Changes

Չարի ծաղիկներ

Ավելացվել է 2941 բայտ, 20:22, 22 Նոյեմբերի 2014
----
'''I ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՕրհնություն'''
<poem>
Եվ մարդկային աչքերը իրենց փայլով բովանդակ
Նրա դեմ խեղճ ու խավար հայելիներ են միայն»։
</poem>
 
 
'''II Ալբատրոսը'''
 
<poem>
Որպես պարապ զվարճանք, նավաստիները հաճախ
Ալբատրոսներ են որսում՝ մեծ թռչուններ ծովային,
Որոնք որպես ուղեկից, միշտ հետևում են անվախ
Հորձանքներով կատաղի առաջ սահող նավերին։
 
Բայց հենց դնում են նրանց շոգենավի տախտակին.
Այդ լազուրի արքաներն՝ անճարակ ու ամոթխած,
Խղճուկ հակում են իրենց ճերմակ թևերն ահագին,
Ինչպես երկար թիակներ՝ նավակողից կախ ընկած։
 
Ուղևորն այս թևավոր ի՛նչ ձախորդ է ու նըկուն.
Չքնաղ էր նա քիչ առաջ, բայց ի՜նչ տձև է հիմա,
Մեկը կտուցն է նրա իր ծխամորճը խցկում,
Մեկ ուրիշը կաղաավ ծաղրում է քայլքը նրա։
 
Բանաստեղծը նման է այդ իշխանին ամպերի,
Օր թռչում է հողմի մեջ՝ նետաձիգին անտարբեր.
Երկրի վրա վայրահաչ երբ դառնում է նա գերի,
Նրան թևերն իր հսկա միշտ խանգարում են քայլել։
</poem>
 
 
'''III Վերխոյացում'''
 
<poem>
Ի վե՜ր կապույտ լճերից, արոտներից արգավանդ,
Անտառներից, ծովերից, ամպերից ու գետերից,
Արեգակից էլ անդին, ի վե՜ր կապույտ եթերից,
Ի վե՜ր բոլոր եզրերից տիեզերքի աստղազարդ,
 
Շարժըվում ես, իմ ոգի՛, առաջանում ինքնիշխան,
Եվ ինչպես քաջ մի լողորդ, որ տրվում է տարերքին,
Ճողփում ես դու ցնծությամբ անսահմանը անմեկին,
Անասելի գոհությամբ ու հաճույքով առնական։
 
Հեռացի՜ր այս ախտաբեր ժանտահոտից մահացու,
Մաքրագործվի՜ր վերնագույն ոլորտներում անհատակ,
Խմի՜ր իբրև սրբազան աստվածային օշարակ
Հրավառ լույսը, որով անսահմանն է առլեցուն։
 
Սրտակեղեք վշտերի, ձանձրույթի ու ցավի մեջ,
Որ դժնդակ լծի պես ծանրացել են մեր մեջքին,
Երջանիկ է միայն նա՛, ով թևերով իր ուժգին
Կարողանում է ճախրել դեպի այդ լոլյսր անշեջ.
 
Միայն նա՛, ում մտքերը՝ նման ազատ հավքերի,
Թևածում են անարգել դեպի երկինքը անհուն,
Նա՛, ով վեր է այս կյանքից և ով լավ է հասկանում
Լեզուն ծառի ու ծաղկի և անմռունչ իրերի։
</poem>
Վստահելի
1318
edits