Changes
– Ֆերդինանդի համար։
– էրցհերցոգի Էրցհերցոգի սպանության համար։
– Ֆերդինանդի պատճառով։
– Ցո՛թ գնդակ, ինչպես Սարաևոյում։
Հինգերորդը, ինչպես ինքն էր խոստովանում, նստած էր «էրցհերցոգին Սարարևոյում խփելու գործի պատճառով»։ Եվ այսօր նրա մազերը սարսափից բիզ-բիզ էին կան գնել, և մորուքն այնպես էր փշաքաղվել, որ գլուխը նմանվել էր փռչոտ պինչերի։ Նա ձերբակալվել էր ռեստորանում, որտեղ բերանից ոչ մի խոսք չէր հանել, նույնիսկ չէր կարդացել Ֆերդինանդի սպանության լուրը հաղորդող թերթերը։ Նա մեն-մենակ նստած է եղել սեղանի մոտ, երբ հանկարծ մոտեցել է մի պարոն, նստել նրա դիմաց և հապշաապ հապշտապ հարցրել.
– Կարդացե՞լ եք այդ մասին։
Վերադառնալով իր խուցը, Շվեյկը կալանավորներին հայտնեց, թե դա հարցաքննություն չի, այլ իսկը ծիծաղ. վրադ մի քիչ կգոռան, վերջն էլ դուրս կանեն։
– Առաջ շատ ավելի վատ է եղել,– ասաց Շվեյկը։– Ես մի գրքի մեջ կարդացել եմ, որ մեղադրյալներն իրենց անմեղությունն ապացուցելու համար պետք է բոբկանց քայլեին շիկացած երկաթի վրայով կամ հալած արճիճ խմեին։ Իսկ մեղքը չխոստովանողի ոտքերին իսպանական կաղապարներ էին հագցնում ու պրկում գելոցով և կամ կողերն այրում հրձիգ կերոնով, ինչպես, օրինակ, վարվել են սուրբ Յան Նեպոմուցկու հետ։ Նա, ասում են, այդ ժամանակ այնպես էր բղավում, որ կարծես դանակով մորթում էին, և այնքան է բղավել, մինչև որ, անջրաթափանց պարկի մեջ դրած, ցած են նետել Էլիշկինի կամուրջից։ Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Իսկ հետո, մարդու քառատում էին և կամ ցից հանում թանգարանի մոտ։ Իսկ եթե հանցագործին ընդամենը գցում էին փոսի մեջ, որ այնտեղ սովամահ լիներ, ապա նա իրեն նորից ծնված էր համարում։ Հիմա բանտ նստելն ուղղակի հաճույք է,– գովաբանում էր Շվեյկը։– Ո՛չ մի քառատում, ո՛չ մի կաղապար։ Մահճակալ ունենք, սեղան ունենք, նստարաններ ունենք, տեղ շաա շատ կա, մեզ կերակուր հասնում է, հաց տալիս են, կոտով ջուր են բերում, արտաքնոցը ուղղակի քթիդ տակ է։ Ամեն ինչում առաջադիմություն է նկատվում։ Ճիշտ է, հարցաքննության համար հեռու պիտի գնաս, երեք սանդուղք պիտի բարձրանաս, հասնես հաջորդ հարկը, բայց, դրա փոխարեն, սանդուղքների վրա մաքրություն ու կյանք կա։ Մեկին այստեղ են տանում, մյուսին՝ այնտեղ։ Մեկը ջահել է, մյուսը՝ ծեր, մեկը տղամարդ, մյուսը՝ կին։ Ուրախանում ես, որ համենայն դեպս մենակ չես այստեղ։ Ամեն մեկն հանգիստ գնում է իր ճանապարհով, և ստիպված չէ վախենալ, որ գրասենյակում նրան կասեն. «Մենք խորհրդակցեցինք, և վաղը ձեզ կքառատեն կամ կայրեն, նայած թե դուք ձեր հոժար կամքով դրանցից որը կընտրեք»։ Ծանր ընտրություն է եղել դա։ Ես կարծում եմ, պարոնայք, որ այդ պահին մեզնից շատերը քար կկտրեին։ Այո՛, հիմա պայմանները բարելավվել են մեր օգտին։
Շվեյկը նոր էր ավարտել իր պաշտոնական ճառը հօգուտ ժամանակակից բանտային պայմանների, երբ վերակացուն դուռը բացեց ու գոռաց.