Changes
/* Ջերմ հանդիպում */
― Իհարկե, Վիտալիյ Նիկիտիչ, մեզ մոտ յուրաքանչյուր պրեդկոմբ պարտադիր կերպով ուսումնասիրում է նախնական գրականությունը։
Չէ, իսկապես կինս իրավացի էր, երբ ասում էր, որ ալկոհոլի մշտական օգտագործումը քայքայիչ ազդեցություն է ունենում մարդու մտավոր ունակությունների վրա։ Ինչքան շատ էի ես հարցեր տալիս և ստանում պատասխաններ, այնքան ավել ի ավելի ու ավելի քիչ բան էի հասկանում, իսկ այն հանգամանքը, որ բանից դուրս է գալիս, գոյություն ունի ինչ֊որ նախնական գրականություն, ինձ ուղղակի ընկճեց։
― Դե լավ, ― ասացի ես։ ― Ես շատ ուրախ եմ, որ պրեդկոմբերում դուք լավ եք յուրացրել նախնական գրականությունը, բայց ես չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս դուք իմացաք իմ գալու մասին։