Changes

Դևեր, Մասն առաջին

Ավելացվել է 60 բայտ, 15:48, 15 Փետրվարի 2015
=== I ===
Ձեռնարկելով մինչ այդ ոչնչով աչքի չընկած մեր քաղաքում ոչ վաղուց կատարված և այդչափ տարօրինակ դեպքերի նկարագրումը, իմ անհմտության բերումով, հարկադրված եմ սկսել փոքր-ինչ հեռվից, հենց տաղանդավոր և մեծահարգ Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու մասին կենսագրական որոշ մանրամասերից։ Թող որ այս մանրամասերը սոսկ ներածական ծառայեն առաջարկվող ժամանակագրությանը, իսկ բուն պատմությունը, որ մտադիր եմ նկարագրել, դեռևս առջևում է։է [[Դևեր, Ծանոթագրություններ#rem001|*]]։
Ուղղակի կասեմ. Ստեպան Տրոֆիմովիչը մեր միջև մշտապես խաղում էր որոշակիորեն առանձնահատուկ և, այսպես ասած, քաղաքացիական դեր ու անասելի սիրում էր այդ դերը՝ նույնիսկ այնպես, որ ինձ թվում է, առանց դրա ապրել չէր կարող։ Չէ թե հավասարեցնում եմ նրան թատրոնի դերասանի. Աստված մի արասցե, առավել ևս, որ ինքս եմ հարգում նրան։ Ամբողջ խնդիրն այստեղ կարող է լինել սովորության բան, կամ ավելի լավ է ասել՝ քաղաքացիական մի սիրուն կեցվածքի մասին փոքր հասակից անընդմեջ ու վսեմ, հաճելի երազանք։ Օրինակ, նա չափազանց սիրում էր «հալածյալի» և, այսպես ասած, «աքսորյալի» իր վիճակը։ Այս երկու բառն ունեն յուրահատուկ դասական փայլ, ինչ նրան հրապուրել էր մեկընդմիշտ, և հետագայում աստիճանաբար բարձրացնելով նրան սեփական կարծիքի մեջ՝ այդքան երկար տարիների ընթացքում վերջապես հասցրել էր ինքնասիրության համար բավական բարձր ու դուրեկան մի պատվանդանի։ Անցյալ հարյուրամյակի անգլիական երգիծական մի վեպում ոմն Գուլիվեր՝ վերադառնալով լիլիպուտների երկրից, ուր մարդիկ ընդամենը երկու վերշոկ հասակ ունեին, այն աստիճան էր ընտելացել նրանց մեջ իրեն հսկա համարելուն, որ քայլելով Լոնդոնի փողոցներում՝ ակամա բղավում էր անցորդների և կառքերի վրա, որ իր առաջից թեքվեն և զգուշանան, որպեսզի հանկարծ չտրորի նրանց՝ երևակայելով, թե ինքը դեռևս հսկա է, իսկ մյուսները՝ փոքրամարմին։ Այդ պատճառով նրա վրա ծիծաղում էին ու նախատում, իսկ կոշտուկոպիտ կառապանները նույնիսկ մտրակով շրմփացնում էին հսկային, բայց արդարացի՞ է արդյոք։ Ի՞նչ չի անի սովորությունը։ Սովորությունը նույնին էր հանգեցրել նաև Ստեպան Տրոֆիմովիչին, սակայն էլ ավելի անմեղ ու անվնաս կերպով, եթե կարելի է այսպես արտահայտվել, քանի որ սքանչելիագույն մարդ էր։
Վստահելի
1318
edits