Changes
/* Ինչպես կառուցեցին կոմունիզմ */
Կոմունիզմ հայտարարելուց դեռ շատ առաջ, մոսկովյան պահեստներ էին բերվել և պահեստավորվել պեպսի֊կոլա, իտալական պիցցայի տարբեր տեսակներ, ամերիկյան համբուրգերներ, ծամոններ, արտասաահմանում հատուկ պատվիրված ջինսեր, վերնաշապիկներ, որոնց վրա գրված էր «Iove communism» և Գերմանիայում արտադրված տարբեր տեսակի երկտակ, պուտպուտիկ զուգարանի թղթեր։
Միաժամանակ միջոցառումներ էին ձեռք առնվել, պաշտպանելու համար Մոսկվան Առաջին Օղակում ապրող մարդկանց այցելությունից, առանձնապես Կալինինգրադի, Յարոսլավլի, Կոստրոմայի, Րյազանի, Տուլայի և Կալուգայի մարզերի բնակիկիչներից, որոնք տեսարժան վայրերը տեսնելու պատրվակով, ամեն շաբաթ իրականացնում էին գիշատիչ հարձակումներ խանութների վրա, դատարկելով մոսկվացիներին ապահովելու համար նախատեսված ապրանքատեսակները։ Որպեսզի նրանց զրկեն այդ պատրվակից, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Տրետյակովյան պատկերասրահը, Կրեմլի Օրուժեյնայա պալատանպալատը, Պուշկինի անվան գեղարվեստի ստեղծագործությունների և Լև Տոլստոյի (այժմ նախնական գրականության) թանգարանները, դուրս բերվեցին Մոսկվայի սահմանից։ Նույն բանն արվեց կայարանների հետ, որտեղ երկրի տարբեր շրջանների բնակիչները նախկինում ստիպված էին Մոսկվայում փոխել գնացքը։ Երկաթաբետոնի Լյուբերեցի գործարանի բանվորները պատրաստեցին վեց մետրանոց կոնստրուկցիաներ, Մոսկվայի շուրջը պարիսպ կառուցելու համար։ Լենինգրադի Կիրովի անվան գործարանի կոլեկտիվն էլ նույն նպատակով այնքան փշալար արտադրեց, որ դրանով հնարավոր էր չորս անգամ փաթաթել ամբողջ երկրագունդը։ Գերմանական Դեմոկրատական Ռեսպուբլիկայի (թշնամական Երկրորդ Օղակ) աշխատավորները կիսվեցին ականներ դնելու իրենց փորձով և ավտոմատ կրակող սարքերով, որոնք այնքան էին կատարելագործված, որ սպանում էին նույնիսկ պատահաբար պարսպի կողքով թռչող ճնճղուկներին։
Բացի այդ, կատարվեց մարդկանց որակական ընտրություն։ Կոմունիզմի հաստատումից մոտ մի ամիս առաջ, Մոսկվայից վտարվեցին այնպիսի ասիոցալ տարրեր ինչպիսիք են՝ հարբեցողները, խուլիգանները, անբանները, հրեաները, դիսիդենտները, հաշմանդամները և թոշակառուները։ Ուսանողները ուղարկվեցին հեռավոր տեղերում գտնվող շինարարական ջոկատներ, իսկ դպրոցականները պիոներական ճամբարներ։
― Եվ շատ իզուր, ― ասացի ես։ ― Իհարկե ես հասկանում եմ, որ կոմունիզմի ժամանակ մարդու հանդեպ վերաբերմունքը պետք է մարդասիրական լինի, բայց դե հումանիզմն էլ է տարբեր լինում և չարժե այն չարաշահել։
― Մի հուզվիր, հիմարիկս, ― Իսկրինան շոյեց գլուխս։ ― Նրանց վտարեցին Առաջին Օղակ, իսկ այնտեղ մահապատիժը դեռ արգելված չէ։
===Կոմունյանները===