չէ։ Նկատի ունեցեք, որ իր որդի Ռուդոլֆին նա կորցրեց ծաղիկ հասակում, իր կին Ելիզավետային խարտոցով ծակեցին, հետո մեռավ հր եղբայր Յան Օրտան, իսկ մյուս եղբորը, Մեքսիկայի թագավորին, գնդակահարեցին ինչ-որ ամրոցի պարսպի տակ։ Հիմա էլ օր ծերության խփեցին հորեղբորը։ Մարդ պետք է երկաթե ջղեր ունենա, որ դիմանա։ Եվ այդ բոլորից հետո մեկ էլ տեսար մի հարբեցող նրա անունը կտա ու կսկսի հայհոյել։ Եթե հիմա որևէ բան պատահի, ես կամավոր կգնամ ու մինչև արյանս վերջին կաթիլը կծառայեմ իմ թագավոր կայսրին։
Շվեյկը հիմնավորապես կլլեց գարեջուրը և շարունակհցշարունակեց.
– Կարծում եք, որ թագավոր կայսրն այդ ամենը այդպես կթողնի՞, Դուք նրան վատ եք ճանաչում։ Թուրքերի հետ անպայման պատերազմ պիտի լինի։ «Հորեղբորս խփեցիք, դեհ, ա՛ռ ձեր ռեխին»։ Պատերազմն անխուսափելի է. Սերբիան և Ռուսաստանը մեզ կօգնեն այդ պատերազմում, համա՜ թե տուրուդմփոց է լինելու։
Իր այդ մարգարեության պահին Շվեյկը գեղեցիկ էր։ Նրա բարեհամ բույր բարեհամբույր դեմքը խանդավառությունից շողում էր լիալուսնի պես։ Նրա համար ամեն ինչ պարզ էր ու որոշ։
– Կարող է պատահել,– շարունակեց պատկերել նա Ավստրիայի ապագան,– որ Թուրքիայի դեմ պատերազմելու դեպքում գերմանացիները հարձակվեն մեզ վրա։ Չէ՞ որ գերմանացիների ու թուրքերի խոսքը մեկ է։ Դրանց նման սրիկաներ աշխարհումս չես գտնի։ Բայց մենք կարող ենք դաշն կնքել Ֆրանսիայի հետ, որը յոթանասունմեկ թվից ի վեր ատամ է սրում Գերմանիայի վրա, և ամեն ինչ լավ կլինի։ Պատերազմ է լինելու, էլ ուրիշ ոչինչ չեմ ասի ձեզ։